Լիվերպուլ ՖԱ

Լիվերպուլ (անգլ.՝ Liverpool Football Club; արտասանություն։ [ˈlɪvəpuːl]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լիվերպուլ քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1892 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ Անգլիայում ակումբը տիտղոսների թվով երկրորդն է՝ Պրեմիեր Լիգայի 18 տիտղոս, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի՝ 7 և Ֆուտբոլային լիգայի գավաթում 8 ռեկորդային հաղթանակ։ «Լիվերպուլը» միակ անգլիական ակումբն է, որը նվաճել է ամենաշատ թվով եվրոպական տիտղոսներ. «կարմիրները» հաղթել են 6 Եվրոպական Գավաթ (վերջինը 2019 թվականին), 3 ՈՒԵՖԱ Գավաթ և 3 ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթ։ «Լիվերպուլը» հիմնադրվել է 1892 թվականին և հաջորդ տարի արդեն խաղացել Ֆուտբոլի Լիգայում։ Իր կազմավորման օրից ի վեր ակումբը խաղում է «Էնֆիլդում»։ Ամենահաջողված ժամանակահատվածը Լիվերպուլի պատմության մեջ եղել է 1970-ական և 1980-ական թվականները, երբ Բիլ Շենքլին և Բոբ Փեյսլին ակումբին բերեցին լիգայի 11 տիտղոս և եվրոպական 7 հաղթանակ։ Ակումբը մրցակցում է իր հարևանների՝ «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 1964 թվականից ի վեր թիմը տանը խաղացել է ամբողջովին կարմիր համազգեստով, երբ նրա ղեկավար Բիլ Շենքլին փոխեց այն՝ դարձնելով կարմիր շապիկ և սպիտակ շորտեր. դա հակառակորդին վախեցնելու փորձ էր։ Թիմի հիմնն է «Դու երբեք միայնակ չես քայլի»։

Լիվերպուլ
Ամբողջական անունLiverpool Football Club
Մականուն(ներ)The Reds (Կարմիրներ)
Հիմնադրումհունիսի 3, 1892
Երկիր Միացյալ Թագավորություն
ՄարզադաշտԷնֆիլդ
Տարողունակություն53,394
ՆախագահԱմերիկայի Միացյալ Նահանգներ Թոմ Վերներ
ՄարզիչԳերմանիա Յուրգեն Կլոպ
Կայք
ԼիգաՊրեմիեր Լիգա
2022-235-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ներկա կազմ խմբագրել

2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊԱլիսոն Բեկեր
3 ՊՇՖաբինյո
4 ՊՇՎիրջիլ Վան Դեյք (3-րդ ավագ)
5 ՊՇԻբրահիմա Կոնատե
6 ԿՊՏիագո Ալկանտարա
7 ԿՊՋեյմս Միլներ (2-րդ ավագ)
8 ԿՊՆաբի Կեյտա
9 ՀՐՌոբերտո Ֆիրմինո
10 ՀՐՍադիո Մանե
11 ՀՐՄուհամեդ Սալահ
12 ՊՇՋո Գոմես
13 ԴՊԱդրիան Սան Միգել դել Կաստիլյո
14 ԿՊՋորդան Հենդերսոն
15 ԿՊԱլեքս Օքսլեյդ-Չեմբերլեն
16 ԿՊՄարկո Գրուիչ
18 ՀՐՏակումի Մինամինո
20 ԿՊԱդամ Լալլանա
22 ԴՊԷնդի Լոներգան
ԴիրքԽաղացող
23 ԿՊՋերդան Շաքիրի
24 ՀՐՌիան Բրուստեր
26 ՊՇԷնդրյու Ռոբերտսոն
27 ՀՐԴիվոկ Օրիջի
32 ՊՇԺոել Մատիպ
47 ՊՇՆաթանիել Ֆիլիպս
48 ԿՊԿուրտիս Ջոնս
51 ՊՇԿի-Յանա Հուվեր
54 ԿՊՇեյի Օջո
58 ՀՐԲեն Վուդբերն
62 ԴՊԿաոմին Կելեհեր
66 ՊՇՏրենտ Ալեքսանդր-Առնոլդ
67 ԿՊՀարվի Էլիոտ
72 ՊՇՍեպ վան դեն Բերգ
73 ԴՊԿամիլ Գրաբարա
76 ՊՇՆեկո Ուիլյամս
ԴՊԼորիս Կարիուս
ՀՐՏայվո Ավոնյի

Վարձավճարով տրված խաղացողներ խմբագրել

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
59 ԿՊՀարի Ուիլսոն (Բորնմութում 2019–20 մրցաշրջանում)

Ռեկորդներ խմբագրել

Ակումբային ռեկորդներ խմբագրել

Առաջին խմբագրել
  • Առաջին հանդիպում. «Լիվերպուլ» 7–1 «Ռոտերեմ Թաուն», ընկերական խաղ, սեպտեմբերի 1, 1892[1]
  • Առաջին հանդիպում Լանկաշիրի առաջնությունում. «Լիվերպուլ» 8–0 «Հայեր Վալտոն», սեպտեմբերի 3, 1892[1]
  • Առաջին հանդիպում առաջնությունում. «Լիվերպուլ» 2–0 «Միդլսբրո Իրոնոպոլիս», Երկրորդ դիվիզիոն, սեպտեմբերի 2, 1893[1]
  • Առաջին հանդիպում Անգլիայի գավաթում. «Լիվերպուլ» 4–0 «Նենտվիչ Ռոուդ», առաջին որակավորման փուլ, հոկտեմբերի 15, 1892[1]
  • Առաջին հանդիպում Անգլիայի Լիգայի գավաթում. «Լիվերպուլ» 5–0 «Լուտոն Թաուն», երկրորդ ռաունդ, հոկտեմբերի 19, 1960[1]
  • Առաջին հանդիպում Եվրոպական մրցաշարերում. «Լիվերպուլ» 5–0 «Ռեյկյավիկ», Եվրոպական գավաթ, օգոստոսի 17, 1964[1]
Հաղթանակներ խմբագրել
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ. 11–0 «Ստրյոմգոդսետի» դեմ ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթում, սեպտեմբերի 17, 1974[1]
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ առաջնությունում. 10–1 «Ռոտերեմ Թաունի» դեմ Երկրորդ դիվիզիոնում, փետրվարի 18, 1896[1]
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ Անգլիայի գավաթում. 9–0 «Նյութաունի» դեմ որակավորման երկրորդ փուլում, հոկտեմբերի 29, 1892[1]
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ Անգլիայի լիգայի գավաթում. 10–0 «Ֆուլհեմի» դեմ երկրորդ փուլում, սեպտեմբերի 23, 1986[1]
  • Ամենաշատ հաղթանակներ առաջնության 1 մրցաշրջանում. 30 հաղթանակ 42 խաղերում (1978–1979 մրցաշրջանում)[1]
  • Ամենաքիչ հաղթանակներ առաջնության 1 մրցաշրջանում. 7 հաղթանակ 30 խաղերում (1894–1895 մրցաշրջանում)[1]
Պարտություններ խմբագրել
  • Ամենախոշոր հաշվով պարտություն. 1–9 «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ Երկրորդ դիվիզիոնում, դեկտեմբերի 11, 1954[1]
  • Ամենախոշոր հաշվով տնային պարտություն. 0–6 «Սանդերլենդի» դեմ Առաջին դիվիզիոնում, ապրիլի 19, 1930[1]
  • Ամենագոլառատ պարտություն. 2–9 «Նյուքասլ Յունայթեդի» դեմ Առաջին դիվիզիոնում, հունվարի 1, 1934[1]
  • Ամենախոշոր հաշվով պարտություն Անգլիայի գավաթում. 0–5 «Բոլտոնի» դեմ չորրորդ փուլում, հունվարի 26, 1946[1]
  • Ամենախոշոր հաշվով պարտություն Անգլիայի Լիգայի գավաթում. 3–6 «Արսենալի» դեմ հինգերորդ փուլում, հունվարի 9, 2007[1]
  • Ամենաշատ պարտություններ առաջնության 1 մրցաշրջանում. 23 պարտություն 42 խաղերում (1953–1954 մրցաշրջանում)[1]
  • Ամենաքիչ պարտություններ առաջնության 1 մրցաշրջանում. 0 պարտություն 28 խաղերում (1893–1894 մրցաշրջանում)[1]
Գոլեր խմբագրել
  • Ամենաշատ խփած գոլեր 1 մրցաշրջանում. 106 գոլ 30 խաղերում (1895–1896 մրցաշրջանում Երկրորդ դիվիզիոնում)[2]
  • Ամենաշատ գոլեր բարձրագույն դիվիզիոնի 1 մրցաշրջանում. 101 գոլ 38 խաղերում (2013–2014 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում)[2]
  • Ամենաքիչ խփած գոլեր 1 մրցաշրջանում. 42 գոլ 34 և 42 խաղերում (1901–1902 և 1970–1971 մրցաշրջաններում Առաջին դիվիզիոնում)[2]
  • Ամենաշատ բաց թողած գոլեր առաջնության 1 մրցաշրջանում. 97 գոլ 42 խաղերում (1953–1954 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[2]
  • Ամենաքիչ բաց թողած գոլեր առաջնության 1 մրցաշրջանում. 16 գոլ 42 խաղերում (1978–1979 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[2]
Միավորներ խմբագրել
  • Ամենաշատ միավորներ 1 մրցաշրջանում.
    • 2 միավոր հաղթանակի համար. 68 (42 խաղերում 1978–1979 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
    • 3 միավոր հաղթանակի համար. 90 (40 խաղերում 1987–1988 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
  • Ամենաքիչ միավորներ 1 մրցաշրջանում.
Հանդիսականներ խմբագրել
  • Ամենաշատ հանդիսական առաջնությունում. 58,757 («Չելսիի» դեմ 1949–1950 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[3]
  • Ամենաշատ հանդիսական Անգլիայի Լիգայի գավաթում. 50,880 («Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ 1979–1980 մրցաշրջանում)[3]
  • Ամենաշատ հանդիսական Եվրոպական մրցաշարերում. 55,104 («Բարսելոնայի» դեմ 1975–1976 մրցաշրջանում)[3]
  • Ամենաքիչ հանդիսական. 1,000 («Լաֆբորոյի» դեմ 1895–1896 մրցաշրջանում Երկրորդ դիվիզիոնում)[3]
  • Ամենաքիչ հանդիսական Անգլիայի գավաթում. 4,000 («Նյութաունի» դեմ 1892–1893 մրցաշրջանում)[3]
  • Ամենաքիչ հանդիսական Անգլիայի Լիգայի գավաթում. 9,902 («Բրենտֆորդի» դեմ 1883–1884 մրցաշրջանում)[3]
  • Ամենաքիչ հանդիսական Եվրոպական մրցաշարերում. 12,021 («Դանդոլկի» դեմ 1882–1883 մրցաշրջանում)[3]

Լիվերպուլը ունեցել է ռեկորդային 95,446 հանդիսական Մելբուրն Վիկտորիի դեմ մինչմրցաշրջանային ընկերական խաղում 2013 թվականի հուլիսին Մելբուրն Կրիկետ Գրաունդում։

Անհատական ռեկորդներ խմբագրել

Ամենաշատ անցկացրած խաղեր խմբագրել

Ֆուտբոլիստների ցանկը ներառում է ակումբի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներին։ Փակագծերի մեջ առանձնացված է փոխարինման դուրս եկած խաղերի քանակը[4]:

#ԱնունՏարիներԱռաջնությունԳավաթԼիգայի գավաթԱյլԸնդհանուր
1Իան Կալագան1960–1978640 (4)79 (2)42 (7)96 (1)857 (14)
2Ջեյմի Կարագեր1996–2013508 (24)40 (1)35 (7)152 (3)737 (35)
3Սթիվեն Ջերարդ1998–2015504 (39)42 (5)30 (5)134 (14)710 (63)
4Ռեյ Կլեմենս1967–1981470 (0)54 (0)55 (0)86 (0)665  (0)
Էմլին Հյուզ1967–1979474 (0)62 (0)46 (0)83 (0)665  (0)
6Իան Ռաշ1980–1987

1988–1996

469 (22)61 (5)78 (0)45 (3)660 (30)
7Ֆիլ Նիլ1974–1985455 (2)45 (0)66 (0)81 (0)650  (2)
8Թոմի Սմիթ1962–1978467 (0)52 (0)30 (0)89 (1)638  (1)
9Բրյուս Գրոբելար1980–1994440 (0)62 (0)70 (0)46 (0)628  (0)
10Ալան Հանսեն1977–1991434 (0)58 (1)68 (0)53 (1)620  (2)

Լավագույն ռմբարկուներ խմբագրել

Ֆուտբոլիստների ցանկը ներառում է ակումբի կազմում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստներին։ Փակագծերի մեջ առանձնացված է անցկացրած հանդիպումների քանակը[5]։

#ԱնունՏարիներԱռաջնությունԳավաթԼիգայի գավաթԱյլԸնդհանուր
1Իան Ռաշ1980–1987

1988–1996

229 (469)39 (61)48 (78)23 (45)346 (660)
2Ռոջեր Հանթ1958–1969245 (404)18 (44)(10)18 (34)286 (492)
3Գորդոն Հոջսոն1925–1936233 (358)(19)(0)(0)241 (377)
4Բիլլի Լիդդել1938–1961215 (492)13 (42)(0)(0)228 (534)
5Սթիվեն Ջերարդ1998–2015120 (503)15 (40)(28)42(132)186 (710)
6Ռոբի Ֆաուլեր1993–2001

2006–2007

128 (266)12 (24)29 (35)14 (44)183 (369)
7Քենի Դալգլիշ1977–1990118 (355)13 (37)27 (59)12 (58)172 (515)
8Մայքլ Օուեն1996–2004118 (216)(15)(14)23 (52)158 (297)
9Մուհամեդ Սալահ2017-այժմ114 (169)(19)(0)(1)152 (234)
10Հարրի Չեմբերս1915–1928135 (315)16 (28)(0)(1)151 (339)

Նվաճումներ խմբագրել

Ազգային խմբագրել

Միջազգային խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 «LFC Record Matches». lfcstats.co.uk. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «LFC Record Goals». lfcstats.co.uk. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «LFC Record Attendances». lfcstats.co.uk. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. LFChistory.net. «All time top appearances - LFChistory - Stats galore for Liverpool FC!». www.lfchistory.net. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. LFChistory.net. «All time top goalscorers - LFChistory - Stats galore for Liverpool FC!». www.lfchistory.net. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Cox, Richard; Russell, Dave; Vamplew, Wray (2002). Encyclopedia of British football. Routledge. ISBN 0-7146-5249-0.
  • Crilly, Peter (2007). Tops of the Kops: The Complete Guide to Liverpool's Kits. Trinity Mirror Sport Media. ISBN 978-1-905266-22-7.
  • Graham, Matthew (1985). Liverpool. Hamlyn Publishing Group Ltd. ISBN 0-600-50254-6.
  • Kelly, Stephen F. (1999). The Boot Room Boys: Inside the Anfield Boot Room. HarperCollins. ISBN 0-00-218907-0.
  • Kelly, Stephen F. (1988). You'll Never Walk Alone. Queen Anne Press. ISBN 0-356-19594-5.
  • Liversedge, Stan (1991). Liverpool:The Official Centenary History. Hamlyn Publishing Group Ltd. ISBN 0-600-57308-7.
  • Pead, Brian (1986). Liverpool A Complete Record. Breedon Books. ISBN 0-907969-15-1.
  • Reade, Brian (2009). 44 Years With The Same Bird. Pan. ISBN 1-74329-366-6.

Արտաքին հղումներ խմբագրել

Անկախ կայքեր

Հայկական կայքեր

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվերպուլ ՖԱ» հոդվածին։