ՏոտոԳեյմինգ

օնլայն և օֆլայն խաղային ծառայությունների օպերատոր

ՏոտոԳեյմինգ (TotoGaming), օնլայն և օֆլայն խաղային ծառայությունների լիցենզավորված օպերատոր, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։ Ընկերությունն խաղադրույքների համար նախատեսված ծառայություններ է ներկայացնում սպորտում և կազինոյում։

ՏոտոԳեյմինգ
Տեսակձեռնարկություն
Հիմնադրված է2004
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր{{{2}}} Հայաստան
ԱրդյունաբերությունGaming?
Կայքtotogaming.am

Պատմություն խմբագրել

ՏոտոԳեյմինգը հիմնադրվել է 2004 թվականի հունիսի 10-ին՝ գործարկելով սպորտային խաղադրույքների հարթակը։ Հետագայում ընկերությունն ընդլայնել է իր խաղային բիզնեսը՝ ներդնելով նոր պրոդուկտներ։ Այս ընթացքում ընկերությունն ունեցել է մի քանի ռեբրենդինգներ։ Վերջին TotoGaming ռեբրենդինգը կայացել է 2023 թվականի հունիսի 17-ին[1][2]։

Ընկերությունը համագործակցում է ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանի և հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հետ, որոնք հանդիսանում են ընկերության դեսպանները[փա՞ստ]։

Գործունեություն խմբագրել

Ի սկզբանե ընկերությունը սկսել է իր գործունեությունը 15 սպասարկման կենտրոններից։ Ներկայումս ունի 12 սպասարկման կենտրոններից բաղկացած ցանց Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում։

Ընկերության հիմնական պրոդուկտն է Սպորտ բաժինը, որից սկսվել է TotoGaming-ը։

Սպորտի և Կազինոյի բջջային տարբերակները TotoGaming-ը թողարկել է 2015 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. STAR, 5 (2023 թ․ հունիսի 13). «TotoGaming launches rebrand with spectacular cosmic show – 5 Star iGaming Media Launches». 5 Star iGaming Media (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 20-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  2. Miller, George (2023 թ․ հունիսի 13). «The rebranding of TotoGaming commenced with a spectacular cosmic show» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել