Յասին Մերյա

Յասին Մերյա (արաբ․՝ ياسين مرياح‎‎, հուլիսի 2, 1993(1993-07-02)[1], Թունիս, Թունիս), թունիսցի ֆուտբոլիստ, «Սֆակսեն» ակումբի և Թունիսի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Յասին Մերյա
ياسين مرياح
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Թունիս
Ծննդյան ամսաթիվհուլիսի 2, 1993(1993-07-02)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԹունիս, Թունիս
Հասակ183 սմ
Քաշ75 կգ
ԴիրքԿիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԹունիս Սֆակսեն
Համար23
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2013-2015Թունիս Մետլաուի27 (0)
2015-մ.հ.Թունիս Սֆակսեն81 (6)
Ազգային հավաքական
2015Թունիս Թունիս (մինչև 23)5 (1)
2015-մ.հ.Թունիս Թունիս20 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել
Մերյան Թունիսի հավաքականի կազմում

Մերյան իր կարիերան սկսել է «Մետլաուի» ակումբում։ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին «Համամ Լիֆի» դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը Թունիսի առաջնությունում[2]։ 2015 թվականի սկզբում Մերյան տեղափոխվել է «Սֆակսեն» ակումբ։ Փետրվարի 18-ին «Ջերբայի» դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[3]։ Փետրվարի 28-ին «Լա Մարսա» ակումբի դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլը «Սֆակսենի» կազմում[4]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2015 թվականին Մերյան Թունիսի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Աֆրիկայի գավաթի մինչև 23 տարեկանների խաղարկությանը Սենեգալում։ Մրցաշարում նա խաղացել է Զամբիայի[5], Սենեգալի[6] և Հարավաֆրիկյան Հանրապետության[7] հավաքականների դեմ։

2015 թվականի հունիսի 13-ին Մարոկկոյի հավաքականի դեմ խաղում Մերյան կատարել է իր նորամուտը Թունիսի հավաքականում։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[8]։

2018 թվականին Մերյան մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է ընդդեմ Անգլիայի[9], Բելգիայի[10] և Պանամայի[11] հավաքականների։

Գոլերը Թունիսի հավաքականում

խմբագրել
#ԱմսաթիվՎայրՀակառակորդՀաշիվԱրդյունքՄրցաշար
01.1 սեպտեմբերի, 2017Օլիմպիական մարզադաշտ, Ռադես Թունիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն1:02:12018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Համամ Լիֆ VS. Մետլաուի 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—12—29.
  3. «Ջերբա VS. Սֆակսեն 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015—02—18.
  4. «Լա Մարսա VS. Սֆակսեն 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015—02—28.
  5. «Զամբիա (մինչև 23) VS. Թունիս (մինչև 23) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 28.
  6. «Թունիս (մինչև 23) VS. Սենեգալ (մինչև 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 1.
  7. «ՀԱՀ (մինչև 23) VS. Թունիս (մինչև 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 4.
  8. «Թունիս VS. Կոնգոյի ԴՀ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017—09—01.
  9. «Թունիս VS. Անգլիա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—18.
  10. «Բելգիա VS. Թունիս 5:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—23.
  11. «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—28.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասին Մերյա» հոդվածին։