Գեղարքունիքի մարզ

մարզ Հայաստանում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարքունիք (այլ կիրառումներ)

Գեղարքունիք, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի արևելքում։ Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի և Թովուզի շրջաններին, հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին։ Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը։ Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը։

Գեղարքունիք
զինանշան
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
ՄարզկենտրոնԳավառ (քաղաք)
ՄարզպետԿարեն Սարգսյան
Մարզի կազմավորման թիվը՝ապրիլի 12, 1995[1]
ՏարածաշրջաններըԿամոյի անվան շրջան
Կրասնոսելսկի շրջան
Մարտունու շրջան
Սևանի շրջան
Վարդենիսի շրջան[1]
Քաղաքային համայնքների թիվ5[1]
Գյուղական համայնքների թիվ87[1]
Գյուղական բնակավայրերի թիվ93[1]
Վիճակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

5,348[1] կմ²
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

278․600[1]
52.1/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

1201-1626
AM.GR
AM04
Կայք: gegharkunik.mtad.am

Աշխարհագրություն

 
Գեղարքունիքի մարզի ռելիեֆային քարտեզ
 
Գեղարքունիքի մարզի քաղաքների հեռավորությունը Երևանից

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։

Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի։ Սևանի ավազանն արգավանդ հողերով հարուստ է, հատկապես կարևոր է Մասրիկի դաշտը՝ 1900-2200 մ բարձրություններում։Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։

Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։

Բնակչություն

 
Գեղարքունիքի մարզի բնակչությունը՝ ըստ համայնքների[2]

Գյուղական բնակավայրերում ապրում է բնակչության 67%-ը։

Սեռատարիքային բուրգ, 2021[3]
%ՏղամարդիկՏարիքԿանայք%
n/d
 
85+
 
n/d
n/d
 
80–84
 
n/d
0,9
 
75–79
 
1,3
1,9
 
70–74
 
2,8
3,6
 
65–69
 
4,5
5,7
 
60–64
 
6,6
6,5
 
55–59
 
6,9
5,7
 
50–54
 
5,9
5,3
 
45–49
 
5,8
6,4
 
40–44
 
6,6
8,3
 
35–39
 
8,4
9,4
 
30–34
 
9,4
8,1
 
25–29
 
8,4
6,8
 
20–24
 
6,2
7,1
 
15–19
 
5,8
8,2
 
10–14
 
6,5
7,6
 
5–9
 
6,3
6,6
 
0–4
 
5,4

Ազգային կազմ

Ազգությունը2001 թվականի Մարդահամարը[4]Բնակչության մասնաբաժինը2011 թվականի Մարդահամարը[5]Բնակչության մասնաբաժինը
Ամբողջ բնակչությունը237 650100 %235 075100 %
Հայեր236 80499,64 %234 47499,74 %
Ռուսներ4300,18 %3280,14 %
Քրդեր1160,05 %870,04 %
Եզդիներ8<0,01 %570,02 %
Ուկրաինացիներ560,02 %430,02 %
Մյուսները նշված չեն2360,10 %860,04 %

Տնտեսություն

Մարդկային ներուժի զարգացման ինդեքս

Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների[6]։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։ 2017 թվականին Գեղարքունիքի մարզը ըստ ՄՆԶԻ-ի Հայաստանի ամենացածր զարգացած մարզն է։

Տարի1990199520002005201020152017
Ցուցանիշ0.5820.5550.5980.6560.7060.7170.722

Մարզի վարչատարածքային կառավարում

Մարզպետներ

Ստորև ներկայացված է Գեղարքունիքի մարզի մարզպետների ցանկն ըստ կառավարման ժամանակահատվածների

Պատկերասրահ

Պատմական հուշարձաններ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային Բաժանումը (Առ 01.01.2003 թ.)։ Երևան: Տիգրան Մեծ հրատարակչություն։ ISBN 9994100009 
  2. ՀՀ մարզերի և Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական բնութագրերը. Գեղարքունիքի մարզ, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, 2022
  3. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը թվերով»։ armstat.am։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե։ 2021 
  4. «Population statistics of Eastern Europe. Ethnic composition of Armenia 2001»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 9 
  5. «Population statistics of Eastern Europe. Ethnic composition of Armenia 2011»։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 9 
  6. Subnational Human Development Index

Արտաքին հղումներ