Արևելյան Ասիա

Արևելյան Ասիան (չինարեն՝ 东亚, ճապոներեն՝ 東アジア), բնական երկրների խումբ Ասիայում, հյուսիսային լայնության մոտ 20° և 60° միջև, ընդգրկում է Ռուսաստանի և Չինաստանի արևելյան մասը, ԿԺԴՀ, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Ռելիեֆում տիրապետող են լեռներն ու բարձրավանդակները (Զուզջուր, Սիխոտե-Ալին, Բուրեական լեռնաշղթա, Մեծ Խինգան, Կամչատկայի լեռներ), որոնք հերթագայվում են կուտակումային խոշոր հարթավայրերով (Մերձամուրյան, Չինական Մեծ և այլն)։ Կլիման մուսոնային է՝ խոնավ ամառներով և համեմատաբար չոր ձմեռներով։ Ամռանը և աշնանը հաճախ Արևելյան Ասիայի վրայով անցնում են թայֆունները։ Բուսածածկույթը հիմնականում անտառային է, աչքի է ընկնում տեսակների բազմազանությամբ և էնդեմիկների առատությամբ։ Բարեխառն գոտում փշատերև և խառն անտառներն են, մերձարևադարձային և արևադարձային գոտում՝ խառը տերևաթափ-մշտադալար անտառները, ավելի քիչ խոնավ վայրերում՝ անտառատափաստանը և տափաստանը։ Արևելյան Ասիայի պետությունները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով։ Տարածքի մեծությամբ առավել խոշոր պետությունները Չինաստանն ու Մոնղոլիան են, բնակչության թվով` Չինաստանն ու Ճապոնիան, տնտեսական հզորությամբ` Չինաստանը, Ճապոնիան և Կորեան։ Ըստ պետության կարգի` Ճապոնիան միապետություն է, իսկ մնացյալները`հանրապետություններ։ Արևելյան Ասիայում են տեղի ունեցել ամենակործանարար երկրաշարժերը։

Ասիայի երկրամասերը ըստ ՄԱԿ-ի՝      Հյուսիսային Ասիա      Կենտրոնական Ասիա      Հարավ-արևմտյան Ասիա      Հարավային Ասիա      Արևելյան Ասիա      Հարավ-արևելյան Ասիա

Պատմություն խմբագրել

Այս տարածաշրջանում Չինական Դինաստիաների գերակշռումն է եղել թե' մշակութապես և թե' ռազմական բնագավառում։

Ժամանակի ընթացքում Չինական Իշխանությունն սկսեց նվազել։ Նույն ժամանակ Ճապոնիան ներկայանում էր որպես ազգ-պետություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Կորեան, Թայվանը, Արևելյան Չինաստանի մեծ մասը, Հոնկոնգը և Վիետնամը հայտնվեցին Ճապոնիայի տիրապետության տակ։

Մոնղոլիան, Չինաստանը և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը դարձան սոցիալիստական պետություններ։ Չինաստանից անջատվեց Թայվանը, միասնական Կորեան բաժանվեց 2 պետության։

Տնտեսություն խմբագրել

Թեպետ Արևելյան Ասիայի բնական պայմաններն ու ռեսուրսները բարենպաստ նախադրյալներ են արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար, սակայն այս տարածաշրջանի երկրները երկար ժամանակ տնտեսական ու սոցիալական զարգացման գործընթացից գրեթե դուրս էին մնացել։ Օտարերկրյա կապիտալի ներդրման շնորհիվ զարգացման «անշարժ կետից» առաջինը դուրս եկան Ճապոնիան և Հոնկոնգը, որոնց հետևեցին Կորեայի Հանրապետությունը, Չինաստանից անջատված Թայվան պետությունը։ Այս տարածաշրջանն աշխարհում ՀՆԱ-ի ծավալով 2-րդն է` Հյուսիսային Ամերիկայից հետո։

Արևելյան Ասիայի տնտեսությունը շատ զարգացած է. այն տունն է տեխնոլոգիական աշխարհի, ինչպես նաև արդյունաբերական զարգացած երկրների` Հարավային Կորեայի, Թայվանի եւ Ճապոնիայի։

Ռազմական և տնտեսական գերտերություն Չինաստանը 2014 թվականին դարձել է խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը աշխարհում` գերազանցելով ԱՄՆ-ին։

Տարածաշրջանն աշխարհում առաջատար է ածխի հանույթով, սև մետաղաձուլությամբ, մեքենաշինության որոշ արտադրատեսակների, տեքստիլ արդյունաբերության, հացահատիկի, ոչխարների և խոզերի գլխաքանակով, ձկնորսությամբ և այլն։

Տարածաշրջանի տնտեսական միջուկը` առավել բարձր զարգացած արեալը, ներառում է Ճապոնիան,Կորեայի Հանրապետությունը և Թայվանը:Երկրորդ արեալը Չինաստանի արևելքն է։ Տարածաշրջանին են պատկանում տասնյակ արտադրատեսակների գծով աշխարհում առաջին տեղերը։ Արևելյան Ասիան ամենաարագ զարգացող տարածաշրջանն է։ Այստեղ մեծ է թե' մարդկային, և թե' տնտեսական ներուժը։ Արևելյան Ասիայի երկրները եվրոպական երկրներից ավելի ուշ են սկսել զարգանալ, բայց կարճ ժամանակահատվածում դարձան տնտեսապես հզոր։ Այդպիսիք են`Ճապոնիան, Հյուսիսային Կորեան, Թայվանի Չինական Հանրապետությունը, իսկ այսօր արդեն նաև Չինաստանն է զարգանում այդ ուղիով։

Հանքային հանածոների հետախուզված պաշարներով Արևելյան Ասիան աշխարհի առավել հարուստ տարածաշրջաններից է։ Առավելապես մեծ են քարածխի, նավթի, երկաթի, մանգանի, անագի, կապարի, ցինկի, ուրանի պաշարները։

ՊետությունՀՆԱ-ն

Միլիարդ դոլար

Մեկ շնչին ընկնող անվանական

ՀՆԱ-ն

Դոլար

Չինաստան17.100.06312.117
Հոնկոնգ405.78153.183
Մակաո55.50291.376
Ճապոնիա4.746.88038.174
Թայվան650.90227.350
Հյուսիսային Կորեա25.0001000
Հարավային Կորեա1.898.76336.749
Մոնղոլիա17.8715.586

Բնակչություն խմբագրել

Արևելյան Ասիայի բնակչության ընդհանուր թիվը 1.5 միլիարդից ավելի է, որը կազմում է երկրագնդի բնակչության մոտ 22%-ը։ Տարածաշրջանի բնակչությունը բազմազգ է։ Միայն Չինաստանում ապրում է ավելի քան 50 ժողովուրդ` չինացիներ, ույղուրներ, մանջուրներ, մյաոներ։

Տարածաշրջանում բնակչությունը խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված:Բնակչության խտությունը հատկապես մեծ է Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում։ Միջին մակարդակի վրա է Չինաստանը և փոքր Մոնղոլիան։ Ճապոնիայի քաղաքներում ապրում է երկիրի ամբողջ բնակչության 79%-ը իսկ Կորեայի Հանրապետությունում` 83%-ը։ Սակայն տարածաշրջանի խոշորագույն երկիր Չինաստանի քաղաքներում բնակվում է երկրի ամբողջ բնակչության կեսը։

ՊետությունՊաշտոնական անվանումըՀայրենի ԱնվանումըՏարածքը կմ2ԲնակչությունԲնակ. խտությունը

մարդ կմ2

Մայրաքաղաք
ՉինաստանՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն中华人民共和国9.640.0111.373.000.000138Պեկին
ՀոնկոնգՀոնկոնգի հատուկ վարչական շրջան香港特別行政區1.1047.298.6006.390Հոնկոնգ
ՄակաոՄակաոյի հատուկ վարչական շրջան澳門特別行政區30642.90018.662Մակաո
ՃապոնիաՃապոնիա日本国377.930126.890.000337Տոկիո
ԹայվանՉինաստանի Հանրապետություն (Թայվան)中華民國(台灣)36.18823.468.748639Թայբեյ
Հյուսիսային ԿորեաԿորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն조선민주주의인민공화국120.53825.155.000198Փհենյան
Հարավային ԿորեաԿորեայի Հանրապետություն대한민국/大韓民國100.21051.482.816500Սեուլ
ՄոնղոլիաՄոնղոլիաМонгол Улс1.564.1003.041.6482Ուլան Բատոր

Կրոն խմբագրել

ԿրոնԳլխավոր գիրքՏեաակըՀետևորդներըՀիմնական էթնիկ խմբերըՊետությունները
ԴաոիզմԴաո Դե ՑզինԲազմաստվածություն303.320.000Խան, Զհուաներ, Հմոնգի,
ԿոնֆուցիականությունLun յույԲազմաստվածություն6.300.000Խան, Չասոն,
Սինո-ԲուդդայականությունԱդամանդի ՍուտրաՉունեն Աստված250.000.000Խան, Չասոն, Մանչժուրներ
Տիբեթերեն Բուդդայականությունանուտտարայոգա ՏանտրաՉունեն Աստված5.000.000Տիբեթցիներ,Մոնղոլներ,Մանչուներ
ՇամանությունՉկաՊիրմիտիվ50.000Մոնղոլոներ, Տիբեթցիներ
ՍինտոյականՉկաՊրիմիտիվ2.700.000Յամատո
ԻսլամՂուրանՄիաստվածություն24.690.000Ղրղզներ, Ղազախներ, Ույղուրների, Մոնղոլներ, Նայմաններ, Խան, Խուայցզու

Տոներ խմբագրել

ՏոնԱյլ անունըՕրացույցՕրԳրիգորյան օրացույցԳործողություններըԿրոնական արարողություններըՍնունդՊետություն
Չինական Նոր ՏարիԳարնանային փառատոնՉինականԱռաջին ամսվա առաջին օրըՀունվար 21- 20 փետրվարՀրավառություն,Նախնիներին երկրապագել։Երկրպագել ԱստվածներինՑզյաոցզի
Նոր ՏարիՅուանը ԴենԳրիգորյանՀունվարի 1Հունվարի 1Հրավառություն
Լապտերների փառատոնՆրբագույն ՅուանՉինականԱռաջին ամիս օր 15Հունվարի 25- 2 ՄարտԼապտերների ցուցահանդես և Դամբարարների մաքրում։
Քինմինգ փառատոնԳերեզմանի մաքրման օրԱրեգակնային15-րդ օրը մարտյան գիշերահավասարից հետոՓետրվարի 4 - Մարտ 6Նախնիների պաշտում և դամբարանների մաքրում։Սառը կերակուր
Վիշապանավակների տոնԴուանվուՉինականՀինգերորդ ամիս

օր 5

Ապրիլի 4 - 6Կրել գունավոր գծեր և ավտոմեքենա չվարել։Երկրպագել տարբեր աստվածների
Ուրվականի փառատոնՄիջին ՅուանՉինականՅոթերորդ ամիս

Օր 15

Նախնիների պաշտում և դամբարանների մաքրում
Լուսնի տոնՉինականՈւթերորդ ամիս

Օր 15

Ընտանիքի վերամիավորումՊաշտել աստվածուհի Լուսնին
Կրկնակի Իններորդ ՓառատոնԽորը ժխտումՉինականԻններորդ ամիս

Օր 15

Բարձրանալ լեռներԵրկրպագել տարբեր աստվածների
Յուան Ստորի փառատոնՉինականՏասերորդ ամիս

Օր 15

Նախնիների պաշտում և դամբարանների մաքրում։
Դեկ.23 փառատոնՓոքր նոր տարիՉինականՏասերկուերորդ ամիս

Օր 23

Տների մաքրում
Աշխատանքի միջազգային օրԳրիգորյանՄայիսի 1Մայիսի 1
Կանանց միջազգային տոնԳրիգորյանՄարտի 8Մարտի 8Հոգ տանել կանանց մասին

Կլիման խմբագրել

Տարածաշրջանի արևելքում կլիման մուսսոնային է` ամառային առատ տեղումներով:Տեղումների տարեկան քանակը հարավ-արևելքում հասնում է 1000-2000մմ-ի, իսկ Ճապոնական ու մյուս կղզիներում 2000-3000մմ-ի։

Գործակցություն խմբագրել

Ազատ առևտրի համաձայնագրեր խմբագրել

Համաձայնագրի անունըԿողմերըՈր առաջնորդի ժամանակԲնակցությունների սկսումՍտորագրման ամսաթիվըՄեկնարկըԸնթացիկ կարգավիճակը
Չինաստան-Հարավային Կորեա ՖՏԱ Սի Ցզինպին,Փակ Կըն ՀյեՄայիս, 2012թ.Հունիս 1,2015թ.Դեկտեմբեր 30 2015թ.Կատարում
Չինաստան-Ճապոնիա-Հարավային Կորեա ՖՏԱ Սի Ցզինպին,Շինզո ԱբեՄարտ 26. 2013թ.Ն/ՓՆ/ՓԲանակցություններ
Ճապոնիա-Մոնղոլիա ԵՊԱ Շինզո Աբե,Ծախիագիին Ելբեգդորջ-Փոտրվար 10 2015թ.-Կատարում
Չինաստան- Մոնղոլիա ՖՏԱ Սի Ցզինպին,Ծախիագիին ԵլբեգդորջՆ/ՓՆ/ՓՆ/ՓՊաշտոնապես առաջակվող
Մայր Ցամաք- Հոնկոնգ ՍԵՌԱ Ջիանգ Զեմին,Տունգ Չէ-հվա-Հունիս 29. 2003թ.-Կատարում
Մայր Ցամաք- Մակաո ՍԵՌԱ Ջիանգ Զեմին,Եդմունդ Հո-Հոկտեմբեր 18 2003թ.-Կատարում
Հոնկոնգ- Մակաո ՍԵՌԱ Քերի Լամ,Ֆերնանդո ՉուիՀոկտեմբեր 9, 2015թ.Ն/ՓՆ/ՓԲանակցությունների վարում
ՏՀՇՀ Հու Ձինթաո,Մա Յինգ-ջեոուՀունվար 26, 2010թ.Հունիս 29 2010թ.Օգոստոս 17 2010թ.Կատարում
ԽՆՀԾԱ( ՏՀՇՀ-ի հիման վրա) Սի Ցզինպին,Մա Յինգ-ջեոուՄարտ, 2011թ.Հունիս 21 2013թ.Ն/ՓՉեղյալ են հայտարարել
ԸՀՍՀ( ՏՀՇՀ-ի հիման վրա) Հու Ձինթաո,Մա Յինգ-ջեոուՓոտրվար 22, 2011թ.Ն/ՓՆ/ՓԴադարեցվել է
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Ասիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 32