Օլլի Ալեքսանդեր

Օլլի Ալեքսանդեր (անգլ.՝ Oliver Alexander Thornton, հուլիսի 15, 1990(1990-07-15), Harrogate, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի երգիչ, դերասան, երաժիշտ, կոմպոզիտոր։ Օլլին Years & Years փոփ խմբի երգիչ է, մասնագիտացված է Էլէկտրոնիկ և փոփ ժանրերում։

Օլլի Ալեքսանդեր
անգլ.՝ Oliver Alexander Thornton
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1990(1990-07-15) (33 տարեկան)
ԾննդավայրHarrogate, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունHereford College of Arts?
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, դերասան, երգերի հեղինակ և հեռուստատեսային դերասան
ԱնդամությունYears & Years
 Olly Alexander Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օլլին ծնվել է 1990 թվականի հուլիսի 15-ին Անգլիայում։ Ծնողները ամուսնալուծվել են երբ նա 13 տարեկան էր։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է մայրը։ Օլլի մայրը՝ Վիկի Տորնտոն, Կոլֆորդ քաղաքի երաժշտական փառատոնի հիմնադիրներից մեկն է։ Օլլին Ալեքսանդերը նախնական կրթությունը ստացել է Կոլֆորդ քաղաքի Սենտ Ջոն դպրոցում, իսկ հետագայում սովորել է Մոնմուտում։ Ավարտելուց հետո սովորել է Հերֆորդ համալսարանի արվեստի բաժնում[2]։ Օլլին Years & Years փոփ խմբի անդամ է։ Բացի Օլլի Ալեքսանդերից, խմբում կան այլ մարդիկ՝ բասիստ Մայք Գոլդորթի և սինթեզահար Էմրե Թյուրքմեն։ Բացի այս ամենի, Օլլին նկարվել է նաև ֆիլմերում, Բեն Ուիշոույի հետ միասին խաղացել թատրոններում, ով նույնպես նկարվել է Years & Years խմբի Real երգի տեսահոլովակում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

ՏարիԱնվանումԲնօրինակը անունԴեր
2008«Սամերհիլլ» դպրոցըSummerhillՆեդ
2009Պայծառ աստղBright StarԹոմ Կիտս
2009ՏանջվողըTormentedՋեյսոն Բենկս
2009Մուտք դեպի դատարկությունEnter the VoidՎիկտոր
2009ՓոշիDustԷլիաս
2010Հուլիվեր ճանապարհորդությունըGulliver’s TravelsԱրքայազն Ավգուստ
2010Ուտեստը և գդալըThe Dish & the SpoonԲոյ
2012Լավ եղանակ հարսանիքի համարCheerful Weather for the WeddingԹոմ
2012Մեծ ակնկալիքներGreat ExpectationsՀերբերտ Պոկետ
2013Ուիկ էնդտ փարիզումLe Week-EndՄայքլ
2014Աստված, օգնիր աղջկանGod Help the GirlՋեյմս
2014Բունտարարի ակումբըThe Riot ClubԹոբի Մեյթլենդ
2015Զվարճալի նապաստակFunny BunnyԹիթի

Հեռուստասերիալ խմբագրել

ՏարիԱնվանումԴերԴրվագ
2009ԼյուիսՀեյդեն Վիշարտ«Allegory of Love»
2011ՏեսիլքներՀարկ
2013ՄոլոկոսներըՋեյկոբ«Skins Pure»
2014Սարսափ հեքիաթներՖոնտոն«Resurrection» и «Demimonde»

Անձնական կյանք խմբագրել

Օլլին գեյ է[3]։ Որոշ ժամանակ հանդիպում էր Clean Bandit էլէկտրո-խմբի ջութակահար Նիլ Միլանի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.standard.co.uk/culture/music/hot-kids-on-the-block-years-years-interview-10013172.html
  2. «Olly Alexander from Years & Years». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Fronted by out gay singer Olly Alexander, Years & Years have gripped the electronica music scene with a sound that is at once familiar and fresh
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլլի Ալեքսանդեր» հոդվածին։