Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սենեգալ (այլ կիրառումներ)

Սենեգալ (ֆր.՝ République du Sénégal), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Արևմտյան ափը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Հարթավայրային երկիր է, կան հանգած հրաբուխներ։

République du Sénégal
Սենեգալի Հանրապետություն
Սենեգալի դրոշ
Դրոշ
Սենեգալի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"Un Peuple, Un But, Une Foi"(Ֆրանսերեն)
"Մեկ Ազք, Մեկ Նպատակ, Մեկ Հավատք"
Ազգային օրհներգ՝ Pincez Tous vos Koras, Frappez les Balafons
Սենեգալի դիրքը
Սենեգալի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Դակար
14°40′N, 17°25′W
Պետական լեզուներ Ֆրանսերեն
Շրջանային լեզուներ Ուոլոֆերեն
Կառավարում Կիսա-Նախագահական Հանրապետություն
 -  Սենեգալի Նախագահ Աբդուլայե Վահդ
 -  Սենեգալի Վարչապետ Cheikh Hadjibou Soumaré
Անկախություն
 -  Ֆրանսիայից Օգոստոսի 20 1960 
 -  Ջրային (%) 2.1
Բնակչություն
 -  2005 նախահաշիվը 11,658,000  (72-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $20.504 բիլիոն (109-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,759 (149-րդ)
ՄՆԶԻ (2004) 0.460 (ցած) (156-րդ)
Արժույթ CFA ֆրանկ (XOF)
Ժամային գոտի UTC
Ազգային դոմեն .sn
Հեռախոսային կոդ +221

Ընդհանուր տվյալներ խմբագրել

Ընդերքում կան ֆոսֆորիտների, երկաթի հանքաքարի, կերակրի աղի պաշարներ։ Կլիման մերձհասարակածային է։ Խոշոր գետերն են Սենեգալը, Գամբիան և Կազամանսը։ Տարածված են կիսաանապատներն ու սավաննաները, հարավային սահմանամերձ գոտում՝ հասարակածային մշտադալար անտառները։Կենդանական աշխարհն աղքատ է. հանդիպում են այծքաղներ, կրծողներ, թռչուններ, սողուններ։ Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով։

Պատմություն խմբագրել

Միջնադարում Սենեգալը լրիվ կամ մասամբ մտել է Գանա, Մալի, Սոնգհայի պետությունների կազմի մեջ, այնուհետև նրա տարածքում կազմավորվել են մի շարք պետություններ։ 15-րդ դարում Սենեգալի տարածք են թափանցել պորտուգալացիները, որոնք այստեղից արտահանել են փղոսկր և զբաղվել ստրկավաճառությամբ։ 17–19-րդ դարերի ընթացքում Սենեգալի տարածքը նվաճել է Ֆրանսիան։ Երկիրն անկախություն է ձեռք բերել միայն 1960 թվականին։Սենեգալի բնակչությունը կազմում են ատլանտյան լեզվաընտանիքի (վոլոֆ, ֆուլբե, դիոլա) և մանդե լեզվով խոսող (բամբարա, մալինկե, սոնինկե) ժողովուրդները։Խոշոր քաղաքներն են Դաքարը, Թիեսը, Կառլաքը։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն է. մշակում են գետնանուշ (մշակվող հողերի 50 %-ը), կորեկ, սորգո, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակնդեղ, ադամաթուզ, մանիոկ, բատատ, բամբակենի։Համեմատաբար զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և վերամշակող ճյուղերը։ Կան կահույքի, պարարտանյութերի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։

գյուղ Սենեգալում

Աշխարհագրություն խմբագրել

Վարչական բաժանում խմբագրել

Սենեգալի շրջանները

Սենեգալը վարչական առումով բաժանված է 14 շրջանների։

ՀայերենՖրանսերենՎարչկենտրոնՏարածք, կմ²Բնակչություն (2002)
ԴակարDakarԴակար5502 267 356
ԴիուրբելDiourbelԴիուրբել4 3591 049 954
ՖատիկFatickՖատիկ7 935613 000
ՔաֆրինKaffrineՔաֆրին11 853
ՔաոլակKaolackՔաոլակ4 1571 066 375
ՔեդուգուKedougouՔեդուգու16 896
ՔոլդաKoldaՔոլդա13 718847 243
ԼուգաLougaԼուգա29 188677 533
ՄաթամMatamՄաթամ25 083423 041
Սեն ԼուիSaint-LouisՍեն Լուի19 044688 767
ՍեդիուSedhiouՍեդիու7 293
ՏամբակունդաTambacoundaՏամբակունդա42 706605 695
ՏիյեսThièsՏիյես6 6011 290 265
ԶիգինշորZiguinchorԶիգինշոր7 339437 986

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենեգալ» հոդվածին։