Լիլիթ Գալոյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիլիթ Դավթի Գալոյան (հունիսի 17, 1983(1983-06-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2009)[2][3][4], տղամարդկանց միջազգային վարպետ (2010), Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի (2008, 2009)։ Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ (2002, 2005, 2008-2017)[5]։

Լիլիթ Դավթի Գալոյան
2013 թվականին
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 17, 1983(1983-06-17) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Միջազգային վարպետ (2010)
Ներկայիս վարկանիշ2285
ՖԻԴԵ համար13301314
365chessLilit_Galojan
Chesstempo համար68066
ICCF համար68066
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2014[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 2002[1]
 Lilit Galojan Վիքիպահեստում

Համարվում է երրորդ հայ շախմատիստուհին, որը նվաճել է տղամարդկանց միջազգային վարպետի կոչումը։

2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գիտխորհրդի կողմից Լիլիթ Գալոյանին շնորհվել է մանկավարժության դոցենտի գիտական կոչում[6]։

Կենսագրություն խմբագրել

Շախմատային 38-րդ օլիմպիադա, Դրեզդեն, 2008 թվական

Լիլիթ Գալոյանը ծնվել է 1983 թվականին, Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է ութ տարեկանում։ Շախմատային հաջողությունների մեջ մեծ դեր են ունեցել Լիլիթի հայրը և եղբայրը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Լևոն Գալոյանը։

2002 թվականին ընդգրկվել է Հայաստանի կանանց հավաքականում՝ Շախմատային օլիմպիադային մասնակցությունը եղել է Լիլիթ Գալոյանի Հայաստանից դուրս երրորդ միջազգային մրցաշարը։

Մասնակցել է շախմատի համաշխարհային հինգ օլիմպիադայի՝ 35-րդ (Սլովենիա, Բլեդ 2002), 38-րդ (Գերմանիա, Դրեզդեն 2008), 39-րդ (Ռուսաստան, Խանտի Մանսիյսկ 2010), 40-րդ (Թուրքիա, Ստամբուլ 2012), 41-րդ (Նորվեգիա, Տրոմսյո 2014)։

«Օլիմպիադա խաղալը պատասխանատու է, քանի որ ոչ միայն քեզ համար ես խաղում, այլ մի ամբողջ թիմի, իսկ քո ամեն մի քայլը կարող է հաջողություն բերել թիմին կամ դժվարության առջև կանգնեցնել[3]»։
- Լիլիթ Գալոյան

Կրթություն խմբագրել

Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի մարզական լրագրության և շախմատի ամբիոնը և ստացել լրագրության բակալավրի աստիճան՝ մարզական լրագրություն մասնագիտությամբ և ֆիզիկական կուլտուրայի մագիստրոսի աստիճան՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսին՝ Արման Գալոյան
  • Երեխաներ՝ Լևոն ու Արփի (զույգեր)

Նվաճումներ խմբագրել

Մի շարք միջազգային մրցաշարերի մրցանակակիր և հաղթող է՝

  • Երևանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1995 թվական։
  • Հայաստանի առաջնության մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1995 թվական։
  • Հայաստանի առաջնության մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1997 թվական։
  • Հայաստանի առաջնության մինչև 16 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1998 թվական։
  • Հայաստանի առաջնության մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1999 թվական։
  • Հայաստանի շախմատի կենտրոնական տան առաջնության (ՀՇԿՏ) հաղթող, 1999, 2000, 2006 թվականներ։
  • Հայաստանի կանանց առաջին խմբի հաղթող 1997 թվական։
  • Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր 2001, 2002
  • Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնուհի, 2008, 2009 թվականներ։
  • Եվրոպայի առաջնությունում չորրորդ տախտակում արժանացել է անհատական արծաթե մեդալի, 2005 թվական[7]
  • Եվրոպայի առաջնությունում երրորդ տախտակում արժանացել է բրոնզե մեդալի, 2009 թվական[8][9][10]
  • Եվրոպայի ակումբային առաջնությունում «Միկա» թիմի կազմում արժանացել է բրոնզե մեդալի , իսկ անհատական` երրորդ խաղատախտակում արժանացել է ոսկե մեդալի 2010 թվական[11]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[12][13]
ՏարիՀնվՓտրՄրտԱպրՄայՀունՀուլՕգսՍեպՀոկՆոյԴեկտՏարվա
լավագույն
Տարվա
վատագույն
19982125212521252125
19992114211421142114
200021142114211421142114
2001214821482146214621482146
2002216321632214223622362163
2003224222422257225722572242
2004223622272244223922442227
2005224222562223227022702223
2006225322512257220622572206
2007220022122212222822282200
2008226322952290230523052263
20092316232323382326234823482316
201023742380240223842373238524022373
201123852377237723892389238323892377
201223662364234923492349234923262326232623662326
201323262326232323232320232023202319232023012301231723262301
201423172317231723082308230822772275227522752275227523172275
201522832283227722772275229822982298229822982298229522982275
201622952295230323032296229622882288229022902290229023032288
201722902290229022902277227722772296229122912291230023002277
201823002285228522852285228522852285228522852285228523002285
201922852285228522852285228522852285228522852285228522852285
202022852285228522852285228522852285228522852285228522852285
202122852285228522852285


Աշխատանք խմբագրել

2007–2020 թվականներին դասավանդել է շախմատ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, 2012 թվականից դասավանդում է Ճարատարապետության ու Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։

Երկու բուհերի թիմերը Լիլիթ Գալոյանի գլխավորությամբ ճանաչվել են մի շարք միջբուհական անհատական և թիմային մրցաշարերի հաղթողներ և արժանացել մեդալների Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև միջբուհական անհատական մրցաշարերի ժամանակ բարձր արդյունքի համար նրա ուսանողները երկու անգամ նվաճել են տարվա լավագույն ուսանող-մարզիկ տիտղոսը։

Գիտական աշխատություններ խմբագրել

  • «Շախմատը բուհում» ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2017,

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 OlimpBase
  2. «Galojan, Lilit». FIDE. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 Լիլիթ Գալոյան. Տրամադրվածությունս մարտական է
  4. Գալոյան Լիլիթ
  5. «All Women's Champions of Armenia». Armchess. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  6. Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին շնորհվել է դոցենտի կոչում
  7. 15th European Women's Team Chess Championship 2005։
  8. «Chess-Results Server Chess-results.com - 17th European Women's Team Chess Championship 2009». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «Chess-Results Server Chess-results.com - 17th European Women's Team Chess Championship 2009». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «Chess-Results Server Chess-results.com - 17th European Women's Team Chess Championship 2009». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Chess-Results Server Chess-results.com - 15th European Club Cup for Women 2010». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  12. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  13. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիթ Գալոյան» հոդվածին։
🔥 Top keywords: