Ռոբերտո Կառլոս

բրազիլական Ֆուտբոլիստ

Ռոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշա (պորտ.՝ Roberto Carlos da Silva Rocha, ապրիլի 10, 1973(1973-04-10)[1][2][3], Garça, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան։ 2002 թվականի աշխարհի չեմպիոն, ընդգրկվում է ՖԻՖԱ-ի լավագույն հարյուր ֆուտբոլիստների շարքում։ Նա հայտնի է իր ֆանտաստիկ արագությամբ և իր հեռվից ուժգին հարվածների կատարմամբ։

Ռոբերտո Կառլոս
իսպ.՝ Roberto Carlos
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշա
ՔաղաքացիությունըԲրազիլիա Բրազիլիա
Իսպանիա Իսպանիա
ՄականունՌոբբի
Ծննդյան ամսաթիվապրիլի 10, 1973 (51 տարեկան)
ԾննդավայրԳարսա, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ168 սմ
Քաշ70 կգ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԿատարԱլ Արաբի
Պատանեկան կարիերա
1988 - 1991Բրազիլիա Ունիոն Սան Ժուան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1991 - 1993Բրազիլիա Ունիոն Սան Ժուան33 (10)
1993 - 1995Բրազիլիա Պալմեյրաս44 (5)
1995 - 1996Իտալիա Ինտեր30 (5)
1996 - 2007Իսպանիա Ռեալ Մադրիդ370 (47)
2007 - 2010Թուրքիա Ֆեներբախչե65 (6)
2010 - 2011Բրազիլիա Կորինտիանս35 (1)
2011 - 2012Ռուսաստան Անժի25 (4)
1991 - 2012Ընդամենը606 (75)
Ազգային հավաքական
1992 - 2006Բրազիլիա Բրազիլիա125 (11)
Մարզչական կարիերա
2011ՌուսաստանԱնժի
2013 - 2014ԹուրքիաՍիվասսպոր
2015ԹուրքիաԱկիսար Բելեդիեսպոր
2015 - մ.հԿատարԱլ Արաբի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Երկար ժամանակ նրան էր պատկանում ամենաուժգին հարվածի և ամենաարագ ընթացող գնդակի աշխարհի ռեկորդները՝ 198 կմ/ժ[4][5], այս ռեկորդը այնուհետև թարմացրեց գերմանացի Լուկաս Պոդոլսկին 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ՝ 201 կմ/ժ[5]։

Տուգանային հարվածները Կառլոսը իրացնում է ոտքի դրսի մասով, որի հետևանքով գնդակի հետագիծը անկանխատեսելի է դառնում[6]։

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ունիոն Սան Ժուան խմբագրել

«Ունիոնում» Ռոբերտո Կառլոսը անցկացրեց 4 մրցաշրջան։ 1990 թվականից Կառլոսին հրավիրեցին Բրազիլիայի (Մ20) հավաքական։ 1991 թվականին նորամուտը նշեց «Ունիոնում», իսկ 1992 թվականից դարձավ հիմնական կազմի խաղացող։

1992 թվականին Ռոբերտո Կառլոսը փորձում էր տեղափոխվել Ատլետիկո Մինեյրո, որի կազմում խաղաց 3 ընկերական հանդիպում՝ Ատլետիկ Բիլբաոյի (1:3), Լոգրոնեսայի (1:2) և Լերիդայի (1:2) դեմ, բոլոր հանդիպումներում էլ խաղացել է ամբողջ խաղը։ Սակայն Կառլոսի հետ Ատլետիկո Մինեյրոն պայմանագիր չի կնքում և Ռոբերտոն վերադառնում է «Ունիոն»[7]։

Հենց այդ տարում Ռոբերտոն կատարեց իր երազանքը, գնելով հոր համար ոչ մեծ քոթեջ։ Ռոբերտո Կառլոսի ծնողները մինչև հիմա ապրում են Կորդեյրոպոլսում։

Պալմեյրաս խմբագրել

1993 թվականի հունվարին Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Պալմեյրաս։ Տրանսֆերի արժեքը կազմեց 500 հզ դոլլար։ Կառլոսը այնտեղ շատ արագ դարձավ հիմնական կազմի խաղացող և այդ տարում նրա օգնությամբ թիմը 2 անգամ դարձավ Բրազիլիայի և Սան Պաուլոյի առաջնությունների հաղթող։

Ինտեր Միլան խմբագրել

1995 թվականին Ռոբերտո Կառլոսին առաջարկեցին տեղափոխվել անգլիական Միդլսբրո, սակայն գործարքը չկատարվեց և 1995 թվականի հուլիսին Կառլոսը տեղափոխվեց Ինտեր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 3.5 մլն եվրո[8]։ Ինտերի կազմում իր նորամուտը նշեց 1995 թվականի օգոստոսի 27-ին Սերիա Ա-ի շրջանակներում՝ Վիչենցոյի դեմ խաղի ժամանակ, որը ավարտվեց 1:0 Ինտերի հաղթանակով[9]։ Ինտերի գլխավոր մարզիչ՝ Ռոյ Հոջսոնը Կառլոսին օգտագործում էր, որպես ձախ կիսապաշտպան։ Ակումբի կազմում Կառլոսը անցկացրեց 34 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ (30 խաղից 5 գոլ Իտալիայի առաջնությունում, 2 խաղից 1 գոլ ՈՒԵՖԱ-ի գավաթում և 2 խաղից 1 գոլ նաև Իտալիայի գավաթում)[9]։Վերջին հանդիպումը Ինտերի կազմում Կառլոսը անցկացրեց 1996 թվականի մայիսի 12-ին Ռոմայի դեմ հանդիպման ժամանակ, որը ավարտվեց Ռոմայի հաղթանակով (0:1)[9]։

Ռեալ Մադրիդ խմբագրել

1996 թվականի հուլիսին Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Տրանսֆերի արժեք կազմեց 6 մլն եվրո[8]։ Արդեն Կառլոսը Մադրիդի Ռեալում իր երրորդ հանդիպման ժամանակ դարձավ գոլի հեղինակ, գրավելով Բետիսի դարպասը[10]։ Իր առաջին տարում Կառլոսը ակումբի կազմում անցկացրեց 42 հանդիպում, դառնալով 5 գոլի հեղինակ։ Այդ տարում նրա օգնությամբ Ռեալ Մադրիդը դարձավ Իսպանիայի առաջնության չեմպիոն։ Մեկ տարի անց Կառլոսը Ռեալի կազմում դառնում Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 2000 թվականին Ռոբերտո Կառլոսը կրկնեց իր հաջողությունը, նորից հաղթելով Եվրոպայի լավագույն ակումբ տիտղոսը։

2003 թվականին խոսակցություն կար, թե Կառլոսը կարող է տեղափոխվել Ինտեր կամ Չելսի, սակայն տրանսֆեր չի կայանում և Ռոբերտոն կնքում է նոր պայմանագիր իսպանական ակումբի հետ[10]։

2007 թվականին Կառլոսը հայտարարում է, որ լքում է Ռեալը։ Արքայական ակումբի կազմում Ռոբերտոն անցկացրեց 584 հանդիպում դառնալով 71 գոլի հեղինակ, որից 370-ը և 47 գոլի Լա Լիգայի շրջանակներում։ Մադրիդի Ռելաի կազմում այլազգի ֆուտբոլիստներից միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն էր Լա Լիգայի շրջանակներում անցկացրել 329 հանդիպում, իսկ Կառլոսի 370 հանդիպումը դարձավ ռեկորդային[11]։

Ֆեներբահչե խմբագրել

2007 թվականին Կառլոսը ուներ առաջարկներ Միլանի Ինտերից և անգլիական Չելսիից[12], սակայն 2007 թվականի հունիսի 19-ին Ռոբերտոն ստորագրեց 2 տարվա պայմանագիր թուրքական Ֆեներբահչեի հետ[13]։Կառլոսը իր նորամուտը նշեց Թուրքիայի սուպերգավաթում Բեշիկթաշի դեմ հանդիպման ժամանակ։ 2007 թվականի օգոստոսի 25-ին Ռոբերտոն խփեց իր առաջին գոլը թուրքական ակումբի կազմում։ Մրցաշրջանի վերջերում Կառլոսը ստանում է լուրջ վնասվածք և չի կարողանում մասնակցել տուրի մնացած հանդիպումներին, իսկ Ֆեներբահչեն պայքարում էր չեմպիոնության համար Գալաթասարայի հետ[14]։ Արդյունքում Ֆեներբահչեն չկարողացավ դառնալ չեմպիոն և նվաճեց արծաթե մեդալ։ Ռոբերտո Կառլոսը ասաց, որ շատ դժգոհ է արդյունքից, և ամեն ինչ կանի, որ մյուս մրցաշրջանում թիմը դառնա չեմպիոն[15]։

2009 թվականին հունվարի 21-ին Կառլոսը մեկ տարով ավելացնում է պայմանագիրը թուրքական ակումբի հետ։ Վերջին հանդիպումը թիմի կազմում Կառլոսը անցկացրեց 2009 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրոպայի Լիգայի՝ Շերիֆի դեմ խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

ՄրցաշրջանԱկումբԼիգաԱռաջնությունԳավաթՄայրցամաքային
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
1993 ՊալմեյրասՍերիա Ա2015000
1994 ՊալմեյրասՍերիա Ա2423000
1995 ՊալմեյրասՍերիա Ա004100
1995/1996 ԻնտերՍերիա Ա3052121
1996/1997 Ռեալ ՄադրիդՊրիմերա3755000
1997/1998 Ռեալ ՄադրիդՊրիմերա3541192
1998/1999 Ռեալ ՄադրիդՊրիմերա3554080
1999/2000 Ռեալ ՄադրիդՊրիմերա35430173
2000/2001 Ռեալ ՄադրիդՊրիմերա36500144
2001/2002 Ռեալ ՄադրիդՊրիմերա31261132
2002/2003 Ռեալ ՄադրիդՊրիմերա36510182
2003/2004 Ռեալ ՄադրիդՊրիմերա3367182
2004/2005 Ռեալ ՄադրիդՊրիմերա3432091
2005/2006 Ռեալ ՄադրիդՊրիմերա3553170
2006/2007 Ռեալ ՄադրիդՊրիմերա2331080
2007/2008 ՖեներբահչեՍուպեր Լիգա2223090
2008/2009 ՖեներբահչեՍուպեր Լիգա32482101
2009/2010 ՖեներբահչեՍուպեր Լիգա1100081
2010 ԿորինտիանսՍերիա Ա3511080
2011 ԿորինտիանսՍերիա Ա001100
2011/2012 ԱնժիՊրիմիեր Լիգա2543100

Հավաքականում խմբագրել

[16]

Բրազիլիա
ՏարիԽաղերԳոլեր
199270
199350
199470
1995131
199640
1997182
1998100
1999132
200090
200171
2002111
200351
2004120
200593
200660
Ընդհանուր12511

Մարզչական վիճակագրություն խմբագրել

(2015 թվականի հունիսի 2-ի դրությամբ)

ԱկումբԵրկիրԱշխատանքի սկիզբԱշխատանքի ավարտԱրդյունք
ԽՀՈՊՀ %Ո %Պ %
«Սիվասպոր» 3 հունիս 201322 դեկտեմբեր 2014602392838.3315.0046.67
«Ակիսար Բելեդիեսպոր» 2 հունվար 20151 հունիս 20151856727.7833.3338.89
«Ալ Արաբի» 2 հունիս 201500000.000.000.00
Ընդհանուր7828153535.9019.2344.87

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային ձեռքբերումներ

Պալմեյրաս

  • Բրազիլիայի չեմպիոն (2) – 1993, 1994
  • Ռիո Սան Պաուլոյի մրցաարի հաղթող – 1993
  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն (2) – 1993, 1994

Ռեալ Մադրիդ

  • Իսպանիայի չեմպիոն (4) – 1997, 2001, 2003, 2007
  • Իսպանիայի սուպերգավաթի դափնեկիր (3) – 1997, 2001, 2003
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (3) – 1998, 2000, 2002
  • ՈՒԵՖԱ սուպերգավաթի դափնեկիր – 2002
  • Միջմայրցամաքային գավաթի դափնեկիր (2) – 1998, 2002

Ֆեներբախչե

  • Թուրքիայի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2007, 2009

Բրազիլիայի հավաքական

  • Աշխարհի չեմպիոն – 2002
  • Ամերիկայի գավաթի դափնեկիր (2) – 1997, 1999
  • Կոնֆեդերացիայի գավաթի դափնեկիր – 1997
  • Աշխարհի փոխչեմպիոն – 1998
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր – 1996

Անհատական

  • Եվրոպայի լավագույն պաշտպան ՈՒԵՖԱ վարկածով (2) – 2001/02, 2002/03
  • Եվրոպայի երկրորդ ֆուտբոլիստ «France Football» վարկածով – 2002
  • Աշխարհի երկրորդ ֆուտբոլիստ ՖԻՖԱ վարկածով – 1997
  • Իտալիայի առաջնության լավագույն պաշտպան – 1996
  • Բրազիլիայի առաջնության լավագույն պաշտպան – 2010[17]
  • Բրազիլիայի «Արծաթե գնդակի» դափնեկիր (3) – 1993, 1994, 2010
  • EFE տիտղոսի դափնեկիր – 1998
  • Golden Foot մրցանակի դափնեկիր – 2008
  • Ընդգրկվել է ՈՒԵՖԱ խորհրդանշական հավաքականի կազմում (2) – 2002[18], 2003[19]
  • Ընդգրկվել է Բրազիլիայի խորհրդանշական հավաքականի կազմում – 2010
  • Ընդգրկվել է ՖԻՖԱ-100 ցանկում
  • Տարվա մարզիչ Թուրքիայում – 2013/14
  • Ընդգրկվել է 20-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստների ցանկում World Soccer-ի վարկածով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «На свадьбе знаменитого бразильского футболиста Роберто Карлоса присутствовало более 600 гостей». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  5. 5,0 5,1 Ефим Шаинский (2010 թ․ հուլիսի 3). «Немецкий интернационал» (ռուսերեն). Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  6. Бразильская «пушка» вернётся на родину?
  7. «Профиль на galodigital.com.br». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  8. 8,0 8,1 «Профиль на transfermarkt». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Профиль на inter.it». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  10. 10,0 10,1 Великий однолюб
  11. «Roberto Carlos, Real Madrid's indefatigable full-back». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  12. «Герои минувших дней. Часть 1». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  13. Carlos’ Signing Ceremony
  14. Fenerbahce´s Carlos set to miss rest of season
  15. «Carlos'la bir yıl daha». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  16. «Roberto Carlos – Century of International Appearances». RSSSF. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  17. В Бразилии выбрали лучшего игрока и тренера года(չաշխատող հղում)
  18. «Team of the Year 2002». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  19. «Team of the Year 2003». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Կառլոս» հոդվածին։