Ամարո Ամանսիո

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ամանսիոից)

Ամարո Ամանսիո Վարելա (իսպ.՝ Amancio Amaro Varela, ավելի հայտնի է որպես Ամանսիո, հոկտեմբերի 16, 1939(1939-10-16)[1][2], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա - փետրվարի 21, 2023(2023-02-21)[3][4], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և Ռեալ Մադրիդի նախկին խաղացող, հարձակվող։

Ամարո Ամանսիո
իսպ.՝ Amancio Amaro
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 16, 1939(1939-10-16)[1][2]
ԾննդավայրԼա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա
Մահվան ամսաթիվփետրվարի 21, 2023(2023-02-21)[3][4] (83 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
Հասակ1,76 մետր
ԴիրքՀարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1954-1958Իսպանիա Վիկտորիա (Լա Կորունյա)
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1958-1962Իսպանիա Դեպորտիվո92 (54)
1962-1976Իսպանիա Ռեալ Մադրիդ344 (119)
Ազգային հավաքական
1962-1974Իսպանիա Իսպանիա42 (11)
Մարզչական կարիերա
1982-1984Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա
1984-1985Իսպանիա Ռեալ Մադրիդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Իր ֆուտբոլային կարիերան Ամանսիոն սկսել է տասնհինգ տարեկանում իր հայրենի Լա Կորունյա քաղաքի «Վիկտորիա» ակումբում։ 1958 թվականին տեղափոխվել Լա Կորունյայի գլխավոր թիմ՝ «Դեպորտիվո», որը հանդես էր գալիս Սեգունդայում։ Երբ «Դեպորտիվոն» անցել է Պրիմերա, Ամանսիոն արժանացել է իսպանական բազմաթիվ թիմերի ուշադրությանը, որոնցից մեկը եղել է Մադրիդի «Ռեալը»։ Սանտյագո Բեռնաբեուն անձամբ գնացել է Լա Կորունյա՝ Ամարոյին համոզելու, որ միանա «Ռեալին» և համոզել է իր հեղինակությամբ և պայմանագրի արժեքով։ 1962 թվականին Ամանսիոն տեղափոխվել է «Ռեալ»։ Դա եղել է դժվար ժամանակաշրջան ակումբի համար, երբ այն վերակազմավորվում էր, ներգրավում նոր խաղացողներ։ Ամանսիոյի տեղափոխման տարում «Ռեալին» են միացել նաև Իգնասիո Սոկոն, Լյուսիեն Մյուլլերը և Յանկո Դաուցիկը։ Թիմում Ամանսիոն իր նորամուտը կատարել է «Բետիսի» դեմ խաղում (5:2 հօգուտ «Ռեալի»), իսկ կարճ ժամանակ անց մասնակցել է իր առաջին եվրոպական խաղին ընդդեմ «Անդերլեխտի» (3:3)։ 1963/64 մրցաշրջանում Ամանսիոն «Ռեալի» կազմում հասել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ պարտվել է «Միլանին» 1:3 հաշվով, իսկ հաջորդ մրցաշրջանում ակումբը հասել է միայն քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է «Բենֆիկային»։ 1965/66 մրցաշրջանն ավելի հաջող է եղել «Ռեալի» համար, որ մարզիչ Միգել Մունիոնի և խաղացող մարզիչ Ամարո Ամանսիոյի գլխավորությամբ հասել է եզրափակիչ, որտեղ 1966 թվականի մայիսի 11-ին խաղացել է «Պարտիզանի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացել է «Պարտիզանի» խաղացող Վասովիչը, սակայն խաղի 70-րդ րոպեին Ամանսին դարձել է գոլի հեղինակ, իսկ խաղի ավարտից հինգ րոպե առաջ Սերենան 30 մետրից գրավել է հակառակորդի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Ռեալին»։ Այդ Չեմպիոնների գավաթը դարձել է միակն Ամանսիոյի կարիերայում։

Իսպանիայի ազգային հավաքականում Ամանսիոն նորամուտը կատարել է 1962 թվականին Ռումինիայի հավաքականի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ նա հավաքականի կազմում մարզադաշտ է դուրս եկել 42 անգամ՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ Նա եղել է հավաքականի առաջատարը, որը նվաճել է Եվրոպայի գավաթը 1964 թվականին՝ եզրափակչում հաղթելով Խորհրդային Միության հավաքականին 2:1 հաշվով։

Ավարտելով խաղացողի կարիերան՝ Ամանսիոն սկսել է մարզել «Ռեալի» երիտասարդական կազմը, սակայն մեկ տարի անց հեռացել է ակումբից։ 1982 թվականին «Թագավորական ակումբի» նորընտիր նախագահ Լուիս դե Կառլոսը Ամանսիոյին առաջարկել է մարզել «Ռեալի» դուստր ակումբը՝ «Ռեալ Կաստիլիան», և Ամարոն համաձայնել է։ Արդեն երկրորդ մրցաշրջանում նա դարձել է Սեգունդայի հաղթող։ Նրա մոտ սկսել են խաղալ հետագայում հայտնի դարձած ֆուտբոլիստներ Բուտրագենիոն, Միչելը, Մանուել Սանչիսը, Մարտին Վասկեսը, Միգել Պարդեսան և այլք։ 1985/86 մրցաշրջանում Ամարոյին առաջարկել են գլխավորել հիմնական թիմը, սակայն ակումբը հանդես է եկել անհաջող, և Ամանսիոն հեռացվել է պաշտոնից։ «Ռեալից» հեռանալուց հետո Ամանսիոն աշխատել է «Կելմե» մարզական ընկերությունում, որտեղ եղել է բիզնեսի մադրիդյան ուղղության ապրանքի պատասպանատու։ 2000 թվականին Ամանսիոյի ձայնը որոշիչ է եղել ակումբի նախագահի պաշտոնում Ֆլորենտինո Պերեսի ընտրվելու հարցում, որը որպես երախտագիտության նշան Ամարոյին նշանակել է «Ռեալի» հարյուրամյակի տոնակատարության կազմակերպման պատասխանատու։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԵվրագավաթներ[6]Այլ[7]Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Դեպորտիվո Լա
Կորունյա
1958/5911364--00177
1959/60261045--003015
1960/61291644--003320
1961/62262522--002827
Ընդհանուր92541615000010869
Ռեալ Մադրիդ1962/6328142081003815
1963/642463183003510
1964/652290056002715
1965/662582075003413
1966/67257504020367
1967/6828108474004318
1968/6929141021003215
1969/7029169631004123
1970/71196209000306
1971/72286603100377
1972/73258207100349
1973/74268301000308
1974/75173712000264
1975/76194207000284
Ընդհանուր3441195813672220471154
Ընդհանուր կարիերայում4361737428672220579223

Նվաճումներ խմբագրել

«Մադրիդի Ռեալի» կազմում

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում

Անհատական

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամարո Ամանսիո» հոդվածին։