Ֆուտբոլի Ասիայի գավաթ


Ասիայի ազգերի գավաթը միջազգային ֆուտբոլային մրցաշար է, որին մասնակցում են ասիական ֆուտբոլային հավաքականները։ Այն երկրորդ ամենահին մայրցամաքային գավաթն է աշխարհում Կոպա Ամերիկայից հետո։ Մրցաշարի հաղթող թիմը դառնում է Ասիայի չեմպիոն և ավտոմատ կերպով մասնակցում է Կոնֆեդերացիաների գավաթին։

Ֆուտբոլի Ասիայի գավաթ
անգլ.՝ AFC Asian Cup
Հիմնվել է1956
Ակումբների քանակ24 (եզրափակիչ մրցաշար)

47 (որակավորման փուլ)

Ներկայիս չեմպիոնԿատար Կատար (1-ին տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմՃապոնիա Ճապոնիա (4 տիտղոս)
Պաշտոնական կայքՊաշտոնական կայքը

Ասիայի գավաթը առաջին անգամ անցկացվել է 1956 թվականին Հոնկոնգում և դրանից հետո անցկացվել է 4 տարին մեկ մինչև 2004 թվականի գավաթը։ Այնուամենայնիվ, Ասիայի գավաթի տարիներին անցկացվում էին նաև Եվրոպայի առաջնությունը և Ամառային օլիմպիական խաղերը, և կազմակերպիչները որոշեցին փոխել անցկացման տարիները ավելի քիչ իրադարձություններով լի տարի, և 2004 թվականից հետո հաջորդ Ասիայի գավաթը անցկացվեց 2007 թվականին, որից հետո նույնպես գավաթները սկսեցին անցկացվել 4 տարին մեկ։

Պատմություն խմբագրել

Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ստեղծումից 2 տարի անց՝ 1954 թվականին առաջին անգամ անցկացվեց Ասիայի գավաթը Հոնկոնգում։ 1956-ից 1964 թվականներին գավաթին մասնակցում էին 4 երկրներ՝ գավաթի հյուրընկալող երկիրը և Կենտրոնական, Արևելյան ու Արևմտյան Ասիաների գավաթների հաղթողները։ Իրանը հաղթեց 1968, 1972 և 1976 թվականների Ասիայի գավաթները[1]։

1980 թվականին Քուվեյթը դարձավ առաջին արաբական հավաքականը, որը հաղթել է Ասիայի գավաթում, ինչին հաջորդեցին Սաուդյան Արաբիայի՝ 1984 և 1988 թվականների տպավորիչ հաղթանակները[1]։

Ճապոնիան Ասիայի գավաթի ամենատիտղոսակիր հավաքականն է։ Նրանք հաղթել են 1992, 2000, 2004, 2011 թվականների գավաթները[2]։

2007 թվականին Ավստրալիան առաջին անգամ մասնակցեց Ասիայի գավաթին, սակայն դուրս մնաց քառորդ եզրափակչից, իսկ գավաթը իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Իրաքը[3]։

2011 թվականի Ասիայի գավաթին Ավստրալիան հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց Ճապոնիային լրացուցիչ ժամանակում[4]։ 2015 թվականի գավաթը առաջին անգամ անցկացվեց Ավստրալիայում[5]։ Ավստրալիան և Հարավային Կորեան հասան եզրափակիչ, և Ավստրալիան հաղթեց լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով[6]։

2019 թվականի Ասիայի գավաթը անցկացվելու է ԱՄԷ-ում[7]։

Անցկացման ձևաչափը խմբագրել

Եզրափակիչ մրցաշար խմբագրել

Եզրափակիչ մրցաշարը անցկացվում է 2 փուլով՝ խմբային փուլ և փլեյ-օֆֆ։ Խմբային փուլի ամեն խմբում մրցում են 4 թիմ, որոնք իրար մեջ խաղում են 3-ական խաղ։ Խմբի հաղթողն ու երկրորդ տեղ գրաված թիմն անցնում են փլեյ-օֆֆ։ Փլեյ-օֆֆ-ում 8 թիմերը զույգերով խաղում են 1 խաղ, իսկ հաղթողներն անցնում են հաջորդ փուլ։ Այսպես քառորդ եզրափակչից եզրափակիչ, որտեղ մրցող 2 թիմերի միջև որոշվում է գավաթի հաղթողը։ 2019 թվականից Ասիայի գավաթին կմասնակցի 16-ի փոխարեն 24 թիմ։

Արդյունքներ խմբագրել

ՏարիՀյուրընկալող

երկիր

Եզրափակիչ3-րդ տեղի խաղԹիմերի

քանակ

ՉեմպիոնՀաշիվԵրկրորդ տեղԵրրորդ տեղՀաշիվՉորրորդ տեղ
1956 ՀոնկոնգՀարավային

Կորեա

շրջանային

համակարգ

ԻսրայելՀոնկոնգշրջանային

համակարգ

Հարավային

Վիետնամ

4
1960  Հարավային ԿորեաՀարավային

Կորեա

շրջանային

համակարգ

ԻսրայելԹայվանշրջանային

համակարգ

Հարավային

Վիետնամ

4
1964  ԻսրայելԻսրայելշրջանային

համակարգ

ՀնդկաստանՀարավային

Կորեա

շրջանային

համակարգ

Հոնկոնգ4
1968  ԻրանԻրանշրջանային

համակարգ

ՄյանմաԻսրայելշրջանային

համակարգ

Թայվան5
1972  ԹաիլանդԻրան2–1 աժՀարավային

Կորեա

Թաիլանդ2–2 աժ

(5–3) պեն

Կամբոջա6
1976  ԻրանԻրան1–0ՔուվեյթՉինաստան1–0Իրաք6
1980 ՔուվեյթՔուվեյթ3–0Հարավային

Կորեա

Իրան3–0Հյուսիսային

Կորեա

10
1984  ՍինգապուրՍաուդյան

Արաբիա

2–0ՉինաստանՔուվեյթ1–1(5–3) պենԻրան10
1988  ԿատարՍաուդյան

Արաբիա

0–0 աժ

(4–3) պեն

Հարավային

Կորեա

Իրան0–0(3–0) պենՉինաստան10
1992  ՃապոնիաՃապոնիա1–0Սաուդյան

Արաբիա

Չինաստան1–1(4–3) պենԱՄԷ8
1996  ԱՄԷՍաուդյան

Արաբիա

0–0 աժ

(4–2) պեն

ԱՄԷԻրան1–1(3–2) պենՔուվեյթ12
2000  ԼիբանանՃապոնիա1–0Սաուդյան

Արաբիա

Հարավային

Կորեա

1–0Չինաստան12
2004  ՉինաստանՃապոնիա3–1ՉինաստանԻրան4–2Բահրեյն16
2007  Ինդոնեզիա

 Մալայզիա

 Թաիլանդ

 Վիետնամ

Իրաք1–0Սաուդյան

Արաբիա

Հարավային

Կորեա

0–0 աժ

(6–5) պեն

Ճապոնիա16
2011  ԿատարՃապոնիա1–0 աժԱվստրալիաՀարավային

Կորեա

3–2Ուզբեկստան16
2015 ԱվստրալիաԱվստրալիա2–1 աժՀարավային

Կորեա

ԱՄԷ3–2Իրաք16
2019  ԱՄԷ24

Արդյունքները ըստ երկրների խմբագրել

ԹիմՀաղթողԵրկրորդ տեղԵրրորդ տեղՉորրորդ տեղ
Ճապոնիա4 (1992, 2000, 2004, 2011)1 (2007)
Սաուդյան Արաբիա3 (1984, 1988, 1996)3 (1992, 2000, 2007)
Իրան3 (1968, 1972, 1976)4 (1980, 1988, 1996, 2004)1 (1984)
Հարավային Կորեա2 (1956, 1960)4 (1972, 1980, 1988, 2015)4 (1964, 2000, 2007, 2011)
Իսրայել1 (1964)2 (1956, 1960)1 (1968)
Քուվեյթ1 (1980)1 (1976)1 (1984)1 (1996)
Ավստրալիա1 (2015)1 (2011)
Իրաք1 (2007)2 (1976, 2015)
Չինաստան2 (1984, 2004)2 (1976, 1992)2 (1988, 2000)
ԱՄԷ1 (1996)1 (2015)1 (1992)
Հնդկաստան1 (1964)
Մյանմա1 (1968)
Հոնկոնգ1 (1956)1 (1964)
Թայվան1 (1960)1 (1968)
Թաիլանդ1 (1972)
Հարավային Վիետնամ/ Վիետնամ2 (1956, 1960)
Կամբոջա1 (1972)
Հյուսիսային Կորեա1 (1980)
Բահրեյն1 (2004)
Ուզբեկստան1 (2011)

Հաղթողները ըստ շրջանների խմբագրել

Ֆեդերացիա (Շրջան)Չեմպիոն(ներ)Քանակ
ԱԵԱՖՖ (Արևելյան Ասիա)Ճապոնիա (4), Հարավային Կորեա (2)6 տիտղոս
ԱՄԱՖՖ (Արևմտյան Ասիա)Սաուդյան Արաբիա (3), Քուվեյթ (1), Իրաք (1)5 տիտղոս
ԿԱՖԱ (Կենտրոնական Ասիա)Իրան (3)3 տիտղոս
ԱՖՖ (Հարավարևելյան Ասիա)Ավստրալիա (1)1 տիտղոս
ՀԱՖՖ (Հարավային Ասիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Asian Cup: Know Your History - Part One (1956-1988) - Goal.com». Goal.com (անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  2. «Asian Cup: Know Your History - Part Two (1992-2007) - Goal.com». Goal.com (անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  3. Editorial, Reuters. «Iraq ride wave of support to lift Asian Cup». Reuters UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  4. Association, Press (2011 թ․ հունվարի 29). «Japan claim fourth Asian Cup with extra-time win over Australia». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  5. «Australia host Asian Cup». Eurosport Australia. 2011 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  6. Connolly, Paul (2015 թ․ հունվարի 31). «Asian Cup final: Australia 2-1 South Korea (aet) – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  7. «United Arab Emirates to host Asian Cup in 2019». The Sydney Morning Herald (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի Ասիայի գավաթ» հոդվածին։