Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշան (այլ կիրառումներ)


Շուշան
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՇուշանածաղկավորներ (Liliales)
ԸնտանիքՇուշանազգիներ (Liliaceae)
ԵնթաընտանիքՇուշանայիններ (Lilioideae)
ՑեղՇուշան (Lilium)
L., 1753

Շուշան (լատին․՝ Lilium), շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 90 (այլ տվյալներով՝ 100) տեսակ։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 2 տեսակ՝ շուշան Շովիցի և շուշան հայկական։

Տարածված է Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Սոխուկը թեփուկավոր է։ Ցողունը ճյուղավորվող է, կանգուն, տերևապատ, բարձրությունը՝ 100-110 սմ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ խոշոր, դեղին՝ շագանակագույն բծերով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։

Բազմացում խմբագրել

Շուշանները բազմանում են սոխուկների բաժանումով, գրունտում սոխուկի վերևում և ցողունի վրա տերևանութում աճող, սոխուկներով, ինչպես նաև ցողուններով, թեփուկներով, տերևներով և սերմերով։ Տարբեր տիպի շուշաններ բազմանում են տարբեր եղանակներով։ Այսպես, օրինակ, սպիտակ շուշանը բազմանում Է թեփուկներով և անդալիսի միջոցով, վագրաշուշանը թեփուկներով և օդային սոխուկներով։ Ոսկյա գծավոր շուշանը նույնպես բազմանուամ Է թեփուկներով և սերմերով, միայն այն տարբերությամբ, որ ցանքը կատարվում Է աշնանը, կիսատաք ջերմախտներում, սերմերը հասունանալուց անմիջապես հետո։ Վերը նշված բոլոր շուշանները բազմանում են նաև սոխուկների բաժանումով։

Հայրենիք խմբագրել

Հայրենիքը համարվում Է Հյուսիսային կիսագունդը Ճապոնիա, Չինաստան, Հեռավոր Արևելք, Կամչատկա, Սիբիր, Կովկաս, Հնդկաստան, Եվրոպա (Միջերկրական ծովի շրջանում գտնվող երկրները), Միացյալ Նահանգներ և Կանադա։ Հայտնի է շուշանների մոտավորապես հարյուր տեսակ։

Նշանակություն խմբագրել

Մեղրատու է և գեղազարդիչ։ Շուշանի որոշ տեսակներ (սպիտակ և չինական շուշաններ, վագրաշուշան և այլն) ու սորտեր մշակվում են նաև Հայաստանում՝ որպես գեղազարդիչ բույսեր։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան» հոդվածին։