Միկել Օյարսաբալ

իսպանացի ֆուտբոլիստ

Միկել Օյարսաբալ (իսպ.՝ Mikel Oyarzabal, ապրիլի 21, 1997(1997-04-21)[1], Էյբար, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Սոսիեդադի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։

Միկել Օյարսաբալ
Mikel Oyarzabal
Օյարսաբալը Իսպանիայի հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունMikel Oyarzabal Ugarte
ՔաղաքացիությունըԻսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 21, 1997(1997-04-21)[1] (27 տարեկան)
ԾննդավայրԷյբար, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ181 սմ
Քաշ79 կգ
Դիրքաջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Ռեալ Սոսիեդադ
Համար10
Պատանեկան կարիերա
2011-2015Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
2013-2014  Իսպանիա Էյբար
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2014-2015Իսպանիա Ռեալ Սոսիեդադ B13(3)
2015-ներկաԻսպանիա Ռեալ Սոսիեդադ149(39)
Ազգային հավաքական
2015Իսպանիա Իսպանիա Մ182(0)
2016Իսպանիա Իսպանիա Մ194(0)
2017-2019Իսպանիա Իսպանիա Մ2125(8)
2016-ներկաԻսպանիա Իսպանիա7(2)
2016-ներկաԲասկերի երկիր Բասկերի Երկիր1(1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 20-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեալ Սոսիեդադ խմբագրել

Օյարսաբալը Ռեալ Սոսիեդադի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հոկտեմբերի 25-ին՝ փոխարինելով Կառլոս Վելային Լևանտեի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի փետրվարի 8-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[6][7]։ Փետրվարի 13-ին Օյարսաբալը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[8][9]։ Փետրվարի 14-ին նա դուբլ ձևակերպեց Գրանադայի դեմ խաղում[10][11]։ Մայիսի 8-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում իսպանացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ռեալ Սոսիեդադին հաղթել 2-1 հաշվով[12]։

2016 թվականի օգոստոսի 19-ին Օյարսաբալը երկարաձգեց իր պայմանագիրը Ռեալ Սոսիեդադի հետ մինչև 2022 թվականը[13][14]։ Սեպտեմբերի 21-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լաս Պալմասի դեմ խաղում[15]։ 2017 թվականի հունվարի 4-ին՝ Իսպանիայի գավաթի Վիլյառեալի դեմ խաղում իսպանացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[16]։ 2016-17 մրցաշրջանում Օյարսաբալը անցկացրեց անցկացրեց 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[17]։

2017 թվականի սեպտեմբերի 24-ին Օյարսաբալը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վալենսիայի դեմ խաղում, սակայն Ռեալ Սոսիեդադը պարտվեց 2-3 հաշվով[18]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2017 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի Վարդարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[19]։ 2018 թվականի ապրիլի 8-ին Օյարսաբալը դուբլ ձևակերպեց Ժիրոնայի դեմ խաղում[20]։ Ապրիլի 14-ին իսպանացին խփեց Լաս Պալմասի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[21]։ Մայիսի 12-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լեգանեսի դեմ խաղում, ինչի շնորհիվ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով Ռեալ Սոսիեդադի հաղթանակով[22]։ 2017-18 մրցաշրջանում Օյարսաբալը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[23]։

Օյարսաբալը Ռեալ Սոսիեդադի կազմում 2018 թվականին

2018-19 մրցաշրջանում Օյարսաբալը ստացավ Ռեալ Սոսիեդադի 10 համարի մարզաշապիկը՝ նախկին 18-ի փոխարեն[24]։ 2018 թվականի օգոստոսի 5-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[25][26][27]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հուեսկայի դեմ խաղում[28]։ Հոկտեմբերի 5-ին իսպանացին դուբլ ձևակերպեց Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[29][30]։ Նոյեմբերի 9-ին Օյարսաբալը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լևանտեի դեմ խաղում[31]։ 2019 թվականի փետրվարի 16-ին նա դուբլի հեղինակ դարձավ Լեգանեսի դեմ խաղում[32][33]։ Մարտի 10-ին իսպանացին դուբլ ձևակերպեց Սևիլյայի դեմ խաղում, սակայն Ռեալ Սոսիեդադը պարտվեց 5-2 հաշվով[34][35]։ Մարտի 31-ին Օյարսաբալը գոլ խփեց Ռեալ Վալյադոլիդի դեմ հանդիպման 79-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[36]։ Ապրիլի 4-ին՝ Ռեալ Բետիսի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37][38]։ 2018-19 մրցաշրջանում Օյարսաբալը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[39]։

2019 թվականի օգոստոսի 17-ին Օյարսաբալը իրացրեց 11-մետրանոցը Վալենսիայի դեմ հանդիպման 11-րդ ավելացված րոպեին՝ փրկելով Ռեալ Սոսիեդադին պարտությունից[40][41]։ Սեպտեմբերի 26-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[42][43]։ Դեկտեմբերի 14-ին իսպանացին գոլ խփեց Բարսելոնայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[44][45]։

Միջազգային կարիերա խմբագրել

Օյարսաբալը Իսպանիայի Մ18 հավաքականի կազմում 2015 թվականին

Օյարսաբալը ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականների կազմում[46]։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[47] և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ[48], որտեղ Իսպանիան 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[49][50]։ 2019 թվականին Օյարսաբալը կրկին մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[51][52]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 5 խաղերում և դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[53]։ Իսպանիան հաղթեց մրցաշարը[54][55]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Գերմանիային[56][57]։

Իսպանիայի ազգային հավաքական Օյարսաբալը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մայիսի 17-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղի համար[58][59][60][61]։ Նա դարձավ 11 ֆուտբոլիստներից մեկը, ով Վիսենտե դել Բոսկեի կողմից դուրս մնաց Իսպանիայի[62][63]՝ Եվրո 2016-ի համար վերջնական կազմից[64][65]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում մայիսի 29-ին՝ փոխարինելով Նոլիտոյին Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[66][67]։ Հաջորդ անգամ Օյարսաբալը Իսպանիայի հավաքական հրավիրվեց միայն 2019 թվականի մայիսի 17-ին՝ Ֆարերյան կղզիների և Շվեդիայի դեմ խաղերի համար[68][69][70]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց հունիսի 10-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[71][72]։ Նոյեմբերի 18-ին Օյարսաբալը գոլ խփեց Ռումինիայի դեմ խաղում[73][74]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[75]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ռեալ Սոսիեդադ B2014–15Սեգունդա Դիվիզիոն B5050
2015–168383
Ընդհանուր1330000133
Ռեալ Սոսիեդադ2015–16Լա Լիգա22620246
2016–1738252434
2017–18351220624314
2018–193713414114
2019–2017610186
Ընդհանուր149391436216944
Կարիերայի ընդհանուր162421436218247

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[75]

Իսպանիա
ՏարիԽաղերԳոլեր
201610
201962
Ընդհանուր72

Միջազգային գոլեր խմբագրել

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Հունիսի 10, 2019Սանտյագո Բերնաբեու, Մադրիդ, Իսպանիա  Շվեդիա3–03–0Եվրո 2020 Որակավորում
2.Նոյեմբերի 18, 2019Վանդա Մետրոպոլիտանո, Մադրիդ, Իսպանիա  Ռումինիա5–05–0

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Իսպանիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2019[54]; երկրորդ տեղ. 2017[50]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Mikel Oyarzabal - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Scout Report: Mikel Oyarzabal | Real Sociedad's Intelligent Winger • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  4. Canton, Tom (2019 թ․ հունվարի 19). «Tactical Analysis: Mikel Oyarzabal, Real Sociedad's unique winger». Total Football Analysis Magazine (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Levante UD - Real Sociedad, Oct 25, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  6. «RCD Espanyol Barcelona - Real Sociedad, Feb 8, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  7. «Vela and Reyes score in Real Sociedad win | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Oyarzabal signs new deal at Real Sociedad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  9. «Oyarzabal signs three-year extension with La Real». AS.com (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. «Real Sociedad - Granada CF, Feb 14, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  11. «Real Sociedad vs. Granada - Football Match Report - February 14, 2016 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  12. «Real Sociedad - Rayo Vallecano, May 8, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  13. «Oyarzabal ends €40m Athletic rumours with new Sociedad deal». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  14. «Oyarzabal rejects Athletic for Real renewal | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  15. «Real Sociedad - UD Las Palmas, Sep 21, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  16. «Real Sociedad - Villarreal CF, Jan 4, 2017 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  17. «Mikel Oyarzabal | Football Stats | Real Sociedad | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  18. «Real Sociedad - Valencia CF, Sep 24, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  19. «Vardar Skopje - Real Sociedad, Oct 19, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  20. «Real Sociedad - Girona FC, Apr 8, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  21. «UD Las Palmas - Real Sociedad, Apr 14, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  22. «Real Sociedad - CD Leganés, May 12, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  23. «Mikel Oyarzabal | Football Stats | Real Sociedad | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  24. «Proud number 10». www.realsociedad.eus (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  25. Sport (2018 թ․ օգոստոսի 14). «Real Sociedad renew Mikel Oyarzábal deal until 2024». sport (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  26. «Oyarzabal extends La Real stay | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  27. «Oyarzabal confident about Real Sociedad contract, mum on Athletic Bilbao». www.efe.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  28. «SD Huesca - Real Sociedad, Sep 21, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  29. «Athletic Bilbao - Real Sociedad, Oct 5, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  30. «Sociedad beats Athletic Bilbao 3-1 in Basque Country derby». AP NEWS. 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  31. «Levante UD - Real Sociedad, Nov 9, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  32. «Real Sociedad - CD Leganés, Feb 16, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  33. «Real Sociedad v Leganés Live Commentary & Result, 16/02/2019, Primera División | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  34. «Sevilla FC - Real Sociedad, Mar 10, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  35. «Sevilla vs Real Sociedad». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  36. «Real Valladolid CF - Real Sociedad, Mar 31, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  37. «Real Sociedad - Real Betis Balompié, Apr 4, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  38. «Real Sociedad vs. Real Betis - Football Match Summary - April 4, 2019 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  39. «Mikel Oyarzabal | Football Stats | Real Sociedad | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. «Valencia CF - Real Sociedad, Aug 17, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  41. «Valencia CF vs Real Sociedad - Saturday, August 17, 2019 - La Liga Match Centre - MSN Sport». www.msn.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  42. «Real Sociedad - Deportivo Alavés, Sep 26, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  43. «R. Sociedad 3-0 Alavés: results, summary and goals». AS.com (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  44. «Real Sociedad - FC Barcelona, Dec 14, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  45. Blanchette, Rob. «Lionel Messi, Barcelona Drop Points in 2-2 La Liga Draw vs. Real Sociedad». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  46. uefa.com (2016 թ․ ապրիլի 30). «UEFA.com's weekly wonderkid: Mikel Oyarzabal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  47. uefa.com. «Under-21 2017 - History - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  48. uefa.com. «Under-21 2017 - History - Germany-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  49. «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  50. 50,0 50,1 «Germany stun Spain to claim Under-21 title after Mitchell Weiser header». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  51. «Spain Under-21 Squad: Profiling the New European Champions». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  52. «2019 UEFA U21 European Championship Teams and Squads - Team news, qualification, history, manager & squad information». freetips.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  53. UEFA.com. «Spain - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  54. 54,0 54,1 «Euro Under-21 Championship: Spain beat Germany in Udine to win title» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  55. Brewin, John (2019 թ․ հունիսի 30). «Spain U21 2-1 Germany U21: European Championship final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  56. «Spain U21 - Germany U21, Jun 30, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  57. UEFA.com. «Spain beat Germany for fifth U21 title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  58. «Costa, Mata and Torres not in Spain squad». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  59. «Costa omitted from Spain Euro 2016 squad». Sport (անգլերեն). 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  60. «Diego Costa Omitted From Spain Squad Due to Hamstring Injury». News18. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  61. «Pau López y Marco Asensio, convocados por Del Bosque». www.rcdespanyol.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  62. «Aduriz beats Costa to Euro 2016 Spain squad place» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  63. «Eurocopa 2016: Los once JASP de Del Bosque». Marca.com (իսպաներեն). 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  64. Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 17). «Spain Euro 2016 Squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  65. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  66. «Spain - Bosnia-Herzegovina, May 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  67. «Spain v Bosnia-Herzegovina Starting XIs, 29/05/2016, Friendlies | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  68. «Santi Cazorla returns to Spain squad after injury nightmare | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  69. «Luis Enrique includes Santi Cazorla in Spain squad». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  70. «Santi Cazorla returns to Spain squad for first time in four years». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  71. «Spain - Sweden, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  72. «Euro 2020 qualifiers - Two penalties help Spain see off Sweden». Eurosport. 2019 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  73. «Spain - Romania, Nov 18, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  74. UEFA.com (2019 թ․ նոյեմբերի 16). «Spain 5-0 Romania: Gerard at the double». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  75. 75,0 75,1 «Mikel Oyarzabal». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկել Օյարսաբալ» հոդվածին։