Ներատոմային մասնիկ

Ներատոմային մասնիկ, մասնիկ, որի չափերը փոքր են ատոմի չափերից[1]։ Ներատոմային մասնիկները լինում են երկու տիպի՝ տարրական, որոնք ըստ արդի տեսության բաղկացած չեն այլ մասնիկներից, և բաղադրյալ[2]։ Ուսումնասիրվում են տարրական մասնիկների ֆիզիկայում և միջուկային ֆիզիկայում։

Ատոմի կազմի մեջ մտնող ներատոմային մասնիկներից են էլեկտրոնը, նեյտրոնը, պրոտոնը։ Պրոտոնը և նեյտրոնը կազմված են քվարկներից։

Պատմություն խմբագրել

«Ներատոմային» (անգլ.՝ subatomic ենթաատոմային) մասնիկ տերմինը 1960֊ականների ռետրոնիմ է՝ տարբերակելու համար մեծ թվով բարիոնները և մեզոնները (որոնք ներառում են հադրոնները) այն մասնիկներից, որոնք իսկապես տարրական են։ Դրանից առաջ հադրոնները սովորաբար համարվում էին տարրական մասնիկներ, քանի որ նրանց կազմությունը հայտնի չէր։

Բացահայտված կարևոր ներատոմային մասնիկներից են՝

ՄասնիկԿազմությունՏեսությունԲացահայտումՆշումներ
Էլեկտրոնտարրական (լեպտոն)Ջորջ Ստոնի (1874)Ջոզեֆ Ջոն Թոմսոն (1897)Տարրական լիցքի նվազագույն միավորը, որի համար Ստոնին 1891 թվականին անվանում առաջարկեց[3]։
Ալֆա մասնիկբաղադրյալ (ատոմական միջուկ)չի եղելԷռնեստ Ռեզերֆորդ (1899)Ապացուցել են Ռեզերֆորդը և Թոմաս Ռոյդսը 1907 թվականին՝ հելիումի միջուկի համար։
Ֆոտոնտարրական (քվանտ)Մաքս Պլանկ (1900)Ալբերտ Այնշտայն (1905)
կամ Էռնեստ Ռեզերֆորդը (1899)՝ որպես γ ճառագայթներ
Անհրաժեշտ էր թերմոդինամիկայում սև մարմնի ճառագայթման խնդիրը լուծելու համար։
Պրոտոնբաղադրյալ (բարիոն)Վաղուց հայտնիԷռնեստ Ռեզերֆորդ (1919, հրապարակվել է 1920)1H-ի միջուկը
Նեյտրոնբաղադրյալ (բարիոն)Էռնեստ Ռեզերֆորդ (մոտ 1918)Ջեյմս Չեդվիկ (1932)Երկրորդ նուկլոնը
Հակամասնիկներ Պոլ Դիրակ (1928)Կառլ Անդերսոն (պոզիտրոն, 1932)Այժմ բացատրվում է CPT սիմետրիայով։
Պիոններբաղադրյալ (մեզոններ)Հիդեկի Յուկավա (1935)Սեզար Լատես, Ջուզեպե Օկիալինի (1947), Սեսիլ ՓաուելԲացատրում է նուկլոնների միջև գործող միջուկային ուժերը։ Հայտնաբերված առաջին մեզոնն է (ըստ արդի սահմանման)
Մյուոնտարրական (լեպտոն)չի եղելԿառլ Անդերսոն (1936)Առաջին անուն ստացած մեզոնը․ այժմ համարվում է լեպտոն։
Կաոններբաղադրյալ (մեզոններ)չի եղել1947Հայտնաբերվել է տիեզերական ճառագայթներում։ Առաջին տարօրինակ մասնիկն է։
Լամբդա բարիոններբաղադրյալ (բարիոն)չի եղելՄելբուռնի համալսարան0, 1950)[4]Հայտնաբերված առաջին հիպերոնն է։
Նեյտրինոտարրական (լեպտոն)Վոլֆգանգ Պաուլի (1930), անվանումն ստացել է Էնրիկո ՖերմիիցԿլայդ Քաուան, Ֆրեդերիկ Ռայնեսe, 1956)Լուծում են բետա տրոհման էներգիական սպեկտրի խնդիրը։
Քվարկներ
(u-քվարկ, d-քվարկ, s-քվարկ)
տարրականՄարի Գել-Ման, Ջորջ Ցվայգ (1964)Մասնավոր փորձնական ապացույց քվարկային մոդելի համար չկա։
Հմայիչ քվարկ c-քվարկտարրական (քվարկ)19701974
հատակ-քվարկ (b-քվարկ)տարրական (քվարկ)19731977
Թույլ տրամաչափային բոզոններտարրական (քվանտ)Շելդոն Գլեշոու, Սթիվեն Վայնբերգ, Աբդուս Սալամ (1968)ՑԵՌՆ (1983)Հատկությունները ստուգվել են 1990-ականներին։
վերև-քվարկ (t-քվարկ)տարրական (քվարկ)19731995Չի հադրոնացնում, բայց անհրաժեշտ է ստանդարտ մոդելն ավարտելու համար։
Հիգսի բոզոնտարրական (քվանտ)Պետեր Հիգս և այլք (1964)ՑԵՌՆ (2012)Ենթադրվում է, որ հաստատվել է 2013 թվականին։ Առավել վկայություններ են ստացվել 2014-ին[5]
Տետրաքվարկբաղադրյալ?Zc(3900), 2013, հաստատված է որպես տետրաքվարկՀադրոնների նոր դաս է։
ԳրավիտոնՏարրական (քվանտ)Ալբերտ Այնշտայն (1916)Հայտնաբերված չէԳրավիտացիոն ալիքների (նույնպես հիպոթետիկ) մեկնաբանությունը որպես մասնիկ վիճելի է։
Մագնիսական մոնոպոլտարրական (չդասակարգված)Պոլ Դիրակ (1931)Հայտնաբերված չէ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Subatomic particles». NTD. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  2. Bolonkin, Alexander (2011). Universe, Human Immortality and Future Human Evaluation. Elsevier. էջ 25. ISBN 9780124158016.
  3. Klemperer, Otto (1959). Electron Physics: The Physics of the Free Electron. Academic Press.
  4. Որոշ աղբյուրներ, ինչպես օրինակ The Strange Quark նշում են 1947 թվականը։
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.