Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք, ունենալով բայի իմաստ ու սեռի քերականական կարգ, ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի[1]։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն շարահյուսական կիրառություն և անկախ բառային միավորներ են։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

Կախյալ դերբայները, որ կոչվում են նաև ձևաբայեր, ինքնուրույն շարահյուսական կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։

Ժամանակակից հայերենի կախյալ դերբայներն են՝

ԴերբայՀիմքՎերջավորություն
ԱնորոշԿարդ, պատմալ, ել
Ենթակայականկարդ, պատմացող, ող
Հարակատարկարդ, պատմացած, ած
Համակատարկարդ, պատմալիս, ելիս
Անկատարկարդ, պատմում, ում
Վաղակատարկարդ, պատմացել, ել
Ապակատարկարդ, պատմալու, ելու
Ժխտականկարդ, պատմա, ի

Ածականական դերբայ խմբագրել

Դերբայների այն ձևերը, որոնք բայական հիմնական հատկանիշների հետ ունեն նաև ածականական կիրառություններ անվանվում են ածականական դերբայներ։ Հայերենում այսպիսի նշանակություն ունեն հարակատար, ապակատար, ենթակայական դերբայները։ Օրինակ՝ պատռած նամակ, վազող նապաստակ և այլն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 180185։
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 362