Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024

Մայիսի 1-31, 2024
Լուսանկարի՛ր բնությունը Վիքիպեդիայի համար և հաղթի՛ր

2014 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Վիքին սիրում է Երկիրը» միջազգային լուսանկարչական մրցույթին։ Մրցույթն անցկացվում է ամեն տարի մայիսին կամ հունիսին․ մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարում են բնության հուշարձաններ, բնապատկերներ, կենդանական աշխարհի ներկայացուցիչների և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում բեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում մրցանակաբաշխություն։

«Վիքիմեդիա Հայաստանը» կրկին միացել է «Վիքին սիրում է Երկիրը» մրցույթին։ Մայիսի ընթացքում կարող եք բեռնել ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած ցանկացած օբյեկտի լուսանկար, մասնակցել մրցույթին և հաղթելու դեպքում ակնկալել մրցանակ։

ՀՀ բնության հուշարձանները 232-ն են։ Բեռնվող լուսանկարների քանակը սահմանափակ չէ, մեկ օբյեկտը կարելի է նկարել տարբեր դիրքերից։ Լուսանկարները կարող են նախապես նկարված լինել, բայց մրցույթին մասնակցելու են միայն մայիսին Վիքիպահեստ բեռնված լուսանկարները։

Մասնակցի՛ր

Հիմնական երկու քայլեր՝

Գտիր օբյեկտը ցուցակներում
Վերբեռնիր լուսանկարները

Գտի՛ր
Գտի՛ր Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկերում այն հուշարձանները, որոնք ցանկանում ես լուսանկարել։


Լուսանկարի՛ր
Լուսանկարի՛ր հուշարձանները։ Կարող ես լուսանկարել շատ հուշարձաններ։ Կարող ես մեկ հուշարձանը լուսանկարել բազմիցս՝ տարբեր դիրքերից։


Դասակարգի՛ր
Դասակարգի՛ր լուսանկարներն ըստ համարի։ Յուրաքանչյուր լուսանկար ունի իր համարանիշը, որը պետք է մուտքագրել պատկերը բեռնելիս։


Վերբեռնի՛ր
Գրանցվի՛ր commons.wikimedia.org (Վիքիպահեստ) կայքում և մայիսի 1-31-ը ընկած ժամանակահատվածում բեռնի՛ր այնտեղ լուսանկարներդ՝ յուրաքանչյուր լուսանկարի դեպքում մուտքագրելով հուշարձանի համարը:

Կարևոր է

Բոլոր լուսանկարները պետք է լինեն բնօրինակ, և բեռնվեն հեղինակների կողմից:

Բոլոր լուսանկարները պետք է վերբեռնվեն 2024 թվականի մայիսին։
Բոլոր լուսանկարները պետք է լինեն ազատ արտոնագրով (CC BY-SA 4.0)։
Մասնակիցները պետք է ունենան և գրանցվելուց մուտքագրեն գործող էլեկտրոնային փոստի հասցե։
Կարող եք օգտվել ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ցուցակներից։ Կենդանական և բուսական աշխարհը պատկերող լուսանկարները նույնպես կմասնակցեն մրցույթին, եթե պատշաճ կերպով վերնագրվեն և նկարագրվեն։
Լուսանկարները պետք է պատշաճ վերնագիր և նկարագրություն ունենան։
Համոզվեք, որ տեսանելի ջրանիշներ չկան։

Բոլոր նկարները պետք է լինեն առնվազն 2 ՄՊ։

  Օգտակար խորհուրդներ

Լուսանկար կարող եք վերբեռնել, եթե գրանցված եք և մուտք եք գործել Վիքիպահեստ։
Լուսանկարները պարտադիր վերնագրեք հասկանալի կերպով։
Ստորև ներկայացված ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ցուցակներից գտեք ձեր լուսանկարած օբյեկտը։
Մի մոռացեք ձեր նկարին ավելացնել կատեգորիաներ։ Դա օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են այն:
Կիսվեք ձեր լուսանկարներով սոցիալական մեդիայում մեր հեշթեգների միջոցով` #WLEArmenia #WLE2024
Եվ համբերատար սպասեք արդյունքներին:

  Օգտակար հղումներ

  Մրցույթը կլուսաբանվի հետևյալ էջերում