Անգոլա (պաշտոնապես Անգոլայի Հանրապետություն[4] (պորտ.՝ República de Angola ʁɛˈpublikɐ dɨ ɐ̃ˈɡɔlɐ), երկիր Աֆրիկայի հարավ-արևմուտքում, Պորտուգալիայի գաղութը (1951 թվականից՝ անդրծովյան նահանգ)։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսով։ Տարածությունը 1246,7 հզ. կմ² է, բնակչությունը՝ 5340 հզ. (1969) մարդ է։ ՄԱԿ-ի անդամ 1976 թվականի դեկտեմբերի 1-ից։

Անգոլայի Հանրապետություն
República de Angola
Անգոլա դրոշ
Դրոշ
Անգոլա զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Անգոլա ավանտե  (պորտուգերեն)
Առաջ Անգոլա
Անգոլա դիրքը
Անգոլա դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Լուանդա
8°50′S, 13°20′E
Պետական լեզուներ պորտուգալերեն
Շրջանային լեզուներ կոնգերեն, չոկվերեն, ումբունդերեն, կիմբունդերեն
Կառավարում Նախագահական հանրապետություն
 -  Նախագահ Հոզե Էդուարդո դոս Սանտոս
 -  Վարչապետ Պաուլո Կասոմա
Անկախություն Պորտուգալիայից 
 -  Թվական Նոյեմբերի 11, 1975 
 -  Ջրային (%) չնչին
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 18,498,000[1] 
 -   մարդահամարը 25,789,024[2] 
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $105.078 միլիարդ[3] (62-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $6,251[3] (98-րդ)
ՀՆԱ (անվանական) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $84.945 միլիարդ[3] (62-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $5,054[3] (82-րդ)
ՄՆԶԻ (2007) 0.564 (միջին) (143-րդ)
Արժույթ Անգոլական կվանզա (AOA)
Ժամային գոտի WAT (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) ոչ հետևած (ՀԿԺ+1)
Ազգային դոմեն .ao
Հեռախոսային կոդ ++244

Վարչական բաժանում խմբագրել

Վարչականորեն բաժանված է 18 օկրուգի (ներառյալ Կաբինդա օկրուգը, որը գտնվում է Կոնգո գետի գետաբերանից հյուսիս և Անգոլայից անջատված է Զաիրի առափնյա նեղ շերտով)։ Կենտրոնը ձևականորեն Նոր Լիսաբոնն Է, փաստորեն՝ Լուանդան։

Թվագրված նահանգներով քարտեզ
նահանգՎարչական կենտրոնՄակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (2005)
Խտություն
մարդ./կմ²
Քարտեզ
1ԲենգոԿաշիտո31 371250 0007,97
2ԲենգելաԲենգելա31 788939 00029,54
3ԲիեԿուիտո70 3141 674 00023,81
4ԿաբինդաԿաբինդա7 270260 00035,76
5Կվանդո-ԿուբանգոՄեմոնգվե199 049182 0000,91
6Հյուսիսային ԿվանզաՆ’Դալատանդո24 190575 00023,77
7Հարավային ԿվանզաՍումբե55 660928 00016,67
8ԿունենեՕնջիևա89 342333 0003,73
9ՈւամբոՈւամբո34 2742 262 00066,00
10ՈւիլաԼուբանգո75 0021 248 00016,64
11ԼուանդաԼուանդա2 4182 644 0001093,47
12Հյուսիսային ԼունդաԼուկապա102 783418 0004,07
13Հարավային ԼունդաՍաուրիմո45 649216 0004,73
14ՄալանժեՄալանժե97 6021 334 00013,67
15ՄօշիկոԼուենա223 023471 0002,11
16ՆամիբեՆամիբե58 137201 0003,46
17ՈւիժեՈւիժե58 6981 288 00021,94
18ԶաիրեՄբանզա-Կոնգո40 130343 0008,55
Ընդամենը1 246 70015 566 00012,49

Բնություն խմբագրել

Անգոլայի մեծ մասը սարահարթային է (1000 մ և ավելի բարձրությամբ), ծովափնյա նեղ (50—200 կմ) մասը՝ դաշտավայր։ Ամենաբարձր կետը Մոկո լեռն է (2610 մ)։ Երկրաբանական կառուցվածքով կազմում է Աֆրիկական պլատֆորմի մի մասը։ Անգոլան հարուստ է ալմաստի ցրոններով, նավթի, գորշ ածխի, երկաթի, մանգանի, պղնձի, ուրանի, ոսկու և այլ հանածոներով։ Անգոլայի ներքին մասի կլիման հասարակած-մուսոնային Է, անձրևային ամառով և չոր ձմեռով, մերձծովյան մասում՝ արևադարձային-պասատային, չորային։ Տաք ամսվա (մերձծովյան մասում՝ մարտ կամ ապրիլ, ներքին մասում՝ հոկտեմբեր կամ նոյեմբեր) միջին ջերմաստիճանը 22 °C–ից 28 °C է, ցուրտ ամսվանը (հուլիս, օգոստոս)՝ 15 °C–ից 22 °C։ Տարեկան տեղումները՝ 1000—1500 մմ, ծայր հարավում՝ 500–1000 մմ, ծովափին՝ հարավում 50—100 մմ, հյուսիսում՝ 250—500 մմ։

Խոշոր գետերից են Զամբեզին, Կասաին, Կվանգոն, Կվանզան, Կունենեն ևն։ Գետերն ունեն սահանքներ՝ հիդրոէներգիայի հարուստ պաշարներով, նավագնացության համար մեծ մասը պիտանի չէ։ Երկրում աճում են չոր արևադարձային, սաղարթավոր, նոսր անտառներ, որոշ վայրերում խոտային և թփուտային սավաննաներ են՝ տեղ-տեղ բաոբաբներով։ Հարավում մերկացած սավաննաներ են, կիսաանապատներ և անապատներ։ Կենդանական աշխարհում տիրապետող են Արևելա-Աֆրիկյան ենթամարզի սավաննայի ներկայացուցիչները՝ Արևմտա–Աֆրիկյան ենթամարզի անտառային ֆաունայի տարրերով։

Բնակչություն խմբագրել

Անգոլայի բնակչության մոտ 96%֊ի լեզուն պատկանում է բանտու լեզվաընտանիքին։ Մոտ 160 հզ. մարդ եվրոպացիներ են՝ հիմնականում պորտուգալացիներ։ Անգոլայի պաշտոնական լեզուն պորտուգալերենն է։ Բնակչության 35% քրիստոնյաներ են։

Անգոլայի քաղաքներ խմբագրել

Անգոլայի ժողովուրդների սոցիալ-տնտեսական զարգացումն ընթացել է խիստ անհավասարաչափ։ Որոշ ժողովուրդներ մինչև այժմ պահպանել են տոհմատիրական կարգերը, մյուսները, միջնադարում արդեն ունեին իրենց պետությունները՝ Կոնգո, Լունդա, Գոլաան–Դոնգո (վերջինից էլ առաջացել է երկրի անունը)։

Գրականություն խմբագրել

Բանտու լեզվաընտանիքին պատկանող կիմբունդու, բունդու, կիկոնգո, գանգելա և այլ լեզուներով հարուստ բանավոր գրականություն։ Ժամանակակից գրավոր գրականությունը հիմնականում պորտուգալերեն է։ 19-րդ դարի վերջում Կորդեյրու դա Մատտան գրառել է Ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ և հրատարակել «Ժողովրդական իմաստությունը անգոլական ասացվածքներում» պորտուգալերեն ժողովածուն։ Գրող 0. Ռիբաշի «Միսոսո» (հ. 1—3, 1961) գրքում ամփոփված են 100 հեքիաթ և 500 ասացվածք։ Սկզբնական շրջանի գրականության համար (1855-1930) հատ– րարներին Ա-ի ժողովրդի դեմ պայքարում հատկանշական են երկու հակադիր ուղղություններ՝ գաղութատիրական և հայրենասիրական գաղափարախոսություններով։ 1930–1947 թվականները գրական կյանքի լճացման տարիներ էին։ Հաջորդ շրջանի (1948—1960) գրականությանը հատուկ է գաղութատիրության մերկացումը։ Այդ տարիներին սկզբնավորվել է «Գնում ենք հայտնագործելու Անգոլան» կուլտուր-լուսավորական հայրենասիրական շարժումը։ Լույս են տեսել առաջադեմ գրող Կ. Աորոմենյուի «Մեռյալ հող» (1949) և «Շրջադարձ» (1957) վեպերը։ Անգոլայի գրականության վերջին շրջանը հատկանշվում է ազատագրական պայքարի թեմատիկայի ընդլայնումով։ Առաջադիմակաև գրականությունը զարգանում է երկրի սահմաններից դուրս։ «Բանաստեղծություններ» (1961), «Տամաք աչքհրով» (1963) գրքերի հեղինակ, քնարերգության երեք անթոլոգիաների կազմող դի Անդրիադին Կորդեյրու դա Մատտան գրառել է Ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ և հրատարակել «Ժողովրդական իմաստությունը անգոլական ասացվածքներում» պորտուգալերեն ժողովածուն։

Ճարտարապետություն խմբագրել

Անգոլայի ազգային բանկի շենքը Լուանդայում

Գյուղերն ունեն շրջանաձև հատակագիծ, կենտրոնում՝ ժողովարան, որի շուրջը տեղադրված են ուղղանկյուն տները՝ խոտով կամ ծղոտով ծածկված երկթեք կամ վրանաձև տանիքներով։ Եվրոպացիների մուտքից հետո Ա-ում կառուցվել են պորտուգալական գավառային քաղաքների տիպի քաղաքներ՝ բարոկկոյի և վաղ կլասիցիզմի ոճի շենքերով, իսկ 20-րդ դարի սկզբից՝ եվրոպական ժամանակակից շինություններ։

Կերպարվեստ խմբագրել

Անգոլայի տարածքում պահպանվել են նախնադարյան ժայռապատկերներ։ Միջին դարերում զարգացած է եղել փայտի քանդակազարդումը՝ մարդկանց և կենդանիների ոճավորված արձանիկներ, ծիսական դիմակներ։ Փայտաքանդակի բարդ կոմպոզիցիաներով են զարդարված ցեղերի շատ առաջնորդների թիկնաթոռները, տնային կահկարասին։ Շյուղերից, խոտից, ծղոտից հյուսածո իրերը՝ զամբյուղները, խսիրները, պարկերը, զարդարվում են սև, դեղին, կարմրադարչնագույն երկրաչափական նախշերով։ Խեցեղենի ներքևի մասը սովորաբար գնդաձև է, վերևը՝ գլանաձև, դանակով նախշված։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Department of Economic and Social AffairsPopulation Division (2009)։ «World Population Prospects, Table A.1» (.PDF)։ 2008 revision։ United Nations։ Վերցված՝ 2009-03-12։
  2. 2014 population census (INE Angola)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Angola». International Monetary Fund. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.
  4. Атлас мира. Государства и территории мира. Справочные сведения. — Роскартография, 2010. — С. 14. — ISBN 978-5-85120-295

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգոլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 385