Սիմֆերոպոլ (ռուս.՝ Симферополь, ուկրաիներեն՝ Сімферополь, Ղրիմի թաթարերեն՝ Aqmescit), քաղաք Ուկրաինայում՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքը։ Ղրիմի վարչական, արդյունաբերական, գիտական և մշակութային կենտրոնն է։ Նաև Սիմֆերոպոլի շրջանի վարչական կենտրոնն է, սակայն չի մտնում դրա կազմի մեջ, այլ հանրապետական ենթակայության 11 քաղաքներից մեկն է։ Գտնվում է Ղրիմի թերակղզու կենտրոնական մասում՝ Սալգիր գետի վրա։

Քաղաք
Սիմֆերոպոլ
ռուս.՝ Симферополь
ուկրաիներեն՝ Сімферополь
Ղրիմի թաթարերեն՝ Aqmescit
ԴրոշԶինանշան

«Սիմֆերոպոլ» կինոթատրոնը
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ինքնավար հանրապետությունՂրիմ
ՔաղաքապետԳենադի Բաբենկո
Հիմնադրված է1784 թ.
Առաջին հիշատակումմ.թ.ա. 2-րդ դար
Այլ անվանումներմինչև 1784Աղմեջիտ
Մակերես107, 41 կմ²
ԲԾՄ~350 մ
Պաշտոնական լեզուՂրիմի թաթարերեն, ուկրաիներեն և ռուսերեն
Բնակչություն332 317 մարդ (2014)
Խտություն4 927 մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ, ուկրաինացիներ, ղրիմի թաթարներ
Կրոնական կազմՈւղղափառություն, Իսլամ
Տեղաբնականունսիմֆերոպոլցի
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+380-652
Փոստային դասիչ95000 — 95490
Ավտոմոբիլային կոդАК
Պաշտոնական կայքsimferopol-sovet.gov.ua
Սիմֆերոպոլ (Ուկրաինա)##
Սիմֆերոպոլ (Ուկրաինա)
Սիմֆերոպոլ (Ղրիմ)##
Սիմֆերոպոլ (Ղրիմ)

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Քաղաքի անվանումը (հին հունարեն՝ ἡ Σιμφερούπολις /ի սիմֆերուպոլիս/) կարող է թարգմանվել որպես «քաղաք ընդհանուր բարեկեցության համար», «օգուտի քաղաք», «քաղաք-հավաքորդ» (Σίμρερου-"պահապան", πόλις-"քաղաք") կամ «սիմ»+«ֆերոս»։ Ղրիմի թաթարերեն Աղմեջիտ, Aqmescit անվանումը թարգմանվում է որպես «սպիտակ մզկիթ» (աղ - «սպիտակ», մեջիտ - «մզկիթ»)։

Պատմություն խմբագրել

Մարդկանց առաջին բնակավայրերը այժմյան Սիմֆերոպոլի տարածքում ի հայտ են եկել դեռևս նախապատմական ժամանակաշրջանում, սակայն քաղաքի առավել հայտնի հնագույն նախորդներից է Սկյութական Նեապոլը՝ վաղ սկյութական պետության մայրաքաղաքը, որն առաջացել է մոտ մ.թ.ա. 3-րդ դարում և ենթադրաբար ավերվել է գոթերի կողմից մ.թ. 3-րդ դարում։

Վաղ միջնադարի ընթացքում Սիմֆերոպոլի տարածքում խոշոր բնակավայր գոյություն չի ունեցել։ Ղփչաղների տիրապետության և Ոսկե հորդայի ընթացքում գոյություն ուներ ոչ մեծ բնակավայր, որը կոչվում էր Կերմենչիկ (Ղրիմի թաթարերենից թարգմանաբար նշանակում է «փոքր ամրոց»)։

Պատկերասրահ խմբագրել

Բնակչություն խմբագրել

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքը բնակչության թվով գտնվում է 57-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում։

2014 թվականի հոկտեմբերի 14-ին Ղրիմի դաշնային օկրուգում անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի մշտական բնակչությունը կազմում էր 332 317 մարդ[1]։

Ազգային կազմ խմբագրել

2014 թվականի մարդահամարի դրությամբ քաղաքի ազգային կազմը հետևյալն էր[2]՝

ազգությունընդհանուր,
մարդ
%-ը ընդհ.
թվից
%-ը նշվածներից
նշել են31246494, 03%100, 00%
ռուսներ22528267, 79%72, 10%
ուկրաինացիներ4012212, 07%12, 84%
Ղրիմի թաթարներ276048, 31%8, 83%
թաթարներ49101, 48%1, 57%
հայեր25870, 78%0, 83%
բելառուսներ25740, 77%0, 82%
հրեաներ12590, 38%0, 40%
ադրբեջանցիներ9740, 29%0, 31%
հույներ5720, 17%0, 18%
ուզբեկներ5230, 16%0, 17%
լեհեր4220, 13%0, 14%
կորեացիներ3870, 12%0, 12%
մոլդովացիներ3620, 11%0, 12%
բուլղարացիներ3490, 11%0, 11%
արաբներ3210, 10%0, 10%
վրացիներ2800, 08%0, 09%
կարաիմներ1930, 06%0, 06%
կրիմչակներ1040, 03%0, 03%
այլ36391, 10%1, 16%
չեն նշել198535, 97%
ընդհանուր332317100, 00%

Սեռային կազմ խմբագրել

1910 թվական - 62 679 (33882 տղամարդ, 28 887 կին)։

1911 թվական - 66 452 (37491 տղամարդ, 28 961 կին)։

Քույր-քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Таблицы с итогами Федерального статистического наблюдения "Перепись населения в Крымском федеральном округе" 2014 года». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  2. 4.1. Национальный состав населения Արխիվացված 2015-09-25 Wayback Machine // Итоги переписи населения в Крымском федеральном округе 2014 года на сайте Крымстата Արխիվացված 2015-09-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմֆերոպոլ» հոդվածին։