Գելզենկիրխեն

Գելզենկիրշեն (գերմ.՝ Gelsenkirchen), քաղաք է Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիա հողում, գտնվում է Ռուրի հյուսիսային հատվածում։ Քաղաքի բնակչությունը մոտ 258 հազար է։

Բնակավայր
Գելզենկիրխեն
գերմ.՝ Gelsenkirchen
ԴրոշԶինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես104,94 կմ²
ԲԾՄ48 մետր
Բնակչություն263 000 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0209
Փոստային դասիչ45801–45899
Ավտոմոբիլային կոդGE
Պաշտոնական կայքgelsenkirchen.de
Գելզենկիրխեն (Գերմանիա)##
Գելզենկիրխեն (Գերմանիա)

Գելզենկիրխենն առաջին անգամ հիշատակվել է 1150 թվականին։ Այն մինչև 19-րդ դարը փոքր գյուղ էր։ Արդյունաբերական հեղափոխության շրջանում քաղաքը սկսեց աճել։ 1840 թվականին, երբ քաղաքում սկսեց ածխի արդյունահանումը, Գելզենկիրխենում 6000 մարդ էր բնակվում։ 1900 թ. քաղաքի բնակչության թիվը հասավ 138 հազարի։

20-րդ դարում Գելզենկիրխենը Եվրոպայի ածուխ արդյունահանող ամենակարևոր քաղաքներից մեկն էր։ 1928 թվականին քաղաքին են ձուլվել մոտակա Բյուեր և Հորստ քաղաքները։

Նացիստական իշխանության տարիներին Գելզենկիրխենն ածխի արդյունաբերության և նավթի վերամշակման կենտրոն էր, այդ պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռմբակոծության է ենթարկվել դաշնակից ուժերի կողմից։

Աշխարհագրություն խմբագրել

Պատմություն խմբագրել

Հին և միջին դարեր խմբագրել

Գելզենկիրխենի տարածքում մ.թա. ավելի քան 1000 տարի առաջ՝ Բրոնզե դարում, Էմշեր գետից հյուսիս ընկած բլրի վրա բնակվել են մի շարք գերմանական ցեղեր։ Ավելի ուշ այդ հողեր են մտել հռոմեացիները։ Մ.թ. 8-րդ դարի սկզբին տարածքը բնակեցրել են սաքսերը։

Գելզենկիրխենի մեջ մտնող Buer շրջանն առաջին անգամ հիշատակվում է 1003 թվականին Puira ձևով Հերիբերտ ֆոն Քյոլնի փաստաթղթերում։

Ինդուստրիալացում խմբագրել

Մինչև 19-րդ դարի վերջը Գելզենկիրխենի տարածքն ու շրջակայքը հիմնականում ագրարային արտադրությամբ էին զբաղված։ 1815 թվականին Գելզենկիրխենը մտավ Պրուսիայի կազմ և միացավ Վեսթֆալիա շրջանին։

Ռուրում քարածխի հանքեր հայտնաբերվեցին 1840 թվականին։ 1847 թ. կառուցվեց Քյոլն-Մինդեն երկաթգիծը, և Գելզենկիրխենում բացվեց առաջին երկաթուղային կայարանը։ 1868 թվականին քաղաքը դարձավ Բոխումի շրջանի կենտրոնը։ 1870-ականներին քաղաքը դառնում է ծանր արդյունաբերության կարևորագույն կենտրոն։ 1875 թվականին Գելզենկիրխենը քաղաքի կարգավիճակ է ստանում։

Բնակչություն խմբագրել

Գելզենկիրխենի բնակչությունը վերջին մի քանի տարիներին մոտ 260 հազար է։ 2000 թվականին քաղաքում բնակվում էր 278 596 մարդ, 1970 թվականին՝ մոտ 350 հազար։

2009 թվականի դրությամբ Գելզենկիրխենի բնակչության թիվը կազմել է 259 700, որից 27%-ը կամ 71 000 հոգի գերմանական ծագում չունեն։ Քաղաքի թուրքական համայնքը կազմում է բնակչության 15% կամ 40 հազար հոգի։ Նախկին Հարավսլավիայից ժամանածների թիվը 9000 է, Լեհաստանից՝ 4000։

Ժողովրդագրական զարգացում խմբագրել

ՏարիԲնակչության թիվ
1798350
1838505
18717,825
187511,295
1 Դեկտեմբերի 1890 ¹28,057
1 Դեկտեմբերի 1895 ¹31,582
1 Դեկտեմբերի 1900 ¹36,937
1903138.000
1 Դեկտեմբերի 1905 ¹147,005
1 Դեկտեմբերի 1910 ¹169,513
1914175,000
8 Հոկտեմբերի 1919 ¹168,557
16 Հունիսի 1925 ¹208,512
1928340,077
ՏարիԲնակչության թիվ
16 Հունիսի 1933 ¹332,545
17 Մայիսի 1939 ¹317,568
1945160,000
13 Սեպտեմբերի 1950 ¹315,460
1959391,745
6 Հունիսի 1961 ¹382,689
31 Դեկտեմբերի 1970347,100
30 Հունիսի 1975325,400
30 Հունիսի 1980305,600
30 Հունիսի 1985286,500
1 Հունվարի 1989287,255
30 Հունիսի 1997287,800
31 Դեկտեմբերի 2003272,445
31 Դեկտեմբերի 2004270,107

Սպորտ խմբագրել

Գելզենկիրխենը Բունդեսլիգայում ներկայացնում է Շալկե 04 ֆուտբոլային ակումբը։ Ակումբն իր տնային խաղերն անց է կացնում Վելտինս Արենա մարզադաշտում։ Այն ընդունել է 2006 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության մի շարք հանդիպումներ։

Ֆուտբոլիստներ Իլքայ Գյունդողանը, Մեզութ Օզիլը և Մանուել Նոյերը Գելզենկիրխենում են ծնվել։

Քույր քաղաքներ խմբագրել

Գելզենկիրխենի քույր քաղաքներն են.

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գելզենկիրխեն» հոդվածին։