Սակավարյունություն

Սակավարյունություն (հուն․՝ αναιμία` սակավարյունություն), անեմիա, արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) կամ հեմոգլոբինի ընդհանուր քանակի նվազումը[1][2], արյան թթվածին կապելու տարողության նվազումը[3]։ Երբ անբավարարությունը դանդաղ է առաջանում, ախտանիշները հաճախ կարող են անորոշ լինել և ներառում են հոգնածություն, թուլություն, դժվարաշնչություն[4]։ Անեմիան, որը արագ է առաջանում, ունի բազում ախտանիշներ, որոնք կարող են ներառել շփոթվածություն, ուշագնացության զգացում, գիտակցության կորուստ և ծարավի զգացողություն[4]։ Անեմիան պետք է արտահայտված լինի՝ նախքան անձը զգալիորեն կգունատվի։ Կախված  հիմնական հիվանդության պատճառից՝ կարող են լինել նաև լրացուցիչ ախտանիշներ[4]։

Սակավարյունություն
AnemiaFrote.jpg
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունարյունաբանություն
Commons-logo.svg Anemias Վիքիպահեստում

Անեմիայի երեք հիմնական տեսակները պայմանավորված են արյան կորստի, արյան կարմիր բջիջների արտադրության նվազեցման և կարմիր բջիջների ավելացման հետ[4]։ Արյան կորստի պատճառներից  են վնասվածքները, ստամոքս-աղիքային արյունահոսությունները և այլն[4]։ Արտադրության նվազեցման պատճառները ներառում են երկաթի դեֆիցիտը, վիտամին B12-ի պակասը, թալասեմիան և  ոսկրածուծի մի շարք նեոպլազիաները[4]։ Անեմիայի պատճառներից են նաև մանգաղաձև բջջային անեմիան, մալարիան և որոշ աուտոիմուն հիվանդություններ[4]։ Անեմիան դասակարգվում է նաև կարմիր բջիջների չափերի հիման վրա[4]։ Եթե ​​բջիջները փոքր են, դա միկրոցիտար անեմիա է[4]։ Եթե ​​դրանք մեծ են, ապա դա մակրոցիտար անեմիա է, իսկ եթե դրանք նորմալ են, նորմոցիտար անեմիա է[4]։ Տղամարդկանց մոտ ախտորոշվում է, երբ հեմոգլոբինի քանակը նվազում է 130-140 գ/լ-ից, իսկ կանանց դեպքում այն ​​պետք է լինի 120-130 գ/լ-ից պակաս (12-13 գ/դլ)[4][4][5]։

Մարդկանց առանձին խմբեր, օրինակ՝ հղի կանայք, կանխարգելման համար ստանում են երկաթ պարունակող հաբեր[4][6]։ Սննդային հավելումն՝ առանց կոնկրետ պատճառը պարզելու, խորհուրդ չի տրվում[4]։ Օգտագործվում է միայն, եթե առկա են անեմիային բնորոշ  արյան փոփոխություններ և ախտանիշներ։ Նրանք, ովքեր չունեն ախտանիշներ, հաբեր խորհուրդ չի տրվում, եթե հեմոգլոբինի քանակը ցածր չէ 60–80 գ/լ-ից(6–8 գ/դլ)[4][7]։ Դեղորայքը, որը խթանում է  էրիթրոպոեզը, խորհուրդ է տրվում միայն ծանր անեմիայի դեպքում։ Անեմիան տարածված է ամբողջ աշխարհում[4]։ Երկաթ դիֆիցիտային անեմիա ունի շուրջ 1 միլիոն մարդ[8]։ 2013 թվականին, մոտ 183 000 մարդ մահացել է երկաթ դիֆիցիտային անեմիայից, 1990 թվականին` 213 000։ Այն ավելի տարածված է կանանց, քան տղամարկանց մոտ[9], հղիության ընթացքում, երեխաների  և տարեցների մոտ[4]։ Անեմիան մեծացնում է բժշկական ծախսերը և նվազեցնում մարդկանց աշխատունակությունը[5]։ «Անեմիա» հասկացությունը փոխառնված է հին հունարեն՝ ἀναιμία anaimia բառից, որը նշանակում է արյան պակաս՝ ἀν- an՝ «չ»  և  αἷμα haima՝ «արյուն»[10]։

Նշաններ և ախտանիշներ

 
Սակավարյունության ախտանշանները

Անեմիան շատ մարդկանց մոտ անախտանիշ է, կամ ախտանիշները կարող են թույլ արտահայտված լինել։ Ախտանշանները կարող են կապված լինել հիմնական պատճառի կամ անեմիայի հետ։ Ամենահաճախ դիտվում է  թուլություն կամ հոգնածություն, իսկ երբեմն էլ կենտրոնացման թուլացում։

Անեմիայի ժամանակ կարող է դիտվել նաև դժվարաշնչություն։ Ծանր անբավարարության ժամանակ օրգանիզմը կարող է փոխհատուցել  սրտային արտանետման բարձրացմամբ։ Հիվանդը կարող է ունենալ ախտանիշներ, ինչպիսիք են սրտխփոցները, հեղձուկի նոպաները (եթե առկա է սրտի հիվանդություն), սրտային անբավարարության այլ ախտանիշներ։ Օբյեկտիվ զննման ժամանակ կարող է դիտվել  մաշկի և տեսանելի  լորձաթաղանթների գունատություն, բայց դա հուսալի նշան չէ։ Զննման ժամանակ կարող է հայտնաբերվել  անեմիայի որոշ տեսակներին բնորոշ նշաններ, օրինակ՝ գդալաձև եղունգներ (երկաթի դեֆիցիտի դեպքում), դեղնություն (հեմոլիտիկ անեմիայի), ոսկրային դեֆորմացիաներ (մեծ թերասեմիայի դեպքում) կամ ոտքի խոցեր (մանգաղաձև-բջջային անեմիա)։

Ծանր անեմիայի ժամանակ կարող է լինել հիպերդինամիկ շրջանառության նշաններ `տախիկարդիա (հաճախասրտություն), արագ պուլս և սրտի փորոքների  հիպերտրոֆիա (մեծացում)։ Կարող են լինել սրտային անբավարարության նշաններ։ Պագոֆագիան (աղավաղված ախորժակ) սառույց, ինչպես նաև թուղթ, մոմ և խոտ, նույնիսկ մազ կամ կեղտ ուտելու ցանկությունն է, որը կարող է լինել երկաթի անբավարարության ախտանիշ, չնայած որ հաճախ հանդիպում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր ունեն հեմոգլոբինի նորմալ մակարդակ։ Խրոնիկական անեմիան կարող է առաջացնել երեխաների վարքագծային խանգարումներ` որպես նորածինների նյարդաբանական անբավարար զարգացման անմիջական արդյունք և  դպրոցական տարիքի երեխաների մոտ ակադեմիական կարողությունների նվազում։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը ավելի տարածված է երկաթ պակասուրդային անեմիայի դեպքում։

Անեմիան առաջանում է էրիթրոցիտների արտադրության նվազման, էրիթրոցիտների բարձրացած ոչնչացման (հեմոլիտիկ անեմիա), արյան կորստի և հեղուկով ծանրաբեռնվածության (հիպերվոլեմիա) հետևանքով։ Նրանցից մի քանիսը կարող են զուգորդվել, ի վերջո՝ առաջացնել անեմիա։ Անեմիայի ամենատարածված պատճառը արյան կորուստն է։

Պատճառներ

Անեմիայի պատճառ կարող են լինել արյան կարմիր բջիջների արտադրության նվազումը, կարմիր բջիջների բարձրացած քայքայումը (հեմոլիտիկ անեմիա), արյան կորուստը և հեղուկով ծանրաբեռնվածությունը (հիպերվոլեմիա)։ Նրանցից մի քանիսը կարող են զուգորդվել` ի վերջո առաջացնելով անեմիա։ Անեմիայի ամենատարածված պատճառը արյան կորուստն է, բայց դա սովորաբար չի հանգեցնում որևէ երկարատև ախտանիշի։ Ամենահաճախ հանդիպում է երկաթ դիֆիցիտային անեմիան։

Պատճառահետևանքային կապ

  • Ցողունային բջիջների արտադրման խանգարումներ
  • Մաքուր կարմիր բջջային ապլազիա[11]
  • Ապլաստիկ անեմիա[11], որն ազդում է բոլոր տեսակի բջիջների վրա
  • Ֆանկոնի անեմիա-ժառանգական խանգարում[11]
  • Երիկամային անբավարարության ժամանակ առաջացող անեմիա-էրիթրոպոետինի արտադրության նվազում
  • Էնդոկրին հիվանդությունների ժամանակ առաջացող անեմիա
  • Էրիթրոբլաստների տարածման և հասունացման խանգարումներ
  • Չարորակ անեմիա[11], մեգալոբլաստային անեմիայի ձևերից մեկն է՝ կապված վիտամին B12 դեֆիցիտի հետ
  • Ֆոլաթթվի անբավարարություն[11], ինչպես վիտամին B12- ի դեպքում՝ մեգալոբլաստային անեմիա
  • Երկաթ դիֆիցիտային անեմիա, որն առաջացնում է հեմի անբավարար սինթեզ[11]
  • Թալասեմիաներ, որոնք առաջացնում են գլոբինի սինթեզի[11] խանգարումներ
  • Դիսէրիթրոպոետիկ անեմիաներ, որոնք առաջանում են անարդյունավետ էրիթրոպոեզի հետևանքով
  • Երիկամային անբավարարության[11] ժամանակ առաջացած անեմիա[11]
  • Անեմիայի առաջացման այլ մեխանիզմներ
  • Միելոֆթիզային անեմիա[11], որն անեմիայի ծանր ձև է։ Առաջանում է, երբ ոսկրածուծը փոխարինվում է օրինակ ուռուցքի չարորակ բջիջներով, գրանուլեմաներով, ֆիբրոզով։
  • Միելոդիսպլաստիկ համախտանիշ[11]
  • Քրոնիկ բորբոքումների[11] ժամանակ առաջացող անեմիա
  • Լեյկոէրիթրոբլաստիկ անեմիա[11]

Արյան կարմիր բջիջների բարձրացած քայքայում

Հեմոլիտիկ անեմիա․ այն բնորոշվում է դեղնությամբ և լակտատ դեհիդրոգենազի մակարդակի բարձրացմամբ։

  • Ներքին (ներբջջային) անոմալիաներ[11]

Առաջացնում են բջիջների վաղաժամ ոչնչացում։ Բոլորը, բացառությամբ գիշերային պարոքսիզմալ հեմոգլոբինուրիայի, ժառանգական գենետիկական խանգարումներ են[12]։

  • Ժառանգական սֆերոցիտոզ[11], ժառանգական խանգարում է, որը հանգեցնում էրիթրոցիտների թաղանթում արատների առաջացմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է բջիջների քայքայման։
  • Ժառանգական էլիպտոցիտոզը[11] թաղանթի սպիտակուցների դեֆեկտ
  • Աբետալիպոպրոտեինեմիա[11]․ թաղանթի լիպիդների դեֆեկտ
  • Ֆերմենտների դեֆեկտներ
  • Պիրուվատ կինազա և հեքսոկինազա-գլիկոլիզի դեֆեկտ[11]
  • Գլյուկոզա-6-ֆոսֆատ դիհրդրոգենազայի և գլուտաթիոն սինթետազայի անբավարարություն[11]-առաջացնում է օքսիդատիվ սթրես
  • Հեմոգլոբինոպաթիաներ
  • Մանգաղաձև բջջային անեմիա[11]
  • Պարոքսիզմալ գիշերային հեմոգլոբինուրիա[11]
  • Արտաքին (արտաբջջային) անոմալիաներ
  • Հակամարմին միջնորդավորված
  • Ջերմային աուտոիմուն հեմոլիտիկ անեմիա-կարմիր բջիջների աուտոիմուն[13] :
  • Ցրտային հակամարմիններով պայմանավորված անեմիա- հիմնականում միջնորդվում է IgM- ի կողմից, կարող է լինել իդիոպաթիկ[14]
  • Ռեզուս անհամատեղելիություն[11]․ հեմոլիտիկ անեմիայի հիմնական պատճառը նորածինների մոտ,կարող է լինել իդիոպաթիկ
  • Փոխներարկման ռեակցիա[11]
  • Արյան կարմիր բջիջների մեխանիկական վնասվածք
  • Միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիաները, ներառյալ թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա և մակարդման ներանոթային համախտանիշ[11]
  • Ինֆեկցիաներ, ներառյալ մալարիան[11]
  • Սրտի վիրահատություն
  • Հեմոդիալիզ

Արյան կորուստ

  • Լաբորատոր հետազոտությունների համար հաճախակի արյան նմուշառություն զուգորդված էրիթրոցիտների արտադրության անբավարարության հետ
  • Վնասվածք[11] կամ վիրահատություն, որը առաջացնում է  արյան սուր կորուստ
  • Ստամոքսաղիքային ուղու արյունահոսություններ[11], (օրինակ պեպտիկ խոցեր) կամ քրոնիկ արյան կորուստ (օրինակ,անգիոդիսպլազիա)։
  • Գինեկոլոգիական խանգարումներ[11], որոնք հիմնականում առաջացնում են քրոնիկ արյան կորուստԴաշտանային ցիկլի խանգարումներ, որն ուղեկցվում է  արյան քրոնիկ կորստով

Հեղուկով ծանրաբեռնում

  • Հիպերվոլեմիայի առաջացման պատճառ կարող է լինել հեղուկի ավել քանակըինչպես  նաև նատրիումի  չարաշահումը, որը հեղուկը պահում  է անոթային տարածության մեջ[15]
  • Հղիության  6-րդ շաբաթից  սկսած  հորմոնալ փոփոխությունները առաջացնում են մոր մոտ շրջանառվող արյան ծավալի մեծացում

Աղիքային բորբոքում

Աղեստամոքսային խանգարումները կարող են առաջացնել անեմիա։ Դրանք չեն սահմանափակվում միայն մալաբսորբցիայով, այլ հիմնականում կապված են քրոնիկ բորբոքման հետ, ինչի հետևանքով բարձրանում է հեփսիդինի մակարդակը, որը  արգելակում է երկաթի ներծծումը[16][17][18]։

  • Հելիկոբակտեր պիլորի ինֆեկցիա[19]
  • Գլյուտեն կապված հիվանդություններ-օրինակ ցելակիա[18] և գլուտենային անհանդուրժողականություն[20]։ Անեմիան կարող է լինել  ցելակիայի միակ դրսևորումը և ուղեկցվել տարբեր ախտանիշներով[21]։
  • Աղիքի բորբոքային հիվանդությունն է[22][23]։

Անեմիայի տարբեր բնորոշումներ կան[24], բայց ավելի հստակ է արյան թթվածին [25] կապելու տարողության նվազումը։ Գործնական առումով կարևոր է հեմոգլոբինի մակարդակի նվազումը տվյալ տարիքային և սեռային խմբի նորմաներից[3][26]։

Ախտորոշում

Սահմանումներ

Անեմիան ախտորոշվում է արյան ընդհանուր քննությամբ[24]։ Դիտվում է  էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի նվազում[3][25][26]։ Կարևոր ցուցանիշ է նաև էրիթրոցիտների չափերի որոշումը, որը հնարավություն է  տալիս տարբերակել  անեմիայի պատճառները։ Տարբերակման համար կարևոր է նաև կարմիր արյան մանրադիտակային հետազոտությունը։ Ռետիկուլոցիտների քանակը ցույց է  տալիս ոսկրածուծի պատասխանը։ Ռետիկուլոցիտների արտադրման ինդեքսը ասոցացվում է  անեմիայի ծանրության աստիճանի հետ։ Եթե անեմիայի աստիճանը ծանր է, բայց ռետիկուլոցիտների քանակը նորմալ է, դա նշանակում է, որ  ոսկրածուծի պատասխանը անադեկվատ է։ Եթե ռետիկուլոցիտների  ավտոմատ հաշվումը  անհնար է, պետք է այն դիտել մանրադիտակով։ Կարևոր է որոշել նաև ֆերտինի մակարդակը, բայց համոզվելուց հետո, որ բորբոքում չկա, քանի որ  ֆերիտինը նույնպես հանդիսանում է սուր փուլի սպիտակուց։

Դժվար է չափել էրիթրոցիտների ընդհանուր զամգվածը[27], այդ պատճառով անեմիան գնահատելու համար օգտագործում են հեմոգլոբինի կամ հեմատոկրիտի ցուցանիշները[28]։ Անեմիան դասակարգվում է նաև ըստ ծանրության աստիճանի` թեթև (մինչև110 գ/լ ), միջին ( 80-110 գ/լ) և  ծանր (80 գ/լ-ից ցածր) մեծահասակների և ոչ հղի կանանց մոտ[29]։ Այլ է պատկերը երեխաների և հղիների մոտ[29]։

Անեմիայի բնորոշում

Տարիքից և սեռից կախված՝ հեմոգլոբինի քանակը արյան միավոր ծավալում կարող է տատանվել։

Տարիք և սեռՇեմ Hb(գ/լ)Շեմ Hb(գ/%)
Երեխաներ (3ամս. - 5 տար.)11011,0
Երեխաներ (5-12 տար.)11511,5
Երեխաներ(12-15 տար.)12012,0
Տղամարդիկ(>15 տար.)130-16013,0-16,0
Կանայք(>15 տար.)120-14012,0-14,0
Հղի կանայք11011,0
Սակավարունություն ունեցող վերարտադրողական տարիքի (15-49) կանանց թիվը 100,000 բնակչի հաշվով՝ ըստ առաջին 10 երկրների (2019)[31]
երկիրմարդ
  Մալդիվներ
30
  Հնդկաստան
28
  Գաբոն
27
  Նիգերիա
26
  Բենին
26
  Մալի
26
  Կամբոջա
25
  Հայիթի
25
  Սենեգալ
25
  Բուրկինա Ֆասո
24

Թեսթինգ

Կարմիր բջիջների չափեր

Մորֆոլոգիորեն անեմիան դասակարգվում է ըստ արյան կարմիր բջիջների չափերի։ Դա արվում է ինքնաբերաբար կամ մանրադիտակային հետազոտության  միջոցով։ Չափը արտացոլվում է էրիթրոցիտների միջին ծավալով(MCV): Եթե ​​բջիջները նորմայից ավելի փոքր են (80-ից մինչև 30 Մորֆոլոգիական մոտեցման ժամանակ անեմիա դասակարգվում է արյան կարմիր բջիջների չափերով։ Դա արվում է ինքնաբերաբար կամ մանրադիտակային հետազոտության հիման վրա։ Չափը արտացոլվում է միջին կորպուսկի ծավալում (MCV): Եթե ​​բջիջները նորմայից ավելի փոքր են (80-ից մինչև 30 ֆլ), անեմիան համարվում է միկրոցիտար։ Եթե դրանք նորմալ չափերի են (80-100 ֆլ)՝ նորմոցիտար, և եթե դրանք նորմայից ավելի մեծ են (ավելի քան 100 ֆլ), ապա անեմիան դասակարգվում է որպես մակրոցիտար։ Այս սխեման արագորեն բացահայտում է անեմիայի ամենատարածված պատճառները։ Օրինակ՝ միկրոցիտային անեմիան հաճախ երկաթ դեֆիցիտի արդյունք է։ MCV տեղեկատվությունը սահմանափակում է այն դեպքերը, երբ հիմնական պատճառը պայմանավորված է մի շարք գործոնների համակցությամբ, ինչպիսիք են՝ երկաթի դեֆիցիտի (միկրոցիտար) և վիտամին B12 դեֆիցիտի (մակրոցիտար), որտեղ զուտ արդյունքը կարող է լինել նորմոցիտ բջիջները։

Արտադրություն ընդդեմ ոչնչացմանը կամ կորուստ

Անեմիայի «կինետիկ» մոտեցումը, թերևս, անեմիայի ամենակարևոր դասակարգումներից է։ Այս դասակարգումը կախված է մի քանի հեմատոլոգիական պարամետրերի գնահատման, հատկապես արյան ռետիկուլոցիտների (ոչ հասուն էրիթրոցիտների) հաշվարկից։

Սակավարյունություն
Ռետիկուլոցիտների արտադրման ցուցանիշ ցույց է տալիս ոսկրածուծի ադեկվատ ռեակցիան՝ անեմիային ի պատասխան.Ռետիկուլոցիտերի արտադրման ցուցանիշ ցույց է տալիս անեմիային ի պատասխան ոսկրածուծի ռեակցիան, հեմոլիզի կամ արյան կորստի դեպքում առանց էրիթրոցիտների արտադրության.
Չկան կլինիկական տվյալներ, հեմոլիզի և արյան կորստի դեպքում կդիտվի արտադրման մաքուր խանգարում.Կլինիկական տվյալներ և աննորմալ MCV, հեմոլիզ կամ կորուստ, արտադրման քրոնիկ խանգարում .Կլինիկական տվյալներ և նորմալ MCV = Սուր հեմոլիզ և արյան կորուստ՝ առանց ոսկրածուծի ադեկվատ պատասխանի.
Մակրոցիտար անեմիա (MCV>100)Նորմոցիտար անեմիա (80<MCV<100)Միկրոցիտար անեմիա (MCV<80)
Անեմիա
Մակրոցիտար անեմիա (MCV>100)Նորմոցիտար անեմիա (MCV 80–100)Միկրոցիտար անեմիա (MCV<80)
Բարձր ռետիկուլոցիտների քանակՑածր ռետիկուլոցիտների քանակ

Միկրոցիտար անեմիա

Միկրոցիտար անեմիան  առաջանում է հեմեգլոբինի սինթեզի անբավարարության հետևանքով, որն ունի բազմաթիվ պատճառներ։

  • Հեմի  սինթեզի խանգարումներ`
  • երկաթ դիֆիցիտային անեմիա
  • Քրոնիկ հիվանդությունների  ժամանակ առաջացող անեմիա
  • Գլոբինի սինթեզի դեֆեկտ
  • Ալֆա և բետա թալասեմիաներ
  • Սիդերոբլաստների դեֆեկտ
  • ժառանգական սիդերոբլաստիկ անեմիա
  • Ձեռքբերովի սիդերոբլաստիկ անեմիա, ներառյալ կապարով թունավորումը[32]
  • Վերականգնվող սիդերոբլաստիկ անեմիա
  • Այլ խանգարումներ
  • Միկրոցիտար անեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառը երկաթ դիֆիցիտային անեմիան է։ Այն միկրոցիտար, հիպոքրոմ անեմիա է։ Երկաթ դիֆիցիտային անեմիան առաջանում  է երկաթի  անբավարար ընդունման և ներծծման խանգարման հետևանքով։ Մանկահասակ երեխաները և հղի կանայք ունեն երկաթի ավելի մեծ պահանջ։ Երկաթի  ընդունումը մեծապես անհրաժեշտ է  կորուստների վերացման համար, որոնք կարող են լինել մարսողական ուղու խնդիրների,  ավելի հաճախ արյան դոնորության կամ դաշտանի ծանր[33] խանգարումների  պատճառով։ Երկաթը հեմոգլոբինի կարևոր մասն է, իսկ երկաթի ցածր մակարդակը հանգեցնում է հեմոգլոբինի նվազմանը` արյան կարմիր  բջիջների մեջ։ Միացյալ Նահանգներում, վերարտադրողական տարիքի բոլոր կանանց 12% -ը երկաթի դեֆիցիտ ունի, համեմատած մեծահասակների հետ։ Աֆրիկացի, ամերիկացի և մեքսիկացի  կանանց[34] շրջանում  երկաթի անբավարարությունը 20% -ից բարձր է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկաթի դեֆիցիտը՝ առանց անեմիայի, անչափահասների շրջանում ավելի ցածր առաջադիմության և ցածր IQ- ի պատճառ է, թեև դա կարող է պայմանավորված լինել սոցիալ-տնտեսական գործոններով[35][36]։ Երկաթի դեֆիցիտը անեմիայի ամենատարածված վիճակն է։ Երբեմն  երկաթի դիֆիցիտը շուրթերի անկյունային  հատվածների անկանոն շաղկապման պատճառն է (անկյունային ստոմատիտ)։
  • Միացյալ Նահանգներում, երկաթի դեֆիցիտի ամենատարածված պատճառը արյունահոսությունն է կամ արյան կորուստը, սովորաբար, ստամոքս-աղիքային համակարգի միջոցով։ Արյունահոսության աղբյուրի հայտնաբերման համար պետք է իրականացվի արյան ընդհանուր քննություն, վերին և ստորին էնդոսկոպիա։ Տարեց տղամարդկանց և կանանց մոտ, ռիսկերը ավելի բարձր են, որը կարող է պայմանավորված լինել ստամոքսաղիքային համակարգի, արգանդի քաղցկեղի և պոլիպների հետ։
  • Անեմիան կարող  է լինել նաև պարազիտային վարակների դեպքում (խոզուկ, ամեբիազ, շիստոսոմոզ և այլ)[37]։

Մենզերի ինդեքսը( էրիթրոցիտների միջին ծավալը) ցույց է տալիս  արդյոք միկրոցիտար անեմիան  երկաթ դիֆիցիտի հետևանք է, թե թալասեմիայի, չնայած հաստատման կարիք ունի[38]։

Մեգալոբլաստիկ անեմիա

  • Մեգալոբլաստիկ անեմիայի ամենատարածված պատճառը վիտամին B12-ի, ֆոլաթթվի կամ երկուսի զուգակցված անբավարարությունն է։ Ֆոլաթթվի կամ վիտամին B12-ի պակասը կարող է պայմանավորված լինել կամ ոչ պատշաճ ընդունման կամ անբավարար ներծծման հետ։ Ֆոլաթթվի անբավարարությունը, ի տարբերություն B12-ի, սովորաբար չի առաջացնում նյարդաբանական ախտանիշներ։
  • Չարորակ անեմիա, առաջանում է ներքին գործոնի բացակայության պատճառով, որն անհրաժեշտ է  է սննդից վիտամին B12 կապման համար։ Կասլիի ներքին գործոնի բացակայությունը կարող է առաջանալ աուտոիմուն խանգարման հետևանքով։ Առաջանում են հակամարմիններ պարիետային բջիջների նկատմամբ (ատրոֆիկ գաստրիտ), որն էլիր հերթին հանգեցնում է ներքին գործոն դիֆիցիտի։
  • Մակրոցիտար անեմիա կարող է առաջանալ նաև ստամոքսի ֆունկցիոնալ մասի հեռացումից, օրինակ, ստամոքսի շրջանցող վիրահատություններից հետո, որը հանգեցնում է վիտամին B12 / ֆոլաթթու կլանման խանգարմանը։
  • Հիպոթիրեոզ
  • Ալկոհոլիզմը, սովորաբար առաջացնում է ոչ սպեցիֆիկ մակրոցիտար անեմիա։ Լյարդի հիվանդության այլ տեսակները նույնպես կարող են առաջացնել մակրոցիտար անեմիա։
  • Դեղորայք, ինչպիսիք են մեթոտրեքսատը, զիդովուդինը և այլ նյութեր, կարող են արգելակել ԴՆԹ-ի կրկնօրինակումը

Մակրոցիտար անեմիան հետագայում  կարող է բաժանվել «մեգաբալոբլաստիկ անեմիա»-ի կամ «ոչ մեգալոբլաստային մակրոցիտար անեմիա»-ի։ Մեգալոբլաստիկ անեմիայի պատճառը հիմնականում ԴՆԹ-ի սինթեզի խանգարումն է,պահպանված ՌՆԹ-ի սինթեզով, ինչը հանգեցնում է ցողունային բջիջների սահմանափակ  բաժանմանը։ Մեգագոբլաստիկ անեմիաները հաճախ ուղեկցվում են նեյտրոֆիլային հիպերսեգմենտացիայով (6 -10)։ Ոչ մեգալոբլաստային մակրոցիտար  անեմիաները ունեն տարբեր պատճառագիտություն։ Անեմիայի ընդհանուր, ոչ սպեցիֆիկ ախտանիշներից բացի, վիտամին B12 պակասի առանձնահատկությունները ներառում են պերիֆերիկ նեյրոպաթիա և ողնուղեղի հետին նյարդարմատիկների դեգեներացիաներ[39]։ Այլ առանձնահատկություններից են հարթ, կարմիր լեզուն և լեզվաբորբը։ Վիտամին B12- ի անբավարար անեմիայի բուժումը նախ և առաջ մշակվել է Ուիլյամ Մուրֆիի կողմից, ով շներին չկերակրեց նրանց  մոտ առաջացնելով անեմիա, այնուհետև կերակրեց տարբեր նյութերով`տեսնելով, թե ինչն է նրանց նորից առողջ դարձնում։ Նա հայտնաբերեց, որ լյարդի մեծ քանակի սնուցումը կարծես թե բուժում է հիվանդությունը։ Այնուհետև Ջորջ Մինոթը և Ջորջ Ուայթփլը որոշեցին առանձացնել քիմիական դեղորայքային նյութը և, ի վերջո, կարողացան առանձացնել B12 վիտամինը լյարդից։ Բոլոր երեքը կիսեցին 1934 թվականի Նոբելյան մրցանակը  բժշկության մեջ[40]։

Նորմոցիտար անեմիա

Նորմոցիտար անեմիա առաջանում է, երբ ընդհանուր հեմոգլոբինի մակարդակը նվազել է, բայց արյան կարմիր բջիջների չափը (միջին կորպուսկուլյար ծավալը) մնում է նորմալ։ Պատճառները ներառում է`

  • Արյան սուր կորուստ
  • Խրոնիկական հիվանդության անեմիա
  • Ապլաստիկ անեմիա
  • Հեմոլիտիկ անեմիա

Դիմորֆիկ անեմիա

Հեյնցի մարմնիկների անեմիա

Հեյնցի մարմինները ձևավորվում են էրիթրոցիտների ցիտոպլազմայում և հայտնվում են որպես փոքր, մուգ կետեր մանրադիտակի տակ։ Այն կարող է առաջանալ դեղանյութերի, օրինակ, ացետամինոֆենի (պարացետամոլ) կամ կարող են առաջանալ տարբեր սննդամթերքների կամ այլ նյութերի օգտագործման հետևանքով։ Կենդանիների մոտ կարող է առաջանալ տարբեր սննդամթերքների օգտագործման հետևանքով։

  • Կատուների և շների մոտ, որոնք ուտում են սոխ կամ սխտոր [41]
  • Շների մոտ, ցինկով առաջացած, օրինակ, 1982 թվականին մետաղադրամ ուտելուց հետո[42]։
  • Ձիերի մոտ, որոնք կերակրվում են չոր տերևներ[43]

Հիպերանեմիա

Հիպերանեմիան ծանր հիվանդություն է, որի դեպքում հեմատոկրիտը 10% -ից ցածր է[44]։ 

Ռեֆրակտեր անեմիա

Ռեֆրակտեր անեմիայի ժամանակ այն չի պատասխանում բուժմանը[45], որը հաճախ երկրորդային է և  դիտվում է միելոդիսպլաստիկ սինդրոմների[46] ժամանակ։ Երկաթ դեֆիցիտային  անեմիան նույնպես  կարող է լինել ռեֆրակեր, որպես ստամոքսաղիքային խնդիրների դրսևորում, որոնք խաթարում են երկաթի ներծծումը, և ուղեկցվում են թաքնված արյունահոսությամբ[47]։

Արյան փոխներարկում

Արյան փոխներարկումից կախյալ անեմիան առաջանում է արյան փոխներարկումից հետո[48]։ Միելոդիսպլաստիկ համախտանիշով մարդկանց մեծ մասը փեխներարկումից որոշ ժամանակ անց զարգացնում է անեմիա[49][50][51]։ Բետա թալասեմիայի դեպքում նույնպես արյան փեխներարկումը  կարող է հանգեցնել անեմիայի։ Արյան փոխներարկումից առաջացած հիմնական մտահոգություններից է երկաթի գերբեռնվածությունը[49]։ Երկաթի գերհագեցումը կարող է պահանջել խելատային թերապիա[52]։

Բուժում

Բուժումը կախված է անեմիայի  պատճառից և ծանրության աստիճանից։ Վիտամինային հավելումները, որոնք տրվում  են ներքին ընդունման ձևով (ֆոլաթթու կամ վիտամին B12) կամ միջմկանային(վիտամին B12), ունեն  որոշակի թերություններ։

Ներքին ընդունման երկաթի դեղամիջոցներ

Երկաթի դիֆիցիտը բավականին տարածված է զարգացող երկրներում։ Ըստ գնահատումերի՝ շատ երկրներում երեխաների  2/3-ը[53] և վերարտադրողական տարիքի կանայք տառապում են երկաթի դիֆիցիտից, նրանց 1/3-ն ունի ծանր աստիճանի անեմիա։ Երկաթի դիֆիցիտը, որն առաջացել է  սննդի միջոցով անբավարար ընդունման հետևանքով, տղամարդկանց և դաշտանադադարի  տարիքի կանանց մոտ հազվադեպ է հանդիպում։ Երկաթի դիֆիցիտը պահանջում է փնտրել կորստի պատճառը, ինչպիսին են օրինակ ստամոքսաղիքային ուղու խոցերից  կամ հաստ ուղու քաղցկեղից արյունահոսությունները։ Երկաթի դիֆիցիտային անեմիայի  թեթև և միջին ծանրության աստիճանները  բուժվում են ներքին ընդունման  երկաթի սուլֆատով, երկաթի ֆումարատով կամ երկաթի գլյուկոնատով։ Երկաթի հավելումներ նշանակելիս կարող են առաջանալ ստամոքսի խանգարումներ և կղանքի գույնի փոփոխություններ։ Ստամոքսային խանգարումները  նվազեցնելու նպատակով  պետք է երկաթը ընդունել սննդի հետ միասին, սակայն դա նվազեցնում է երկաթի ներծծումը։ Վիտամին С-ն  նպաստում է երկաթի ներծծմանը, այդ պատճառով կարելի է  երկաթի հավելումները ընդուլել նարինջի հյութով[54]։ Քրոնիկական հիվանդություններ դեպքում, կապված  քիմիոթերապայի հետ, կամ երիկամային հիվանդությունների դեպքում որոշ մասնագետներ նշանակում են ռեկոմբինանտ էրիթրոպոետին կամ էպոետին ալֆա՝ էրիթրոցիտների արտադրությունը խթանելու նպատակով [55]։

Հարմարսողական երկաթ

Այն դեպքում, երբ երկաթի ներքին ընդունման դեպքում չկա արդյունք, կամ առկա է ներծծման դանդաղում բորբոքման հետևանքով, կարելի է  երկաթը նշանակել հարմարսողական։ Օրգանիզմում  ամեն օր կարող է ներծծվել մինչև 6 մգ երկաթ։ Շատ դեպքերում հիվանդը ունի ավելի քան 1000 մգ երկաթի դեֆիցիտ, որը պահանջում է փոխարինել մի քանի ամիս։ Այս դեպքում պետք է միաժամանակ նշանակել էրիթրոպոետին[56]։

Արյան փոխներարկում

Արյան փոխներարկումները, առանց ախտանիշների, խորհուրդ չեն տրվում, եթե հեմոգլոբինի մայարդակը ցածր չէ 60-80 գ / լ-ից (6-ից 8 գ / դլ)[4]։ Պսակաձև զարկերակների ախտահարմամբ հիվանդները, ովքեր արյունահոսություններ  չունեն, արյան փոխներարկումը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, երբ հեմոգլոբինը 70-80 գ / լ-ից ցածր է (7-ից 8 գ / դլ)[7][57]։ Հակառակ  դեպքում պետք է արյուն փոխներարկել  սրտանոթային անկանոնությունների դեպքում[58]։

Էրիթրոպոեզի խթանիչներ

Էրիթրոպոեզի խթանիչների օգտագործումը կապված է հեմոգլոբինի մակարդակի պահպանման համար, որը նվազեցնում է փոխներարկման իրականացման անհրաժեշտությունը[59]։ Դրանք պետք չէ օգտագործել թեթև և միջին աստիճանի անեմիաների  դեպում։ Այն խորհուրդ չի տրվում  քրոնիկ երիկամային հիվանդությունների ժամանակ, եթե  հեմոգլոբինի մակարդակը ցածր է   10 գ/լ-ից կամ առկա է անեմիայի ախտանիշներ[59][60]։

Հիպերբարիկ օքսիգենացիա

Անեմիայի բուժման համար օգտագործվում է նաև հիպերբարիկ օքսիգենցիա[61][62], որը հատկապես  խորհուրդ է տրվում այն հիվանդներին, որոնց արգելված է արյան փոխներարկումը[61], կամ երբ հիվանդը հրաժարվում է փոխներարկումից[63], օրինակ՝ Եհովայի վկաները։

Համաճարակաբանություն

Երկաթի անբավարարությունից տուժել է մոտ 610 միլիոն մարդ կամ բնակչության 8.8%-ը[9]։ Այն կանանց մոտ (9.9%) փոքր-ինչ ավելի տարածված է, քան տղամարդկանց մոտ (7.8%)[9]: Երկաթ դեֆիցիտային անեմիան ազդում է ևս 375 միլիոնի վրա [9]։

Անեմիայի դեպքերի թիվը ըստ երկրների (2019)

ԵրկրներԴեպքերի քանակԲնակչությունՏոկոս100,000-ի հաշվով
1  Հնդկաստան18700013664177540.00013713.7
2  Մալի2590196580310.00013213.2
3  Գաբոն28421725790.00013113.1
4  Բենին1540118011510.00013013.0
5  Սենեգալ2110162963640.00012912.9
6  Հայիթի1440112637700.00012812.8
7  Կամբոջա2100164865420.00012712.7
8  Նիգերիա255002009635990.00012712.7
9  Բուրկինա Ֆասո2490203213780.00012312.3
10  Գվինեա Բիսաու23019209220.00012012.0
11  Սիերա Լեոնե92778132150.00011911.9
12  Գվինեա1500127712460.00011711.7
13  Մյանմա6320540454200.00011711.7
14  Մոզամբիկ3500303660360.00011511.5
15  Տոգո90680823660.00011211.2
16  Մալդիվներ58.95309530.00011111.1
17  Նեպալ3150286087100.00011011.0
18  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն52047451850.00011011.0
19  Մավրիտանիա47945256960.00010610.6
20  Բութան79.47630920.00010410.4
21  Նիգեր2420233107150.00010410.4
22  Պակիստան224002165653180.00010310.3
23  Բանգլադեշ168001630461610.00010310.3
24  Չադ1640159468760.00010310.3
25  Լիբերիա50749373740.00010310.3
26  Անգոլա3260318252950.00010210.2
27  Աֆղանստան3810380417540.00010010.0
28  Հորդանան1000101016940.0000999.9
29  Հասարակածային Գվինեա13413559860.0000999.9
30  Կամերուն2550258763800.0000999.9
31  Սոմալի1490154429050.0000969.6
32  Բուրունդի1040108642450.0000969.6
33  Մադագասկար2510269693070.0000939.3
34  Գանա2680288336290.0000939.3
35  Ադրբեջան923100477180.0000929.2
36  Սողոմոնյան Կղզիներ60.76698230.0000919.1
37  Սուդան3810428132380.0000898.9
38  Բոտսվանա20523036970.0000898.9
39  Սիրիա1510170701350.0000888.8
40  Տաջիկստան81693210180.0000888.8
41  Պապուա Նոր Գվինեա76187761090.0000878.7
42  Մալայզիա2760319497770.0000868.6
43  Շրի Լանկա1840213237330.0000868.6
44  Հարավային Սուդան945110621130.0000858.5
45  Ալժիր3640430530540.0000858.5
46  Ջիբութի82.19735600.0000848.4
47  Լիբիա56767774520.0000848.4
48  Կոմորյան Կղզիներ718508860.0000838.3
49  Հարավաֆրիկյան Հանրապետություն4850585582700.0000838.3
50  Թունիս967116947190.0000838.3
51  Ինդոնեզիա223002706255680.0000828.2
52  Էսվատինի94.411481300.0000828.2
53  Կիրիբատի9.621176060.0000828.2
54  Գայանա63.47827660.0000818.1
55  Ֆիջի718899530.0000808.0
56  Մարոկկո2850364717690.0000787.8
57  Թուրքիա6510834296150.0000787.8
58  Ուգանդա3440442695940.0000787.8
59  Լիբանան53068557130.0000777.7
60  Մալավի1430186287470.0000777.7
61  Զամբիա1370178610300.0000777.7
62  Զիմբաբվե1100146454680.0000757.5
63  Բահրեյն12316411720.0000757.5
64  Քենիա3920525739730.0000757.5
65  Արևելյան Թիմոր94.512931190.0000737.3
66  Լեսոթո15521252680.0000737.3
67  Իրաք2830393097830.0000727.2
68  Վանուատու212998820.0000707.0
69  Վանուատու212998820.0000707.0
70  Թուրքմենստան41659420890.0000707.0
71  Ղազախստան1290185514270.0000707.0
72  Դոմինիկյան Հանրապետություն739107389580.0000696.9
73  Սաուդյան Արաբիա2330342685280.0000686.8
74  Ուզբեկստան2200329817160.0000676.7
75  Նամիբիա16624945300.0000676.7
76  Տոնգա7.261109400.0000656.5
77  Մավրիկիոս75.411985750.0000636.3
78  Վրաստան24939967650.0000626.2
79  Թաիլանդ4170690375130.0000606.0
80  Պարագվայ42370446360.0000606.0
81  Սեյշելյան կղզիներ5.83977390.0000606.0
82  Եթովպիա66101120787300.0000595.9
83  Սամոա11.61970970.0000595.9
84  Ալբանիա16728809170.0000585.8
85  Կոլումբիա2890503394430.0000575.7
86  Բելիզ22.43903530.0000575.7
87  Օման28049749860.0000565.6
88  Պերու1780325104530.0000555.5
89  Բոսնիա և Հերցեգովինա17933010000.0000545.4
90  Քուվեյթ22842070830.0000545.4
91  Պանամա23042464390.0000545.4
92  Սուրինամ30.95813720.0000535.3
93  Ճամայկա15529482790.0000535.3
94  Սերբիա45887722350.0000525.2
95  Ռումինիա975193645570.0000505.0
96  ԱՄԷ49197705290.0000505.0
97  Բուլղարիա35170001190.0000505.0
98  Ռուսաստան72201458722560.0000494.9
99  Հոնդուրաս48097461170.0000494.9
100  Գրենադա5.361120030.0000484.8
101  Բելառուս44794524110.0000474.7
102  Էստոնիա61.713256480.0000474.7
103  Անտիգուա և Բարբուդա4.47971180.0000464.6
104  Բրունեյ19.74332850.0000454.5
105  Հունգարիա44096846790.0000454.5
106  Լատվիա86.619067430.0000454.5
107  Էկվադոր785173736620.0000454.5
108  Սլովենիա93.420786540.0000454.5
109  Տրինիդադ և Տոբագո62.613949730.0000454.5
110  Խորվաթիա18441303040.0000454.5
111  Կուբա497113334830.0000444.4
112  Կատար12428320670.0000444.4
113  Հայաստան12929577310.0000444.4
114  Բրազիլիա92002110495270.0000444.4
115  Ռուանդա550126269500.0000444.4
116  Նիկարագուա28165455020.0000434.3
117  Լեհաստան1620378877680.0000434.3
118  Լիտվա11527596270.0000424.2
119  Մեքսիկա52901275755290.0000414.1
120  Ուկրաինա1820439936380.0000414.1
121  Չեռնոգորիա25.16279870.0000404.0
122  Բարբադոս11.42870250.0000404.0
123  Մոնղոլիա12432251670.0000383.8
124  Ճապոնիա48001268603010.0000383.8
125  Չինաստան5400014337836860.0000383.8
126  Ուրուգվայ12534617340.0000363.6
127  Կոստա Ռիկա18050475610.0000363.6
128  Կիպրոս41.311795510.0000353.5
129  Հունաստան336104734550.0000323.2
130  Ֆիլիպիններ34501081166150.0000323.2
131  Սինգապուր18358043370.0000323.2
132  Մալթա13.34403720.0000303.0
133  Արգենտինա1350447806770.0000303.0
134  Սալվադոր19364535530.0000303.0
135  Իսրայել25485193770.0000303.0
136  Իսպանիա1390467367760.0000303.0
137  Պորտուգալիա301102261870.0000292.9
138  Բելգիա339115393280.0000292.9
139  Շվեդիա292100363790.0000292.9
140  Իռլանդիա14148824950.0000292.9
141  Ավստրիա25789551020.0000292.9
142  Իտալիա1700605500750.0000282.8
143  Նիդերլանդներ469170971300.0000272.7
144  Նորվեգիա14653788570.0000272.7
145  Դանիա15357718760.0000272.7
146  Շվեյցարիա21785913650.0000252.5
147  Լյուքսեմբուրգ15.46157290.0000252.5
148  Նոր Զելանդիա11447830630.0000242.4
149  Գերմանիա1980835170450.0000242.4
150  Իսլանդիա8.033390310.0000242.4
151  Կանադա882374110470.0000242.4
152  Ֆրանսիա1480651297280.0000232.3
153  Ֆինլանդիա12455321560.0000222.2
154  Չիլի420189520380.0000222.2
155  Գվատեմալա350175814720.0000202.0
156  Ավստրալիա499252031980.0000202.0

Պատմություն

Անեմիայի մասին խոսվել է ավելի քան 4000 տարի [64]։

Ծանոթագրություններ

  1. «What Is Anemia? – NHLBI, NIH»։ www.nhlbi.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-01-20-ին։ Վերցված է 2016-01-31 
  2. Stedman's medical Dictionary (28th ed.)։ Philadelphia: Lippincott Williams & Wilkins։ 2006։ էջ Anemia։ ISBN 978-0-7817-3390-8 
  3. 3,0 3,1 3,2 Rodak BF (2007)։ Hematology : clinical principles and applications (3rd ed.)։ Philadelphia: Saunders։ էջ 220։ ISBN 978-1-4160-3006-5։ Արխիվացված օրիգինալից 2016-04-25-ին 
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 «Anemia in the emergency department: evaluation and treatment»։ Emergency Medicine Practice 15 (11): 1–15; quiz 15–6։ November 2013։ PMID 24716235։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին։ Վերցված է 2018-12-15 
  5. 5,0 5,1 «The clinical and economic burden of anemia»։ The American Journal of Managed Care։ 16 Suppl Issues: S59–66։ March 2010։ PMID 20297873 
  6. «Evidence-based interventions for improvement of maternal and child nutrition: what can be done and at what cost?»։ Lancet 382 (9890): 452–477։ August 2013։ PMID 23746776։ doi:10.1016/S0140-6736(13)60996-4 
  7. 7,0 7,1 «Treatment of anemia in patients with heart disease: a clinical practice guideline from the American College of Physicians»։ Annals of Internal Medicine 159 (11): 770–779։ December 2013։ PMID 24297193։ doi:10.7326/0003-4819-159-11-201312030-00009 
  8. «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013»։ Lancet 385 (9963): 117–71։ January 2015։ PMC 4340604։ PMID 25530442։ doi:10.1016/S0140-6736(14)61682-2 
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990-2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010»։ Lancet 380 (9859): 2163–96։ December 2012։ PMID 23245607։ doi:10.1016/S0140-6736(12)61729-2 
  10. «anaemia»։ Dictionary.com։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 14, 2014-ին։ Վերցված է հուլիսի 7, 2014 
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 Table 12-1 in: Mitchell RS, Kumar V, Abbas AK, Fausto N։ Robbins Basic Pathology (8th ed.)։ Philadelphia: Saunders։ ISBN 978-1-4160-2973-1 
  12. Mitchell RS, Kumar V, Abbas AK, Fausto N (2007)։ Robbins Basic Pathology (8th ed.)։ Philadelphia: Saunders։ էջ 432։ ISBN 978-1-4160-2973-1 
  13. հարձակումն է, հիմնականում IgG- ի կողմից։ Այն կարող է լինել իդեոպաթիկ, այսինքն առանց որևէ հայտնի պատճառի, թմրամիջոցների օգտագործման հետ կապված կամ երկրորդական հիվանդության` համակարգային կարմիր գայլախտ, չարորակ նորագոյացություններ
  14. «Primary chronic cold agglutinin disease: an update on pathogenesis, clinical features and therapy»։ Hematology 12 (5): 361–70։ October 2007։ PMC 2409172։ PMID 17891600։ doi:10.1080/10245330701445392 
  15. «Fluid imbalances»։ Portable Fluids and Electrolytes (Portable Series)։ Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins։ 2007։ էջ 62։ ISBN 978-1-58255-678-9 
  16. «Iron and inflammation - the gut reaction»։ Metallomics (Review) 9 (2): 101–111։ February 2017։ PMC 5321802 ։ PMID 28067386։ doi:10.1039/c6mt00282j 
  17. «Anemia in inflammatory bowel disease: a neglected issue with relevant effects»։ World Journal of Gastroenterology (Review) 20 (13): 3542–51։ April 2014։ PMC 3974521։ PMID 24707137։ doi:10.3748/wjg.v20.i13.3542 
  18. 18,0 18,1 «Extraintestinal manifestations of coeliac disease»։ Nature Reviews. Gastroenterology & Hepatology (Review) 12 (10): 561–71։ October 2015։ PMID 26260366։ doi:10.1038/nrgastro.2015.131։ Արխիվացված օրիգինալից 2016-03-12-ին։ «Malabsorption of nutrients is not the only cause of anaemia in coeliac disease, the chronic inflammatory process in the intestine contributes as well.»   
  19. «Anemia and iron deficiency in gastrointestinal and liver conditions»։ World Journal of Gastroenterology (Review) 22 (35): 7908–25։ September 2016։ PMC 5028806 ։ PMID 27672287։ doi:10.3748/wjg.v22.i35.7908։ Արխիվացված օրիգինալից 2017-09-06-ին 
  20. «Non-Celiac Gluten sensitivity: the new frontier of gluten related disorders»։ Nutrients (Review) 5 (10): 3839–53։ September 2013։ PMC 3820047։ PMID 24077239։ doi:10.3390/nu5103839 
  21. «National Institutes of Health Consensus Development Conference Statement on Celiac Disease, June 28-30, 2004»։ Gastroenterology (Review) 128 (4 Suppl 1): S1–9։ April 2005։ PMID 15825115։ doi:10.1053/j.gastro.2005.02.007  
  22. «Dietary and nutritional considerations for inflammatory bowel disease»։ The Proceedings of the Nutrition Society (Review) 70 (3): 329–35։ August 2011։ PMID 21450124։ doi:10.1017/S0029665111000097 
  23. «The aetiology and impact of malnutrition in paediatric inflammatory bowel disease»։ Journal of Human Nutrition and Dietetics (Review) 24 (4): 313–26։ August 2011։ PMID 21564345։ doi:10.1111/j.1365-277X.2011.01171.x։ Արխիվացված օրիգինալից 2017-02-02-ին   
  24. 24,0 24,1 «The definition of anemia: what is the lower limit of normal of the blood hemoglobin concentration?»։ Blood 107 (5): 1747–50։ March 2006։ PMC 1895695։ PMID 16189263։ doi:10.1182/blood-2005-07-3046 
  25. 25,0 25,1 Maakaron Joseph (սեպտեմբերի 30, 2016)։ «Anemia: Practice Essentials, Pathophysiology, Etiology»։ Emedicine։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 14, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 30, 2016 
  26. 26,0 26,1 Pomeranz AJ, Sabnis S, Busey S, Kliegman RM (2016)։ Pediatric Decision-Making Strategies (2nd ed.)։ Elsevier։ ISBN 978-0-323-29854-4 
  27. Polin RA, Abman SH, Rowitch D, Benitz WE (2016)։ Fetal and Neonatal Physiology (5 ed.)։ Elsevier Health Sciences։ էջ 1085։ ISBN 978-0-323-35232-1։ Արխիվացված օրիգինալից 2016-10-31-ին 
  28. Uthman E (2009)։ Understanding Anemia։ Univ. Press of Mississippi։ էջ 23։ ISBN 978-1-60473-701-1։ Արխիվացված օրիգինալից 2016-10-31-ին 
  29. 29,0 29,1 «Haemoglobin concentrations for the diagnosis of anaemia and assessment of severity»։ Արխիվացված օրիգինալից 2016-11-30-ին 
  30. World Health Organization (2008)։ Worldwide prevalence of anaemia 1993–2005։ Geneva: World Health Organization։ ISBN 978-92-4-159665-7։ Արխիվացված օրիգինալից մարտի 12, 2009-ին։ Վերցված է 2009-03-25 
  31. «Number of women of reproductive age (aged 15-49 years) with anaemia (thousands)»։ www.who.int (անգլերեն)։ Վերցված է 2022-09-17 
  32. Caito S, Almeida Lopes AC, Paoliello MM, Aschner M (2017)։ «Chapter 16. Toxicology of Lead and Its Damage to Mammalian Organs»։ in Astrid S, Helmut S, Sigel RK։ Lead: Its Effects on Environment and Health։ Metal Ions in Life Sciences 17։ de Gruyter։ էջեր 501–534։ doi:10.1515/9783110434330-016 
  33. Recommendations to Prevent and Control Iron Deficiency in the United States Archived 2007-04-20 at the Wayback Machine. MMWR 1998;47 (No. RR-3) p. 5
  34. «Iron Deficiency --- United States, 1999–2000»։ MMWR 51 (40): 897–899։ October 11, 2002։ Արխիվացված օրիգինալից մայիսի 5, 2012-ին։ Վերցված է ապրիլի 21, 2012 
  35. «Iron deficiency and cognitive achievement among school-aged children and adolescents in the United States»։ Pediatrics 107 (6): 1381–6։ June 2001։ PMID 11389261։ doi:10.1542/peds.107.6.1381 
  36. «A review of studies on the effect of iron deficiency on cognitive development in children»։ The Journal of Nutrition 131 (2S-2): 649S–666S; discussion 666S–668S։ February 2001։ PMID 11160596։ Արխիվացված օրիգինալից 2012-12-23-ին 
  37. «Iron Deficiency Anaemia: Assessment, Prevention, and Control: A guide for programme managers» (PDF)։ Արխիվացված օրիգինալից 2011-05-16-ին։ Վերցված է 2010-08-24 
  38. «Differentiation of iron deficiency from thalassaemia trait»։ Lancet 1 (7808): 882։ April 1973։ PMID 4123424 
  39. eMedicine – Vitamin B-12 Associated Neurological Diseases : Article by Niranjan N Singh, MD, DM, DNB Archived 2007-03-15 at the Wayback Machine. July 18, 2006
  40. «Physiology or Medicine 1934 – Presentation Speech»։ Nobelprize.org։ 1934-12-10։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 28, 2010-ին։ Վերցված է 2010-08-24 
  41. Hovda L, Brutlag A, Poppenga RH և այլք:, eds. (2016)։ «Chapter 69: Onions and garlic»։ Blackwell's Five-Minute Veterinary Consult Clinical Companion: Small Animal Toxicology (2nd ed.)։ John Wiley & Sons։ էջեր 515–520։ ISBN 978-1-119-03652-4 
  42. Harvey JW (2012)։ Veterinary hematology: a diagnostic guide and color atlas։ St. Louis, Mo.: Elsevier/Saunders։ էջ 104։ ISBN 978-1-4377-0173-9 
  43. Peek SF (2014)։ «Chapter 117: Hemolytic disorders»։ in Sprayberry KA, Robinson NE։ Robinson's Current Therapy in Equine Medicine (7th ed.)։ Elsevier Health Sciences։ էջեր 492–496։ ISBN 978-0-323-24216-5 
  44. «Laboratory evaluation of anemia»։ The Western Journal of Medicine 146 (4): 443–51։ April 1987։ PMC 1307333։ PMID 3577135 
  45. «MedTerms Definition: Refractory Anemia»։ Medterms.com։ 2011-04-27։ Արխիվացված օրիգինալից 2011-12-08-ին։ Վերցված է 2011-10-31 
  46. «Good Source for later»։ Atlasgeneticsoncology.org։ Արխիվացված օրիգինալից 2011-11-03-ին։ Վերցված է 2011-10-31 
  47. «Refractory iron deficiency anemia as the primary clinical manifestation of celiac disease»։ Journal of Pediatric Hematology/Oncology 25 (2): 169–72։ February 2003։ PMID 12571473։ doi:10.1097/00043426-200302000-00018 
  48. «What are RBC-transfusion-dependence and -independence?»։ Leukemia Research 35 (1): 8–11։ January 2011։ PMID 20692036։ doi:10.1016/j.leukres.2010.07.015 
  49. 49,0 49,1 «Management of RBC-transfusion dependence»։ Hematology. American Society of Hematology. Education Program: 398–404։ 2007։ PMID 18024657։ doi:10.1182/asheducation-2007.1.398 
  50. Hillyer CD, Silberstein LE, Ness PM, Anderson KC, Roback JD (2006)։ Blood Banking and Transfusion Medicine: Basic Principles and Practice։ Elsevier Health Sciences։ էջ 534։ ISBN 9780702036255 
  51. Mandel J, Taichman D (2006)։ Pulmonary Vascular Disease (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 170։ ISBN 1416022465 
  52. Ferri FF (2015)։ BOPOD - Ferri's Clinical Advisor 2016: 5 Books in 1 (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 1131.e2։ ISBN 9780323378222 
  53. «Strategies to control nutritional anemia»։ The American Journal of Clinical Nutrition 64 (5): 789–90։ November 1996։ PMID 8901803 
  54. «Intravenous ascorbic acid administration for erythropoietin-hyporesponsive anemia in iron loaded hemodialysis patients»։ Artificial Organs 26 (4): 366–70։ April 2002։ PMID 11952508 
  55. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2013-06-24-ին։ Վերցված է 2013-08-09 
  56. «Clinical use of intravenous iron: administration, efficacy, and safety»։ Hematology. American Society of Hematology. Education Program 2010: 338–47։ 2010։ PMID 21239816։ doi:10.1182/asheducation-2010.1.338 
  57. «Treatment of anemia in patients with heart disease: a systematic review»։ Annals of Internal Medicine 159 (11): 746–757։ December 2013։ PMID 24297191։ doi:10.7326/0003-4819-159-11-201312030-00007 
  58. ։ British Society of Gastroenterology։ «Guidelines for the management of iron deficiency anaemia»։ Gut 60 (10): 1309–16։ October 2011։ PMC 1728199։ PMID 21561874։ doi:10.1136/gut.2010.228874 
  59. 59,0 59,1 «September 2007 update on EORTC guidelines and anemia management with erythropoiesis-stimulating agents»։ The Oncologist։ 13 Suppl 3 (Supplement 3): 33–6։ 2008։ PMID 18458123։ doi:10.1634/theoncologist.13-S3-33 
  60. American Society of Nephrology, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (American Society of Nephrology), արխիվացված օրիգինալից April 16, 2012-ին, http://choosingwisely.org/wp-content/uploads/2012/04/5things_12_factsheet_Amer_Soc_Neph.pdf, վերցված է August 17, 2012 
  61. 61,0 61,1 «Exceptional Blood Loss — Anemia»։ Արխիվացված է օրիգինալից July 5, 2008-ին։ Վերցված է 2008-05-19 
  62. «Hyperbaric oxygen in exceptional acute blood-loss anemia»։ J. Hyperbaric Med 2 (4): 205–210։ 1987։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-16-ին։ Վերցված է 2008-05-19 
  63. «A systematic review of the application of hyperbaric oxygen in the treatment of severe anemia: an evidence-based approach»։ Undersea & Hyperbaric Medicine 32 (1): 61–83։ 2005։ PMID 15796315։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-16-ին։ Վերցված է 2018-12-15 
  64. «Anemia, genetic diseases, and malaria in prehistoric mainland Southeast Asia»։ American Journal of Physical Anthropology 101 (1): 11–27։ September 1996։ PMID 8876811։ doi:10.1002/(SICI)1096-8644(199609)101:1<11::AID-AJPA2>3.0.CO;2-G 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 132