Շախմատը Հայաստանում

Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին[2]։ Երկրի ամենաժողովրդական խաղերից է[3][4]։ Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն[2][5]։ Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը[6][7]։ Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է[8]։

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, հիմնադրվել է 1970 թվականին[1]
Երկու տղամարդ շախմատ են խաղում վերնիսաժում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադայում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը լավագույն 10 շախմատիստների միջին էլո վարկանշով աշխարհում յոթերորդն է[9]։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը՝ Լևոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը[10]։

2011-2012 ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատը դարձել է պարտադիր առարկա[11][12][13]։ Համարվում է որ շախմատի դասավանդումը զարգացնում է երեխայի տրամաբանելու, կենտրոնանալու և այլ մտավոր ունակությունները[11][14], սակայն հետազոտությունները ցույց են տվել որ այդպիսի կապ չկա[15][16]։

Գարի Կասպարովը Հայաստանում շախմատի ժողովրդականությունը համեմատել է Լատինական Ամերիկայում ֆուտբոլի ժողովրդականության հետ[17]։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Մինչև 20-րդ դարը խաղը կոչվում էր ճատրակ, որը ծագում է պարս.՝ چترنگ, շատրանգ բառից[18][19], որը նշանակում է քառանդամ, չորսմասյա[18]։ Այժմ ճատրակ անվանումը օգտագործվում է միայն արևմտահայերենում[20][21]։ Ժամանակակից արևելահայերենում խաղը կոչվում է շախմատ, որն առաջացել է شاه مات (շահ - արքա, թագավոր և մատ - մահացավ) բառերից[22]։

Պատմություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

«Шатранг: книга о шахматах» գրքում Հովսեփ Օրբելին և Կամիլլա Տրևերը պնդում են, որ Հայաստանում շախմատը հայտնի է դեռևս 9-րդ դարից, երբ Հայաստանը արաբական տիրապետության տակ էր[23]։ Ըստ նրանց՝ շախմատը Հայաստան են բերել արաբները Հնդկաստանից, որտեղ խաղը հավանաբար հայտնի է եղել 6-րդ դարից՝ չատուրանգա անվամբ[23][24]։ 1967 թվականին կատարված հնագիտական աշխատանքների ժամանակ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքում՝ Դվինում, հայտնաբերվել են շախմատի խաղաքարեր[25]։ Շախմատի մասին հիշատակումներ կան Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 1100-1200-ականների հայերեն ձեռագրերում, ներառյալ 13-րդ դարի Վարդան Արևելցու ձեռագիրը։ Մինչև 20-րդ դարի կեսերը Շենավան գյուղի բնակիչները օգտագործում էին տնային պայմաններում պատրաստված խաղաքարեր, որոնք նման էին միջնադարի գտածոներին[23][26]։

Խորհրդային շրջան խմբագրել

Հայաստանում շախմատը ինստիտուցիոնալացվել է խորհրդային կարգերի հաստատումից հետո (1920 թվական)[27]։ 1926-1927 թվականներին քիմիկոս Սիմոն Հովյանի (1869-1942) նախաձեռնությամբ հայերեն շատ թերթերում սկսեցին հայտնվել շախմատային բաժիններ։ Հովյանը նպաստել է Հայաստանում շախմատի տարածմանը՝ դրա մասին դասախոսություններ կարդալով, Էմանուել Լասկերի, Իլյա Մայզելիսի և Յակով Ռոխլինի գրքերը հայերեն թարգմանելով[27]։

Առաջին շախմատային մրցաշարերն անցկացվել են 1927 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիան[1]։ Մինչև 1934 թվականը Հայաստանի շախմատիստները մասնակցում էին Անդրկովկասյան առաջնությանը։ 1934 թվականին Երևանում անցկացվել է Հայաստանի շախմատի առաջին առաջնությունը։ Հաղթել է Հենրիկ Գասպարյանը։ Հաջորդ տարիներին Գասպարյանը հաղթել է ևս ինը առաջնությունում՝ դառնալով ամենատիտղոսակիր շախմատիստը Հայաստանի շախմատի առաջնությունում[28]։ Նույն թվականին անցկավել է նաև կանանց առաջնություն։ Սիրուշ Մակինցը և Մարգարիտա Միրզա-Ավագյանը բաժանել են առաջին հորիզոնականը։ Հայկական շախմատային առաջին ակումբը հիմնվել է 1936 թվականին։ 1950-ական թվականներին շախմատային ակումբներ են հիմնվել Լենինականում (այժմ՝ Գյումրի) և Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)[27]։

Հայաստանում շախմատը ժողովրդական դարձավ հատկապես Տիգրան Պետրոսյանի 1960-ականների աննախադեպ հաջողության շնորհիվ։ Նա իր առաջին հաջողությունն ունեցել է 1946 թվականին, երբ հաղթեց Հայաստանի շախմատի առաջնությունում։ Հետագայում նա չորս անգամ նվաճել է Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը (1959, 1961, 1969, 1975)։ 1963 թվականին Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն՝ պարտության մատնելով Միխայիլ Բոտվիննիկին, ով նույնպես նարկայացնում էր ԽՍՀՄ-ը։ Այդ ժամանակաշրջանում շատ զույգեր իրենց զավակներին կոչում էին Տիգրան՝ Պետրոսյանի պատվին[29]։ Պետրոսյանը վեց տարի անընդմեջ (1963-1969) եղել է աշխարհի չեմպիոն, Խորհրդային Միության հավաքականի կազմում՝ ինը անգամ շախմատային օլիմպիադայի (1958-1974) հաղթող[30]։

1962 թվականին Խորհրդային Հայաստանում կար 30.000 շախմատիստ, որոնցից 3.000-ը՝ մրցավարներ և մարզիչներ։ 1986 թվականին շախմատիստների քանակը աճեց մինչև 50.000, ներառյալ երեք գրոսմայստերներ՝ Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան և Արշակ Պետրոսյան[27]։ Հետագայում Ռաֆայել Վահանյանը (1989)[31] և Արտաշես Մինասյանը (1991)[32] դարձել են Խորհրդային Միության չեմպիոն։ Վահանյանը նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում երկու անգամ՝ 1984 և 1986 թվականներին, հաղթել է շախմատային օլիմպիադայում[33]։

1985 թվականին հայ-հրեական ծագմամբ[34] շախմատիստ Գարի Կասպարովը դարձավ աշխարհի չեմպիոն։ Չնայած նա երբեք Հայաստանը չի ներկայացրել և միայն կիսով չափ է հայ, որոշ աղբյուրներ նրան կոչում են հայ[35], հիմնականում այն պատճառով, որ նրա ազգանունը մոր ազգանվան (Գասպարյան) ռուսականացված տարբերակն է։ Աիդա(Կլարա)Շահենի Գասպարյանցի պապերը Գետահատցի են(Արցախի Հադրութ)։

Անկախ Հայաստան խմբագրել

Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախացել է 1991 թվականին[36]։ Դրանից հետո հայ շախմատիստները ստացան Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու հնարավորություն։ Անկախ Հայաստանում տեղի են ունեցել չորս խոշոր շախմատային մրցաշարեր՝ 32-րդ շախմատային օլիմպիադան (1996 թ.) տեղի է ունեցել Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում[37], 2001 թվականի աշխարհի թիմային առաջնությունը և 2014 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունը տեղի են ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում[38][39], իսկ 2015 թվականի աշխարհի թիմային առաջնությունը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս Ռեզորթ և Սպա *****GL» հյուրանոցում[40]։

Հայաստանն իր առաջին մեդալը նվաճել է 1992 թվականի շախմատային օլիմպիադայում՝ գրավելով երրորդ հորիզոնականը[41]։ Հայաստանը 2002, 2004 թվականների շախմատային օլիմպիադաներում նույնպես նվաճել է բրոնզե մեդալ[42][43]։ Հաղթող է ճանաչվել 2006[44], 2008[45] և 2012[46] թվականների շախմատային օլիմպիադաներում։ 1997[47], 2001[48], 2005[49] և 2015[50] թվականների շախմատի աշխարհի թիմային առաջնություններում Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ, իսկ 2011[51] թվականին առաջին հորիզոնականը։ Եվրոպայի առաջնությունում հավաքականը 1997[52] թվականին գրավել է երրորդ, 1999 թվականին՝ առաջին, 2007[53] թվականին՝ երկրորդ հորիզոնականը։

Շախմատը հանրակրթական դպրոցում խմբագրել

2011 թվականին Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը շախմատը դարձրեց հանրակրթական առարկա[54][55]։ Շախմատ անցնում են երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններում[13]։ Ծրագիրն իրականացնելու համար պահանջվել է ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դպրոցներում շախմատի ներմուծումը հիմնականում ստացել է դրական արձագանքներ, բայց որոշ ծնողներ պնդում են, որ իրենց երեխաների դպրոցական ծրագիրն առանց այդ էլ ծանրաբեռնված էր[56]։ Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի կարծիքով «Դպրոցներում շախմատի ներմուծումը երկրի ապագան կերտելու ամենալավ ճանապարհն է»[57]։

Այս որոշումը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում։ Լրագրողները, շախմատային փորձագետները և տարբեր երկրների պաշտոնյաները բարձր են գնահատել ծրագիրը և խորհուրդ են տվել իրենց երկրներին որդեգրել այն[58][59]։ Մագնուս Կառլսենը հայաստանյան այցելության ժամանակ՝ 2014 թվականին, ասել է. «Ես կարծում եմ, որ դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձը հիանալի օրինակ է ամբողջ աշխարհի համար»[60]։

Հաստատություններ խմբագրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմավորվել է 1927 թվականին[1]։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2004 թվականին ընտրվել է ՀՇՖ-ի նախագահ (այդ ժամանակ նա Հայաստանի պաշտպանության նախարարն էր) և վերընտրվել է 2006, 2009, 2011 և 2013 թվականներին[61][62]։ Սարգսյանը «հայտնի է հայ շախմատիստներին էնտուզիազմով աջակցելով»[58]։ Մի առիթով Սարգսյանն ասել է. «Մենք չենք ուզում, որ մարդիկ ճանաչեն Հայաստանը միայն երկրաշարժով և ցեղասպանությամբ։ Մենք կնախընտրեինք, որ նա հայտնի լիներ իր շախմատով»[29]: Հայաստանի կառավարությունը երկրի գրոսմայստերներին հատկացնում է աշխատավարձ և տալիս է որոշակի արտոնություններ[5][13]։

Հայաստանի շախմատի ակադեմիան ստեղծվել է 2002 թվականին Երևանում՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ։ Ակադեմիան կազմակերպում է ազգային և միջազգային շախմատային մրցաշարեր[63]։

Ազգային առաջնություն խմբագրել

Հայաստանի շախմատի առաջին առաջնությունը տեղի է ունեցել 1934 թվականին, երբ Հայաստանը Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մաս էր կազմում։ Հայկական ԽՍՀ-ում ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել առաջնություններ մինչև 1945 թվականը, երբ դրանք դարձան ամենամյա միջոցառումներ. այս գործելակերպը շարունակվեց նաև անկախ Հայաստանում։ Հենրիկ Գասպարյանը հաղթել է այս առաջնություններում ամենաշատը (10 անգամ), նրան հաջորդում են Աշոտ Անաստասյանը (8 անգամ), Լևոն Գրիգորյանը (6 անգամ) և Արտաշես Մինասյանը (6 անգամ)[64]։

Կանանց առաջին առաջնությունը նույնպես տեղի է ունեցել 1934 թվականին, բայց մինչև 1939 թվականը դադարեցվել է։

Մեդիա խմբագրել

1972 թվականին Գագիկ Հովհաննիսյանը հիմնադրել է «Շախմատային Հայաստան» ամսագիրը, որը 1997 թվականից դարձել է շաբաթաթերթ[65]։ 1972 թվականից «Շախմատ-64» հաղորդաշարը սկսեց հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ։ Այն մինչև իր կյանքի վերջ՝ 2015 թվականի հունիս, վարում էր Գագիկ Հովհաննիսյանը, և սա հանրային հեռուստաընկերության ամենաերկարակյաց հաղորդումն էր[66]։ Վերջերս ստեղծված «Շախմատի աշխարհ» հաղորդումը հեռարձակվում է «Առաջին լրատվականից» անմիջապես հետո[67]։

Անհատական վիճակագրություն խմբագրել

ՖԻԴԵ-ի ցուցակներում կան Հայաստանը ներկայացնող 26 ակտիվ գրոսմայստեր, 2 կին գրոսմայստեր, 18 միջազգային վարպետ և 2 կին միջազգային վարպետ[68]։

Տղամարդիկ խմբագրել

2015 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի 10 ամենաբարձր էլո վարկանիշ ունեցող գրոսմայտերների ցանկը[69].

Հայ շախմատիստները ՖԻԴԵ-ի Թոփ 100-ում
#ՇախմատիստԾննդյան օրԳՄ թվականՎարկանիշՏեղը
աշխարհում[Ն 1]

1Արոնյան, ԼևոնԼևոն Արոնյան19822000276510
2Սարգսյան, ԳաբրիելԳաբրիել Սարգսյան19832002267366
3Մովսեսյան, ՍերգեյՍերգեյ Մովսեսյան19781997265396
4Հակոբյան, ՎլադիմիրՎլադիմիր Հակոբյան197119912647107
5Մելքումյան, ՀրանտՀրանտ Մելքումյան198920082633133
6Պետրոսյան, Տիգրան Լ.Տիգրան Լ. Պետրոսյան198420042630143
7Փաշիկյան, ԱրմանԱրման Փաշիկյան198720072612191
8Հովհաննիսյան, ՌոբերտՌոբերտ Հովհաննիսյան199120102611192
9Տեր-Սահակյան, ՍամվելՍամվել Տեր-Սահակյան199320092593249
10Անդրիասյան, ԶավենԶավեն Անդրիասյան198920062589263
10Գաբուզյան, ՀովհաննեսՀովհաննես Գաբուզյան199520122589264

2005-ի դեկտեմբերին Լևոն Արոնյանը Խանտի Մանսիյսկում նվաճեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը[70]։

Կանայք խմբագրել

2015 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի 10 ամենաբարձր էլո վարկանիշ ունեցող շախմատիստուհիների ցանկը[71].

Armenian women players in FIDE Top 100
#ՇախմատիստԾննդյան օրԿոչումՎարկանիշՏեղը աշխարհում[Ն 1]

1Դանիելյան, ԷլինաԷլինա Դանիելյան1978ԳՄ247030
2Մկրտչյան, ԼիլիթԼիլիթ Մկրտչյան1982ՄՎ245139
3Կուրսովա, ՄարիաՄարիա Կուրսովա1986ԿԳՄ2307175
4Գալոյան, ԼիլիթԼիլիթ Գալոյան1983ՄՎ2298189
5Վահանյան, ԻրինաԻրինա Վահանյան1963ԿՄՎ2269ակտիվ չէ
6Գևորգյան, ՄարիաՄարիա Գևորգյան1994ԿՖՎ2236312
7Աղինյան, ՆելլիՆելլի Աղինյան1981ԿԳՄ2207402
8Անդրիասյան, ՍիրանուշՍիրանուշ Անդրիասյան1986ԿՄՎ2206ակտիվ չէ
9Գարագաշյան, ՆարինեՆարինե Գարագաշյան1971ԿՄՎ2190ակտիվ չէ
10Աղաբեկյան, ԼիանաԼիանա Աղաբեկյան1986ԿՄՎ2174511

Թիմային արդյունքներ խմբագրել

Շախմատային օլիմպիադա խմբագրել

38-րդ Շախմատային օլիմպիադայի հաղթող Հայաստանի հավաքականի անդամներին պատկերող վահանակ Երևանի Ամիրյան փողոցում:
Տղամարդկանց
ՏարեթիվԻրադարձությունՎայրՇախմատիստներՏեղԾան

199230-րդ Շախմատային օլիմպիադա Մանիլա, ՖիլիպիններՎահանյան, Հակոբյան, Լպուտյան, Մինասյան, Ա. Պետրոսյան, Անաստասյան [41]
199431-րդ Շախմատային օլիմպիադա Մոսկվա, ՌուսաստանՎահանյան, Հակոբյան, Լպուտյան, Անաստասյան, Մինասյան, Եղիազարյան13[72]
199632-րդ Շախմատային օլիմպիադա Երևան, ՀայաստանՀակոբյան, Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Ա. Պետրոսյան5[73]
199833-րդ Շախմատային օլիմպիադա Էլիստա, ՌուսաստանՎահանյան, Լպուտյան, Հակոբյան, Մինասյան, Ասրյան, Անաստասյան16[74]
200034-րդ Շախմատային օլիմպիադա Ստամբուլ, ԹուրքիաՎահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Ասրյան, Սարգսյան17[75]
200235-րդ Շախմատային օլիմպիադա Բլեդ, ՍլովենիաՀակոբյան, Լպուտյան, Ասրյան, Սարգսյան, Մինասյան, Անաստասյան [42]
200436-րդ Շախմատային օլիմպիադա Կալվիա, ԻսպանիաՀակոբյան, Արոնյան, Վահանյան, Լպուտյան, Սարգսյան, Մինասյան [43]
200637-րդ Շախմատային օլիմպիադա Թուրին, ԻտալիաԱրոնյան, Հակոբյան, Ասրյան, Լպուտյան, Սարգսյան, Մինասյան [44]
200838-րդ Շախմատային օլիմպիադա Դրեզդեն, ԳերմանիաԱրոնյան, Հակոբյան, Սարգսյան, Տ. Պետրոսյան, Մինասյան [45]
201039-րդ Շախմատային օլիմպիադա Խանտի Մանսիյսկ, ՌուսաստանԱրոնյան, Հակոբյան, Սարգսյան, Փաշիկյան, Գրիգորյան7[76]
201240-րդ Շախմատային օլիմպիադա Ստամբուլ, ԹուրքիաԱրոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Տ. Պետրոսյան [46]
201441-րդ Շախմատային օլիմպիադա Տրոմսյո, ՆորվեգիաԱրոնյան, Սարգսյան, Մովսեսյան, Հակոբյան, Քոթանջյան8
Կանանց
ՏարեթիվԻրադարձությունՎայրՇախմատիստներՏեղԾան

199230-րդ Շախմատային օլիմպիադա Մանիլա, ՖիլիպիններԱսլանյան, Խալաֆյան, Դանիելյան, Գարագաշյան33[77]
199431-րդ Շախմատային օլիմպիադա Մոսկվա, ՌուսաստանԴանիելյան, Ասլանյան, Գրիգորյան, Հայրապետյան24[78]
199632-րդ Շախմատային օլիմպիադա Երևան, ՀայաստանԴանիելյան, Հլղաթյան, Մկրտչյան, Խալաֆյան20[79]
199833-րդ Շախմատային օլիմպիադա Էլիստա, ՌուսաստանԴանիելյան, Հլղաթյան, Մկրտչյան, Աղինյան21[80]
200034-րդ Շախմատային օլիմպիադա Ստամբուլ, ԹուրքիաԴանիելյան, Մկրտչյան, Հլղաթյան, Աղինյան10[81]
200235-րդ Շախմատային օլիմպիադա Բլեդ, ՍլովենիաԴանիելյան, Մկրտչյան, Հլղաթյան, Գալոյան15[82]
200436-րդ Շախմատային օլիմպիադա Կալվիա, ԻսպանիաԴանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան11[43]
200637-րդ Շախմատային օլիմպիադա Թուրին, ԻտալիաՄկրտչյան, Դանիելյան, Աղինյան, Անդրիասյան8[83]
200838-րդ Շախմատային օլիմպիադա Դրեզդեն, ԳերմանիաԴանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Գալոյան, Անդրիասյան6[84]
201039-րդ Շախմատային օլիմպիադա Խանտի Մանսիյսկ, ՌուսաստանԴանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Աղինյան, Խառատյան11[85]
201240-րդ Շախմատային օլիմպիադա Ստամբուլ, ԹուրքիաԴանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Հայրապետյան6[86]
201441-րդ Շախմատային օլիմպիադա Տրոմսյո, ՆորվեգիաԴանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Սարգսյան5

Աշխարհի թիմային առաջնություն խմբագրել

Տղամարդկանց
ՏարեթիվՎայրՇախմատիստներՏեղԾան

1993 Լուցեղն, ՇվեյցարիաՎահանյան, Հակոբյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Պետրոսյան4[87]
1997 Լուցեղն, ՇվեյցարիաՀակոբյան, Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Խաչիյան [47]
2001 Երևան, ՀայաստանՀակոբյան, Վահանյան, Լպուտյան, Ասրյան, Անաստասյան, Մինասյան [48]
2005 Բեեր Շևա, ԻսրայելԱրոնյան, Հակոբյան, Ասրյան, Վահանյան, Լպուտյան, Անաստասյան [49]
2010 Բուրսա, ԹուրքիաԱրոնյան, Հակոբյան, Սարգսյան, Փաշիկյան, Պետրոսյան, Քոթանջյան5[88]
2011 Նինպո, ՉինաստանԱրոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Հովհաննիսյան [51]
2013 Անթալիա, ԹուրքիաԱրոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Պետրոսյան5[89]
2015 Ծաղկաձոր, ՀայաստանԱրոնյան, Սարգսյան. Մովսեսյան, Հակոբյան, Մելքումյան [90]
Կանանց
ՏարեթիվՎայրՇախմատիստներՏեղԾան

2007 Եկատերինբուրգ, ՌուսաստանԴանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան, Աղաբեկյան8[91]
2009 Նինպո, ՉինաստանԴանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Աղինյան, Անդրիասյան5[92]
2011 Մարդին, ԹուրքիաԴանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Աղինյան6[93]
2013 Աստանա, ՂազախստանՉի մասնակցել[94]
2015 Չենգդու, ՉինաստանԴանիելյան, Մկրտչյան, Կուրսովա, Գալոյան, Գաբոյան7[95]

Եվրոպայի թիմային առաջնություն խմբագրել

Տղամարդկանց
2011 թվականի Եվրոպայի թիմային առաջնություն. խաղում են Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջին պլանում Լևոն Արոնյանն է (ձախից) և Թեյմուր Ռաջաբովը (աջից):
ՏարեթիվՎայրՇախմատիստներՏեղԾան

1992 Դեբրեցեն, ՀունգարիաՎահանյան, Հակոբյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան19[96]
1997 Պուլա, ԽորվաթիաՀակոբյան, Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան [52]
1999 Բաթում, ՎրաստանԼպուտյան, Մինասյան, Անաստասյան, Պետրոսյան [97]
2001 Լեոն, Իսպանիաչի մասնակցել[98]
2003 Պլովդիվ, Բուլղարիաչի մասնակցել[99]
2005 Գյոտեբորգ, ՇվեդիաՀակոբյան, Արոնյան, Վահանյան, Լպուտյան, Անաստասյան12[100]
2007 Հերակլիոն, ՀունաստանԱրոնյան, Հակոբյան, Սարգսյան, Ասրյան, Լպուտյան [53]
2009 Նովի Սադ, ՍերբիաԱրոնյան, Հակոբյան, Սարգսյան, Փաշիկյան, Պետրոսյան4[101]
2011 Պորտո Կարրաս, ՀունաստանԱրոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Հովհաննիսյան4[102]
2013 Վարշավա, ԼեհաստանԱրոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Պետրոսյան4[103]
Կանանց
ՏարեթիվՎայրՇախմատիստներՏեղԾան

1992 Դեբրեցեն, ՀունգարիաԱսլանյան, Հլղաթյան, Գրիգորյան19[104]
1997 Պուլա, ԽորվաթիաԴանիելյան, Հլղաթյան, Մկրտչյան5[105]
1999 Բաթում, ՎրաստանԴանիելյան, Մկրտչյան, Հլղաթյան5[106]
2001 Լեոն, Իսպանիաչի մասնակցել[107]
2003 Պլովդիվ, ԲուլղարիաԴանիելյան, Մկրտչյան, Աղինյան [108]
2005 Գյոտեբորգ, ՇվեդիաԴանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան, Գալոյան6[109]
2007 Հերակլիոն, ՀունաստանԴանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան, Աղաբեկյան [110]
2009 Նովի Սադ, ՍերբիաԴանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Աղինյան, Անդրիասյան5[111]
2011 Պորտո Կարրաս, ՀունաստանԴանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Աղինյան7[112]
2013 Վարշավա, ԼեհաստանԴանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Հայրապետյան5[113]

Ակումբային առաջնություններ խմբագրել

1995 թվականին տղամարդկանց «Երևան» ակումբը հաղթել է շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի մրցաշարում[114]։ 2006 թվականին Երևանի կանանց «Միկա» ակումբը հաղթել է Եվրոպայի ակումբային գավաթի մրցաշարում[115]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 Ակտիվ շախմատիստների մեջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ». Հայաստանի շախմատային ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 30-07-2015-ին. Վերցված է 30-07-2015-ին.
  2. 2,0 2,1 «In Armenia chess is king and grandmasters are stars». The Independent (անգլերեն). 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «Compulsory chess lessons might be making Armenia's kids supersmart». msnNOW (անգլերեն). Microsoft. 2013 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. Շահրիգյան, Շանթ; Ուերման, Մարկո (2011 թ․ նոյեմբերի 1). «Learning Chess in Elementary School». The World (անգլերեն). Public Radio International. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 Parkinson, Joe (2012 թ․ դեկտեմբերի 3). «Winning Move: Chess Reigns as Kingly Pursuit in Armenia». The Wall Street Journal (անգլերեն). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. Մոսս, Սթիվեն (2011 թ․ նոյեմբերի 16). «Armenia's killer chess move». The Guardian (անգլերեն). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին. «Armenia is an obsessive chess-playing country, one of the strongest in the world despite a population that is the same as - yes, you guessed it - Wales.»
  7. «Armenia: the cleverest nation on earth» (անգլերեն). BBC World Service. 2009 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Armenia Wins World Chess Title, Ukraine Takes Third» (անգլերեն). Radio Free Europe/Radio Liberty. 2011 թ․ հուլիսի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին. «Chess has been one of Armenia's most popular sports since Tigran Petrosian, a Tbilisi-born Armenian, became a world champion in 1963. The country currently boasts one of the largest per capita numbers of chess grandmasters in the world.»
  9. «Federations Ranking» (անգլերեն). World Chess Federation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  10. «Standard Top 100 Players July 2015» (անգլերեն). World Chess Federation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  11. 11,0 11,1 «Սեպտեմբերի 1-ից դպրոցների 2-րդ դասարանում «Շախմատ» կդասավանդվի. Արմեն Աշոտյան». NEWS.am. 18:47, 30.08.2011. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  12. Akhmeteli, Nina (2012 թ․ հունվարի 19). «Chess lessons introduced to the curriculum in Armenian schools» (անգլերեն). BBC News. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. 13,0 13,1 13,2 Parameswaran; Gaedtke, Gayatri; Felix (2013 թ․ մարտի 24). «Chess mania captures Armenia's attention» (անգլերեն). Al Jazeera. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. 10 benefits of teaching kids to play chess
  15. Does teaching children how to play cognitively demanding games improve their educational attainment? Evidence from a Randomised Controlled Trial of chess instruction in England
  16. Most people think playing chess makes you ‘smarter’, but the evidence isn’t clear on that
  17. «Garry Kasparov: "There's No Doubt That Carlsen Is the Strongest Player"». Chess-News.ru (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  18. 18,0 18,1 Աճառյան, Հրաչյա (1926). Հայերեն Արմատական Բառարան. Vol. 3. Երևան: Երևանի պետական համալսարանի հրատարակություն. էջ 190.
  19. Պետրոսյան, Տիգրան; Հակոբյան, Գ. (1982). «Շախմատ». Շախմատ. Vol. 8. Երևան: Հայկական Հանրագիտարան. էջեր 514–515. {{cite book}}: Unknown parameter |encyclopedia= ignored (օգնություն)
  20. «Լեւոն Արոնեան Կը Շարունակէ Մնալ Աշխարհի Երկրորդ Լաւագոյն Ճատրակ Խաղացողը». Ասպարեզ. Լոս Անջելես. 2013 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  21. «Ճատրակ. Եւրոպայի Անհատական Ախոյեանութիւն. Հայրենի Վարպետներուն Ապահոված Կէտերը' 4-րդ Հանգրուանի Մրցումներէն Ետք [Chess: European Individual Championship: Armenian Masters Placed Fourth]». Ազդակ. Բեյրութ, Լիբանան. 2011 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  22. Chess: East and West, Past and Present (անգլերեն). Նյու Յորք: Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք). 1968. էջ xxv.
  23. 23,0 23,1 23,2 Օրբելի, Հովսեփ; Տրևեր, Կամիլլա (1936). Шатранг. Книга о шахматах (ռուսերեն). Սանկտ Պետերբուրգ: Էրմիտաժ. էջ 195. OCLC 82233681.
  24. Ամերիկայի Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիա; Կուրզդորֆեր, Պիտեր (2003). The Everything Chess Basics Book (անգլերեն). Էյվոն, Մասաչուսեթս: Adams Media. էջ 2. ISBN 9781440522291. «Chess is a descendant of a game called Chaturanga believed to have originated in India in the sixth century and which may have been related to a much older Chinese game.»
  25. Ղաֆադարյան, Կարո (1970). «Հնագիտական աշխատանքը Հայաստանում սովետական շրջանում». Պատմաբանասիրական հանդես. Երևան: Հայաստանի գիտությունների ակադեմիա (3): 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  26. Առաքելյան, Բաբկեն Ն. (1977). «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելի (Ծննդյան 90-ամյակի առթիվ)». Պատմաբանասիրական հանդես. Երևան: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա (1): 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 Անատոլի Կարպով, ed. (1990). Шахматы. Энциклопедический словарь (ռուսերեն). Մոսկվա: Սովետական մեծ հանրագիտարան. էջ 21. ISBN 5-85270-005-3.
  28. «All Women's Champions of Armenia» (անգլերեն). Շախմատը Հայաստանում. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  29. 29,0 29,1 «Armenia revels in its chess prowess» (անգլերեն). BBC News. 2009 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  30. «Petrosian, Tigran» (անգլերեն). OlimpBase. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  31. «Vaganian Rafael Artemovich» (անգլերեն). Chess Network Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  32. «Minasian Artashes» (անգլերեն). Chess Network Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  33. «Vaganian, Rafael» (անգլերեն). OlimpBase. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  34. Սոնդերս, Ռոբերտ Ա.; Strukov, Vlad (2010). Historical Dictionary of the Russian Federation (անգլերեն). Lanham, Md.: Scarecrow Press. էջ 299. ISBN 978-0-8108-7460-2.
  35. Բիրն, Ռոբերտ (2004 թ․ հուլիսի 11). «CHESS; Even Loosely Defined, Armenia Can't Beat the Rest of the World». Նյու Յորք թայմս (անգլերեն). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. «Kasparov was dubbed Armenian because his mother is Armenian.»
  36. Հ.Մ. Այվազյան, ed. (2004). «Հայաստան». Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն. էջ 337. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  37. «32nd Chess Olympiad: Yerevan 1996» (անգլերեն). OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  38. «5th World Team Chess Championship: Yerevan 2001» (անգլերեն). OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  39. «Մարտի 3-ին Երեւանում տեղի կունենա Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին փուլը». Armenpress. 2014 թ․ մարտի 3. Վերցված է 30-07-2015-ին.
  40. «Աշխարհի թիմային առաջնություն-2015. պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  41. 41,0 41,1 «30-րդ Շախմատային օլիմպիադա։ Manila 1992». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  42. 42,0 42,1 «35-րդ Շախմատային օլիմպիադա։ Bled 2002». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  43. 43,0 43,1 43,2 «36-րդ Շախմատային օլիմպիադա։ Calvia 2004». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  44. 44,0 44,1 «37-րդ Շախմատային օլիմպիադա։ Turin 2006». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  45. 45,0 45,1 «38-րդ Շախմատային օլիմպիադա։ Dresden 2008». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  46. 46,0 46,1 «40th Olympiad Istanbul 2012 Open tournament». Turkish Chess Federation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  47. 47,0 47,1 «4th World Team Chess Championship: Lucerne 1997». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  48. 48,0 48,1 «5th World Team Chess Championship: Yerevan 2001». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  49. 49,0 49,1 «6th World Team Chess Championship: Beer Sheva 2005». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  50. «Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 2015. մրցաշարային ամփոփիչ աղյուսակ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  51. 51,0 51,1 «8th World Team Chess Championship: Ningbo 2011». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  52. 52,0 52,1 «11th European Team Chess Championship: Pula 1997». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  53. 53,0 53,1 «16th European Team Chess Championship: Heraklion 2007». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  54. «Armenia Introduces Chess As Mandatory School Subject» (անգլերեն). Radio Free Europe/Radio Liberty. 2011 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  55. «Armenia makes chess compulsory in schools». The Guardian (անգլերեն). 2011 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  56. Հակոբյան, Ջուլիա (2013 թ․ ապրիլի 26). «Reading, Writing, Chess: Experts evaluate Armenia's progress on introducing the oldest board game at primary schools». ArmeniaNow (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
  57. Գրիգորյան, Մարիաննա (2011 թ․ հուլիսի 27). «Armenia: Can Chess "Build the Country's Future?"». EurasiaNet (անգլերեն). Open Society Institute. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  58. 58,0 58,1 Ֆրիմեն, Միքաել (2011 թ․ ապրիլի 19). «Armenia's gambit to become chess superpower». National Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  59. Բերեզով, Ալեքս (2013 թ․ ապրիլի 15). «Why Chess Should Be Required in U.S. Schools». Pacific Standard (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  60. «Մագնուս Կարլսեն. Աշխարհը պետք է օրինակ վերցնի Հայաստանից». sport.news.am. 2014 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին.
  61. «Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը». 2011 թ․ փետրվարի 1. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
  62. «Serzh Sargsyan re-elected President of Armenian Chess Federation» (անգլերեն). Chessdom. 2011 թ․ փետրվարի 2. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  63. «Ակադեմիայի պատմությունը». Հայաստանում շախմատի ակադեմիա. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  64. «All champions of Armenia» (անգլերեն). 'Շախմատային Հայաստան. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  65. «Chess in Armenia (Shakhmatayin Hayastan), Armenia» (անգլերեն). FIDE. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  66. «ՇԱԽՄԱՏ-64». Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 30-07-2015-ին.
  67. «ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀ». Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 30-07-2015-ին.
  68. «General ratings statistics for Armenia». ՖԻԴԵ. Վերցված է 30-07-2015-ին.
  69. «Federations Ranking: Armenia» (անգլերեն). ՖԻԴԵ. Վերցված է 30-07-2015-ին.
  70. «Levon Aronian wins FIDE World Cup» (անգլերեն). ChessBase. 2005 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  71. «Federations Ranking: Armenia, Women» (անգլերեն). ՖԻԴԵ. Վերցված է 30-07-2015-ին.
  72. «31-րդ Շախմատային օլիմպիադա։ Moscow 1994». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  73. «32-րդ Շախմատային օլիմպիադա։ Yerevan 1996». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  74. «33-րդ Շախմատային օլիմպիադա։ Elista 1998». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  75. «34-րդ Շախմատային օլիմպիադա։ Istanbul 2000». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  76. «39-րդ Շախմատային օլիմպիադա։ Khanty-Mansiysk 2010». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  77. «30-րդ Շախմատային օլիմպիադա (women): Manila 1992». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  78. «31-րդ Շախմատային օլիմպիադա (women): Moscow 1994». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  79. «32-րդ Շախմատային օլիմպիադա (women): Yerevan 1996». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  80. «33-րդ Շախմատային օլիմպիադա (women): Elista 1998». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  81. «34-րդ Շախմատային օլիմպիադա (women): Istanbul 2000». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  82. «35-րդ Շախմատային օլիմպիադա (women): Bled 2002». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  83. «37-րդ Շախմատային օլիմպիադա (women): Turin 2006». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  84. «38-րդ Շախմատային օլիմպիադա (women): Dresden 2008». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  85. «39-րդ Շախմատային օլիմպիադա (women): Khanty-Mansiysk 2010». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  86. «40th Olympiad Istanbul 2012 Women tournament». Turkish Chess Federation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  87. «3rd World Team Chess Championship: Lucerne 1993». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  88. «7th World Team Chess Championship: Bursa 2010». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  89. «FIDE World Team Chess Championship 2013 Antalya, Turkey Final Ranking». Turkish Chess Federation. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  90. «World Team Championship 2015». FIDE World Team Championship 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 30-07-2015-ին.
  91. «1st World Team Chess Championship (women): Ekaterinburg 2007». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  92. «2nd World Team Chess Championship (women): Ningbo 2009». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  93. «FIDE Women's World Chess Team Championship - 2011». FIDE Women's World Chess Team Championship 2011 / Turkish Chess Federation. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  94. «Women's World Chess Team Championship Astana, Kazakhstan, 2-13 March 2013 Final Ranking». FIDE Women World Team Championship 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  95. «WORLD WOMEN'S TEAM CHESS CHAMPIONSHIP 2015». FIDE Women World Team Championship 2015. Վերցված է 30-07-2015 Շ language = անգլերեն-ին. {{cite web}}: Missing pipe in: |accessdate= (օգնություն)
  96. «10th European Team Chess Championship: Debrecen 1992». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  97. «12th European Team Chess Championship: Batumi 1999». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  98. «13th European Team Chess Championship: Leon 2001». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  99. «14th European Team Chess Championship: Plovdiv 2003». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  100. «15th European Team Chess Championship: Gothenburg 2005». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  101. «17th European Team Chess Championship: Novi Sad 2009». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  102. «18th European Team Chess Championship: Porto Carras 2011». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  103. «European Team Championship 2013». ETCC 2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  104. «1st European Team Chess Championship (women): Debrecen 1992». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  105. «2nd European Team Chess Championship (women): Pula 1997». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  106. «3rd European Team Chess Championship (women): Batumi 1999». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  107. «4th European Team Chess Championship (women): Leon 2001». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  108. «5th European Team Chess Championship (women): Plovdiv 2003». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  109. «6th European Team Chess Championship (women): Gothenburg 2005». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  110. «7th European Team Chess Championship (women): Heraklion 2007». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  111. «8th European Team Chess Championship (women): Novi Sad 2009». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  112. «9th European Team Chess Championship (women): Porto Carras 2011». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  113. «European Women's Team Championship». ETCC 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  114. «11th European Chess Club Cup: 1995». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  115. «11th European Chess Club Cup (women): Fügen 2006». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել