Մավրիտանիա

երկիր Աֆրիկայում

Մավրիտանիան (الجمهورية الإسلامية الموريتانية) ամբողջական անվանումը՝ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն (արաբերեն՝ الجمهورية الإسلامية الموريتانية‎‎), պետություն է Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում։ Արևմտյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Ռելիեֆում տիրապետում են ընդարձակ հարթավայրերն ու սարավանդները։ Երկրի տարածքի 2/3-ն զբաղեցնում է Սահարա անապատը։ Երկրի Տարածքը՝ 1.030.700 կմ² է։ Բնակչությունը 2012 թվականին կազմել է 3.359.185 մարդ։

الجمهورية الإسلامية الموريتانية
Մավրիտանիա դրոշ
Դրոշ
Մավրիտանիա զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
شرف إخاء عدل
Ազգային օրհներգ՝ "Մավրիտանիայի ազգային հիմն"
Մավրիտանիա դիրքը
Մավրիտանիա դիրքը
ՄայրաքաղաքՆուակշոտ
18°09′N, 15°58′W
Պետական լեզուներ Արաբերեն
Շրջանային լեզուներ ֆրանսերեն
Կառավարում Իսլամական հանրապետություն
 -  Նախագահ Մուհամեդ Աբդել Ազիզ
 -  Ջրային (%) 0.03
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 3,359,000  (135-րդ)
 -  1988 մարդահամարը 1,864,236[1] 
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $7.093 միլիոն[2] 
 -  Մեկ շնչի հաշվով $2,178[2] 
ՀՆԱ (անվանական) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $4.200 միլիոն[2] 
 -  Մեկ շնչի հաշվով $1,290[2] 
Ջինի (2000) 39 (միջին
ՄՆԶԻ (2011) 0.453[3] (ցածր) (159th)
Արժույթ Մավրիտանյան ուգիյա (MRO)
Ժամային գոտի (ՀԿԺ+0)
 -  Ամռանը (DST) չունի (ՀԿԺ+0)
Ազգային դոմեն .mr
Հեռախոսային կոդ +222

Ընդհանուր տվյալներ խմբագրել

Մշտական հոսք ունեցող գետեր չկան։ Բացառություն է միայն սահմանամերձ Սենեգալ գետը։ Բուսածածկույթը նոսր է, գերակշռում են չորասեր թփուտները, ատլանտյան ափամերձ գոտում՝ սավաննաները։ Ընդերքում կան երկաթի, պղնձի, վոլֆրամի պաշարներ։

Պատմություն խմբագրել

XI դարի կեսերին Մավրիտանիայի տարածքում ստեղծվել է Ալմորավյանների հզոր պետությունը, որն ընդգրկել է նաև Մարոկկոյի և Արևմտյան Ալժիրի տարածքները։ XV դարում մուտք են գործել եվրոպացիները՝ պարտուգալացիներ, իսպանացիներ, այնուհետև՝ հոլանդացիներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ։ 1920 թվականին երկիրը պաշտոնապես հայտարարվել է ֆրանսիական գաղութ՝ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմում։ Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ին։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում արաբներ ու բերբերներ են։ Խոշոր քաղաքներ են Նուակշոտը, Նուադիբուն, Կաեդին։Բնակչության մեծ մասն զբաղվում է քոչվոր անասնապահությամբ։ Բուծում են խոշոր եղջերավոր կենդանիներ, ուղտ, ոչխար, այծ։ Ափամերձ գոտում զբաղվում են ձկնորսությամբ։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են կորեկը, սորգոն, եգիպտացորենը, բատատը, գետնանուշը, օազիսներում՝ փյունիկյան արմավենին։ Կան ձկան վերամշակման, շաքարի, ցեմենտի արտադրության, ալրաղաց ձեռնարկություններ։

Վարչական բաժանում խմբագրել

Մավրիտանիան բաժանված է 12 մարզերի և Նուակշոտ մայրաքաղաքային ինքնավար շրջանի։ Շրջաններն էլ իրենց հերթին բաժանվում են 44 մարզերի.

ՇրջանՎարչական կենտրոնՏարածք,
կմ²
Բնակչություն,
(2000), մարդ.
Խտություն,
մարդ./կմ²
1ԱդրարԱտար215 30060 8470,28
2ԱսսաբաԿիֆֆա36 600249 5966,82
3ԲրակնաԱլեգ32 800240 1677,32
4Դախլեթ-ՆուադիբուՆուադիբու22 30075 9763,41
5ԳորգոլԿաէդի13 600248 98018,31
6ԿուդիմագաՍելիբաբի10 300186 69718,13
7Խոդ-էշ-ՇարկիՆեմա182 700275 2881,51
8Խոդ-էլ-ԳարբիԱյուն-էլ-Ատրուս53 400219 1674,10
9ԻնշիրիԱկժուժտ46 80011 3220,24
10ՆուակշոտՆուակշոտ1 000611 883611,88
11ՏագանտՏիջիկժա95 20061 9840,65
12Տիրիս-ԶեմմուրԶուէրատ252 90053 5860,21
13ՏրարզաՌոսո67 800Նուակշոտ252 6643,73
Ընդհանուր1 030 7002 548 1572,47

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mauritania: Location, Map, Area, Capital, Population, Religion, Language – Country Information». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Mauritania». International Monetary Fund. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Human Development Report 2011» (PDF). United Nations. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մավրիտանիա» հոդվածին։