Ոսկե խաղակոշիկ

«Ոսկե խաղակոշիկ» (անգլ․ European Golden Shoe (Boot)), ֆուտբոլաին մրցանակ հանձնվում է պետությունների ազգային առաջնություններում հանդես եկող լավագույն ռմբարկուներին, ովքեր մտնում են ՈՒԵՖԱ-ի[1] կազմի մեջ։ Առաջին անգամ այն հանձնվել է 1968 թվականին։ 1997 թվականից կազմակերպիչներն են՝ «Ադիդասը» և Եվրոպայի միավորված սպորտային հրատարակությունները (անգլ․ European Sports Magazines) ։

Հաղթող է ճանաչվում այն ֆուտբոլիստը, ով ամենաշատ բալերն է հավաքում մեկ խաղաշրջանի ընթացքում։ Այս պահին մրցանակի նվաճողները 33 ֆուտբոլիստներ են, իսկ մրցանակի շնորհման ժամանակահատվածը 38 տարի է (1992-ից մինչ 1996 թթ, խաղակոշիկի հանձնումը դադարեցվել է, սակայն 1997 թ վերականգնվել է )։

Կանոնները խմբագրել

1968—1991

Ֆրանսիական «L’Équipe» թերթը համատեղ «Ադիդաս» ընկերության հետ բավականին պարզ կանոններ էր մշակել ․ այն խաղացողը, ով ամենաշատ գոլերը կհեղինակի (անկախ նրանից թե ինչ մակարդակի է առաջնությունը և ինչքան է այն տևում) նա դառնում է հաղթող։ Չնայած բազմաթիվ գրանցված խախտումներին այնուամենայնիվ մրցանակը հանձնվել է մնչև 1991 թվականը։

1992—1996

Այս շրջանում մրցանակի հանձնումը դադարեցվել է , կապված Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի հետ, նրանց կարծիքով մրցանակը պետք է ստանար (1991թ․) իրենց առաջնության ռմբարկուն։ Սակայն ոչ պաշտոնական «Ադիդաս» ընկերությունը շարունակում էր հանձնել մրցանակը մինչև 1997 թվականը։

1997 — այժմ

1997 թվականին ESM մշակեց նոր հանձնման կարգ։ Այդ օրվանից գործում է մրցանակի հանձնման հետևյալ կարգը՝ գնդակը հաշվարկվում է ֆուտբոլիստի անցկացրած խաղերի քանակով և առաջնության մակարդակով, այսպես լավագույն 5 առաջնությունների համար բազմապատկվում է 2-ով, 6-ից 21-րդ առաջնությունների —1․5 անգամ, իսկ ավելի ցածր առաջնությունների համար — 1։ Այս սխեման ավելի օբյեկտիվ էր, քանի որ յուրաքանչյուր առաջնություն իր մակարդակով տարբերվում է։

Վիճակագրություն խմբագրել

Ըստ ակումբների

ՏեղԱկումբՄրցանակ
1 «Բարսելոնա»8
2  «Ռեալ Մադրիդ»4
3  «Բավարիա»3
4 «Դինամո» (Բուխարեստ)3
5  «Պորտու»3
6  «Արսենալ»2
7 «Այաքս»2
8  «Բենֆիկա»2
9  «Լիվերպուլ»2
10 «Սպորտինգ» (Լիսաբոն)2
11  ԲԿՄԱ (Սոֆիա)2

(Բացի աղյուսակում նշված ակումբները ևս 22 ակումբի կազմում հանդես եկող ֆուտբոլիստնոր ստացել են այս մրցանակը

Ընդհանուր (33)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Golden Boot ("Soulier d'Or") Awards». www.rsssf.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  2. «Մեսսին՝ «Ոսկե խաղակոշիկի» քառակի հաղթող – FCBarcelona.am - ՖԱ Բարսելոնայի ֆան ակումբը Հայաստանում». FCBarcelona.am - ՖԱ Բարսելոնայի ֆան ակումբը Հայաստանում (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել