Քրիստոֆեր Ռիվ

համայնք Ֆրանսիայի Օկսիտանիա մարզի Ավերոն գավառում

Քրիստոֆեր Դ'Օլե Ռիվ (անգլ.՝ Christopher D'Olier Reeve, սեպտեմբերի 25, 1952(1952-09-25)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4] - հոկտեմբերի 10, 2004(2004-10-10)[5][1][2][…], Կիսկո լեռ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր, Էմմի մրցանակի դափնեկիր, հասարակական գործիչ։

Քրիստոֆեր Ռիվ
անգլ.՝ Christopher Reeve
Ծնվել էսեպտեմբերի 25, 1952(1952-09-25)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք[4]
Մահացել էհոկտեմբերի 10, 2004(2004-10-10)[5][1][2][…] (52 տարեկան)
Մահվան վայրԿիսկո լեռ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Կոռնելի համալսարան, Princeton Day School? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնունիտարական ունիվերսալություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, հնչյունավորող, դերասան, ռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
Ծնողներհայր՝ Ֆրենկլին Ռիվ, մայր՝ Բարբարա Լեմ
Ամուսին(ներ)Դանա Ռիվ
Պարգևներ և մրցանակներ
christopherreeve.org

Կենսագրություն խմբագրել

Ռիվը ծնվել է Նյու Յորք քաղաքում, լրագրողուհի Բարբարա Պիտնիի և բանաստեղծ-վիպասան Ֆրանկլին Դ'Օլե Ռիվի (1928 -2013 թթ.) ընտանիքում։ Քրիստոֆերի երկու ծնողների նախնիները եղել են անգլիացիներ և Ամերիկա են եկել 1600-ական թվականներին։ Քրիստոֆերի հոր պապը՝ Ֆրանկլին Դ'Օլեն (1877-1953 թթ.), 1919-1920 թվականներին եղել է Ամերիկյան լեգեոնի առաջին հրամանատարներից, իսկ պապը՝ Ռիչարդ Հենրի Ռիվը եղել է «Prudential Financial» ամերիկյան ապահովագրական և ներդրումային ընկերության գլխավոր տնօրենը ավելի քան 25 տարի։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ցողունային բջիջների հետազոտությունների մասին կոնֆերանսում, 2003 թվական

Քրիստոֆեր Ռիվը համաշխարհային համբավ է ձեռք բերել 1978 թվականին՝ նկարահանվելով «Սուպերմեն» ֆիլմում։ Նրա մնացած ֆիլմերը մնացել են ավելի քիչ տեսանելի։ Ֆիլմի նկարահանումներից բացի նա խաղացել է թատրոնում, մասնակցել է մի շարք հանրային և գիտական ծրագրերի, բարեգործական միջոցառումների և տարբեր երկրներում մասնակցել արվեստագետների աջակցության, շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված ծրագրերի։ Երեխաների և մարդու իրավունքների պաշտպանության գործում համագործակցել է «Միջազգային համաներում» (անգլ.՝ «Amnesty International») կազմակերպության հետ։

Քրիստոֆեր Ռիվը Ռոնալդ Ռեյգանի հետ, 1983թ․

Ռիվը եղել է հեծանվորդ, ջրասուզորդ, զբաղվել է առագաստասպորտով, նվագել է դաշնամուր, երկու անգամ միայնակ փոքրիկ ինքնաթիռով թռչել է Ատլանտյան օվկիանոսի վրայով։

1995 թվականի մայիսի 27-ին Վիրջինիա նահանգում ընկել է ձիուց, ինչի հետևանքով կոտրվել է ողնաշարը։ Բժիշկները չեն կարողացել նրան ոտքի կանգնեցնել և նա մնացել է հաշմանդամ։ Նա չէր կարողանում ինքնուրույն շնչել, խոսում էր հատուկ սարքի միջոցով։ Դրանից հետո նա իրեն նվիրեց վերականգնողական թերապիայի և կնոջ հետ միասին բացեց հաշմանդամների համար ինքնուրույն ապրելու կենտրոն։ Չնայած այդ ամենին Քրիստոֆեր Ռիվն աշխատել է հեռուստատեսությունում, նկարահանվել է ֆիլմերում և զբաղվել հասարակական գործունեությամբ։

Մահացել է 2004 թվականի հոկտեմբերի 10-ին սրտի կաթվածից[7]։

Ընտանիք խմբագրել

Ռիվն ամուսնացել է 1992 թվականի ապրիլին Դանե Մորոզինայի հետ։ Նույն թվականի հունիսին ծնվել է նրանց որդին՝ Ուիլյամը։ Ռիվը բացի այդ ունի ևս երկու երեխա Գայ Էկստոնից՝ Մեթյուն ( 1979 թ.) և Ալեքսանդրան (1983 թ.)։ 2015 թվականի հունիսի 13-ին Ալեքսանդրան որդի է ունեցել, որին անվանել էն Քրիստոֆեր Ռասսել Ռիվ Ջիվենս՝ ի պատիվ պապին[8]։

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

ՏարեթիվԱնվանումԴեր
1974Մեծ ներկայացումներըսպա
1974—1976«Կյանքի սերը»Բեն Հարպեր
1975«The Wide World of Mystery»դերասանի անունն անհայտ է
1978«Սուպերմեն»[9]Սուպերմեն, Կլարկ Կենտ
1980«Սուպերմեն-2»Սուպերմեն, Կլարկ Կենտ
1980«Ժամանակին ինչ-որ մի տեղ»Ռիչարդ Կոլլեր
1982«Մահացու ծուղակ»Կլիֆֆորդ Անդերսոն
1982«Մոնսենյոր»Ջոն Ֆլայերտի հայրը
1983«Սուպերմեն-3»Սուպերմեն, Կլարկ Կենտ
1984«Բոստոնցիները»Բեյզիլ Ռենսոմ
1985«Ավիատորը»Էդգար Էնսկոմբ
1985«Աննա Կարենինա»կոմս Վռոնսկի
1987«Փողոցային տղան»Ջոնատան Ֆիշեր
1987«Սուպերմեն-4, Պայքար խաղաղության համար»Սուպերմեն, Կլարկ Կենտ
1988«Ալիքների անջատում»Բլեյն Բենգեմ
1988«Մեծ փախուստ 2․ Անորոշ պատմություն»մայոր Ջոն Դոջ
1990«Վարդը և շնագայլը»Ալան Պինկերտոն
1991«Երազներ մահվան մասին»Ջորջ Ուեստֆիլդ
1992«Էյվոնլի ճանապարհը»Ռոբերտ Ռեզերֆորդ
1992«Մղձավանջ կեսօրին»Շոն
1993«Ծովագայլը»Խամֆրի Վան Վեյդեն
1993«Ֆրեյզերը»Լեոնարդ
1993«Փառքի առավոտ»Ուիլլ Պարկեր
1993«Մնացած օրը»Ջեկ Լյուիս
1995«Սև անտառ»Ալան Ջոնսոն
1995«Արյունոտ ձի»Ալան Ջոնսոն
2003«Փորձաշրջան»Կեվին Հիլի
2003-2004«Սմոլվիլի գաղտնիքը»դոկտոր Վիրջիլ Սվոնն

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119541599 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.guardian.co.uk/society/2004/oct/12/health.film
  6. https://laskerfoundation.org/award/public-service/
  7. Прощай, Супермен!
  8. «Alexandra Reeve Givens Welcomes Son Christopher Russel» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. Супермен
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Ռիվ» հոդվածին։