ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն

ՈՒԵՖԱ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն (անգլ.՝ UEFA European Championship, նաև ՈՒԵՖԱ Եվրո, ՈՒԵՖԱ Եվրոպայի ազգերի գավաթ (անգլ.՝ UEFA European Nations Cup-ից), ֆուտբոլի Եվրոպա աշխարհամասի առաջնությունը։

ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն
անգլ.՝ UEFA European Championship
ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն
Ֆուտբոլային ասոցիացիաՖԻՖԱ, ՈՒԵՖԱ
Հիմնվել է1960
Ակումբների քանակ24 (վերջնական մրցաշար)
53 (որակավորման փուլ 2010 թ.)
Ներկայիս չեմպիոնԻսպանիա Իսպանիա (3-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմԳերմանիա Գերմանիա
Իսպանիա Իսպանիա (3 տիտղոս)
Պաշտոնական կայքwww.fifa.com

Սկզբում մրցաշարը կոչվել է Եվրոպական ազգերի գավաթ, իսկ 1968 թվականին արդեն ստացել է ներկայիս անվանումը՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն և ստացել պաշտոնական կարգավիճակ։ Առաջնության եզրափակիչ խաղերը անցկացվում են չորս տարին մեկ անգամ։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին խաղերը անցկացվել են 1960 թվականին։ Մինչև այժմ անցկացվել է Ֆուտբոլի Եվրոպայի 15 առաջնություն, որոնց ժամանակ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթողներ են ճանաչվել եռակի անգամ Իսպանիայի /1964, 2008, 2012/ և Գերմանիայի /1972, 1980, 1996/, կրկնակի անգամ՝ Ֆրանսիայի /1984, 2000/, մեկական անգամ՝ ԽՍՀՄ-ի /1960/, Իտալիայի /1968/, Չեխոսլովակիայի /1976/, Հոլանդիայի /1988/, Դանիայի /1992/, Հունաստանի /2004/ և Պորտուգալիայի /2016/ ազգային հավաքականները։ Ներկայումս Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթողն է Պորտուգալիայի ազգային հավաքականը։