Բորուսիա Դորտմունդ

Բորուսիա Դորտմունդ կամ Դորտմունդի Բորուսիա գերմանական ֆուտբոլային ակումբ ։ Ամբողջական անվանումն է Բալշփիլ Ֆերայն Բորուսիա 1909 Դորտմունդ, մականունը՝ գերմ.՝ Die Borussen, գերմ.՝ Die Schwarzgelben։

Բորուսիա Դորտմունդ
Ամբողջական անունBallspielverein Borussia 09 e.V. Dortmund
Մականուն(ներ)Die Borussen (Բարուսիացիները)
Die Schwarzgelben (Սև-դեղիները)
Հիմնադրումդեկտեմբերի 19, 1909
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Քաղաք Դորտմունդ
ՄարզադաշտՍիգնալ Իդունա Պարկ (Westfallenstadion)
Տարողունակություն81,359
ՆախագահԳերմանիա Ռայնհարդ Ռաուբալ
ՄարզիչԱվստրիա Պետեր Շտյոգեր
ԱվագԳերմանիա Մարսել Շմելցեր
Կայք
ԼիգաԲունդեսլիգա
2021-22 2-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ
Ներկա մրցաշրջան

Հիմնադրվել է 1909 թվականի դեկտեմբերի 19-ին, Կայսերական Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։ Մարզիչը ավստրիացի մասնագետ Պետեր Շտյոգերն է։ Թիմի սեփականատերն է Ռայնհարդ Ռաուբալը։ Թիմի սպորտային տնօրենն է Հանս-Յոահիմ Վացկեն։ Թիմի կարգախոսն է Echte Liebe-ն (Իրական սեր)։ Մարզադաշտն է Սիգնալ Իդունա Պարկը (Վեսթֆալենշտադիոն)։

Պատմություն խմբագրել

2010 թվական-ներկա խմբագրել

Բորուսիայի ֆուտբոլիստները տոնում են 2011 թվականի իրենց հաղթանակը Բունդեսլիգայում

2011 թվականի ապրիլի 30-ին Դորտմունդի Բորուսիան տնային խաղում 2։0 հաշվով հաղթեց Նյուրնբերգին և հռչակվեց 2010-11 մրցաշրջանի Բունդեսլիգայի հաղթող[1][2]։ Դա Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին նվաճած տիտղոսն էր[3]։ Վերջինիս գլխավորությամբ 2011-12 մրցաշրջանում թիմը ավելի լավ արդյունք գրանցեց՝ պաշտպանելով երկրի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մրցաշրջանում թիմը վաստակեց 81 միավոր և ողջ առաջնության ընթացքում պարտվեց ընդամենը 3 անգամ։ Այդ տարի Դորտմունդի Բորուսիան Գերմանիայի գավաթի եզրափակչում 5։2 հաշվով հաղթեց Մյունխենի Բավարիային և նվաճեց Գերմանիայի գավաթը։ Այդ խաղում Ռոբերտ Լևանդովսկին իր հաշվին 3 գոլ գրանցեց։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա այստեղ թիմը ձախողվեց՝ խմբային փուլի 6 խաղերում վաստակելով ընդամենը 4 միավոր, զբաղեցրեց վերջին տեղը և նույնիսկ չվաստակեց Եվրոպայի լիգայի ուղեգիր։

Բունդեսլիգա 2011-12 մրցաշրջանի սկզբում Բորուսիան Գերմանիայի սուպերգավաթում պարտվեց Բավարիային։ Նույն կերպ Գերմանիայի Գավաթի 1/4 եզրափակչում թիմը պարտվեց Բավարիային։

Բորուսիայի գործերը ավելի հաջող ընթացան Չեմպիոնների լիգայում։ Խմբային փուլը հաղթահարելուց հետո թիմի հաջորդ մրցակիցը Մալագան էր։ Պատասխան խաղում Բորուսիան ավելացված ժամանակում խփեց 2 գոլ և ապահովեց ուղեգիրը դեպի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ[4]։ Իսկ հաջորդ փուլում Դորտմունդի մրցակիցը Մադրիդի Ռեալն էր։ Տնային խաղում Բորուսիան Ռեալին ջախջախեց 4։1 հաշվով։ Ի դեպ, այդ խաղում պոկերի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներից հաշիվը թրջեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Մրցակցի դաշտում Բորուսիան պարտվեց 2։0 հաշվով, որը, սակայն, ձեռնտու էր իրեն[5]։ Եզրափակչում Դորտմունդի Բորուսիայի մրցակիցը Մյունխենի Բավարիան էր[6]։ Խաղին վնասվածքի պատճառով չէր մասնակցում Մարիո Գյոթցեն։ Սկզբում հաշիվը բացեց Մարիո Մանջուկիչը։ Հետո 11-մետրանոցը հստակ իրացրեց Իլկայ Գունդոգանը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Արիեն Ռոբենը։

Հաջորդ մրցաշրջանի սկզբում 2013 թվականի Գերմանիայի սուպերգավաթի խաղում Բորուսիան Բավարիային հաղթեց 4։2 հաշվով։ Թիմ եկան նոր ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը։ Կլոպը ցանկանում էր այս նոր ֆուտբոլիստների շնորհիվ վերանվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։

2013/2014 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Բորուսիայի հակառակորդները շատ հզոր թիմեր էին՝ Մարսելի Օլիմպիկը, Նապոլին, Արսենալը։ Նապոլիին պարտվելուց հետո թիմի առջև դրված էր ծանր առաջադրանք՝ հաղթել մյուս երկուսին։ Արսենալին հաղթելուց հետո Դորտմունդցիների համար ամենաորոշիչ խաղը Օլիմպիկի դեմ խաղն էր։ Պարտվելու դեպքում թիմը դուրս չէր գա խմբից, հաղթելու դեպքում դուրս կգար առաջին տեղով։ Խաղի վերջին րոպեին Կևին Գրոսկրոյցը խփեց վճռորոշ գոլը[7]։ 1/8 եզրափակչում թիմը հաղթեց Զենիթին[8] և անցավ հաջորդ փուլ, որտեղ թիմը 3։2 ընդհանուր հաշվով պարտվեց Ռեալ Մադրիդին[9]։ Ռեալի դեմ պատասխան խաղում իրենց հիանալի դրսևորեցին Մարկո Ռոյսը և Ռոբերտ Լևանդովսկին։ Ռոյսը 24-րդ րոպեին խփեց իր թիմի առաջին գոլը, իսկ 37-րդ րոպեին Լևանդովսկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և անդրադարձավ Ռոյսին, ով տվյալ դիրքից չվրիպեց և դուբլ ձևակերպեց։ Ցավոք երրորդ գոլը խփել չհաջողվեց[10]։ Բունդեսլիգա 2013-14-ում թիմը գրավեց 2-րդ տեղը, իսկ Գերմանիայի գավաթի եզրափակչում ավելացված ժամանակում 2։0 հաշվով զիջեց Մյունխենի Բավարիային[11]։

2014/2015 մրցաշրջանի սկզբում Գերմանիայի սուպերգավաթի խաղում դորտմունդցիները Սիգնալ Իդունա Պարկում 2։0 հաշվով հաղթեցին Մյունխենի Բավարիային[12]։ Սակայն նոր մրցաշրջանի առաջին կեսը անհաջող էր Բորուսիայի համար։ Բորուսիան գրանցեց ընդամենը 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 10 խայտառակ պարտություն։ Այդ պահին Բորուսիան զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։ Այսպիսի վատ արդյունք վերջին անգամ Բորուսիան գրանցել էր 27 տարի առաջ։ Նույն մրցաշրջանի երկրորդ խաղաշրջանը Բորուսիան վատ մեկնարկեց՝ 2 խաղում վաստակելով 1 միավոր։ Սակայն դրանից հետո թիմը 4 խաղ անընդմեջ տարավ հաղթանակներ (այդ թվում և Շալկեի նկատմամբ տարած խոշոր հաղթանակը՝ 3-0[13]) և աղյուսակում բարձրացավ 10-րդ հորիզոնական։ Ցավոք սրտի թիմին չհաջողվեց հաջորդ 5 տուրերում բարելավել դիրքը և թիմը մնաց նույն 10-րդ հորիզոնականում։ 2015 թվականի ապրիլի 15-ին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ 7 տարի ակումբի մարզիչ լինելուց հետո, նա լքում է Բորուսիան[14]։ 4 օր անց Բորուսիան հայտարարեց, որ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանից կփոխարինի Կլոպին[15]։ Այնուամենայնիվ, Բորուսիան բարձր նոտայի վրա ավարտեց մրցաշրջանը՝ զբաղեցնելով 7-րդ տեղը, նվաճելով Եվրոպա Լիգայի ուղեգիրը և դուրս գալով Գերմանիայի գավաթի եզրափակիչ։ Գավաթի կիսաեզրափակչում Բավարիայի դեմ խաղում լրացուցիչ ժամանակում 1-1 հաշիվ գրանցվեց, և Բորուսիան հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ[16], սակայն եզրափակչում թիմը պարտվեց Վոլֆսբուրգին[17]։

2015/2016 մրցաշրջանի առաջին խաղում Դորտմունդի Բորուսիան 4-0 հաշվով հաղթեց Բորուսիա Մյոնխենգլադբախին[18], ինչին հետևեցին 4 հաջորդական հաղթանակներ, որոնց շնորհիվ Բորուսիան զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը։ Մրցաշրջանը Բորուսիան ավարտեց 34 խաղերում 24 հաղթանակներով, սակայն զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով Բավարիային և դառնալով Բունդեսլիգայի պատմության լավագույն ցուցանիշներով 2-րդ տեղ գրաված թիմը։ Եվրոպա Լիգայում նրանք հասան քառորդ եզրափակիչ, որտեղ դրամատիկ պայքարում 4-3 հաշվով և 2 խաղերի արդյունքում 5-4 հաշվով զիջեցին Յուրգեն Կլոպի գլխավորած Լիվերպուլին[19]։ Գերմանիայի գավաթում Բորուսիան 3-րդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտվեց Բավարիային հետխաղյա 11-մետրանոցներով[20]։

2016/2017 մրցաշրջանում Բորուսիան Բունդեսլիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Չեմպիոնների Լիգայում դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 2 խաղերի արդյունքում 3-6 հաշվով պարտվելով Մոնակոյին[21]։

Համազգեստի փոփոխությունը խմբագրել

Հիմնական հանդերձանքը խմբագրել

2003-04
2005-06
2005-06
2006-07
2007-08
2008-09
2009-10
2010-11
2011-12
2012-13
2013-14
2014-15
2016-17

Պահուստային հանդերձանքը խմբագրել

2003-04
2004-05
2005-06
2006-07
2007-08
2008-09
2009-10
2010-11
2011-12
2012-13
2013-14
2014-15

Չեմպիոնների լիգայում խմբագրել

1996-97
2012-13

Մարզադաշտ խմբագրել

Բորուսիայի տնային մարզադաշտը

Signal Iduna Park (մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը անվանվել է Վեսթվալյան մարզադաշտ գերմ.՝ Westfalenstadion) Դորտմունդում, Գերմանիայի ամաենամեծ ստադիոնն է, տարողությունը՝ 80 720 երկրպագու։ Ըստ ՖԻՖԱ-ի հինգաստաղանի ( ) մարզադաշտ է։

Մարզադաշտը կառուցվել է 1971-1974 թվականներին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության համար և տեղավորում էր 54 000 հանդիսատեսի։ Առաջին անց կացված խաղը եղել է «Բորուսիայի» և Շալկե 04-ի միջև կայացած ընկերական հանդիպումը (0։3)։ Մինչև 1990-ական թվականներ մարզադաշտի տեսքը մնացել էր անխոփոխ։ 1992 թվականին տրիբունաները փոխարինվեցին, ինչի պատճառով տարողությունը իջավ և մարզադաշտում տեղավորվում էր 42 800 երկրպագուվ։ 1995-1998 թվականներին մարզադաշտի տրիբունաները մեծացվեցին և այն կարող էր ընդունել միանագամից 80 720 հանդիսատեսի։ 2011/12 թվականներին 80 720 մարդ տեղավորող Signal Iduna Park-ը դարձավ Եվրոպայի ամենաայցելված մարզադաշտը։

Երկրպագուների աջակցությունը խմբագրել

BVB-ի երկրպագուները խմբագրել

Բորուսիայի երկրպագուները

BVB-ի երկրպագուները համարվում են Գերմանիայի ամենակրեատիվ և ամենաշատ աջակցություն ցույց տվող երկրպագուները[22]։ «Բորուսիայի» ստադիոնը համարվում է Եվրոպայի ամենաայցելվող ստադիոններից մեկը՝ երկու անգամ՝ 2003/2004 և 2004/2005 մրցաշրջաններում, Վեսթֆալիյում գտնվող ստադիոնը դարձել է մայրցամաքի ամենաշատ այցելուներ ունեցող ստադիոնը։ Իսկ 2003/2004 մրցաշրջանում սահմանել է բացարձակ ռեկորդ՝ մեկ տարվա ընթացքում տնային խաղերում ընդունելով 1.35 միլիոն երկրպագու։ Այսպիսով դորտմունդյան ակումբը ամեն տարի վաճառում է մոտավորապես 45000 սեզոնային տոմս, իսկ 2007/2008 մրցաշրջանում ակումբը վաճառել է 50549 տոմս, ինչը համարվում է ռեկորդ Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում։ 2009 թվականին՝ իրենց ստեղծման 100-րդ տարում, ակումբը սահմանեց նոր ռեկորդ, գերազանցելով իրենց նախկին ռեկորդը։ Նրանք վաճառել էին 50675 տոմս։ Մոտավորապես 25000 մարդ ամբողջ աշխարհում ակումբի 650 պաշտոնական ֆան-ակումբների անդամ է։ «Բորուսիային» երկրպագում են ոչ միայն Դորտմունդում, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի երկրներում։ Իսկ Հայաստանում «Բորուսիային» սկսեցին երկրպագել այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց այնտեղ։

Ռուրյան դերբի խմբագրել

Բորուսիայի ամենադաժան թշնամի երկրպագուները գելզերկիրխենյան Շալկե 04-ի երկրպագուներն են։ Դրա պատճառներից մեկը քաղաքների աշխարհագրական դիրքն է։Առաջին դերբին կայացել է 1925 թվականի մայիսի 3-ին։ Այդ հանդիպումը ավարտվել է 4։2 հաշվով՝ հօգուտ առավել ուժեղ գելզենկիրխենցիների։ Մինչև 1943 թ. դեղնասևերին ոչ մի անգամ չի հաջողվել հաղթել իրենց հարևաններին։ Առաջին հաղթանակը արձանագրվել է 1943 թվականի հոկտեմբերի 14-ին։ «Շալկեի» դարպասին միակ գոլը խփել էր Ավգուստ Լենցը։ Կարելի է հիշել նաև ամենախոշոր պարտության մասին։ 1940 թվականի հոկտեմբերի 20-ին դորտմունդցիիները պարտվեցին 0։10 հաշվով։50-ական թվականները անցնում էին հիմնականում դորտմունդցիների հաղթանակներով։ Իսկ 1966 թվականի դերբին հաղթական էր «Բորուսիայի» համար։ Շալկեն պարտվել էր 7։0 հաշվով։2։1 հաշվով հաղթանակից հետո Բորուսիային ոչ մի անգամ չհաջողվեց հաղթել «Շալկեին»։ Եվ վերջապես 1977 թվականի նոյեմբերի 5-ին «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և 54000 երկրպագուների ներկայությամբ դորտմունդցիները հաղթում են Շալկեին 2։1 հաշվով։ Մյուս տարիները այլընտրանքային էին, հաղթում էին ինչպես դորտմունդցիները, այնպես էլ գելզենկիրխենցիները։Վերջին տարիների ամենավառ դերբին 2006/2007 թվականների դերբին էր, որը ավարտվեց 2։0 հաշվով և «Բորուսիայի» հաղթանակով։ 2013/2014 մրցաշրջանը Բորուսիայի համար սկսվեց հաղթանակով։ Բորուսիան հաղթեց մրցակցին 3։1 հաշվով, իսկ խաղի լավագույն խաղացող ճանաչվեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ակումբի հիմնը խմբագրել

Օրիգինալ տեքստ
Heja BVB,Heja BVB,
Heja BVB,Heja BVB,
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heute wollen wir siegen,
wir gehen mächtig ran
Borussia spielt heut`ganz groß,
bis zum letzten Mann!
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Stürmen wollen wir das Tor,
ja das ist uns`re Pflicht
wir geben heut`das Tempo an,
der Gegner stört uns Nicht!
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Ist das Spiel gewonnen,
dann kann man es versteh`n
der BVB,der BVB
wird niemals untergeh`n
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB

Հիմնի տարբերակը YouTube-ում։

Թիմի կազմ խմբագրել

2017/2018 մրցաշրջանի հավանական մեկնարկային կազմ։

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[23][24][25]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊՌոման Բյուրկի
2 ՊՇԴան-Աքսել Զագադու
4 ՊՇԱբդու Դիալո
6 ԿՊԹոմաս Դելանի
7 ԿՊՋեյդոն Սանչո
8 ԿՊՆուրի Շահին
9 ՀՐԱնդրեյ Յարմոլենկո
10 ԿՊՄարիո Գյոթցե
11 ՀՐՄարկո Ռոյս
13 ՊՇՌաֆայել Գերեյրու
14 ՀՐԱլեքսանդր Իսակ
15 ՊՇԺերեմի Տոլիան
16 ՊՇՄանուել Ականջի
17 ՊՇՍերխիո Գոմեզ
ԴիրքԽաղացող
18 ԿՊՍեբաստիան Ռոդե
19 ԿՊՄահմուդ Դահուդ
20 ՀՐՄաքսիմիլիան Ֆիլիպ
21 ԿՊԱնդրե Շյուրլե
22 ԿՊՔրիստիան Պուլիշիչ
23 ԿՊՇինջի Կագավա
26 ՊՇԼուկաս Պիշչեկ
27 ԿՊՄարիուս Վոլֆ
29 ՊՇՄարսել Շմելցեր
33 ԿՊՅուլիան Վայգլ
34 ԿՊՅակոբ Լարսեն
35 ԴՊՄարվին Հից
36 ՊՇOմեր Տոպրակ
37 ՊՇԷրիկ Դուրմ

Ներկա կազմը խմբագրել

1 փետրվար 2018-ի դրությամբ<ref>
ԽաղացողԵրկիրԾննդյան ամսաթիվՆախորդ ակումբը
Դարպասապահներ
1Ռոման Բյուրկի 14.11.1990 Ֆրայբուրգ
35Մարվին Հից 18.9.1987 Աուգսբուրգ
Պաշտպաններ
2Դան-Աքսել Զագադու 3.6.1999 Պարի Սեն-Ժերմեն
13Ռաֆայել Գերեյրու 22.12.1993 Լորյան
26Լուկաս Պիշեկ 3.6.1985 Հերթա Բեռլին
29Մարսել Շմելցեր 22.1.1988 Մագդեբուրգ
36Օմեր Տոպրակ 21.7.1989 Բայեր 04
36Ժերեմի Տոլիան 8.8.1994 Հոֆենհայմ
37Էրիկ Դուրմ 12.5.1992 Մայնց 05
Կիսապաշտպան
10Մարիո Գյոթցե 3.6.1992 Բավարիա
18Սեբաստիան Ռոդե 11.10.1990 Բավարիա
11Մարկո Ռոյս 31.5.1989 Բորուսիա Մյոնխենգլադբախ
19Մահմուդ Դաուդ 1.1.1996 Բորուսիա Մյոնխենգլադբախ
6Թոմաս Դելանի 3.9.1991 Վերդեր Բրեմեն
8Նուրի Շահին 05.09.1988 Ռեալ Մադրիդ
20Մաքսիմիլիան Ֆիլիպ 1.3.1994 Ֆրայբուրգ
22Քրիստիան Պուլիշիչ 18.9.1998Ակումբի սան
7Ջեյդն Սանչո 25.3.2000 Մանչեսթեր Սիթի
23Շինջի Կագավա 17.3.1989 Մանչեսթեր Յունայթեդ
33Յուլիան Վայգլ 8.9.1995 Մյունխեն 1860
Հարձակվողներ
9Անդրեյ Յարմոլենկո 23.10.1989 Դինամո
21Անդրե Շյուրլե 6.11.1990 Վոլֆսբուրգ
14Ալեքսանդր Իսակ 21.9.1999 ԱԻԿ
17Միշի Բաչուայի 2.10.1993 Չելսի

Կազմը խմբագրել

Բորուսիայի ֆուտբոլիստները խմբագրել

Stand: 1. հունվար 2016

Մրցաշրջանների վիճակագրություն խմբագրել

ՄրցաշրջանԴիվիզիոնՏեղԳավաթ
1963/64Բունդեսլիգա4
1964/65Բունդեսլիգա3
1965/66Բունդեսլիգա2
1966/67Բունդեսլիգա3
1967/68Բունդեսլիգա14
1968/69Բունդեսլիգա16
1969/70Բունդեսլիգա5
1970/71Բունդեսլիգա13
1971/72Բունդեսլիգա 17
1972/73Ռեգիոնալլիգա4
1973/74Ռեգիոնալլիգա6
1974/75Ռեգիոնալլիգա6
1975/76Ռեգիոնալլիգա 2
1976/77Բունդեսլիգա8
ՍեզոնԴիվիզիոնՏեղԳավաթ
1977/78Բունդեսլիգա11
1978/79Բունդեսլիգա12
1979/80Բունդեսլիգա6
1980/81Բունդեսլիգա7
1981/82Բունդեսլիգա6
1982/83Բունդեսլիգա7
1983/84Բունդեսլիգա13
1984/85Բունդեսլիգա15
1985/86Բունդեսլիգա16
1986/87Բունդեսլիգա4
1987/88Բունդեսլիգա13
1988/89Բունդեսլիգա7
1989/90Բունդեսլիգա4
1990/91Բունդեսլիգա10
ՍեզոնԴիվիզիոնՏեղԳավաթ
1991/92Բունդեսլիգա2
1992/93Բունդեսլիգա4
1993/94Բունդեսլիգա4
1994/95Բունդեսլիգա
1995/96Բունդեսլիգա
1996/97Բունդեսլիգա3
1997/98Բունդեսլիգա10
1998/99Բունդեսլիգա4
1999/00Բունդեսլիգա11
2000/01Բունդեսլիգա3
2001/02Բունդեսլիգա
2002/03Բունդեսլիգա3
2003/04Բունդեսլիգա6
2004/05Բունդեսլիգա7
ՍեզոնԴիվիզիոնՏեղԳավաթ
2005/06Բունդեսլիգա7
2006/07Բունդեսլիգա9
2007/08Բունդեսլիգա13Ֆինալիստ
2008/09Բունդեսլիգա6
2009/10Բունդեսլիգա5
2010/11Բունդեսլիգա
2011/12Բունդեսլիգա Գավաթակիր
2012/13Բունդեսլիգա2
2013/14Բունդեսլիգա2Ֆինալիստ
2014/15Բունդեսլիգա7Ֆինալիստ
2015/16Բունդեսլիգա2Ֆինալիստ
2016/17Բունդեսլիգա3Գավաթակիր
2017/18Բունդեսլիգա3

Նվաճումներ խմբագրել

Ազգային խմբագրել

Համազգային խմբագրել

Հովանավորներ խմբագրել

Հովանավոր
ՄրցաշրջանՀովանավոր
1974-1990
Adidas
1990-2000
Nike
2000-2004Goool.de
2004-2009
Nike
2009-2012
Kappa
2012-այժմ
Puma

Մարզիչներ խմբագրել

Այստեղ ներկայացված են այն բոլոր մարզիչները, ովքեր գլխավորել են ակումբը 1965 թվականից։

  • Հերմանն Էփենհոֆֆ - 1.07.1963-30.06.1965
  • Ուիլլի Մուլտհաուպ - 1.07.1965-30.06.1966
  • Օսվալդ Պֆաու - 18.04.1968-16.12.1968
  • Հելմուտ Շնեիդեր - 17.12.1968-17.03.1969
  • Հերման Լինդերման - 21.03.1969-30.06.1970
  • Հորստ Վիցլեր - 1.07.1970-21.12.1971
  • Դետլև Բրյուգեմանն - 1.07.1972-31.10.1972
  • Մաքս Միխալեկ - 1.11.1972-1.03.1973
  • Հերբերտ Բուրդենդկի - 3.01.1972-1.03.1973
  • Դիտեր Կուրատ - 2.03.1973-30.06.1973
  • Ջեյնոս Բեդլ - 1.07.1973-30.06.1974
  • Օտտո Նեֆլլեր - 1.07.1974-1.02.1976
  • Հորսթ Բուհց - 1.02.1976-13.06.1976
  • Օտտո Ռեհագգել - 14.06.1976-30.04.1978
  • Կառլ Հայնց-Ռուհլ - 21.05.1978-29.04.1979
  • Ուլի Մասլո - 30.04.1979-30.06.1979
  • Լետտեկ Ուդո - 1.07.1979-10.05.1981
  • Ռոլֆ Բոք - 11.05.1981-30.06.1981
  • Բրանկո Զեբեց - 1.07.1981-30.06.1982
  • Կառլհայնց Ֆելդկամպ - 1.07.1982-5.04.1983
  • Հելմուտ Ուիլլե - 6.04.1983-30.06.1983
  • Ուլի Մասլո - 1.07.1983-23.10.1983
  • Հորսթ-Դիթեր Տիպպենհաուեր - 31.10.1983-15.11.1983
  • Ֆրանց Հորսթ - 16.11.1983-30.06.1984
  • Ֆրինդհելմ Կոնիեցկա - 1.07.1984-24.10.1984
  • Էրիկ Ռիբբեկ - 28.10.1984-30.06.1985
  • Պահլ Կզերնաի - 1.07.1985-20.04.1986
  • Ռայնարդ Սաֆթիգ - 20.04.1986-26.06.1988
  • Հորսթ Կոպպել - 27.06.1988-30.06.1991
  • Օտտմար Հիցֆելդ - 1.07.1991-30.06.1997
  • Նևիո Սկալա - 1.07.1997-30.06.1998
  • Մայքլ Սկիբբե- .07.1998-4.02.2000
  • Բեռն Կռաուսս - 5.02.2000-12.04.2000
  • Ուդո Լատտեկ - 16.04.2000-30.06.2000
  • Մաթիաս Զամմեր - 1.07.2000-30.06.2004
  • Բերթ վան Մարվեյկ - 1.07.2004-18.12.2006
  • Յուրգեն Ռոբբեր - 19.12.2006-12.03.2007
  • Թոմաս Դոլլ - 13.03.2007-19.05.2008
  • Յուրգեն Կլոպ - 1.07.2008 - 31.05.2015
  • Թոմաս Տուխել - 3.06.2015 - 30.05.2017
  • Պետեր Բոս - 1.06.2017 - 10.12.2017
  • Պետեր Շտյոգեր - 10.12.2017 - հիմա

Ակումբի գույները խմբագրել

Սև Դեղին

Հայտնի խաղացողներ խմբագրել

«Բորուսիայի» խաղացողները համազգային մրցույթներում խմբագրել

ԱռաջնություններըՄասնակիցները
1954 թվականի աշխարհի առաջնություն Հայնց Կվյատովսկի
1958 թվականի աշխարհի առաջնություն Հայնց Կվյատովսկի
Ակի Շմիդտ
Ալֆրեդ Կելբասա
Վոլֆգանգ Պետերս
1966 թվականի աշխարհի առաջնություն Հանս Տիլտովսկի
Վոլֆգանգ Պաուլ
Զիլֆրիդ Հելդ
Լոտար Էմերիխ
1970 թվականի աշխարհի առաջնություն Զիգի Հելդ
Եվրոպայի առաջնություն 1980 Այկե Իմել
Միրոսլավ Վոտավա
1982 թվականի աշխարհի առաջնություն Այկե Իմել
Աշխարհի առաջնություն 1986 Այկե Իմել
Եվրոպայի առաջնություն 1988 Ֆրանկ Միլ
1990 թվականի աշխարհի առաջնություն Սերգեյ Գորլուկովիչ
Մերդա Մակլաուդ
Անդրեաս Մյոլեր
Ֆրանկ Միլ
Եվրոպայի առաջնություն 1992 Ֆլեմինգ Պոուլսեն
Թոմաս Հելմեր
Միխաել Շուլց
1994 թվականի աշխարհի առաջնություն Ստեֆան Շապյուիզա
Մատտիաս Զամեր
Կարլ-Հայնց Ռիդլե
Լեոնարդո Ռոդրիգես
Եվրոպայի առաջնություն 1996 Ստեֆան Շապյուիզա
Շտեֆան Ռոյտեր
Մատտիաս Զամեր
Յուրգեն Կոլեր
Շտեֆան Ֆրոյնդ
Անդրեաս Մյոլեր
1998 թվականի աշխարհի առաջնություն Վոկֆգանգ Ֆայերզինգեր
Յուրգեն Կոլեր
Շտեֆան Ռոյտեր
Յորգ Հայնրիխ
Անդրեաս Մյոլեր
Շտեֆեն Ֆրոյնդ
Կոնֆեդերացիայի գավաթ 1999 Լարս Ռիկեն
Եվրոպայի առաջնություն 2000 Յենս Լեման
2002 թվականի աշխարհի առաջնություն Յենս Լեման
Սեբաստիան Կել
Քրիստոֆ Մետցելդեր
Լարս Ռիկեն
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2001 Էվալսոն
Եվրոպայի առաջնություն 2004 Նիկլաս Յենսեն
Քրիստիան Վյորնս
Սեբաստիան Կել
Տորստոն Ֆրինգս
Թոմաշ Ռոսիցկի
Յան Կոլեր
2006 թվականի աշխարհի առաջնություն Քրիստոֆ Մետցելդեր
Սեբաստիան Կել
Դավիդ Օդոդկոր
Էուզեբիուշ Սմոլյարեկ
Թոմաշ Ռոսիցկի
Յան Կոլեր
Ֆիլիպ Դեգեն
Եվրոպայի առաջնություն 2008 Ֆիլիպ Դեգեն
Ալեքսանդր Ֆրայ
Ռոբերտ Կովաչ
Մլադեն Պետրիչ
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2009 Մուհամեդ Զիդան
2010 թվականի աշխարհի առաջնություն Նևեն Սուբոտիչ
Նելսոն Վալդես
Լուկաս Բարիոս
Եվրոպայի առաջնություն 2012 Ռոբերտ Լևանդովսկի
Լուկաս Պիշեկ
Յակուբ Բլաշիկովսկի
Մարսել Շմելցեր
Մաթս Հումմելս
Իլկայ Գյունդոգան
Մարիո Գյոթցե
Մարկո Ռոյս
Իվան Պերիշիչ
2014 թվականի աշխարհի առաջնություն Միտչել Լանգերակ
Սոկրատիս Պապաստատոպուլոս
Ռոման Վայդենֆելեր
Մաթս Հումմելս
Էրիկ Դուրմ
Կևին Գրոսկրոյց
Ադրիան Ռամոս
Չիրո Իմմոբիլե
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017 Ռաֆայել Գերեյրու

Մատտիաս Գինտեր

«Ոսկե Գնդակի» մրցանակակիրներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները ստացել են «Ոսկե Գնդակ», Բորուսիայում հանդես գալու տարիներին։

Բունդեսլիգայի տարվա ֆուտբոլիստներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Բորուսիայում, ճանաչվել են Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ:

Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուներ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Բորուսիայում, դարձել են Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու:

Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ խմբագրել

Հետևյալ մարզիչները Բորուսիայում հանդես գալու տարիներին ճանաչվել են Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ։

Տեխնիկական անձնակազմ խմբագրել

Մարզիչ՝Պետեր Շտյոգեր
Օգնականներ՝Մանֆրեդ Շմիդ, Յորգ Հայնրիխ
Սպորտային տնօրեններ՝Հանս-Յոահիմ Վացկե, Միխաիլ Ցորկ
Սեփականատեր՝Ռայնհարդ Ռաուբալ

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի ֆոտոշարքը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дортмундская "Բորուսիան" Գերմանիայի չեմպիոն է դարձել». Чемпионат.ру. 30.04.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  2. «Deutscher Meister! BVB macht den siebten Titel durch ein 2:0 gegen den 1. FC Nürnberg perfekt» (գերմաներեն). Offizielle Website des BV Borussia Dortmund. 30.04.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Neuer Star der Trainer-Riege Klopps erster Titel» (գերմաներեն). transfermarkt.de. 30.04.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Felipe Santana macht den Wahnsinn perfekt». Champions League, 2012/13, Viertelfinale. Kicker. 09.04.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  5. Матвеев А. (2013 թ․ մայիսի 1). «Нереальная «Боруссия»». Футбол. Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  6. ««Бавария» - победитель Лиги чемпионов». 2013-25-05. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «Marseille 1-2 Borussia Dortmund». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  8. «Borussia Dortmund 1-2 Zenit (5-4 agg)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մարտի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  9. uefa.com (2014 թ․ ապրիլի 2). «UEFA Champions League 2013/14 - History - Real Madrid-Dortmund - UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  10. uefa.com (2014 թ․ ապրիլի 8). «UEFA Champions League 2013/14 - History - Dortmund-Real Madrid - UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  11. «Borussia Dortmund 0-2 Bayern Munich». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  12. «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  13. «Borussia Dortmund 3 - 0 Schalke 04 Match report - 2/28/15 Bundesliga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  14. «Jurgen Klopp to leave Borussia Dortmund - report». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  15. «Borussia Dortmund name Thomas Tuchel as successor to Jurgen Klopp». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  16. «Bayern München 1 - 1 Borussia Dortmund Match report - 4/28/15 DFB Pokal - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  17. «Borussia Dortmund 1 - 3 Wolfsburg Match report - 5/30/15 DFB Pokal - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  18. «Borussia Dortmund 4 - 0 Borussia M'gladbach Match report - 8/15/15 Bundesliga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  19. «Liverpool 4-3 Borussia Dortmund (agg: 5-4)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  20. «Bayern Munich 0-0 B Dortmund (pens 4-3)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  21. Murray, Scott (2017 թ․ ապրիլի 19). «Monaco 3-1 Borussia Dortmund (agg 6-3): Champions League quarter-final - as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  22. «Fanomenologie» in Die ZEIT, Nr. 51/2006
  23. KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «BVB 09 | Teams | About First Team | Borussia Dortmund | bvb.de». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  24. UEFA.com. «Dortmund - UCL - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  25. «Borussia Dortmund - Kader | bundesliga.de - bundesliga.de - bundesliga.de». bundesliga.de - die offizielle Webseite der Bundesliga (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայքեր խմբագրել

Ոչ պաշտոնական կայքեր խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորուսիա Դորտմունդ» հոդվածին։