CNN (արտասանվում է՝ Սի-էն-էն), ամերիկյան կաբելային լրատվական հեռուստաընկերություն, հիմնվել է Թեդ Թըրների կողմից 1980 թ. հունիսի 1-ին[1][2]։ Հանդիսանում է «Turner Broadcasting System» ընկերության ստորաբաժանումը, որը պատկանում է «Time Warner» հզոր կոնգլոմերատին[3]։ CNN-ը առաջինը աշխարհում ներկայացրեց 24-ժամյա լուրերի հեռարձակումը[4], և ԱՄՆ-ում ստեղծված առաջին զուտ լրատվական հեռուստաալիքն է[5]։ Հեռուստաալիքը եթեր հեռարձակվում է Ատլանտա քաղաքում գտնվող իր կենտրոնից, նաև Նյու Յորքի և Վաշինգտոնի ստուդիաներից։ 2005 թ. հունիսի 1-ի դրությամբ CNN ընկերության կազմում կար 14 տարբեր լրատվական կաբելային և արբանյակային ալիքներ, 2 ռադիոկայան, 6 վեբ-կայք և 37 արտասահմանյան գրասենյակ։ CNN լուրերը տարածվում են 38 տիեզերական արբանյակների կողմից և հասանելի են 200 միլիոն տներում, աշխարհի 212 երկրներում և տարածքներում։ CNN հեռուստաալիքը առաջատարն է ԱՄՆ լրատվական ալիքների միջից՝ 2010 թ. օգոստոսի դրությամբ ալիքը հասանելի ե եղել երկրի 100 միլիոն տնային տնտեսություններում[6]։ Դիտողների քանակով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում, զիջելով BBC բրիտանական հեռուստաընկերությանը, որի BBC World միջազգային լրատվական հեռուստաալիքը ունի գրեթե 1,5 անգամ ավելի շատ դիտորդներ (278 միլիոն տնային տնտեսություն)։

CNN
The Cable News Network
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Հեռարձակման գոտիԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
 Կանադա
Հեռարձակման լեզուանգլերեն
Հեռարձակման սկսման թվական1980
ՀիմնադիրԹեդ Թըրներ
ՍեփականատերTurner Broadcasting System, Inc.
🌐www.cnn.com

Հեռուստաընկերության միջազգային՝ CNN International ալիքը հեռարձակվում է Երևանում և մերձակա մարզերում՝ 56-րդ դեցիմետրային ալիքով։

CNN բյուրոներ խմբագրել

  • Հաստ շրիֆտով նշված են բյուրոները, որոնք գործում են հեռուստաընկերության ստեղծման օրվանից։
CNN ընկերության մասնաշենքը Նյու Յորքում

Ամերիկյան բյուրոներ խմբագրել

Միջազգային բյուրոներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Reese Schonfeld Bio. MeAndTed.com (հունվարի 29, 2001)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  2. Charles Bierbauer, CNN senior Washington correspondent, discusses his 19-year career at CNN. CNN.com (May 8, 2000).
  3. «Time Warner: Turner Broadcasting». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  4. CNN changed news – for better and worse - Taipei Times
  5. In 20 years, CNN has changed the way we view the news - Cincinnati Enquirer
  6. «title=This date in deal history: CNN begins broadcasting - Deal Magazine». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CNN» հոդվածին։