Նարուհիտո
Նարուհիտո (ճապ.՝ 徳仁, փետրվարի 23, 1960[1][2][3], Չիյոդա, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա), Ճապոնիայի կայրսը` սկսած 2019 թվականի մայիսի 1-ից[7][8][9], ով հաջորդում է իր հորը՝ Ակիհիտոյին[7][10]։ Ըստ ճապոնական թագաժառանգման ավանդական կարգի` նա աշխարհի ամենահին միապետութան 126-րդ կայսրն է։ Նա նաև առաջին կայսրն է, ով ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[11][12]։ Իր ղեկավարման ժամանակաշրջանը կոչվում է Ռեյվա[8]։
Նարուհիտո | |
---|---|
Ծնվել է՝ | փետրվարի 23, 1960[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Չիյոդա, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Տոհմ | Ճապոնիայի կայսերական տուն[4] |
միապետ և ազնվական | |
Շրջանավարտ | Gakushūin?, Գաքուշուինի համալսարան (մարտ 1982) և Մերթոն քոլեջ (1986) |
Հայր | Ակիհիտո[4] |
Մայր | Միտիկո[4] |
Երեխաներ | Այկո[4] |
Հավատք | սինտոիզմ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Վաղ կյանք խմբագրել
Նարուհիտոն ծնվել է 1960 թվականի փետրվարի 23-ին ժամը 16:15-ին Տոկիոյի կայսերական հիվանդանոցում[13]։ Նա հետագայում նշել է, որ ծնվել է ախոռում[14]։ Նրա մայրը փոխեց սեփական հավատքը կաթոլիկությունից սինտոիզմ։ Նախքան Նարուհիտոյի ծնունդը այն ժամանակվա թագաժառանգ արքայազն Ակիհիտոյի և Միչիկո Շոդայի նշանադրությունը (հետագայում Միտիկո) մեծ ընդդիմության արժանացավ ավանդապաշտ խմբերի կողմից, քանի որ Միտիկոն սերում էր կաթոլիկների ընտանիքից[15]։ Չնայած նա երբեք չէր մկրտվել, նա սովորել է կաթոլիկ դպրոցում և ինչպես երևում էր, կիսում էր իր ծնողների հավատքը։ Խոսակցություններ էին պտտվում, որ կայսրուհի Կոջունը դեմ էր նշանադրությանը։ 2000 թվականին Կոջուն Կայրուհու մահից հետո Reuters-ը հայտարարեց, որ նա եղել է իր որդու ամուսնությանը ամենից շատ դեմ եղողներից մեկը և 1960-ականներին նա հասցրել է իր հարսին և թոռներին դեպրեսիայի՝ անընդհատ մեղադրելով հարսին, որ նա չի համապատասխանում իր որդուն[16]։
Կրթություն խմբագրել
Երբ Նարուհիտոն 4 տարեկան էր, նա սկսել է հաճախել էլիտար Գակուշին կրթահամալիրը, որտեղ ճապոնացի էլիտար շատ ընտանիքների և մեծահարուստների երեխաներն էին հաճախում[17]։ Հասուն տարիքում Նարուհիտոն անդմակցում է աշխարհագրական ակումբին[18]։ Նարուհիտոն ավարտում է Գակուշին կրթահամալիրը 1982 թվականի մարտին պատմության բակալավրի աստիճանով[19]։ Նույն տարվա հուլիսին նա սկսում է անգլերենի եռամսյա ինտենսիվ դասընթաց, մինչև Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանի Մերթոնի քոլեջը ընդունվելը[20],, որտեղ նա սովորել է մինչև 1986 թվականը, չնայած Նարուհիտոն չպաշտպանեց իր թեզը մինչև 1989 թվականը[21]։
Անձնական կյանքը խմբագրել
Ամուսնություն խմբագրել
Իր կնոջ՝ Մասակա Օվադայի հետ Նարուհիտոն առաջին անգամ հանդիպել է 1986 թվականի նոյեմբերին Իսպանական դքսուհու տանը թեյելիս[22][23]։ 1993 թվականի հունիսի 19-ին նրանք նշանադրվեցին։ Հարսանիքը տեղի ունեցավ հունիսի 9-ին կայսերական Սիտնոյի պալատում, որին մասնակցեցին 800-ից ավել հյուրեր` ներառյալ եվրոպական արքայական շատ տոհմերի ներկայացուցիչներ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.bbc.com/news/world-asia-48101637
- ↑ http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ 7,0 7,1 Osaki, Tomohiro (2017 թ․ դեկտեմբերի 1). «Japan sets date for Emperor Akihito's abdication as April 30, 2019». The Japan Times. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 8,0 8,1 «Japan reveals name of new imperial era». BBC News. 2019 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Richarz, Allan (2019 թ․ մարտի 30). «Celebrating 'Platinum Week' in Japan». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին – via NYTimes.com.
- ↑ «Japan sets date for emperor's abdication». BBC News. 2017 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Enjoji, Kaori (2017 թ․ դեկտեմբերի 1). «Japan Emperor Akihito to abdicate on April 30, 2019». CNN. Tokyo. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Kyodo, Jiji (2017 թ․ դեկտեմբերի 3). «Japan's publishers wait in suspense for next era name». The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «浩宮徳仁親王(現皇太子)誕生». Mainichi Shimbun. 1960 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Hills 2006, էջ. 69
- ↑ Bix, Herbert P. (2000). Hirohito and the Making of Modern Japan (անգլերեն). New York: Harper Collins. էջեր 661. ISBN 978-0-06-019314-0.
- ↑ «Japan's Dowager Empress Dead At 97». CBS News. 2000 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Hills 2006, էջեր. 77–78
- ↑ Hills 2006, էջ. 79
- ↑ Hills 2006, էջ. 81
- ↑ Hills 2006, էջեր. 142–143, 152
- ↑ Hills 2006, էջեր. 144–145
- ↑ Fitzpatrick, Beth Cooney (2011 թ․ հունվարի 21). «Great Royal Weddings: Princess Masako and Crown Prince Naruhito». Stylelist. AOL. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Hills 2006, էջ. 150
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարուհիտո» հոդվածին։ |