«Լադանիվա» (ֆր.՝ Ladaniva), Ֆրանսիայում հիմնադրված հայկական խումբ։ 2019 թվականին հիմնադրված դուետի կազմում են երգչուհի Ժակլին Բաղդասարյանը և Լուի Թոմասը։ Նրանց երաժշտական ​​ոճը ոգեշնչված է աշխարհի տարբեր երկրների երաժշտությամբ, մասնավորապես՝ ավանդական բալկանյան երաժշտությամբ, մալոյայով և հայկական ֆոլկլորով։ Խմբի հիմնադիրներ Ժակլինի և Լուիի հայրերը ժամանակին «Լադա Նիվա» են ունեցել, ինչի արդյունքում որոշել են խումբը անվանել Լադանիվա։ Խումբը «Jako» երգով ներկայացրել է Հայաստանը Շվեդիայում տեղի ունեցած Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[1]։

Լադանիվա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա և Հայաստան Հայաստան
ԺանրերԷթնիկ երաժշտություն
Գործունեություն2019
Կայքladaniva.ochre.store
Անդամներ
Ժակլին Բաղդասարյան
Լուի Թոմաս
 Ladaniva Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Լադանիվան հիմնադրվել է 2019 թվականին Լիլում՝ երգչուհի Ժակլին Բաղդասարյանի և բազմագործիքավորող Լուի Թոմասի համագործակցության արդյունքում[2]։ Բաղդասարյանը ծնվել է 1997 թվականին Եղեգնաձորում, մեծացել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ նախքան 2014 թվականին մոր հետ Ֆրանսիա արտագաղթելը։ Թոմասը ծնվել է 1987 թվականին Լիլում՝ երաժիշտների ընտանիքում[3]։

2020 թվականի մարտին և ապրիլին՝ COVID-19 համավարակի ժամանակ Լադանիվան հրապարակել է երկու տեսանյութ՝ «Vay Aman» և «Zepyuri nman», որոնք մեծ հաջողություն են ունեցել, մասնավորապես՝ հայ համայնքի մոտ։ Այնուհետև հրապարակել են «Kef chilini» տեսահոլովակը, որի դիտումների քանակը մի քանի ամսում հասել է 18 միլիոնի[4]։ 2023 թվականին Լադանիվան թողարկել է իր առաջին ալբոմը[5]։

Երաժշտական ոճ խմբագրել

Լադանիվայի երգացանկը մի կողմից ոգեշնչված է Հայաստանի, Ռուսաստանի և Բալկանների ավանդական երգերով, իսկ մյուս կողմից՝ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու երաժշտությամբ[6]։

Մրցանակներ խմբագրել

Ժակլին Բաղդասարյանը երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձի ժամանակ։

2022 թվականին Լադանիվան արժանացել է Music Moves Europe մրցանակի[7][8]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

ԱլբոմՏվյալներ
Ladaniva

EP խմբագրել

ԱլբոմՏվյալներ
Ladaniva

Սինգլներ խմբագրել

Որպես գլխավոր կատարող խմբագրել

ՍինգլՏարիԱլբոմ կամ EP
Kef chilini2020Ոչ ալբոմային սինգլներ
Oror
Pourquoi t'as fait ça?
Shakar2023Ladaniva
Wayo waya
Je voulais
Je t'aime tellement
Jako
Here's to You Ararat2024Ոչ ալբոմային սինգլներ

Որպես հրավիրված կատարող խմբագրել

ՍինգլՏարիԱլբոմ կամ EP
Malika
(Voyou և Ladaniva)
2021Chroniques terrestres, Vol. 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ladaniva will be representing Armenia at Malmö 2024». eurovision.tv (անգլերեն). 2024 թ․ մարտի 9. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  2. Noémie Lecoq (2020 թ․ սեպտեմբերի 22). «Ladaniva». europavox (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Ladaniva». radiofrance (ֆրանսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. Anne Berthod (2021 թ․ հոկտեմբերի 28). «Ladaniva, le phénomène de la pop balkanique aux 18 millions de vues». telerama (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. PIAS (2023 թ․ հուլիսի 12). «World-pop trailblazers Ladaniva today release single 'Je Voulais' and announce their upcoming debut album due in September». www.pias.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Ladaniva» (անգլերեն). Վերցված է 13 սեպտեմբերի 2023թ.-ին.
  7. «Ladaniva: Armenian band wins Public Choice prize at Music Moves Europe Awards». Public Radio of Armenia (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.
  8. «These are the winners of the Music Moves Europe Awards 2022». European Commission. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  9. «Ladaniva - Album by Ladaniva». Spotify. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  10. «Ladaniva - EP by Ladaniva». Spotify. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադանիվա» հոդվածին։