Ռեալ Մադրիդ

Իսպանական ֆուտբոլային ակումբ
(Վերահղված է Ռեալ Մադրիդ ՖԱից)

Ռեալ Մադրիդ ՖԱ, (իսպաներեն reˈal maˈðɾið ˈkluβ ðe ˈfuðβol), անվանում են նաև պարզապես Ռեալ Մադրիդ, իսպանական ֆուտբոլային ակումբ է Մադրիդում։

Ռեալ Մադրիդ
Ամբողջական անունReal Madrid Club de Fútbol
Մականուն(ներ)"Los Vikingos "(Վիկինգներ)
"Los Blancos" (Ճերմակներ)
"Los Merengues" (Սերուցքայիններ)
ԳույներՍև-ճերմակ
Հիմնադրումմարտի 6, 1902
Երկիր Իսպանիա
ՄարզադաշտՍանտիագո Բերնաբեու
Տարողունակություն81 044
ՆախագահԻսպանիա Ֆլորենտինո Պերես
ՄարզիչԻտալիա Կառլո Անչելոտտի
ԱվագԻսպանիա Նաչո Ֆերնանդես
Կայք
ԼիգաԼա Լիգա
2021-22Գործող չեմպիոն Չեմպիոն
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ստեղծվել է 1902թ. մարտի 6ին և ստեղծման օրվանից ի վեր խաղացողները կրում են սպիտակ համազգեստ։ Real բառը առաջացել է իտալերեն royal բառից, որը նշանակում է արքայական։ Այն ակումբին շնորհվել է Ալֆոնսո XIII թագավորի կողմից։ Թիմը իր տնային հանդպումներն անց է կացրել «Սանտյագո Բեռնաբու» մարզադաշտում։ Ի տարբերություն Եվրոպական թիմերի Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները ղեկավարում էին ակումբը։

2019թ. ակումբի արժեքը գնահատվում էր 3,8 միլիարդ եվրո և աշխարհի ամենաբարձր վարձատրվող թիմն էր (զբաղեցնում էր 2րդ հորիզոնականը)։ Ամենաշատ երկրպագվող ակումբներից էր։ Ռեալ Մադրիդը Բիլբաբո Աթլետիկի և Բարսելոնայի հետ Լա Լիգայի 3 հիմնադիրներից էր։

Մինչ այժմ թիմը նվաճել է 4 միլիարդ դոլարի գավաթներ և առաջնություններ։

Պատմություն խմբագրել

Վաղ տարիներ (1897-1945) խմբագրել

Ռեալ Մադրիդի կազմը 1905-ին

1897 թվականին ստեղծվեց Արքայական ֆուտբոլային ակումբը՝ դառնալով մադրիդյան ակումբի հիմքը։ Սակայն ակումբի ստեղծման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1902 թվականի մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը։ Երեք տարի հետո 1905 թվականին, Մադրիդ ՖԱ-ն նվաճեց իր առաջին տիտղոսը՝ հաղթելով Աթլետիկ Բիլբաոյին Իսպանիայի գավաթի եզրափակչում։ 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ։ Այստեղից է գալիս ակումբի անվանումը՝ Ռեալ Մադրիդ։

Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել, և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվում է Ատլետիկ Բիլբաոյին։ Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում։ 1905 - 1908 թթ. Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում։ Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի անընդմեջ՝ 1932 և 1933 թվականներին, հաղթեց Պրիմերիայում։

1950-ից 1980-ական թվականներ խմբագրել

Ռեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները։ 1950-ական թվականների կեսերին Եվրոպայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլի ֆեդերացիա, որը կկարգավորեր ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով առաջնություններ։ Եվ հենց Ռեալը դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի անդրանիկ խաղարկության հաղթողը 1954-55 թթ. մրցաշրջանում։Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում։ Եվրոպական հաջողություններին զուգընթաց՝ ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև 1969 թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում։ Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում։ Առաջին անգամը, երբ նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային, եղավ 1970 թ-ին։ Ռեալի անպարտելի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները՝ Ալֆրեդո դի Ստեֆանո (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957, 1959), ֆրանսիացի Ռայմոն Կոպան (1958 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր), հունգար Ֆերենց Պուշկաշը (1960 թվականի երկրորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն։ 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամանսիոն, Պիրին։ Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում։

1980-1990-ական թվականներ խմբագրել

Հաջորդ վերելքին ակումբի երկրպագուներին պահանջվեց սպասել 20 տարի, երբ գլխավորությամբ Էմիլիո Բուտրագենիոյի թիմ եկան Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը, Մարտին Վասկեսը և Միգել Պարդեսան։ Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավաթը (1984-ից 1986 թվականներ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն։ Չեմպիոնների Լիգայում 7-րդ հաղթանակի հիմքը դրեց իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն, ով ակումբ հրավիրեց Ռոբերտո Կառլոսին, Զեեդորֆին, Միյատովիչին, Շուկերին, Պանուչիին։ Այս խաղացոցները Ռաուլի, Ֆեռնանդո Իեռոյի, Ֆեռնանդո Ռեդոնդոյի, Կանիսարեսի հետ միասին կազմեցին թիմի կորիզը և արդեն նոր մարզչի՝ գերմանացի Յուպ Հայնկեսի գլխավորությամբ 1997-1998 մրցաշրջանում հաղթող ճանաչվեցին ՈՒԵՖԱՉեմպիոնների Լիգայում։ Սակայն Պրիմերայում այդ տարի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, և Հայնկեսը հրաժարական տվեց։ Նրան փոխարինեց հոլանդացի Գուս Հիդինգը։ Հոլանդացին երկար ժամանակ չմարզեց Արքայական ակումբը, նա Մադրիդում մնաց մինչև 1999 թվականի փետրվար ամիսը։

Լոս Գալակտիկոսը և Ռամոն Կալդերոնի նախագահ դառնալ խմբագրել

Հիդինգի հեռանալուց հետո թիմն սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրին ակումբից այդ տարվա նոյեմբերին։ Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում։ Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հաջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը։ Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում։ Ակումբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»։ Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնայից, ռեկորդային 71 միլիոն եվրոյով։ Մեկ տարի անց ակումբ եկավ ֆրանսիացի Զինեդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով՝ 75 միլիոն եվրոյով։ Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004 թ-ին՝ Օուենը։ Այդպիսով 2004/05 թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին՝ Ռոնալդո (1997 և 2002 Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ), Զինեդին Զիդան (1998), Լուիշ Ֆիգու (2000), Մայքլ Օուեն (2001 թ.)։ «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»։ Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում։

Ռեալ Մադրիդի խաղացողները տոնում են իրենց հաղթանակը 2008 թ. Իսպանիայի սուպերգավաթում Վալենսիայի դեմ:

Ֆլորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդերոնը։ Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից։ Նա թիմ հրավիրեց Պրեդրագ Միատովիչին, որն էլ նշանակվեց սպորտային տնօրեն, նա մնաց մինչև 2009 թվականը։ Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քարոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, ինչը նրա մոտ չստացվեց։ Սակայն թիմը հաղթեց 2007 թվականին Լա Լիգան։ Իսկ 2008 -ին արքայական ակումբը հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը։ Կալդերոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացան Ռոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռոբինիոն, Ռոնալդոն։ 2009-ին նա հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006-ի ընտրությունների կեղծելու մեջ։ Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում։

Պերեսի երկրորդ և Մոուրինյոյի ժամանակներ (2009-2013) խմբագրել

Կրիշտիանու Ռոնալդուն

2009հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակումբի նախագահի պաշտոնը, ի դեպ՝ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում[1][2]։ Նա սկսեց նոր «Գալակտիկոսի» ստեղծումը։ Նրա առաջին քայլը՝ Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ։ Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից» բրազիլացի կիսապաշտպան Կակային 68 միլիոն եվրոյով[3], իսկ հետո գնեց մեկ այլ ոսկե գնդակի դափնեկրի՝ Կրիշտիանու Ռոնալդույին Մանչեսթեր Յունայթեդից ռեկորդային £80 միլիոնով։ Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով։ Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 միլիոն եվրո), Արբելոան և Ալոնսոն (երկուսն էլ «Լիվերպուլից», համապատասխանաբար 4 և 30 միլիոն եվրո), Բենզեման (Լիոնից 35 միլիոն եվրո)։ Չնայած այդ ձեռքբերումներին՝ ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել։ 2009-10 մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը՝ առաջ թողնելով «Բարսելոնային», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»։Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչիից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը։ Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»։

Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն[4][5]։ Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 միլիոն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կառվալյուն, իսպանացիներ Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ Մեսուտ Օզիլը և Սամի Խեդիրան, արգենտինացի Անխել Դի Մարիան։ Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալեսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»։

Լա Լիգայի 2011-12 մրցաշրջանում Ռեալ Մադրիդը հաղթեց լիգան՝ 32-րդ անգամ նվաճելով տիտղոսը և դառնալով ռեկորդակիր Լա Լիգայի բոլոր ժամանակների պատմության մեջ՝ մրցաշրջանը ավարտելով ռեկորդային 100 միավորով, խփեց ռեկորդային 121 գոլ և խփած բաց թողած գոլերով ստացավ +89 ցուցանիշը, և ևս մեկ ռեկորդ 16 անգամ հյուրընկալվելիս հաղթանակ և ընդհանուր 32 հաղթանակ Լա Լիգայում[6]։ Նույն մրցաշրջանում, Կրիշտիանու Ռոնալդուն անցավ 100 գոլի սահմանը իսպանական լիգաներում[7][8]։ Իսկ երբ Ռոնալդուն անցավ 101 գոլի սահմանները՝ 92 խաղում, նա անցավ լեգենդար Ֆերենց Պուշկաշի արդյունքը, որը սահմանել էր 100 գոլ 105 խաղում։ 2012-2013 խաղաշրջանում թիմին են միացել Մայքլ Էսսիենն ու Լուկա Մոդրիչը։ Լուկա Մոդրիչը Ռեալ է տեղափոխվել Տոտենհեմից, տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 40 միլիոն եվրո, իսկ Մայքլ Էսսիենը վարձավճարով տեղափոխվել է Լոնդոնի Չելսիից։ Սակայն դա էլ չօգնեց, որպեսզի նվաճեն երկրի չեմպիոնական տիտղոսը, բայց կարողացան հաղթել Սուպերգավաթը։ Իսկ Իսպանիայի գավաթում մեկ քայլ էր բաժանում գավաթը նվաճելուց, սակայն ավելացրած ժամանակում պարտվեցին Ատլետիկո Մադրիդին 2-1 հաշվով (վերջին անգամ Ատլետները Ռեալին հաղթել էին 14-տարի առաջ), Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր մրցաշրջանի վերջում Մոուրինյոյի հրաժարակնի մասին[9][10]։ Մոուրինյոն վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի Չելսի ակումբ, այդ թիմը մարզել էր նաև 2004-ից 2007 թվականներին։

Անչելոտտիի ժամանակներ (2013-2015) խմբագրել

2013 թվականի հունիսի 25-ին, Կառլո Անչելոտտին դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Մոուրինյոյին և կնքելով երեք տարվա պայմանագիր[11][12]։ Օրեր անց նա Ռեալում առաջին մամլո ասուլիսում նշեց, որ Զինեդին Զիդանը և Փոլ Կլեմենտը պետք է լինեն նրա օգնականները[13] Նույն տարում Ռեալն իրականացրեց մի քանի կարևոր տրանսֆերներ։ Նախ, թիմին միացավ Տոտենհեմի առաջատար Գարեթ Բեյլը, ռեկորդային՝ 100 միլիոն € գումարի դիմաց, այնուհետև թիմից հեռացավ Մեզութ Օզիլը՝ 47 միլիոն € դիմաց տեղափոխվելով Արսենալ,2014 թվականին թիմից հեռացան Անխել դի Մարիան (59.7միլիոն ֆունտ) և Խավի Ալոնսոն (10.000.000 եվրո) ։ Անչելոտին միանգամից կարողացավ դրականորեն փոխել թիմի խաղը, որի արդյունքը եղան մրցաշրջանի ավարտին նվաճված երկու գավաթները։ Չնայած այն բանին, որ 2013-14 մրցաշրջանում թիմը Լա Լիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը, այնուամենայնիվ նախքան այդ կարողացել էր դառնալ Իսպանիայի գավաթակիր՝ եզրափակչում Գարեթ Բեյլի հաղթական գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթելով Բարսելոնային։ 2014 թվականի մայիսի 24-ին, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ռեալը հանդիպեց Ատլետիկո Մադրիդի հետ և ավելացրած ժամանակով հաղթեց 4-1 հաշվով։ Շատ անհանգիստ խաղ էր 36-րդ րոպեին Դիեգո Գոդինը առաջ է մղում Ատլետիկո Մադրիդին:Մինչև 94-րդ րոպեն Մադրիդցիները չէին կարողանում գոլ խփել։94-րդ րոպեին Սերխիո Ռամոսը Լուկա Մոդրիչի անկյունայինից փոխանցումից հետո գրավեց Տիբո Կուրտուայի դարպասը։ ԵՎ դրանից հետո գոլի հեղինակ դարձան Մարսելոն, Գարեթ Բեյլը, և Կրիշտիանու Ռոնալդուն։ Այսպիսով, Մադրիդի Ռեալը 12 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, որը իր համար տասներորդն էր (La Décima)։

Ռաֆայել Բենիտես խմբագրել

Կառլո Անչելոտտին չկարողացավ որևէ առաջնությունում հաղթել և այդ իսկ պատճառով նրան ազատեցին իր պաշտոնից։ Դոնի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեցին Ռաֆայել Բենիտեսին:Այդ ժամանակ թմից հեռանում է Մադրիդի Սուրբը՝ Իկեր Կասիլյասը և պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն։ Բայց Բենիտեսը լավ տարբերակ չէր Ռեալ Մադրիդի համար։ Բենիտեսի գլխավորությամբ Ռեալ Մադրիդը չի կարողանում հաղթել Լա Լիգայի նորեկ Խիխոնի Սպորդինգին։ Ծանր պարտություն է կրում գլխավոր հակառակորդ Բարսելոնայից (4-0)։ Չեն կարողանում հաղթել նաև Ատլետիկո Մադրիդին, Վիլյառեալին, Վալենսիային և Սևիլյային։ ԵՎ 2016 թվականի Հունվարի 4-ին Բենիտեսին ազատում են իր գլխավորած պաշտոնից և Բենիտեսի փոխարեն որպես գլխավոր մարզիչ են նշանակում լեգենդար Զինեդին Զիդանին։

Զինեդին Զիդան խմբագրել

Զինեդին Զիդանը դարձավ Ռեալի մարզիչ 2016 թվականի հունվարի 5-ից։ Մի հետաքրքիր պատմական ակնարկ կա Զիդանի մասին։ Զիդանը Ռեալի կազմում որպես ֆուտբոլիստ՝ իր առաջին հանդիպումը անցկացրել էր Դեպորտիվոյի դեմ, որպես մարզիչ նույնպես Դեպորտիվոյի դեմ (5-0)։Որպես ֆուտբոլիստ Ռեալի կազմում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում առաջին հանդիպումը եղել է Ռոմայի դեմ, որպես մարզիչ նույնպես՝ Ռոմայի դեմ։Իր առաջին Էլ Կլասիկոյի ժամանակ Զիզուն հիանալի մարտավարություն էր ընտրել։Զիդանն ընտրել էր մարտավարություն, ոչ թե աստղային կազմ։Զինեդին Զիդանը դարձավ Բերնդ Շուստերից հետո առաջին մարզիչը, ում հաջողվեց հաղթել իր առաջին Կլասիկոյում։ Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զիդանը նշել էր, որ ֆուտբոլիստների հետ չի քննարկել առաջին շրջանում 0:4 հաշվով կրած խայտառակ պարտությունը, իսկ խաղի ժամանակ զգացվեց՝ ֆրանսիացին հստակ հետևություններ է արել այդ հանդիպումից և Ռաֆայել Բենիտեսի սխալները թույլ տալու մտադրություն չունի։ Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հետ Զիդանը խաղադաշտ էր դուրս բերել Կազեմիրոյին, ով պաշտպանությունից առաջ, ասես, վահան լիներ։ Մեկնարկային րոպեներին հյուրերը խաղում էին սահանկումներով՝ փորձելով կատալոնացիներին թույլ չտալ զգալ գրոհային ռիթմը։ Մարտավարությունը փոխվեց, երբ Կեյլոր Նավասի դարպասի մոտ առաջին լուրջ գոլային պահը ստեղծեցին Նեյմարն ու Լուիս Սուարեսը, սակայն ուրուգվայցին պարզապես չկարողացավ հարվածել շատ նպաստավոր դիրքից։ Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները մոռացան բարձր պրեսինգի մասին, պաշտպանվեցին ամբողջ թիմով, անգամ Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն սեփական տուգանայինում մեծ ծավալի աշխատանք կատարեցին։ Ճիշտ է՝ սխալներ և անորակ փոխանցումներ ևս եղան, բայց «Ռեալին» հաջողվեց առաջին կեսում գոլ բաց չթողնել։ Եվ այդ խաղում Ռեալն հաղթեց 2-1 հաշվով։

Զիդանի մարզչական կարիերան Ռեալում չափազանց հաջող սկսվեց։ Առաջին իսկ տարում՝ 2016 թվականին ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում կրկին հաղթելով Մադրիդի Ատլետիկոյին:Այնուհետև հերթը Եվրոպայի սուպերգավաթինն էր, որը նվաճելու համար Ռեալը մրցեց Եվրոպայի լիգայի գավաթակիր Սևիլիայի հետ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ ահա լրացուցիչ ժամանակի 119-րդ րոպեին Դանիել Կարվախալը դառնալով գոլի հեղինակ՝ Ռեալին պարգևեց Եվրոպայի սուպերգավաթը,որը երրորդն էր մադրիդյան ակումբի պատմության մեջ։Տիտղոսաբեր 2016 թվականն արքայական ակումբը եզրափակեց աշխարհի ակումբային գավաթը նվաճելով, որն իր հերթին երկրորդն էր ակումբի պատմության մեջ:Դեկտեմբերի 18-ին կայացած եզրափակչում Ռեալը լրացուցիչ ժամանակում ընդհանուր 4-2 հաշվով հաղթեց Ասիայի չեմպիոն՝ ճապոնական Կաշիմա Անտլերս ակումբին։

Զիդանի ու Ռեալի հաղթարշավը շարունակվեց նաև 2017 թվականին։ Նախ թիմն իր պատմության մեջ 33-րդ անգամ նվաճեց Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, այնուհետև կարողացավ փառահեղ արդյունք գրանցել Չեմպիոնների լիգայում։ Եզրափակչում 4-1 հաշվով հաղթելով իտալական Յուվենթուսին,Ռեալը 1992 թվականից ի վեր Չեմպիոնների լիգա վերանվանված մրցաշարում դարձավ առաջին ակումբը, ում հաջողվել է երկու տարին անընդմեջ նվաճել Եվրոպայի լավագույն ակումբին տրվող՝Չեմպիոնների լիգայի գավաթը։

[14]

Մարզադաշտ խմբագրել

Ռեալ Մադրիդ
Տեսակֆուտբոլային ակումբ
Մարզաձևֆուտբոլ
Երկիր  Իսպանիա
Հիմնադրվածմարտի 6, 1902
Կառուցված1947
Բացվածդեկտեմբերի 14, 1947
Կառուցման գին288 342 653 պեսետ, (€1 732 943)
Տարողություն85 454[15]
Տնային թիմՌեալ Մադրիդ
Դաշտի չափսեր107x72 մ
Կայքrealmadrid.com(իսպ.)(անգլ.)(ֆր.)(պորտ.)(ճապոներեն)(ինդ.)(չին.)(արաբ.)
 Santiago Bernabéu Stadium Վիքիպահեստում
Մարզադաշտը ներսից

Մարզադաշտը անվանվել է ի պատիվ 1943-1975 թթ Ռեալի նախագահ Սանտիագո Բերնաբեուի, որը եղել է մարզադաշտի կառուցման հիմնական «մեղավորը»։ Շինարարությունը տևել է 3 տարի։ Բացման խաղը եղավ պորտուգալական Բելենենսեշի դեմ ընկերական խաղում, որը տեղի ունեցավ 1947 թ. դեկտեմբերի 14-ին, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:1 հաշվով։ 1950-ական թթ. Եվրոպայի չեմպիոնների գավաթում Ռեալի վստահ ելույթների շնորհիվ ակումբի շահույթը մեծացավ, ինչը հնարավորություն տվեց նոր մարզադաշտի նստատեղերի ավելացմանը, որի շինությունը հայտնի էիր սպիտակ աշտարակներով, մինչև 125 000 նստատեղ։ 1955 թվականին մարզադաշտը վերանվանվեց Սանտիագո Բերնաբեու, իսկ 1957-ին Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակչում առաջին անգամ վառվեցին ստադիոնի լույսերը։ 1978 թվականին մահացած Սանտիագո Բերնաբեուն նոր մարզադաշտի կառուցումը ցանկանում էր տեղափոխել Մադրիդի հյուսիս, սակայն իր ծրագիրը չհասցրեց իրականացնել։ 1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը վերակառուցվեց։ Այս ժամանակ արդեն կային 32 000 նստատեղ և 60 000 հանդիսականի համար նախատեսված կանգնելու տեղեր։ Ընդհանուր առմամբ խմբային փուլի 3 խաղերին և եզրափակիչ խաղին մարզադաշտը հյուրընկալեց 345 000 հանդիսականի։ Տաս տարի անց վերանորոգումը շարունակվեց. կառուցվեց մարզդաշտի տրիբունայի երրորդ յառուսը։ Նստատեղերի քանակը 65 000-ից հասավ 105 000-ի։ Հերթական վերակառուցումից հետո նստատեղերի քանակը նվազեց հասնելով 74 871-ի։ Մարզադաշտում կայացել է 1964 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչը, 2010 թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։ 2007 թվականի նոյեմբերի 14-ին ՈւԵՖԱ-ն Բերնաբեուին շնորհեց էլիտար ֆուտբոլային մարզադաշտի կարգավիճակ։

Մարզաշապիկի հովանավորներ և արտադրողներ խմբագրել


ԺամանակաշրջանՀամազգեստըՀովանավորը
1980-1982AdidasՉի եղել
1982-1985Zanussi
1985-1989HummelParmalat
1989-1991Reny Picot
1991-1992Otaysa
1992-1994Teka
1994-1998Kelme
1998-2001Adidas
2001-2002Realmadrid.com
2002-2005Siemens mobile
2005-2006Siemens
2006-2007Benq Siemens
2007-2011bwin
2011-2013
2013-Fly Emirates

Մադրիդի Ռեալի ավագներ խմբագրել

Ռեալի լեգենդը, Ռաուլ
ֆուտբոլիստԿարիերաԱվագՀամարԽաղեր
Մարսելո2007 - մ․ ա․2021 - մ․ ա․
12
315 (40)
Սերխիո Ռամոս2005 - 20212015 - 2021
4
671 (101)
Իկեր Կասիլյաս1999 - 20152010 - 2015
1
707 (-723)
Ռաուլ1994 - 20102003 - 2010
7
741 (323)
Ֆեռնանդո Իեռո1989 - 20032001 - 2003
4
598 (126)
Մանուել Սանչիս1983 - 20011988 - 2001
5
710 (49)
Սանտիլյանա1971 - 19881979 - 1988
9
632 (352)
Պիրրի1964 - 19791976 - 1979
4
595 (210)
Ամանսիո1962 - 19761971 - 1976
7
471 (142)
Ֆրանսիսկո Խենտո1953 - 19711961 - 1971
11
428 (126)

Ռեկորդներ խմբագրել

Այս արդյունքները համարվում են լավագույնները մրցաշարերին մասնակցող բոլոր ակումբների մեջ

Ֆուտբոլիստների ռեկորդներ խմբագրել

Խաղերի քանակով խմբագրել

  • Սա թիմի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների ցանկն է
  • Վերջին թարմացում՝ Ապրիլի 30, 2022 թվական
  • Աղբյուր՝ Ռեալ Մադրիդ
ԱնունԺամանակահատվածԼա ԼիգաԱրքայական գավաթԵվրագավաթներԱյլԽաղեր
1 Ռաուլ Գոնսալես1994-20105503713519741
2 Իկեր Կասիլյաս1999-20155104015223725
3 Մանուել Սանչիս1983-20015236710020710
4 Սերխիո Ռամոս2005-20214694812925671
5 Կառլոս Սանտիլյանա1971-1988461848713645
6 Կարիմ Բենզեմա2009-20234154412323605
7 Ֆեռնանդո Իեռո1989-20034394310316601
7 Ֆրանսիսկո Խենտո1953-197142874954601
8 Խոսե Անտոնիո Կամաչո1973-1989414619012577
9 Պիրրի1964-197941767752561
10 Խոսե Միչել1981-1996404538814559

Գոլերի քանակով խմբագրել

  • Սա թիմի պատմության մեջ ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստների ցանկն է
  • Վերջին թարմացում՝ Ապրիլի 30 2022 թ.
  • Աղբյուր՝ Ռեալ Մադրիդ
ԱնունԺամանակահատվածԳոլերԽաղեր
1 Կրիշտիանու Ռոնալդու2009-2018450438
2 Կարիմ Բենզեմա2009-323605
2 Ռաուլ Գոնսալես1994-2010323741
4 Դի Ստեֆանո1953-1964307396
5 Կառլոս Սանտիլյանա1971-1988289645
6 Ֆերենց Պուշկաշ1958-1966242262
7 Ուգո Սանչես1985-1992208282
8 Ֆրանսիսկո Խենտո1952-1970179599
9 Պիրրի1964-1979171561
10 Էմիլիո Բուտրագենիո1983-1995171463

Գլխավոր մրցակիցներ խմբագրել

Ներկա կազմ խմբագրել

2023 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ:[16]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊՏիբո Կուրտուա
2 ՊՇԴանի Կարվախալ
3 ՊՇԷդեր Միլիտան
4 ՊՇԴավիդ Ալաբա
5 ԿՊՋուդ Բելինգեմ
6 ՊՇՆաչո Ֆերնանդես (Ավագ)
7 ՀՐՎինիսիուս Ժունիոր
8 ԿՊԹոնի Կրոս (3-րդ ավագ)
10 ԿՊԼուկա Մոդրիչ (2-րդ ավագ)
11 ՀՐՌոդրիգո
12 ԿՊԷդուարդո Կամավինգա
13 ԴՊԱնդրեյ Լունին
ԴիրքԽաղացող
14 ՀՐԽոսելու
15 ԿՊՖեդերիկո Վալվերդե
17 ՀՐԼուկաս Վասկես
18 ԿՊՕրելեն Չուամենի
19 ԿՊԴանի Սեբալյոս
20 ՊՇՖրան Գարսիա
21 ԿՊԲրահիմ Դիաս
23 ՊՇՖերլան Մենդի
24 ԿՊԱրդա Գյուլեր
25 ԴՊԿեպա Արիսաբալագա

Անձնակազմ խմբագրել

Ներկայիս մարզչական անձնակազմ խմբագրել

Իտալացի Կառլո Անչելոտտիը՝ ակումբի մարզիչը
ՊաշտոնԱշխատակազմ
Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտի
Մարզչի օգնականԹափուր
Ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուս
Դարպասապահների մարզիչ Ռոբերտո Վասկես
Ֆիտնեսի մարզիչ Խավիեր Մալյո
Խաղի պատվիրակ Խոսե Կառլոս Պառալես
  • Վերջին Թարմացում՝ օգոստոսի 8, 2021 թվական
  • Աղբուր՝ Ռեալ Մադրիդ

Գլխավոր մարզիչներ խմբագրել

  • Արթուր Ջոնսոն (1910-1920)
  • Խուան դե Կարսեր (1920-1926)
  • Պեդրո Լիորենտե (1926)
  • Սանտյագո Բեռնաբեու (1926-1927)
  • Խոսե Բերաոնդո (1927-1929)
  • Պոսե Կիրանտե (1929-1930)
  • Լիպո Խերցկա (1930-1932)
  • Ռոբերտ Ֆիրստ (1932-1934)
  • Ֆրանսիսիկո Բրու (1934-1941)
  • Խուան Արմետ (1941-1943)
  • Ռամոն Էնսինաս (1943-1945)
  • Խասինտո Կինկոսես (1945-1946, 1947-1948)
  • Բալտասար Ալբենիս (1946-1947, 1950-1951)
  • Մայքլ Քիպինգ(1948-1950)
  • Հեկտոր Սկարոնե (1951-1952)
  • Խուան Անտոնիո Իպինիա (1952-1953)
  • Էնրիկե Ֆերնանդես (1953-1954)
  • Խոսե Վիլյալոնգա (1954-1957)
  • Լուիս Կառնիլիա (1957-1959; 1959)
  • Միգել Մունյոս (1959; 1960-1974)
  • Մանուել Ֆկեյտաս (1959-1960)
  • Լուիս Մոլովնի (1974; 1977-1979; 1982; 1985-1986)
  • Միլիան Միլիանիչ (1974-1977)
  • Վույադին Բոշկով (1979-1982)

Ակումբի նախագահների ցանկ խմբագրել

ԺամանակահատվածՆախագահ
2009- Ֆլորենտինո Պերես
2006-2009 Ռամոն Կալդերոն
2000-2006 Ֆլորենտինո Պերես
1995-2000 Լորենսո Սանս
1985-1995 Ռամոն Մենդոսա
1978-1985 Լուիս դե Կառլոս
1943-1978 Սանտյագո Բեռնաբեու
1940-1943 Անտոնիո Սանտոս Պերալբա
1936-1940 Ադոլֆո Մելենդես
1930-1935 Լուիս Ուսերա
1926-1930 Լուիս դե Ուրկիլխո
1916-1926 Պեդրո Պարախես
1908-1916 Ադոլֆո Մելենդես
1904-1908 Կառլոս Պադրոս
1902-1904 Խուան Պադրոս

Գալակտիկոս խմբագրել

Գալակտիկոս

Գալակտիկոս

Նեո Գալակտիկոս

Ալֆրեդո դի Ստեֆանո
Ռաուլ Գոնսալես Բլանկո
Լուիշ Ֆիգու
Ռոնալդո
Կրիշտիանո Ռոնալդու

Հայտնի ֆուտբոլիստներ խմբագրել

«Ոսկե գնդակի» մրցանակակիրներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, արժանացել են France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակի։

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, արժանացել են ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի։

«Ոսկե խաղակոշիկ» մրցանակակիրներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, արժանացել են «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի։

ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։

Չեմպիոնների Լիգայի լավագույն ասիստենտեր խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Չեմպիոնների Լիգայի լավագույն ասիստենտեր։

Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուներ։

ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Մունդիալի լավագույն ֆուտբոլիստներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Մունդիալի լավագույն ֆուտբոլիստներ։

Աշխարհի ակումբային առաջնության լավագույն Ֆուտբոլիստներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստներ։

Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ռմբարկուներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ռմբարկուներ։

Աշխարհի չեմպիոններ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդիսանալով Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ, դարձել են ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ։

Եվրոպայի չեմպիոններ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդիսանալով Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ, դարձել են ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ։

Օլիմպիական չեմպիոններ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդիսանալով Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ, դարձել են ֆուտբոլի Օլիմպիական չեմպիոններ'։

Առաջնություններ խմբագրել

Ազգային խմբագրել

  • Լա Լիգա:
  • Կոպա դել Ռեյ
    • Չեմպիոն (20)։ 1905; 1906; 1907; 1908; 1917; 1934; 1936; 1946; 1947; 1961-62; 1969-70; 1973-74; 1974-75; 1979-80; 1981-82; 1988-89; 1992-93; 2010-11, 2013-14, 2022/23
    • Փոխչեմպիոն(20)։ 1903; 1916; 1918; 1924; 1929; 1930; 1933; 1940; 1943; 1958; 1959-60; 1960-61; 1967-1968; 1978-79; 1982-83; 1989-90; 1991-92; 2001-02; 2003-04; 2012-13
  • Սուպերկոպա դե Իսպանիա
  • Էվա Դուարտեի գավաթ
    • Չեմպիոն (1)։ 1947
  • Կոպա դե լա Լիգա
    • Չեմպիոն (1)։ 1984-85
    • Փոխչեմպիոն (1)։ 1982-83
  • Կանոնավոր առաջնություն
    • Չեմպիոն (23, ռեկորդ)1904-05, 1905-06, 1906-07, 1907-08, 1909-10, 1912-13, 1915-16, 1916-17, 1917-18, 1919-20, 1921-22, 1922-23, 1923-24, 1925-26, 1926-27, 1928-29, 1929-30, 1930-31, 1931-32, 1932-33, 1933-34, 1934-35, 1935-36

Մրցանակներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. «First measures adopted by the Real Madrid Board of Directors». Realmadrid.com. 2009 թ․ հունիսի 1. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Perez to return as Real president». BBC Sport. 2009 թ․ հունիսի 1. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  3. The Times Madrid Signs Kaká timesonline.co.uk
  4. Tynan, Gordon (2010 թ․ մայիսի 28). «Mourinho to be unveiled at Madrid on Monday after £7m compensation deal». The Independent. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  5. «Real Madrid unveil José Mourinho as their new coach». BBC Sport. 2010 թ․ մայիսի 31. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  6. Լա Լիգա 2011-12
  7. «BBC Sport - Cristiano Ronaldo is fastest La Liga player to 100 goals». Bbc.co.uk. 2012 թ․ մարտի 24. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Jose Mourinho, Real Madrid earn vindication after La Liga conquest - La Liga News | FOX Sports on MSN». Msn.foxsports.com. 2012 թ․ մայիսի 13. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «Jose Mourinho: Real Madrid boss to leave next month». BBC. 2013 թ․ մայիսի 20.
  10. «Jose Mourinho: Real Madrid season worst of my career». BBC. 2013 թ․ մայիսի 17. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  11. «Carlo Ancelotti, new Real Madrid coach». Real Madrid C.F. 2013 թ․ հունիսի 25. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  12. «Official: Real Madrid confirm Ancelotti signing». Real Madrid C.F. 2013 թ․ հունիսի 26. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  13. Sharma, Rik (2013 թ․ հունիսի 26). «Ancelotti presented as new Madrid boss with former Chelsea coach Clement and Zidane as his assistants». Daily Mail. London. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  14. «Real Madrid make history with La Decima». euronews.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  15. http://www.realmadrid.com/en/santiago-bernabeu-stadium Santiago Bernabéu Stadium | Real Madrid CF
  16. «Real Madrid Squad | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  17. «Ինտերկոնտինենտալ գավաթ». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.

Գրքեր խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեալ Մադրիդ» հոդվածին։