Ուիլյամ Մոուզլի

Ուիլյամ Մոուզլի (անգլ.՝ William Peter Moseley, ապրիլի 27, 1987(1987-04-27)[1], Sheepscombe, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Հայտնի է Փիթեր Փևենսիի դերով «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» և «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» ֆիլմերում։

Ուիլյամ Մոուզլի
Ծնվել էապրիլի 27, 1987 (37 տարեկան)
ԾննդավայրՇիփսքոմբ, Անգլիա, Մեծ Բրիտանիա
ԿրթությունWycliffe College?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1998 - այժմ
Ուիլյամ Մոուզլի՝ Վիքիպահեստ

Մանկությունը և կրթությունը խմբագրել

Ուիլյամ Մոուզլին ծնվել է Շօփսքոմբում, Անգլիայում[2]։ Հայրը Փիթեր Մոուզլին է (կինոգործիչ)[2][3], իսկ մայրը՝ Ջուլիետ Մոուզլին։ Ուիլյամն ունի կրտսեր եղբայր և քույրէ Բենջամինը և Դեյզին։ Մոուզլին հաճախել է Շիփսքոմբի հիմնական դպրոցը (անգլ.՝ Sheepscombe County Primary School 1991 թվականից 1998 թվականը և շարունակել է ուսումը «Վայքլիֆֆ» քոլեջում (անգլ.՝ Wycliffe College), ապա «Մարլինգ» տղաների դպրոցում (անգլ.՝ Marling School)[2]:

Կարիերա խմբագրել

«Նարնիայի ժամանակագրություններ» խմբագրել

2003 թվականին Ուիլյամը ստացել է Փիթեր Փևենսիի դերը Քլայվ Սթեյփլս Լյուիսի «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ստեղծագործության էկրանավորման մեջ[2]։ Մոուզլին նկարահանվում է այդ ֆիլմի շարունակության՝ «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» ֆիլմում 2008 թվականին[2][4]։ 2010 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմում նա խաղում է միայն դրվագում։

2012 — այժմ խմբագրել

2012 թվականին Ուիլյամ Մոուզլին խաղացել է «Ընկալում» ամերիկյան հեռուստասերիալի դրվագներից մեկում։ 2014 թվականին դերասանը ստացել է արքայազն Լիամ Հենսթրիջի դերը «Արքայական ընտանիքի անդամներ» սերիալում[5]։ 2015 թվականին խաղացել է Բրենթ Ռայան Գրինի «Քող» ֆիլմում[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1998ֆՍիդրը Ռոզիի հետCider with Rosieհավեյլալ[2][3]
2002ֆՄինչ հանդիպում, պարոն ՉիփսGoodbye, Mr. ChipsՖորեսթեր
2005ֆՆարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանըThe Chronicles of Narnia: The Lion, the Witch and the WardrobeՓիթեր Փևենսի
2008ֆՆարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն ԿասպիանըThe Chronicles of Narnia: Prince CaspianՓիթեր Փևենսի
2010ֆՆարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողըThe Chronicles of Narnia: The Voyage of the Dawn TreaderՓիթեր Փևենսի
2011ֆԴոն Չիդլը՝ Կապիտան ՄոլորակDon Cheadle Is Captain PlanetՈւիլեր
2012ֆՄիջնապատPartitionՔեմերոն Էյնսվորթ
2012սԸնկալումPerceptionարքայազն Կարլ Խասսե
2012ֆԸնտրությունThe SelectionԱսփեն Լեդժեր
2013ֆՎազիրRunԴենիել Լոմբարդի
2014ֆԼուռ սարThe Silent Mountain Անդրեաս Գրուբեր
2014ֆMargarita with a StrawՋարեդ
2014ֆԱՆտոմս ուղևորThe StowawayՀերի Քրոս
2015-2016սԱրքայական ընտանիքի անդամներThe Royalsարքայազն Լիամ Հենսթրիջ
2015ֆՔողThe VeilԷյսել
2016ֆԸնկերանալու հայտFriend RequestԹայլեր

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

ՏարիՄրցանակաբաշխությունԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
2006ՍատուրնԵրիտասարդ դերասանի լավագույն կատարում«Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը»Առաջադրված
CAMIEԼավագույն կատարում ֆիլմում. երիտասարդ դերասանական կազմՀաղթանակ
Երիտասարդ դերասանԼավագույն կատարում ֆիլմում (կատակերգություն կամ դրամա). երիտասարդ դերասանի առաջատար դերԱռաջադրված
2008Nickelodeon UK Kids' Choice AwardsՖիլմի սիրելի դերասան«Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը»Հաղթանակ
2009Երիտասարդ դերասանԼավագույն կատարում ֆիլմում. երիտասարդ դերասանական կազմԱռաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Nikkhah, Roya (2008 թ․ հուլիսի 3). «William Moseley on Prince Caspian». The Telegraph. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 «The Boys Of 'Narnia'». CBS News. 2005 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Scott, A. O. (2008 թ․ մայիսի 16). «Out of the Wardrobe, Into a War Zone». The New York Times. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Young Hollywood wants to 'Change the Odds' with cancer PSA». USA Today. 2010 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «First Look At Actors William Moseley And Serinda Swan In 'The Veil'». Knowshi Magazine. 2014 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մոուզլի» հոդվածին։