Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Իսպանիան ներկայացնող տղամարդկանց ֆուտբոլի ազգային հավաքական

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական (իսպ.՝ Seleccion de futbol de Espana), ներկայացնում է Իսպանիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և ընկերական հանդիպումներում։ Իսպանիան անդամագրվել ՖԻՖԱ 1904 թվականին, թեև իսպանական ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ ստեղծվել է դեռևս 1909 թվականին։ Իսպանիայի հավաքականը մասնակցել է թվով տասնչորս և ավելի առաջնությունների, որոնցից ինը միայն Եվրոպայի խաղերին։ Աշխարհի խաղերում ունի մեկ հաղթանակ, որն էլ տոնել է 2010 թվականին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում՝ հաղթելով Նիդերլանդներին։ 1967, 2008 և 2012 թվականներին Իսպանիան հռչակվում է Եվրոպայի չեմպիոն, եզրափակչում հաղթելով Ֆրանսիային, Գերմանիային և Իտալիային։ Իսպանիան գրանցեց մի այնպիսի ռեկորդ, որ մինչև օրս ոչ ոք չի գերազանցել-35 իրար հետևից անընդմեջ խաղերում հաղթել։ Այս նվաճումները շարունակվեց մինչև 2012 թվականը։ Իսպանական հրավառությունը ավարտվեց Իտալիայից կրած պարտությունով։ Դրան շարունակեցին պարտությունները Սլովակիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Առջևում 2014 թ. Բրազիլիայում անցկացվող աշխարհի խաղերն էր և Իսպանիան մեծ հույսեր էր կապում այդ առաջնության հետ։ Իսպանիան իր երկրպագուներին չպետք է հուսախափ աներ դրա համար պետք էր ավելի շատ մարզումներ։

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական
իսպ.՝ Selección de fútbol de España
ՄականունLa Furia Roja (Կարմիր ուժը)
La Roja (Կարմիրը)
ՄիությունԻԱՖՖ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչLuis de la Fuente?
Թիմի ավագԻկեր Կասիլյաս
Ամենաշատ խաղերԻկեր Կասիլյաս (155)
ՌմբարկուԴավիթ Վիլյա (59)[1][2]
Հիմնական մարզադաշտ«Սանտյագո Բեռնաբեու»
«Վիսենտե Կալդերոն»
«Մեստալյա»
ՖԻՖԱ կոդESP
Ամենաբարձր դիրք1 (Հուլ. 2008 – Հուն. 2009)
Ամենացածր դիրք25 (Մարտ 1998)
ԷԼՕ դասակարգում1
Ամենաբարձր դիրք1 (Սեպ. 1920 - Մայ. 1924,
Սեպ. - Դեկ. 1925,
Հուն. 2002,
Հուն. 2008 - Հուն. 2009)
Ամենացածր դիրք20 (Հուն. 1969, Հուն. 1981,
Նոյ. 1991)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Իսպանիա Իսպանիա 1 – 0 Դանիա Դանիա
(Բրյուսել, Բելգիա; Օգոստոսի 28, 1920)
Ամենախոշոր հաղթանակ
Իսպանիա Իսպանիա 13 – 0 Բուլղարիա Բուլղարիա
(Մադրիդ, Իսպանիա; Մայիսի 21, 1933)
Ամենախոշոր պարտություն
Իտալիա Իտալիա 7 – 1 Իսպանիա Իսպանիա
(Ամստերդամ, Նիդեռլանդներ; Հունիսի 4, 1928)
Անգլիա Անգլիա 7 – 1 Իսպանիա Իսպանիա
(Լոնդոն, Անգլիա; Դեկտեմբերի 9, 1931)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն12 (Առաջինը՝ 1934)
Ամենալավ արդյունքՀաղթող, 2010
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն9 (Առաջինը՝ 1964)
Ամենալավ արդյունքՀաղթող, 1964, 2008, 2012
Կոնֆեդերացիաների գավաթ
Մասնակցություն1 (Առաջինը՝ 2009)
Ամենալավ արդյունք3-րդ տեղ, 2009
Կայքsefutbol.com
 Spain national association football team Վիքիպահեստում

Իսպանիան 2014 թվականի Աշխարհի խաղերի ընտրական փուլի շրջանում խմբագրել

Մարզումները թողեցին իրենց արդյունքները և Իսպանիան կարճ ժամանակահատվածով ոտքի կանգնեց։ Ընտրական փուլում Իսպանիան համալրված էր վերջին խմբում և խմբակիցներն էին Ֆրանսիան, Ֆինլանդիան, Վրաստանը և Բելառուսը։

Իսպանիան 2014 թվականի Աշխարհի խաղերի շրջանում խմբագրել

Ինչպես տեսանք Ընտրական փուլի շրջանում Իսպանիան վերածնունդ ապրեց՝ աշխատանքի շնորհիվ։ Իր խմբում առաջատարի կարգավիճակով Իսպանիան մեկնեց Բրազիլիա։ ՖԻՖԱ-ի որոշմամբ Իսպանիան հանգրվանեց Բ խմբում, ուր և Նիդերլանդների, Չիլիի և Ավստրալիայի հավաքականներն էին։ Իսպանիայի առաջին տուրի հանդիպումը ըեղի ունեցավ Սալվադոր քաղաքի Ֆոնտե Նովա ստադիոնում։ Այստեղ Իսպանիան մրցելու էր Նիդերլանդների ընտրանու հետ։ Խաղի սկզբերին Իսպանիան խփեց իր գնդակը հեշտությամբ, և պատասխան ստացավ հինգ գնակ։ Իսպանիան տանուլ տվեց խաղը։ Նիդերլանդներից կրած պարտությունից հետո Իսպանիայի երկրպագուները մտածում էին, որ դա զուգադիպություն է։ Հաջորդ հակառակորդը դա Չիլին էր, ում Իսպանիան բազմիցս էր հասցրել հաղթել։ Մրցակցությունը տեղի ունեցավ Ռիո դե Ժանեյրոի Մարականա մարզադաշտում։ Այստեղ ևս առաջին խաղակեսում եվրոպացիները խփեցին իրենց առաջին գնդակը, իսկ երկրորդով եզրափակին իրենց հաջողությունը։ Չիլիից կրած պարտությունը ջնջեց վերջին հույսը հաջորդ փուլ հասնելու։ Իսպանացիները հուսալքված էին։ Հաջորդ մրցակիցը Ավստրալիան էր, որին պետք է հաղթեին իրենց արժանապատվությունը պահելու համար։ Սուրիտիբա քաղաքի Բաիխադա արենայում Իսպանացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Ավստրալիայի դարպասը տանելով ապարդյուն հաղթանակ։

Մարզչական կազմ խմբագրել

Հավաքականի կազմ խմբագրել

Ապրիլի 25, 2010

Ներկա կազմ խմբագրել

ԽաղացողԾննդյան ամսաթիվԽաղեր (Գոլեր)Ակումբ
Դարպասապահներ
1Իկեր Կասիլյասմայիսի 20, 1981 (42 տարեկան)127 (0) Ռեալ Մադրիդ
23Խոսե Մանուել Ռեյնաօգոստոսի 11, 1981 (42 տարեկան)1 (0) Բավարիա Մյունխեն
12Դավիդ Դե Խեամայիսի 21, 1992 (31 տարեկան)19 (0) Մանչեսթեր Յունայթեդ
Պաշտպաններ
18Դանիել Կարվախալփետրվարի 28, 1992 (32 տարեկան)1 (0) Ռեալ Մադրիդ
3Ժերար Պիկեփետրվարի 2, 1987 (37 տարեկան)14 (4) Բարսելոնա
4Խավի Մարտինեսհուլիսի 14, 1985 (38 տարեկան)30 (5) Բավարիա Մյունխեն
15Սերխիո Ռամոսմարտի 30, 1986 (38 տարեկան)57 (5) Ռեալ Մադրիդ
2Ռաուլ Ալբիոլսեպտեմբերի 04, 1985 (38 տարեկան)28 (1) Նապոլի
Կիսապաշտպաններ
6Անդրես Ինիեստամայիսի 11, 1984 (39 տարեկան)40 (6) Բարսելոնա
8Տիագո Ալկանտարամայիսի 20, 1992 (31 տարեկան)5 (1) Բավարիա Մյունխեն
10Ֆրանսեսկ Ֆաբրեգասմայիսի 04, 1987 (36 տարեկան)48 (5) Բարսելոնա
13Խուան Մանուել Մատաապրիլի 28, 1988 (35 տարեկան)7 (3) Չելսի
14Չաբի Ալոնսոնոյեմբերի 25, 1981 (42 տարեկան)66 (7) Ռեալ Մադրիդ
16Սերխիո Բուսկետսհուլիսի 16, 1988 (35 տարեկան)11 (0) Բարսելոնա
20Սանտի Կասորլահունվարի 24, 1985 (39 տարեկան)28 (1) Արսենալ
21Դավիդ Սիլվահունվարի 08, 1986 (38 տարեկան)33 (6) Մանչեսթեր Սիթի
22Խեսուս Նավասնոյեմբերի 21, 1985 (38 տարեկան)18 (4) Մանչեսթեր Սիթի
Հարձակվողներ
24Ֆեռնանդո Լյորենտեհուլիսի 03, 1985 (38 տարեկան)33 (13) Յուվենտուս
9Ֆեռնանդո Տոռեսմարտի 20, 1984 (40 տարեկան)72 (23) Չելսի
11Ալվարո Նեգրեդոօգոստոսի 20, 1985 (38 տարեկան)27 (7) Մանչեսթեր Սիթի
7Պեդրո Ռոդրիգեսապրիլի 13, 1987 (37 տարեկան)38 (15) Բարսելոնա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։