Կորեացիներ (ինքնանվանումը՝ չոսոն կորե սարամ ― 한국인 / 韓國人), ազգություն, Կորեայի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև Չինաստանում (մոտ 1, 5միլիոն), Ճապոնիայում (մոտ 550 հազար), Նախկին խորհրդային հանրապետություններում, առավելապես՝ Ղազախստանում և Ուզբեկստանում (մոտ 357 հազար, 1970)։ Պատկանում են մոնղոլոիդ ռասայի արևելա-ասիական ճյուղին։

Կորեացիներ
한국인/조선인
Ընդհանուր քանակ

81 000 000

Բնակեցում
Հարավային Կորեա Հարավային Կորեա50 062 000 (2009)
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա24 050 000 (2009)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան2 500 000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ1 600 000
Ճապոնիա Ճապոնիա590 000
Կանադա Կանադա223 000
Ավստրալիա Ավստրալիա200 000
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ115 000
Լեզու(ներ)
կորեերեն
Հավատք(ներ)

Լեզուն կորեերենն է։

Կրոն խմբագրել

Կորեացիների մեջ հնում տարածված է եղել ոգեպաշտությունը և շամանականությունը, քիչ տարածված սինտոյականությունը։ 4-6-րդ դարերում Կորեա է ներթափանցել բուդդայականությունը, և մեծ ազդեցություն է ունեցել կոնֆուցիոսականությունը։ Կորեացիների կրոնը տարբեր է, նույնը չէ։

Մշակույթ խմբագրել

Կորեացիների մշակույթում լավ համադրված են ազգային հին ավանդույթների և նորի տարրերը։ Լայնորեն հայտնի են կորեացիների գեղարվեստական խեցեղենը և ծղոտե հյուսվածքները։

Գրականություն խմբագրել

  • 서의식 և 강봉룡. 뿌리 깊은 한국사, 샘이 깊은 이야기: 고조선, 삼국, ISBN 89-8133-536-2
  • Barnes, Gina. The Rise of Civilization in East Asia: the Archaeology of China, Korea and Japan, ISBN 0-500-27974-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 656