Կոլին Թոդ

անգլիացի ֆուտբոլային մարզիչ, ֆուտբոլիստ

Կոլին Թոդ[2] (անգլ.՝ Colin Todd, դեկտեմբերի 12, 1948(1948-12-12)[1], Chester-le-Street, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Որպես ֆուտբոլիստ Անգլիայի առաջնությունում մասնակցել է 600 հանդիպման՝ հանդես գալով «Սանդերլենդի», «Դերբի Քաունթիի», «Էվերթոնի», «Բիրմինգհեմ Սիթիի», «Նոթինգհեմ Ֆորեստի», «Օքսֆորդ Յունայթեդի» և «Լուտոն Թաունի» կազմերում[3], նաև հանդես է եկել կանդական «Վանկուվեր Ռոյալս» և «Վանկուվեր Ուայտկեպս» ակումբների կազմերում։ 1970-ականներին «Դերբի Քաունթիի» հետ միասին երկու անգամ հաղթել է ֆուտբոլային լիգան և 1975 թվականին ՊՖՄ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 27 հանդիպում[4]։

Կոլին Տոդ
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԱնգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 12, 1948(1948-12-12)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՉեստեր լե Ստրիտ, Անգլիա
Հասակ175 սմ
Քաշ73 կգ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբկարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1964-1966Անգլիա Սանդերլենդ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1966-1971Անգլիա Սանդերլենդ173 (3)
1967 Կանադա Վանկուվեր Ռոյալս12 (1)
1971-1978Անգլիա Դերբի Քաունթի293 (6)
1978-1979Անգլիա Էվերթոն32 (1)
1979-1982Անգլիա Բիրմինգհեմ Սիթի93 (0)
1982-1984Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ36 (0)
1984Անգլիա Օքսֆորդ Յունայթեդ12 (0)
1984Կանադա Վանկուվեր Ուայտկեպս8 (0)
1984Անգլիա Լուտոն2 (0)
1966-1984Ընդհանուր661 (11)
Ազգային հավաքական
1972-1977Անգլիա Անգլիա27 (0)
Մարզչական կարիերա
1990-1991Անգլիա Միդլսբրո
1992-1995Անգլիա Բոլթոն Ուոնդերերսմարզ. օգն.
1995-1999Անգլիա Բոլթոն Ուոնդերերս
2000Անգլիա Սուինդոն Թաուն
2001-2002Անգլիա Դերբի Քաունթի
2003-2004Անգլիա Բրեդֆորդ Սիթիմարզ. օգն.
2004-2007Անգլիա Բրեդֆորդ Սիթի
2007-2009Դանիա Ռաններս
2009Անգլիա Դարլինգտոն
2012Անգլիա Բիրմինգհեմ Սիթիսկաուտ
2012-2016Դանիա Ռաններս
2016Դանիա Էսբերգ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կոլին Թոդը մարզել է անգլիական լիգայի մի շարք ակումբներ, որոնց թվում են «Միդլսբրոն», «Բոլթոն Ուոնդերերսը», «Սիունդոն Թաունը», «Դերբի Քաունթին», «Բրեդֆորդ Սիթին», «Դարլինգտոնը» և դանիական Սուպերլիգայում հանդես եկող «Ռաններսին»։ «Բոլթոնին» հավաքած 98 միավորներով և հեղինակած 100 գոլերով, Թոդը հասցնում է Պրեմիեր Լիգա, սակայն ակումբը չի կարողանում այնտեղ հաստատվել։

Վաղ տարիներ խմբագրել

Թոդը Չեստեր լե Ստրիտում ապրող հանքափորների ընտանիքի վեցերորդ երեխան է։ Մանուկ հասակում երկրպագել է «Նյուքասլ Յունայթեդին»[5]։ Ակումբով Թոդը սկսում է հետաքրքրվել այն բանից հետո, երբ հայրը նրան տանում է ակումբի խաղերից մեկը դիտելու[6], բացի դրանից 50-ականներին ակումբը գտնվում էր ծաղկման շրջանում։ Ակումբը հինգ տարիների ընթացքում երեք անգամ հաղթանակ է տանում Անգլիայի գավաթի խաղարկությունում։ Թոդը շարունակում է երկրպագել այդ ակումբին անգամ այն ժամանակ, երբ այն 1961 թվականին լքում է բարձրագույն առաջնությունը[7]։ Սակայն կարիերայի ընթացքում Թոդը այդպես էլ «Նյուքասլի» հետ չի առնչվում։

Ֆուտբոլիստի կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

«Սանդերլենդ» և վարձավճար «Վանկուվեր Ռոյալսում» խմբագրել

Երիտասարդ Թոդը ուներ հնարավորություն պայմանագիր կնքելու «Նյուքասլ Յունայթեդի» և «Միդլսբրոյի» հետ, սակայն ընտրում է «Սանդերլենդը»՝ ակումբի «երիտասարդների հետ կապված ավանդույթների համար»[5]։ Ֆուտբոլիստը կարևոր դեր է խաղում «Սանդերլենդի» համար 1967 թվականին Անգլիայի երիտասարդական գավաթը հաղթելու հարցում. եզրափակչում 2-0 ընդհանուր հաշվով ակումբը հաղթում է «Բիրմինգհեմ Սիթիին», իսկ այդ ժամանակ Թոդի ակումբը գլխավորում էր մարզիչ Բրայան Կլաֆը[8]։ Անգլիացին արդեն մեծ մասամբ համարվում էր ակումբի առաջին թիմի ֆուտբոլիստ։ Նա առաջին թիմի կազմում նշում է իր նորամուտը 1966 թվականի սեպտեմբերի 10-ին Առաջին դիվիզիոնի շրջանակներում կայացած «Չելսիի» դեմ խաղում փոխարինում կատարելով։ Այդ խաղը ավարտվում է 1-1 հաշվով[9][10]։ Մրցաշրջանի միջնամասում նա հաստատվում է ակումբի հիմնական կազմում[9]։

1967 թվականին Թոդը վարձավճարային պայմանագիր կնքելով՝ համալրում է կանադական «Վանկուվեր Ռոյալս» ակումբի կազմը։ Այդ մրցաշրջանում Թոդը «Սանդերլենդի» կողմից վարձով տրված միակ ֆուտբոլիստը չէր։ Վանկուվեր նրա հետ միասին ուղևորում է նաև Ջոն Պարկը, Ջորջ Մալհոլը, Ջիմի Մոնտգոմերին, Նիլ Մարտինը, Ջորջ Կինելը, Բիլլի Հյուզը և Ջորջ Հերդը։ Ակումբի կազմում Թոդը մասնակցում է 12 հանդիպման և դառնում է մեկ գոլի հեղինակ, իսկ ակումբը Խաղաօվկյանոսյան դիվիզիոնում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը[11]։

«Սանդերլենդ» վերադառնալուց հետո Թոդը հաջորդ երեք մրցաշրջաններում բաց է թողնում ընդամենը երեք հանդիպում[12]։ Հենց այդ երրորդ մրցաշրջանում ակումբը լքում է բարձրագույն դիվիզիոնը։ «Սանդերլենդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 191 խաղերից և երեք գոլերից հետո, Թոդը հետևելով մարզիչ Բրայան Կլաֆին 1971 թվականի փետրվարին համալրում է «Դերբի Քաունթի» ակումբի կազմը[9][13]։

«Դերբի Քաունթի» խմբագրել

Միանալով «Դերբիին», Թոդը նոր բրիտանական տրանսֆերային ռեկորդ է սահմանաում պաշտպանի համար. գործարքի արժեքը կազմում է 175000 ֆունտ սթերլինգ։ Երբ Թոդը փորձաշրջան էր անցնում «Դերբիում», Բրայան Կլաֆը նշում է. «Մենք չենք կարող ձեռք բերել Թոդին»։ Այդ նույն օրը պաշտպանը պայմանագիր է կնքում ակումբի հետ[14]։ Կոլինը ակումբում և հավաքականում կազմում է խաղային զույգ Ռոյ Մակֆարլենդի հետ։

1972 թվականի մայիսի 1-ին «Դերբիին» սպասում էր «Լիվերպուլի» դեմ խաղը։ Այդ խաղը մրցաշրջանի վերջին խաղն էր և այդ խաղով որոշվում էր առաջնության չեմպիոնության ճակատագիրը։ Երկու ակումբների ֆուտբոլիստները լավ գիտակցում էին, որ միայն հաղթանակը կարող է ապահովել առաջին հորիզոնականը։ «Բեյսբոլ Գրաունդում» անցկացվող խաղի 63-րդ րոպեին Ջոն Մակգավերնի հարվածը առաջ է մղում «Դերբիին»։ Խաղում Թոդը ցուցադրում է լավ խաղ պաշտպանական դիրքերում, ինչի շնորհիվ «Լիվերպուլը» չէր կարողանում արդյունքի հասնել գրոհելիս՝ չնայած բազմաթիվ փորձերի։ Բրայան Կլաֆի ակումբը հաղթանակ է տանում։ Այդպիսով Թոդը օգնում է «Դերբիին» հաղթել իր առաջին չեմպիոնական տիտղոսը[14]։ Երկրորդ տիտղոսը Թոդը հաղթում է արդեն Դեյվ Մակայի գլխավորության շրջանում՝ 1975 թվականին։

1971-72 թվականների մրցաշրջանում Թոդը «Դերբիի» հետ միասին հաղթանակ է տանում Տեխակո գավաթի խաղարկությունում։ Այդ մրցաշարը հովանավորվում էր «Տեխասո» ընկերության կողմից և նրանում մասնակցություն էին ունենում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի մի շարք ակումբներ։ Մրցաշարը անցկացվում էր երկրորդ անգամ։ «Դերբին» մինչև եզրափակչում «Էյրդրիոնիանսի» հետ հանդիպելը՝ հաղթահարել էր «Դանդի Յունայթեդի», «Սթոք Սիթիի» և «Նյուքասլի» արգելքները։ Առաջին խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Դերբին» հաղթանակ է տանում մրցակիցների դեմ երկրորդ խաղում՝ 2-1 հաշվով[15]։

Նախորդ տարում «Դերբիի» առաջնությունում չեմպիոն ճանաչվելուց հետո, Թոդը իր նորամուտն է նշում եվրոպական հարթակում։ Բրայան Կլաֆը առաջին փորձից հասցրել էր «Դերբիին» մինչև Եվրոպական չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ։ Նրանք 3-0 հաշվով հաղթել էին Էյսեբիոյի առաջնորդության տակ գտնվող «Բենֆիկային», որը 1960-ականների եվրոպական գրադներից մեկն էր։ Եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ «Դերբին» դարձել էր երկրորդ ակումբը («Այաքսից» հետո), որին հաջողվել էր «Բենֆիկայի» դեմ կայացած երկու խաղերում գոլ բաց չթողնել։ «Դերբին» կիսաեզրափակչում 3-1 հաշվով պարտվում է «Յուվենտուսին», չնայած նրան, որ Բրայան Կլաֆը բողոքարկել էր այդ ակումբի հաղթանակը, առաջադրելով այն կարծիքը, որ իտալական ակումբը գնել է խաղի պաշտոնական դեմքերին[16]։

Դեյվ Մակայը առաջին անգամ «Դերբիին» դուրս է բերում եվրոգավաթների խաղարկություններ այն ժամանակ, երբ ակումբը 1973-74 մրցաշրջանի առաջնությունում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Այս անգամ «Դերբին» նշում է իր նորամուտը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում։ Թոդի ակումբը առաջին տուրում 6-2 ընդհանուր հաշվով վստահ հաղթանակ է տանում շվեյցարական «Սերվետի» դեմ կայացած խաղում, երկրորդ տուրում կայացած «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում իրար են հաջորդում 2-2 հաշվով ավարտված երկու խաղեր. «Դերբին» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթում է 7-6 հաշվով։ Երրորդ փուլում Թոդը մասնակցում է հարավսլավյան «Վելեժի» դեմ խաղին. տնային խաղում «Դերբին» 3-1 հաշվով հաղթանակ է տանում, սակայն արտագնա խաղում նրանք պարտվում են 4-1 հաշվով և լքում են առաջնության հետագա պայքարը[17]։

Անգլիական ֆուտբոլային շրջաններում նախընտրելի Թոդը՝ 1975 թվականին ՊՖՄ-յան վարկածով ճանաչվում է տարվա լավագույն ֆուտբոլիստ Անգլիայում[18]։ Այդ նույն տարում նա իր չեմպիոնական տիտղոսների թվին է ավելացնում ևս մեկը։ Որպես Անգլիայի չեմպիոն «Դերբին» Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունում մրցում է գավաթի խաղարկության հաղթող՝ «Վեստ Հեմ Յունայթեդի» հետ։ Հանդիպման 20-րդ րոպեին «Դերբիի» կազմում գոլի հեղինակ է դառնում Կևին Հեկտորը, խաղակեսի ավարտից երկու րոպե առաջ ակումբի առավելությունը կրկնապատկում է Ռոյ Մակֆարլենդը։ Երկրորդ խաղակեսում հանդիպման հաշիվը չի փոխվում, և Թոդը ակումբի հետ միասին դառնում է Անգլիայի սուպերգավաթի դափնեկիր[19]։

Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում, «Դերբին» հաղթահարելով «Սլովան Բրատիսլավայի» արգելքը՝ հանդիպում է «Ռեալ Մադրիդին»։ Նժարի վրա էր դրված քառորդ եզրափակչի ուղեգիրը, իսկ «Դերբին» չէր հուսահատվել ավելի հեղինակավոր ակումբի հանդիպելիս։ Չառլի Ջորջը հետ-տրիկի հեղինակ է դառնում, իսկ Թոդը կազմակերպերպում է պաշտպանության հաջող խաղը, ինչի շնորհիվ ակումբը տնային խաղում տանում է 4-1 հաշվով հաղթանակ։ Սակայն արդեն արտագնա խաղում, դաշտի տերերի 3-1 հաշվով առավելության ժամանակ, իսպանական ակումբի ֆուտբոլիստ Պիրրիի ջանքերով հանդիպման 83-րդ րոպեին իրացված 11 մետրանոց հարվածի շնորհիվ՝ խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ, որտեղ մադրիդյան ակումբին 6-5 ընդհանուր հաշվով հաղթանակ է պարգևում Սանտիլյանան[14]։

Հետագա կարիերա խմբագրել

1978 թվականին Թոդը լքում է «Դերբին» և համալրում է «Էվերթոնի» կազմը։ Ակումբի կազմում նա կատարում է իր նորամուտը 1978 թվականի սեպտեմբերի 23-ին ընդդեմ «Վեստ Հեմի». այդ խաղում «Էվերթոնը» 2-0 հաշվով հաղթանակ է տանում։ Մերսիսայդցիների կազմում նա մասնակցում է 32 հանդիպման և խփում է իր կարիերայի վերջին գոլը։ Այդ մրցաշրջանում «Էվերթոնը» առաջնությունում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը[20]։

Թոդի մյուս ակումբն է դառնում «Բիրմինգհեմ Սիթին»։ 1979 թվականի սեպտեմբերի 22-ին նա նշում է իր նորամուտը նոր ակումբի կազմում՝ «Լեյթոն Օրիենտի» դեմ կայացած խաղում փոխարինում կատարելով։ Այդ խաղն ավարտվում է 2-2 հաշվով։ «Բիրմինգհեմի» կազմում այդ խաղի Թոդի խաղերի շրջանում միակն էր, որի ժամանակ նա դուրս է գալիս խաղադաշտ ոչ մեկնարկային կազմի հետ։ Կարողանալով հաստատվել ակումբի հիմնական թիմի կազմում նա անցկացնում է 93 հանդիպում[21]։ 1979-80 թվականների մրցաշրջանում «Բիրմինգհեմ Սիթին» մեկ դիվիզիոնային մակարդակով վերև է բարձրանում։ Թոդի հանդես գալու տարիներին բարձրագույն դիվիզիոնում գրանցված արդյունքներոից ամենահաջողը՝ առաջնությունում 13-րդ հորիզոնականը զբաղցնելն էր (1980-81 մրցաշրջան)։

1982 թվականին Թոդը դառնում է «Նոթինգհեմ Ֆորեստի» ֆուտբոլիստ։ Առաջին խաղը նոր թիմի կազմում Թոդը անցկացնում է ընդդեմ «Վեստ Հեմ Յունայթեդի», որում «Ֆորեստը» հաղթում է 2-1 հաշվով։ 1983-84 թվականների մրցաշրջանում Թոդը «Ֆորեստի» հետ միասին դառնում է Առաջին դիվիզիոնի բրոնզե մեդալակիր։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր վերջին մրցաշրջանը Թոդը մեկնարկում է «Օքսֆորդ Յունայթեդի» հետ, որի հետ միասին հաղթում է երկրորդ դիվիզիոնը՝ երկու միավորով գերազանցելով Թոդի նախկին ակումբը համարվող «Բիրմինգհեմ Սիթիին»։ Այդ նույն տարում Թոդը կարիերայում երկրորդ անգամ խաղում է արտասահմանյան ակումբի կազմում։ Այդ ակումբն է դառնում «Վանկուվեր Ուայտկեպսը»[22], որում այդ ժամանակ հանդես էին գալիս մի շարք հայրնակիցներ՝ Փոլ Բրեդշոուն, Դևիդ Կրոսը, Մարկ Նիկիսը, Թոնի Թաուերսը և Կառլ Վալենտայնը։ Ակումբի կազմում անցկացնելով ընդամենը ութ հանդիպում Թոդը ստիպված է լինում լքել ակումբը իր վատ մարզավիճակի պատճառով։ «Լուտոն Թաունի» կազմում ոչ այնքան երկար ժամանակ անցկացնելուց հետո Կոլին Թոդը ավարտում է ֆուտբոլիստի իր կարիերան։

Ազգային հավաքական խմբագրել

Անգլիայի ազգային հավաքականի կազմում Թոդը անցկացրել է 27 հանդիպում։ Նա նշել է իր նորամուտը միջազգային հարթակում Մեծ Բրիտանիայի տնային առաջնության շրջանակներում կայացած Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում՝ 1972 թվականի մայիսի 23-ին. Անգլիայի հավաքականը պարտվում է նվազագույն հաշվով։ Թոդից բացի այդ խաղում իր նորամուտն էր նշում նաև Թոնի Կարին։ Այդ խաղից հետո Թոդը շուրջ երկու տարի հանդես չի գալիս հավաքականի կազմում։ Հաջորդ խաղը Թոդը անցկացնում է 1974 թվականի ապրիլի 3-ին։ Այդ խաղը Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ խաղն էր, որը ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով։ Պորտուգալիայի հավաքականի դեմ Թոդը խաղում է նաև նոյեմբերի 20-ին, Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։ Թոդը խաղին մասնակցում է հանդիպման 23-րդ րոպեից սկսած, իսկ խաղը կրկին ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով, որը Անգլիայի ազգային հավաքականի պատմության մեջ դառնում է 100-րդը[23]։ Հաջորդ խաղը հավաքականի կազմում Թոդը անցկացնում է ԳԴՀ-ի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։ Չնայած Ռոյ Մակֆառլենդի բացակայությանը, Թոդը հարձակվողական զույգ է կազմում Դեյև Ուոտսոնի հետ, իսկ Անգլիայի հավաքականը հաղթում է աշխարհի չեմպիոններին 2-0 հաշվով։ Այն ամենը. ինչը գերմանացիները կարող էին մտածել հարձակման գծում՝ բավարար չէր Թոդի պես պաշտպանին շրջանցելու համար[14]։

1976 թվականին Թոդը ազգային հավաքականի հետ միասին մասնակցություն է ունենում Bicentennial Cup Tournament մրցաշարին։ Այդ մրցաշարին մասնակցում էին Անգլիայի, Իտալիայի, Բրազիլիայի և հյուսիսամերիկյան լիգայի հավաքականները։ Թոդը մասնակցում է Բրազիլիայի հավաքականի դեմ կայացած խաղին, նրա հավաքականը կրում է նվազագույն հաշվով պարտություն, որը դառնում է Հավաքականի պատմության մեջ 100-րդը։ Ուշ Անգլիան հաղթում է Իտալիային և 3-2 և 3-1 հաշիվներով հմամապատասխանաբար և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Բրազիլիայի հավաքականին, որը հաղթանակներ էր տարել անցկացրած բոլոր խաղերում[24]։ Հավաքականի կազմում անցկացրած իր հաջորդ խաղում Թոդը նշում է իր նորամուտը աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Հավաքականի մրցակիցը Ֆինլանդիայի հավաքականն էր։ Խաղում Անգլիայի հավաքականը 4-1 հաշվով հաղթանակ է տանում։ Թոդը մասնակցում է նաև ֆինների դեմ կայացած մյուս խաղին, որում Անգլիան կրկին հաղթում է, սակայն այս անգամ արդեն 2-1 հաշվով։ Հավաքականի կազմում Կոլինը անցկացնում է իր վերջին խաղը 1977 թվականի մայիսի 28-ին։ Ինչպես առաջին խաղի դեպքում այնպես էլ վերջինի, Թոդը մրցում է Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի դեմ։ Առաջին րոպեներին իռլանդացիները առավելություն ունեին խաղի հաշվում, սակայն հանդիպման 27-րդ րոպեին Անգլիան հավասարեցնում է խաղի հաշիվը, հանդիպման վերջին մրցավարական սուլոցից չորս րոպե առաջ կրկին գոլ է հեղինակում և հաղթանակ տանում այդ խաղում[23]։

Միջազգային հարթակում անցկացրած խաղեր և գոլեր խմբագրել

Խաղաոճ խմբագրել

Թոդի ուժեղ կողմերից կարելի է նշել գնդակը առանց խախտման հաջողությամբ խլելու կարողությունը, ինչի շնորհիվ նա Անգլիայի ազգային հավաքականի կազմում ոչ մի անգամ դեղին կամ կարմիր քարտ չի ստացել[23]։ Թոդը նաև ունի գլխով ճշգրիտ հարված կատարելու կարողություն։ Թոդին համեմատում էին հայտնի անգլիացի պաշտպան Բոբբի Մուռի հետ այն բանի համար, որ նա կարողանում էր ընդունել գնդակը և երկար փոխանցմամբ օնգել դուրս գալ պաշտպանությունից[14]։ Լինելով վստահելի պաշտպան, նա ընդունակ էր ճշգրիտ փոխանցում կատարել 50-60 ֆուտ հեռավորության վրա։

Մարզչական կարիերա խմբագրել

«Միդլսբրո» խմբագրել

Թոդը սկսել է իր մարզչական գործունեությունը 1990 թվականի մարտին «Միդլսբրո» ակումբում փոխարինելով ակումբի գլխավոր մարզիչ Բրյուս Ռիոխին։ «Միդլսբրոն» պայքարում էր երկրորդ դիվիզիոնում մնալու համար և իր առաջին մրցաշրջանում Թոդին դժվարությամբ է հաջողվում խույս տալ երկրորդ դիվիզիոնը լքելուց։ Մեկ տարի անց ակումբը դուրս է գալիս փլեյ-օֆֆ փուլ և հնարավորություն է ստանում տեղափոխվել առաջին դիվիզիոն, սակայն նրանց չի հաջողվում դիվիզիոնային մակարդակի բարձրացում ստանալ այն պատճառով, որ նրանք փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում պարտվում են մրցության ապագա հաղթող «Նոտս Քաունթիին»։ Շուտով այդ դեպքից հետո Թոդը լքում է ակումբը[25]։

«Բոլթոն Ուոնդերերս» խմբագրել

1992 թվականին Կոլին Թոդը միանում է «Բոլթոնին», որպես ակումբի գլխավոր մարզիչ Բրյուս Ռիոխի օգնական։ 1994-95 թվականների մրցաշրջանից հետո Ռիոխը տեղափոխվում է «Արսենալ»[26], իսկ «Բոլթոն» է գալիս Թոդի վաղեմի խաղընկեր Ռոյ Մակֆարլենդը, ում հետ Թոդը կազմում է արդեն մարզչական դուետ[27]։

«Բոլթոնը» ամեն կերպ ցանկանում էր հաստատվել Պրեմիեր Լիգայում և 1996 թվականի սկզբում Մակֆարլենդը հեռացվում է պաշտոնից, ինչի արդյունքում Թոդը դառնում է ակումբի միակ մարզիչը։ Նա չի կարողանում փրկել «Բոլթոնին» դիվիզիոնը լքելուց, սակայն շուտով ակումբին դուրս է հանում ետ՝ բարձրագույն դիվիզիոն, շնորհիվ այն բանի, որ նրա գլխավորության շրջանում ակումբը հաղթանակ էր տարել 1996-97 թվականների մրցաշրջանում։ Չնայած նոր ձեռքբերումներին, «Բոլթոնը» պայքարում էր բարձրագույն դիվիզիոնում իր տեղը պաշտպանելու համար, սակայն մրցաշրջանի ավարտից հետո ակումբը կրկին ցած է իջնում։ 1999 թվականին ակումբը հասնում է մինչև փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ, որում ակումբը պարտություն է կրում «Ուոտֆորդի» դեմ կայացած խաղում։ 1999-00 մրցաշրջանում անցկացրած յոթ խաղերից և Պեր Ֆրանսենի վաճառքից հետո «Բլեքբեռն Ռովերսը» առաջարկ է կատարում Թոդին[28]։

Չնայած 1990-ականներում Բոլթոնի ոչ ստաբիլ խաղի[29], Թոդի ակումբը երկրպագուների կողմից ստանում է յուրահատուկ աջակցություն։

«Սուինդոն Թաուն» խմբագրել

Հրաժեշտ տալով «Բոլթոնին», Թոդը դառնում է «Սուինդոն Թաունի» ֆուտբոլիստ։ «Սունիդոնը» լքել էր առաջին դիվիզիոնը և Թոդը հույս ուներ օգնել ակումբին դիվիզիոնային մակարդակի բարձրացման հացում, նրա աշխատանքը ակումբում հաջող չէր, ակումբի վատ արդյունքները պատճառ են դառնում «գոյատևման» համար ընթացող պայքարի։ Ակումբի հետ անցկացրած 20 խաղերում և Թոդին հաջողվում է հաղթել միայն հինգում, ինչից հետո, չավարտելով մրցաշրջանը նա հեռացվում է պաշտոնից և նրան փոխարինելու է գալիս Էնդի Քինգը։ Արդյունքում ակումբը ավարտում է մրցաշրջանը լքման տարածքից մեկ հորիզոնական բարձր զբաղեցրած[30]։

«Դերբի Քաունթի» խմբագրել

Թոդը հրաժեշտ է տալիս «Սուինդենին» 2000 թվականի նոյեմբերին, որպեսզի վերադառնա «Դերբի»՝ որպես գլխավոր մարզիչ Ջիմ Սմիթի օգնական։ Երբ Սմիթը հեռանում է ակումբից, 2001 թվականի հոկտեմբերին Թոդը դառնում է գլխավոր մարզիչ[31], սակայն նա հեռացվում է պաշտոնից այն բանից հետո, երբ երեք ամսվա ընթացքում չի կարողանում փրկել «գոյատևման» (տեղը դիվիզիոնում պահպանել ցանկացող ակումբ) համար պայքարող ակումբին[32]։ Այդ հարցում որոշիչ է դառնում Անգլիայի գավաթի երրորդ փուլի շրջանակներում ակումբի 3-1 հաշվով կրած պարտությունը։ Խաղում նրանք պարտվել էին երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բրիսթոլ Ռովերսին»։ Թոդին փոխարինելու է գալիս Ջոն Գրեգորին, իսկ ակումբը այդպես էլ չի կարողանում մնալ բարձրագույն դիվզիոնում։

«Բրեդֆորդ Սիթի» խմբագրել

Թոդը դառնում է «Բրեդֆորդ Սիթիի» գլխավոր մարզիչ Բրայան Ռոբսոնի օգնականը 2003 թվականին։ Երբ 2003-04 թվականների մրցաշրջանում Ռոբսոնը լքում է ակումբը՝ Թոդը դառնում է ակումբի գլխավոր մարզիչը[33]։ Մարզչական կարիերայում արդեն չորրորդ անգամ նա օգնականից դառնում է մարզիչ։ Վերջին քսան տարիների ընթացքում նա ամենից երկար մարզել է «Բրեդֆորիդին»։ Նրա գլխավորության ժամանակաշրջանում ակումբը առաջնությունում զբաղեցնում էր միջին հորիզոնականներ։ Տասը խաղում մեկ հաղթանակ գրանցած արդյունքի պատճառով 2007 թվականի փետրվարին Թոդը հեռացվում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[34]։ Շուտով այդ ակումբը լքելով առաջին դիվիզիոնը համալրում է՝ երկրորդը։ Թոդը այդ իրադարձության պատճառը տեսնում էր նրանում, որ ակումբից հեռացել էին որոշ առանցքային ֆուտբոլիստներ և չկային նոր ձեռքբերումների հնարավորություններ[35]։

«Ռաններս» խմբագրել

Թոդը դառնում է դանիական «Ռանդերս» ակումբի գլխավոր մարզիչը 2007 թվականի ամռանը 1992 թվականի Եվրոպայի չեմպիոն Լարս Օլսենին փոխարինելով[35][36]։ Թոդը ըստ որոշման պետք է լքեր ակումբը 2009 թվականի հունիսին և նրան փոխարինելու էր գալու «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Իյոն Իյենսենը։ Սակայն ակումբի հետ ունեցած Թոդի պայմանագիրը խզվում է դեռևս 2009 թվականի հունվարին, որից հետո ակումբը գլխավորում է Իյենսենը։ Թոդը իր հիասթափությունն է արտահայտում կապված այդ իրավիճակում ակումբի տնօրինության կատարած որոշման հետ և բացեիբաց քննադատում է ակումբին այն բանի համար, որ նրանք իրեն բարդ իրադրության մեջ էին դրել[37][38]։

«Դարլինգտոն» խմբագրել

Թոդը նշանակվում է երկրորդ լիգայում հանդես եկող «Դարլինգտոն» ակումբի նոր մարզիչը՝ 2009 թվականի մայիսի 20-ին։ Նա փոխարինում է Դեյվ Պենին, որը լքել էր ակումբը, որպեսզի միանա առաջին լիգայում հանդես եկող «Օլդեմ Ատլետիկին»։ Թոդը ակումբը է բերում Դին Ուինդասին, ֆուտբոլիստ, որը նրա օգնականն էր եղել «Բրեդֆորդ Սիթիում»։ Դարլինգտոնը վատ է մեկնարկում 2009-10 թվականների մրցաշրջանը՝ անցկացրած ութ խաղերում ընդամենը մեկ միավոր վատակելով. Թոդը համաձայնվել էր ակումբի նախագահ Ռաջեմ Սինգհոմի հետ, որ կլքի ակումբը, եթե ի վիճակի չի լինի հաղթել ակումբի 10-րդ խաղում՝ ընդդեմ «Գրիմսբի Թաունի»։ «Դարլինգտոնը» «Գրիմսբիի» հետ խաղն ավարտում է 1-1 հաշվով և Թոդը Ուինդասի հետ միասին լքում է ակումբը[39]։ Նրա գլխավորության շրջանում ակումբը անցկացրած 11 խաղերից միայն մեկում էր հաղթել և այս արդյունքը ակումբի համար ամենավատ արդյունքներից մեկն էր[39][40]։

«Դարլինգտոնից» հեռանալուց հետո Թոդը, ըստ մեկ վարկածի, փորձում էր դառնալ Անգլիայում տեղակայված երրորդ դիվիզիոնում հանդես եկող շոտլանդական «Բերվիկ Ռեյնջերս» ակումբի գլխավոր մարզիչը[41]։

2012 թվականին Թոդը, որպես սկաուտ աշխատում էր իր նախկին ակումբ «Բիրմինգհեմ Սիթիում»[42]։

Վերադարձ «Ռաններս» խմբագրել

2012 թվականի հունիսի 5-ին հայտարարվում է այն մասին, որ Կոլին Թոդը մինչև հարմար թեկնածուի գտնելը՝ փոխարինելու է Մայքլ Հեմինգսենին, ով կատարում է «Ռաններս» դանիական ակումբի գլխավոր մարզչի պատրականությունները[43]։ 2012 թվականի օգոստոսի 3-ին հայտարարվում է, որ Թոդը ամենայն հավանականությամբ շարունակել է իր գործունեությունը, որպես այդ ակումբի հիմնական մարզիչ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը[44]։ 2013 թվականի փետրվարի 8-ին ՈՒԵՖԱ-ն ճանաչում է Թոդի մարզչական հավաստագիրը անվավեր, այդ դեպքում «Ռաններսը» կարող էր նշանակել նրան, որպես ակումբի մշտական մարզիչ[45]։ 2012-13 թվականների մրցաշրջանում ակումբը առաջնությունում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Կոպենհագենին» և «Նորշելանին» և դառնում է գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից, որում պարտություն է կրում «Էսբերգից»։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը ձեռք է բերում Եվրոպայի լիգայի ուղեգիր, որտեղ սկսում է ելույթները երրորդ որակավորման փուլից։ 2014 թվականի փետրվարին Թոդը վիրահատություն է կրում, ինչի պատճառով բաց է թողնում մրցաշրջանի առաջին հինգ խաղերը։ Ակումբը ժամանակավոր գլխավորում էր Թոմաս Թոմասբերգը։ 2016 թվականի մայիսի 4-ին ակումբը հայտարարում է, որ Թոդը մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը[46]։ Սկզբնականապես Թոդը ակնարկել էր, որ հրաժեշտ է տալու պրոֆեսիոնալ ֆուտբոլին։ Բացի դրանից, ավելի ուշ նա տեղեկացնում է դանիական մամուլին, որ եթե այլ ակումբներից ստանա առաջարկ, ապա ամեն դեպքում կանդրադառնա նրանց[47]։

«Էսբերգ» խմբագրել

2016 թվականի հուլիսի 8-ին, «Ռաններսի» ղեկին անցկացրած վերջին խաղից 40 օր հետո, Թոդը նշանակվում է «Էսբերգի» նոր մարզիչ[48]։ Ակումբի հետ կնքվում է մեկ տարի ժամկետով պայմանագիր[49]։ Հուլիսի 17-ին Թոդը իր նորամուտն է նշում «Էսբերգում», իսկ ակումբը 4-0 հաշվով պարտություն է կրում «Բրոնդբյուից»[50]։ Օգոստոսի 8-ին Թոդը վաստակում է իր առաջին միավորը «Էսբերգում». ակումբը «Օրհուսի» դեմ կայացած տնային խաղն ավարտում է 2-2 հաշվով, չնայած այն բանի, որ սկզբում հաղթում էր 2-0 հաշվով[51]։ Մեկ շաբաթ անց «Էսբերգը» 2-1 հաշվով պարտություն է կրում «Օլբորգից»[52] և այդպիսով կրկնում է ակումբի պատմության ամենավատ մեկնարկի ցուցանիշը Սուպերլիգայում։ Ակումբը 2010-11 մրցաշրջանի առաջին հինգ խաղերում հավաքել էր ընդամենը մեկ միավոր։ Մեկ շաբաթ անց Թոդը վերջապես կարողանում է տանել իր առաջին հաղթանակը «Էսբերգում». նրանք 3-2 հաշվով հաղթում է «Օդենսեին»[53]։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Թոդը հեռացվում է «Էսբերգի» գլխավոր մարզչի պաշտոնից, քանի որ ակումբը գտնվում էր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում[54]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային առաջնություններ խմբագրել

ՄրցաշրջանԱկումբԵրկիրԽաղերԳոլեր
1966/67Սանդերլենդ  Անգլիա240
1967Վանկուվեր Ռոյալս  Կանադա121
1967/68Սանդերլենդ  Անգլիա422
1968/69Սանդերլենդ  Անգլիա410
1969/70Սանդերլենդ  Անգլիա401
1970/71Սանդերլենդ  Անգլիա360
1970/71Դերբի Քաունթի  Անգլիա140
1971/72Դերբի Քաունթի  Անգլիա402
1972/73Դերբի Քաունթի  Անգլիա411
1973/74Դերբի Քաունթի  Անգլիա400
1974/75Դերբի Քաունթի  Անգլիա390
1975/76Դերբի Քաունթի  Անգլիա421
1976/77Դերբի Քաունթի  Անգլիա411
1977/78Դերբի Քաունթի  Անգլիա321
1978/79Դերբի Քաունթի  Անգլիա40
1978/79Էվերթոն  Անգլիա291
1979/80Էվերթոն  Անգլիա30
1979/80Բիրմինգհեմ Սիթի  Անգլիա340
1980/81Բիրմինգհեմ Սիթի  Անգլիա400
1981/82Բիրմինգհեմ Սիթի  Անգլիա190
1982/83Նոթինգհեմ Ֆորեստ  Անգլիա230
1983/84Նոթինգհեմ Ֆորեստ  Անգլիա130
1983/84Օքսֆորդ Յունայթեդ  Անգլիա120
1984Վանկուվեր Ուայտկեպս  Կանադա80
1984/85Լուտոն Թաուն  Անգլիա20

Մարզչական խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 4-ի[40][55].

ԱկումբԵրկիրՍկսածՄինչևԱրդյունքներ
GWDL% հաղթանակ
Միդլսբրո 1990, մարտ1991, հունիսի7028162640,00
Բոլթոն Ուոնդերերս 1995, հունիսի1996, հունվար28571617,86
Բոլթոն Ուոնդերերս 1996, հունվար1999, սեպտեմբեր18379535143,17
Սուինդոն Թաուն 2000, մայիս2000, նոյեմբեր2056925,00
Դերբի Քաունթի 2001, հոկտեմբեր2002, հունվար17421123,53
Բրեդֆորդ Սիթի 2004, հունիս2007, փետրվար13944464931,65
Ռանդերս 2007, հունիս2009, հունվար5722171838,60
Դարլիգտոն 2009, մայիս2009, սեպտեմբեր11128&09,09
Ռանդերս 2012, հունիս2016, մայիս15264414742,11
Էսբերգ 2016, հուլիս2016, դեկտոմբոր21371114,29

Անձնական կյանք խմբագրել

Էնդի Թոդ, Կոլինի որդին

Թոդը ամուսնացած է, կնոջ անունը Ջեն է։ Նրանք ունեն երկու տղա. Սթիվենը և Էնդին։ Վերջինս նույնպես ֆուտբոլիստ է դարձել և կարիերայի սկզբում հանդես է եկել «Միդլսբրոյում» և «Բոլթոնում»։ Թողել է ֆուտբոլը 2013 թվականին՝ ավստրիական «Արմադեյլ» ակումբում մրցաշրջանը ավարտելուց հետո[56]։

2008 թվականի ամռանը Թոդը հրատարակում է իր սեփական ինքնակենսագրական գիրքը՝ «Թոդի. Կոլին Թոդի պատմությունը» և այցելում է մի քանի ֆուտբոլային ակումբեր, որոնց կազմում հանդես է եկել, որպեսզի ներկայացնի գիրքը[57]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Matthews, Tony (1995). Birmingham City: A Complete Record. Derby: Breedon Books. էջ 129. ISBN 978-1-85983-010-9.
  3. «Colin Todd». UK A–Z Transfers. Neil Brown. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
  5. 5,0 5,1 Gornall, Katie; Newsum, Matt (2008 թ․ մայիսի 29). «Colin Todd – A life in football». BBC Sport. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Paul Fraser (2008 թ․ սեպտեմբերի 8). «Todd sees a lot of Clough in Keane». The Northern Echo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  7. «The Post War Years at Newcastle United: 1945-1979» (անգլերեն). Newcastle United F.C. official website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Sunderland AFC 1966/67». Rokerpark.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Player Details Colin Todd». The Stat Cat. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «Match Details Saturday, 10 September 1966». The Stat Cat. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «American Soccer History Archives». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  12. «Appearances by season and competition». The Stat Cat. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  13. Nannestad, Ian (2007 թ․ նոյեմբերի 13). «PFA Centenary Auction – a tribute to the stars featured in this unique collection». Professional Footballers' Association (PFA). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Colin Todd». mirrorfootball.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  15. Tom Lewis (2007 թ․ դեկտեմբերի 20). «Anglo-Scottish Cup & Texaco Cup – Full Results». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  16. «Brian Clough obituary». The Guardian. 2004 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  17. «1974/75 UEFA Cup - Matches - Second Round». uefa.com. 2012 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  18. «Only here for the peers». BBC Sport. 2001 թ․ ապրիլի 20. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  19. «1975/76 Charity Shield». footballsite.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  20. «The Everton Story – 1961 to 1980». Everton F.C. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 16-ին.
  21. «Colin Todd - Birmingham City FC». sporting-heroes.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  22. «North American Soccer League Players Colin Todd». nasljerseys.com. Dave Morrison. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Colin Todd». englandstats.com. Davey Naylor. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  24. «USA Bicentennial Cup Tournament results & table». englandfootballonline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  25. Smailes, Gordon (2000). The Breedon Book of Football Records. Derby: Breedon Books. էջ 166. ISBN 1859832148.
  26. Կաղապար:Soccerbase (manager)
  27. Կաղապար:Soccerbase (manager)
  28. Nixon, Alan (1999 թ․ սեպտեմբերի 23). «Evans in the wings as Todd leaves Bolton». London: The Independent. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. Roger G. Noll (2002). The economics of promotion and relegation in sports leagues: The case in English football. Stanford.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  30. Mattick, Dick (2002). 100 Greats: Swindon Town Football Club. Tempus. ISBN 0-7524-2714-8.
  31. «Todd's tough test». BBC Sport. 2001 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
  32. «Derby sack Todd». BBC Sport. 2002 թ․ հունվարի 14. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
  33. «Todd gets the nod as Bantams boss». BBC Bradford & West Yorkshire. 2004 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
  34. «Bradford part company with Todd». BBC Sport. 2007 թ․ փետրվարի 12. Վերցված է 2008 թ․ հունվարի 11-ին.
  35. 35,0 35,1 Chowdhury, Saj (2007 թ․ հունիսի 6). «Exodus led to relegation – Todd». BBC Sport. Վերցված է 2008 թ․ հունվարի 11-ին.
  36. «Faxe præsenteret i Randers». Bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  37. «Colin Todd vil fyres». Bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  38. «Todd skuffet over håndteringen». Bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  39. 39,0 39,1 Stoddart, Craig (2009 թ․ սեպտեմբերի 26). «Darlington FC manager leaves». The Northern Echo. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
  40. 40,0 40,1 «Colin Todd's managerial career». Soccerbase. Centurycomm. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
  41. «Berwick manager Ian Little given award boost». BBC Sport. 2011 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  42. Gregg Evans (08.04.2012). «Birmingham City: Blues to broaden their scouting network». birminghammail.co.uk.
  43. Helmin, Jesper (2012 թ․ հուլիսի 5). «Randers fyrer Hemmingsen - Todd afløser» (Danish). bold.dk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. Akbal, Ejder (2012 թ․ օգոստոսի 3). «Todd fortsætter efteråret ud i RFC» (Danish). bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. Anker-Møller, Kristian (2013 թ․ փետրվարի 8). «UEFA siger god for Todd som RFC-træner» (Danish). bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «Colin Todd forlader Randers FC til sommer». randersfc.dk. 04.05.2016.
  47. Ole Hoffskov (2016 թ․ մայիսի 4). «Todd måske ikke på pension alligevel». tipsbladet.dk.
  48. «Randers FC ordnede Esbjerg: Flot farvel til Colin Todd». bt.dk. 29.05.2016.
  49. «Colin Todd ny cheftræner i EfB». efb.dk. 08.07.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  50. «Brøndby IF 4:0 Esbjerg fB». danskfodbold.com.
  51. «Esbjerg fB 2:2 AGF». danskfodbold.com.
  52. «AaB 2:1 Esbjerg fB». danskfodbold.com.
  53. «Esbjerg fB 3:2 OB». danskfodbold.com.
  54. Blond, Mikael (2016 թ․ դեկտեմբերի 5). «Esbjerg fyrer Todd - Lungi ny cheftræner» (Danish). bold.dk. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. «Colin Todd's managerial career in Randers FC». Ligafodbold (Danish). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  56. «Colin Todd - Biography». IMDb. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  57. Rod Coustan (2008 թ․ սեպտեմբերի 25). «Toddy: The Colin Todd Story». ESPN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլին Թոդ» հոդվածին։