ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ


ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ (անգլ.՝ FIFA Confederations Cup), միջազգային ֆուտբոլային առաջնություն ազգային հավաքականների համար, որն անցկացվում է չորս տարին մեկ։ Առաջնությանը մասնակցում են վեց կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) մայրցամաքային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը։

FIFA Confederations Cup
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
Ֆուտբոլային ասոցիացիաՖԻՖԱ
Հիմնվել է1992
Ակումբների քանակ8
Ներկայիս չեմպիոնԳերմանիա Գերմանիա (1-ին տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմԲրազիլիա Բրազիլիա (4 տիտղոս)
Պաշտոնական կայքՊաշտոնական կայք

2005 թվականից սկսած առաջնությունը անցկացվում է հաջորդ աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրում՝ որպես ավելի մեծ առաջնության անցկացման փորձ։ Այնուամենայնիվ, 2021 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը կտեղափոխվի 2022 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր Կատարից այլ ասիական երկիր, քանի որ անցկացման ամիսներին՝ հունիսին և հուլիսին Կատարում շատ շոգ է[1][2]։

Ներկայիս չեմպիոնը Գերմանիան է, որը հաղթել է 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Չիլիին։

Պատմություն և մանրամասներ խմբագրել

Առաջնությունը ի սկզբանե կազմակերպվում ու անցկացվում էր Սաուդյան Արաբիայում և կոչվում էր Ֆահդ թագավորի գավաթ։ Այն անցկացվել է 1992 և 1995 թվականներին, և այդ խաղարկություններին մասնակցել են Սաուդյան Արաբիայի հավաքականը և մի քանի մայրցամաքային չեմպիոններ։ 1997 թվականին ՖԻՖԱ-ն ստանձնեց առաջնության անցկացման կազմակերպումը և մրցաշարը վերանվանեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ։ Առաջնությունն սկսեց անցկացվել երկու տարին մեկ։

2005 թվականից Կոնֆեդերացիաների գավաթը սկսեց անցկացվել չորս տարին մեկ՝ աշխարհի առաջնության նախորդ տարում, իսկ մրցաշարն ընդունում էր աշխարհի առաջնության հյուրընկալող երկիրը։

Ընդհանրապես, Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցում են վեց կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) մայրցամաքային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը։ Եթե ինչ-որ երկիր համապատասխանում է կրիտերիաներից մեկից ավելիին (ինչպես Ֆրանսիան 2001 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին՝ որպես աշխարհի և Եվրոպայի չեմպիոն), ապա առաջնությանը մասնակցում է համապատասխան մայրցամաքային առաջնությանը երկրորդ տեղ գրաված թիմը։

Երեք դեպքերում ազգային թիմերը հրաժարվել են Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցությունից։ 1997 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելուց հրաժարվեց ԵՎՐՈ 1996-ի չեմպիոն Գերմանիան, և նրան փոխարինեց ԵՎՐՈ 1996-ի փոխչեմպիոն Չեխիայի հավաքականը։ 1998 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիան հրաժարվեց մասնակցել 1999 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին և փոխարինվեց 1998 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Բրազիլիայի կողմից՝ մրցաշարին մասնակցելու հնարավորություն ընձեռնելով 1997 թվականի Ամերիկայի գավաթի փոխչեմպիոն Բոլիվիայի հավաքականին։ 2003 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելուց հաջորդաբար հրաժարվեցին ԵՎՐՈ 2000-ի փոխչեմպիոն Իտալին և 2002 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գերմանիան, և մրցաշարին մասնակցելու հրավեր ստացավ 2002 թվականի աշխարհի առաջնությանը երրորդ տեղ զբաղեցրած Թուրքիայի հավաքականը։

Ձևաչափ խմբագրել

Առաջնությունը կազմված է չորսական թիմերից բաղկացած երկու խմբից։ Ամեն խմբում թիմերը խաղում են շրջանաձև համակարգով, այսինքն՝ ամեն թիմ մեկական հանդիպում է անցկացնում խմբի մյուս երեք թիմերի հետ։ Նույն կոնֆեդերացիայի երկրների հավաքականները չեն կարող նույն խմբում լինել, բացի այն դեպքից երբ մրցաշարին մասնակցում է երեք թիմ նույն կոնֆեդերացիայից, ինչպես 2017 թվականի խաղարկության ժամանակ, երբ առաջնությանը մասնակցում էին հյուրընկալող երկիր Ռուսաստանը, աշխարհի չեմպիոն Գերմանիան և Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան։

Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը խաղում են կիսաեզրափակչում։ Խմբի հաղթողը խաղում է մյուս խմբի երկրորդ տեղի հետ։ Խմբային փուլի որակավորման կանոնները հետևյալն են.

1) Միավորներ

2) Գոլերի տարբերություն

3) Խփած գոլեր

Եթե 2 կամ ավելի թիմ հավասար են վերը նշված 3 կրիտերիաներով, ապա նրանց տեղերը որոշվում են հետևյալ կերպ.

4) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում վաստակած միավորներով

5) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում գոլերի տարբերություն

6) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում խփած գոլեր

7) Արդար խաղի միավորներ

  • առաջին դեղին քարտ. բացասական 1 միավոր
  • երկրորդ դեղին քարտ (կարմիր քարտ). բացասական 3 միավոր
  • ուղիղ կարմիր քարտ. բացասական 4 միավոր
  • դեղին քարտ և ուղիղ կարմիր քարտ. բացասական 5 միավոր

8) Վիճակահանություն ՖԻՖԱ-ի կազմակերպչական կոմիտեի կողմից

Կիսաեզրափակչի հաղթողները խաղում են եզրափակչում, իսկ պարտվողները՝ երրորդ տեղի համար խաղում։ Փլեյ-օֆֆում ոչ ոքիի դեպքում թիմերը խաղում են լրացուցիչ ժամանակում, որը կազմված է 15-րոպեանոց երկու խաղակեսերից։ Եթե լրացուցիչ ժամանակից հետո հաղթողը չի որոշվում, թիմերը անցկացնում են հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար։

Արդյունքներ խմբագրել

Կոնֆեդերացիաների գավաթ խմբագրել

Առաջին երկու առաջնությունները կրում էին Ֆահդ թագավորի գավաթ անվանումը։ Հետագայում ՖԻՖԱ-ն ճանաչեց դրանք որպես Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկություններ[3]։

ՏարիԱնցկացման վայրըՉեմպիոնՀաշիվՓոխչեմպիոնԵրրորդ տեղՀաշիվՉորրորդ տեղԹիմերի քանակ
1992

Մանրամասն

 Սաուդյան Արաբիա  Արգենտինա3 : 1  Սաուդյան Արաբիա  Միացյալ Նահանգներ5 : 2  Կոտ դ'Իվուար4
1995 Մանրամասն  Սաուդյան Արաբիա  Դանիա2 : 0  Արգենտինա  Մեքսիկա1 : 1 ԼԺՀ
5 : 4 ՀՏՀ
 Նիգերիա6
1997

Մանրամասն

 Սաուդյան Արաբիա  Բրազիլիա6 : 0  Ավստրալիա  Չեխիա1 : 0  Ուրուգվայ8
1999

Մանրամասն

 Մեքսիկա  Մեքսիկա4 : 3  Բրազիլիա  Միացյալ Նահանգներ2 : 0  Սաուդյան Արաբիա8
2001

Մանրամասն

 Հարավային Կորեա

 Ճապոնիա

 Ֆրանսիա1 : 0  Ճապոնիա  Ավստրալիա1 : 0  Բրազիլիա8
2003

Մանրամասն

 Ֆրանսիա  Ֆրանսիա1 : 0 ԼԺՀ  Կամերուն  Թուրքիա2 : 1  Կոլումբիա8
2005

Մանրամասն

 Գերմանիա  Բրազիլիա4 : 1  Արգենտինա  Գերմանիա4 : 3 ԼԺՀ  Մեքսիկա8
2009

Մանրամասն

 Հարավաֆրիկյան Հանրապետություն  Բրազիլիա3 : 2  Միացյալ Նահանգներ  Իսպանիա3 : 2 ԼԺՀ Հարավային Աֆրիկա8
2013

Մանրամասն

 Բրազիլիա  Բրազիլիա3 : 0  Իսպանիա  Իտալիա2 : 2 ԼԺՀ
3 : 2 ՀՏՀ
 Ուրուգվայ8
2017

Մանրամասն

 Ռուսաստան  Գերմանիա1 : 0  Չիլի  Պորտուգալիա2 : 1 ԼԺՀ  Մեքսիկա8

Լավագույն քառյակում հայտնված թիմեր խմբագրել

ԹիմՀաղթողԵրկրորդ տեղԵրրորդ տեղՉորրորդ տեղ
 Բրազիլիա4 (1997, 2005, 2009, 2013)1 (1999)1 (2001)
 Ֆրանսիա2 (2001, 2003)
 Արգենտինա1 (1992)2 (1995, 2005)
 Մեքսիկա1 (1999)1 (1995)2 (2005, 2017)
 Գերմանիա1 (2017)1 (2005)
 Դանիա1 (1995)
 Միացյալ Նահանգներ1 (2009)2 (1992, 1999)
 Ավստրալիա1 (1997)1 (2001)
 Իսպանիա1 (2013)1 (2009)
 Սաուդյան Արաբիա1 (1992)1 (1999)
 Ճապոնիա1 (2001)
 Կամերուն1 (2003)
 Չիլի1 (2017)
 Չեխիա1 (1997)
 Թուրքիա1 (2003)
 Իտալիա1 (2013)
 Պորտուգալիա1 (2017)
 Ուրուգվայ2 (1997, 2013)
 Կոտ դ'Իվուար1 (1992)
 Նիգերիա1 (1995)
 Կոլումբիա1 (2003)
Հարավային Աֆրիկա1 (2009)

Վիճակագրություն խմբագրել

Լավագույն ռմբարկուներ խմբագրել

ԱռաջնությունԽաղացողԳոլեր
1992  Գաբրիել Բատիստուտա2
1995  Լուիս Գարսիա3
1997  Ռոմարիո7
1999  Ռոնալդինյո6
2001  Ռոբերտ Պիրես2
2003  Թիերի Անրի4
2005  Ադրիանո5
2009  Լուիս Ֆաբիանո5
2013  Ֆեռնանդո Տոռես5
2017  Տիմո Վերներ3

Լավագույն դարպասապահներ խմբագրել

ԱռաջնությունԽաղացող
2005  Օսվալդո Սանչես
2009  Թիմ Հովարդ
2013  Ժուլիո Սեզար
2017  Կլաուդիո Բրավո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «FIFA strips Qatar of Confederations Cup». CBC Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  2. FIFA.com (2015 թ․ փետրվարի 24). «Late-November/late-December proposed for the 2022 FIFA World Cup». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  3. FIFA.com. «FIFA Confederations Cup archive - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ» հոդվածին։