Մարկ Տայմանով

Մարկ Եվգենևիչ Տայմանով (ռուս.՝ Марк Евгеньевич Тайманов, փետրվարի 7, 1926(1926-02-07)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - նոյեմբերի 28, 2016(2016-11-28)[3][1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4][5]), խորհրդային և ռուս շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1945, 1991), ԽՍՀՄ չեմպիոն (1956), աշխարհի առաջնության հավակնորդ, Լենինգրադի հնգակի չեմպիոն (1948, 1950, 1952, 1961, 1973), Եվրոպայի քառակի չեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, հանրահայտ դաշնակահար։

Մարկ Տայմանով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1926(1926-02-07)[1]
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էնոյեմբերի 28, 2016(2016-11-28)[3][1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4][5]
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Մասնագիտությունշախմատիստ, դերասան, դաշնակահար, ոչ գեղարվեստական գրող և ճարտարագետ
ԱմուսինLyubov Bruk?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Mark Taimanov Վիքիպահեստում

1950-1970-ական թվականներին համարվել է աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը[6]։

Կենսագրություն խմբագրել

Տայմանովը ծնվել է Խարկով քաղաքում, որտեղ այդ ժամանակ սովորում էին նրա ծնողները, հայրը՝ պոլիտեխնիկական ինստիտուտում, մայրը՝ կոնսերվատորիայում։ Մարկի հայրը եղել է հրեա[7], ընտանիքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սմոլենսկից փախել է Խարկով։ Երբ լրացել է Մարկի վեց ամսականը, ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ[8]։ Մարկի երաժշտության առաջին դասատուն եղել է մայրը՝ Սերաֆիմա Իվանովնա Իլյինան, որը եղել է ուղղափառ ռուս ընտանիքից, սովորել է Խարկովի Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարանում[9][10][11][12]։

Մարկը եղել է երեք երեխաներից ավագը։ 1936 թվականին Մարկը «Բեթհովենի համերգը» ֆիլմում խաղացել է գլխավոր հերոսի՝ ջութակահար տղայի դերը։ Այդ դերի համար Տայմանովը մեկ տարի ջութակ է սովորել։

Դրանից հետո Մարկը հրավիրվել է Լենինգրադի պիոներ պալատի հանդիսավոր բացմանը, որտեղ նրան հնարավորություն են տվել ընտրելու իր ուզած խմբակը։ Մարկն ընտրել է շախմատի խմբակը, բայց շարունակել է զբաղվել երաժշտությամբ։ Տայմանովն իր ապագա կնոջ՝ Լյուբով Բրուկի հետ սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։

Լենինգրադի պաշարման գործողությունները սկսվելուց որոշ ժամանակ առաջ Մարկը հոր հետ տեղափոխվել է Տաշքենդ։ 1943 թվականի մարտին Տայմանովը Լյուբով Բրուկի հետ Տաշքենդում մասնակցել է կոնսերվատորիայի 80֊ամյակի շրջանակներում երիտասարդ երաժիշտների մրցույթին[13]։

1950 թվականին Տայմանովին շնորհվել է միջազգային վարպետի կոչում, իսկ 1952 թվականին՝ ՖԻԴԵ-ի կողմից՝ միջազգային գրոսմայստերի կոչում։ Այդ ընթացքում Տայմանովը շարունակել է կնոջ հետ համերգային գործունեությունը և ձայնագրել բազմաթիվ ձայնապնակներ[14].[15]։ Նա անձամբ ճանաչել է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչին, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչին և դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերին։

1946-1956 թվականներին Տայմանովի անունը դասվել է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստների ցանկում։ Նա 14 անգամ՝ 1945-1998 թվականներին մասնակցել է Լենինգրադի առաջնություններին, 5 անգամ դարձել է չեմպիոն, ԽՍՀՄ առաջնություններում խաղացել է 23 անգամ, 1956 թվականին դարձել է Խորհրդային Միության չեմպիոն։

1952 թվականի դեկտեմբերի 3-ին Տայմանովնն ընդգրկվել է Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի կազմում[16]։

Մոտ 40 տարի Մարկ Տայմանովը հաջողությամբ հանդես է եկել միջազգային մրցաշարերում, եղել է մոտ 40 մրցաշարի հաղթող և մրցանակակիր։ Նա հաղթել է Լիվերպուլում, Ռեյկյավիկում, Դրեզդենում և Լենինգրադում, Դորտմունդում, Լյուքսեմբուրգում, Բուխարեստում, Վրոցլավում, Հելսինկիում և Վեյկ ան Զեում։ Տայմանովը երկու անգամ մասնակցել է հավակնորդների մրցաշարին, 1953 թվականին կիսել է մրցաշարային աղյուսակի 8֊9֊րդ տեղերը, 1971 թվականին առաջին խաղում 0։6 հաշվով պարտվել է աշխարհի ապագա չեմպիոն Ռոբերտ Ֆիշերին։ Այդ պարտությունից հետո արժանացել է Խորհրդային Միության շախմատային և ողջ մարզական ղեկավարության սուր քննադատությանը։ Վանկուվեր քաղաքի մաքսատանը, վերադառնալու ճանապարհին, Տայմանովից առգրավվել է Ալեքսանդր Սոլժենիցինի արտասահմանում տպագրված, ԽՍՀՄ-ում արգելված գիրքը և 1100 չհայտարարագրված գիլդեր (սովորաբար շախմատիստները չէին ստուգվում)։ Դա ևս լրացուցիչ պատճառ է հանդիսացել գրոսմայստերի նկատմամբ բռնաճնշումների[17]․ Տայմանովին հեռացրել են ԽՍՀՄ հավաքականից, զրկել են ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչումից (1991 թվականին կոչումը վերականգնվել է), պետական կրթաթոշակից, միջազգային մրցաշարերին մասնակցելուց։ Շուտով պարզվել է, որ Ֆիշերը նոր է սկսել իր ջախջախիչ հաղթանակների շարքը՝ նրա «զոհերն» են դարձել Բենտ Լարսենը (6:0, կիսաեզրափակիչ), Տիգրան Պետրոսյանը (6,5:2,5, եզրափակիչ) և Բորիս Սպասկին (12,5:8,5, Շախմատի աշխարհի առաջնություն 1972

Տայմանովը նաև հայտնի շախմատային տեսաբան և բազմաթիվ գրքերի հեղինակ Է։ Մեծ է նրա ներդրումը սկզբնախաղերում, հատկապես՝ Սիցիլիական (Տայմանովի տարբերակ)[18] և Նիմցովիչի (Տայմանովի տարբերակ)[19] պաշտպանություններում, զբաղվել է շախմատային լրագրությամբ, հեռուստատեսությամբ մեկնաբանել է աշխարհի առաջնության խաղերը, 1983 թվականից եղել է ռուսական «Օգոնյոկ» ամսագրի շախմատային սյունակագիրը[20]։

1972 թվականին խաղացել է «Գրոսմայստեր» ֆիլմում[21]։

1996 թվականին Բորիս Ելցինի հրամանով պարգևատրվել է Պատվո շքանշանով[22]։

2014 թվականի մայիսի 23-ին Սանկտ Պետերբուրգում բացվել է գրոսմայստեր Տայմանովի շախմատի դպրոցը։ Նույն թվականի սեպտեմբերին դպրոցը հայտարարել է աշակերտների առաջին ընդունելության մասին[23]։

2016 թվականի նոյեմբերի 28-ին, մեկուկես ամիս բուժումից հետո՝ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում մահացել է Մարկ Տայմանովը։

Թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատան «Լիտերատորսկիե մոստկի» հատվածում։ 2019 թվականին գերեզմանոցում բացվել է գրոսմայստեր մահարձանը[24]։

Ընտանիք խմբագրել

Հայր՝ Եվգենի Զախարովիչ Տայմանով, եղել է հրեա, ծնվել է վաճառականի ընտանիքում, դավանել են հուդայականություն և ապրել Սմոլենսկում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը փախել է Խարկով[25][26]։ Մայրը՝ Սերաֆիմա Իվանովնա Տայմանովան (ծն. Իլյինա), եղել է ազնվական ընտանիքից։ Մարկի մայրը եղել է տաղանդավոր դաշնակահար և երգչուհի, սովորել է Խարկովի կոնսերվատորիայում, Մարկի ծնվելուց հետո թողել է բեմը[25]։

Մարկի քույրը՝ Իրինա Եվգենիևնա Տայմանովան (ծն. 1941), եղել է օպերային ռեժիսոր, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ։ Նրա ամուսինը եղել է կոմպոզիտոր Վլադիսլավ Ուսպենսկին[27]։ Մարկի եղբայր՝ Ռոալդ Եվգենիևիչ Տայմանովը (ծն. 1933), եղել է ֆիզիկոս և չափագիտության մասնագետ[28]։

Մարկ Տայմանովն ամուսնացել է 4 անգամ, առաջին կինը՝ Լյուբով Բրուկը, եղել է դաշնակահարուհի, երաժշտության ուսուցիչ։ Նրանք մոտ 25 տարի հանդես են եկել դուետով։ 1947 թվականին ծնվել է նրանց որդին՝ Իգորը։ Նա դաշնակահար է, մասնակցել է Լենինգրադի շախմատի առաջնություններին[29]։ Նա 1973-1996 թվականներին մոր հետ դուտով հանդես է եկել տարբեր երկրներում[30]։

1971 թվականին Ֆիշերի հետ խաղին նախապատրաստվելիս Մարկ Տայմանովը սիրահարվել է Լյուդմիլա Սլեպյանին։ Լյուբով Բրուկից ամուսնալուծվելուց հետո նրանք ամուսնացել են։ 1982 թվականին քառասունհինգ տարեկան հասակում մահացել է Լյուդմիլա Տայմանովան։ Հետագայում Տայմանովը նշել է, որ կյանքում առաջին անգամ մենակ է մնացել[31]։

Լյուդմիլայի մահից հետո Մարկն ամուսնացել է Յուրի Ավերբախի դստեր՝ դերասանուհի Եվգեյնա Ավերբախի հետ։ Վերջինս եղել է ամուսնալուծված։

Մեր ամուսնությունը մի փոքր տարօրինակ տեսք ուներ․ հավանաբար, ես աշխարհում միակ ամուսինն էի, որը ներկա է եղել իր ապագա կնոջը հիվանդանոցից դուրս գրելուն։ Պատանեկության տարիներին ես Յուրի Ավերբախի հետ ընկերություն եմ արել և երբ աղջիկ է ծնվել նրան, ես նրա հետ գնացել եմ հիվադանոց։

Մարկ Տայմանովն իր կյանքի վերջին 30 տարիներին ապրել է Նադեժդա Ալեքսանդրովնա Տայմանովայի (Բախտինա, 1961 թ․) հետ։ 78 տարեկանում Մարկ Տայմանովը դարձել է երկվորյակներ՝ Մարիայի և Դմիտրիի հայրը[33]։

Մարզական արդյունքներ խմբագրել

ԹվականՄրցաշարԱրդյունքՏեղ
1948Լենինգրադի 22֊րդ առաջնություն17֊ից֊12½1
ԽՍՀՄ շախմատի 16֊րդ առաջնություն18֊ից֊618—19
1949ԽՍՀՄ շախմատի 17֊րդ առաջնություն19֊ից֊12½3—4
1950Միջազգային մրցաշար (Շավնո-Զդրույ)19֊ից֊13½2—4
Լենինգրադի 24֊րդ առաջնություն19֊ից֊131
1951ԽՍՀՄ շախմատի 18֊րդ առաջնություն17֊ից֊9½6—8
1952Միջզոնային մրցաշար (Ստոկհոլմ)20֊ից֊13½2—3
Լենինգրադի 25֊րդ առաջնություն13֊ից֊11½1
Միջազգային մրցաշար (Լիվերպուլ)1—2
ԽՍՀՄ շախմատի 20֊րդ առաջնություն19֊ից֊13½1—2
1953ԽՍՀՄ առաջնության խրցաշար Մ.Բոտվիննիկի հետ2½ : 3½
Հավակնորդների մրցաշար28֊ից֊148—9
1954ԽՍՀՄ շախմատի 21֊րդ առաջնություն19֊ից֊132—3
1955ԽՍՀՄ շախմատի 22֊րդ առաջնություն19֊ից֊117—8
1956ԽՍՀՄ շախմատի 23֊րդ առաջնություն17֊ից֊11½1—3
ԽՍՀՄ առաջնության լրացուցիչ հանդիպում-մրցաշար4֊ից֊31
Միջազգային մրցաշար (Ռեյկյավիկ )9֊ից֊7½2—3
Միջզոնային մրցաշար (Մոսկվա)15֊ից֊10½3
1957ԽՍՀՄ շախմատի 24֊րդ առաջնություն21֊ից֊1110—11
1958ԽՍՀՄ շախմատի 25֊րդ առաջնություն18֊ից֊912—13
1959ԽՍՀՄ շախմատի 26֊րդ առաջնություն19֊ից֊124—5
Միջզոնային մրցաշար (Դրեզդեն)1—2
1960ԽՍՀՄ շախմատի 27֊րդ առաջնություն19֊ից֊10½7—8
Միջազգային մրցաշար (Սանտա Ֆե)1—2
Միջազգային մրցաշար (Լենինգրադ)1
1961ԽՍՀՄ շախմատի 28֊րդ առաջնություն19֊ից֊109—10
Միջազգային մրցաշար (Դորտմունդ)1
Միջազգային մրցաշար (Դոնի Ռոստով)1
Լենինգրադի 34֊րդ առաջնություն18֊ից֊131—2
ԽՍՀՄ շախմատի 29֊րդ առաջնություն20֊ից֊11½6—7
1962Միջազգային մրցաշար (Մարիանսկե Լազնե)1
ԽՍՀՄ շախմատի 30֊րդ առաջնություն19֊ից֊13½2—3
1963Միջազգային մրցաշար (Լյուքսեմբուրգ)1
ԽՍՀՄ շախմատի 31֊րդ առաջնություն19֊ից֊8½14—15
1964Միջազգային մրցաշար (Հավանա)3
1965Միջազգային մրցաշար (Բուդապեշտ)1—3
Միջազգային մրցաշար (Կոպենհագեն)1—3
ԽՍՀՄ շախմատի 33֊րդ առաջնություն19֊ից֊133
1966Միջազգային մրցաշար (Հելսինկի)1
Միջազգային մրցաշար (Գարախով)3—4
1966—1967ԽՍՀՄ շախմատի 34֊րդ առաջնություն20֊ից֊123—5
1967Միջազգային մրցաշար (Լենինգրադ)3—4
ԽՍՀՄ շախմատի 35֊րդ առաջնություն13֊ից֊9½3—5
Միջազգային մրցաշար (Հավանա)2
1968Միջազգային մրցաշար (Ռեյկյավիկ)1—2
1969Միջազգային մրցաշար (Վենետիկ)2—7
Միջազգային մրցաշար (Զալաէգերսեգ )1
ԽՍՀՄ շախմատի 37֊րդ առաջնություն22֊ից֊13½3—5
1970Միջազգային մրցաշար (Վեյկ ան Զե)1
Միջազգային մրցաշար (Սկոպիե)1—2
ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի, 1970 (շախմատի մրցաշար) | «Դարի հանդիպում» (Բելգրադ)4֊ից֊2
Միջզոնային մրցաշար (Պալմա դե Մալյորկա)23֊ից֊145—6
1971ԽՍՀՄ շախմատի 39֊րդ առաջնություն21֊ից֊119
Հավակնորդների քառորդ եզրափակիչի հանդիպում, Ռոբերտ Ֆիշերի հետ0 : 6
1972Միջազգային մրցաշար (Սուխում)3
1973Լենինգրադի 46֊րդ առաջնություն14֊ից֊91
Միջզոնային մրցաշար (Լենինգրադ)1֊ից֊8½8—10
Միջազգային մրցաշար (Բուխարեստ)1
ԽՍՀՄ շախմատի 41֊րդ առաջնություն16֊ից֊89—12
1974Միջազգային մրցաշար (Վրնյաչկա Բանյա)2
Միջազգային մրցաշար (Ալբենա)1
[ԽՍՀՄ շախմատի 42֊րդ առաջնություն15֊ից֊613—15
1975Միջազգային մրցաշար (Դեչին)1
1976ԽՍՀՄ շախմատի 44֊րդ առաջնություն17֊ից֊714—15
1977Միջազգային մրցաշար (Վրնյաչկա Բանյա)2—3
1979Միջազգային մրցաշար (Բուխարեստ)1
Միջազգային մրցաշար (Վրոցլավ)1—2
1981Միջազգային մրցաշար (Վեյկ ան Զե)3—4
1982Միջազգային մրցաշար (Բուդապեշտ)2—3
1983Միջազգային մրցաշար (Բաքու)4—6
1984Միջազգային մրցաշար (Լենինգրադ)4—7
1985Միջազգային մրցաշար (Լիսաբոն )1
1987Միջազգային մրցաշար (Սեզիմբրա)2—3

1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում Տայմանովը դարձել է շախմատի օլիմպիադայի հաղթող, 4 անգամ՝ Եվրոպայի առաջնության հաղթող։

Գրքեր խմբագրել

  • «Նիմզովիչի պաշտպանությունը. սկզբնախաղի հիմնական համակարգերի վերլուծություն» (ռուս.՝ Защита Нимцовича: Анализ основных дебютных систем.)
  • «Արտասահմանյան հանդիպումներ. Շախմատիստի օրագրերից» (ռուս.՝ Зарубежные встречи: Из дневников шахматиста.)
  • «Նիմզովիչի պաշտպանություն» (ռուս.՝ Защита Нимцовича.)
  • «Աշխարհի առաջնության․ Կարպով-Կասպարով» (ռուս.՝ Матч на первенство мира Карпов — Каспаров)
  • «Ես դարձել եմ Ֆիշերի զոհը» (ռուս.՝ Я был жертвой Фишера)
  • «Հիշելով լավագույնը» (ռուս.՝ Вспоминая самых-самых…)
  • «Մարկ Տայմանովի շախմատի դպրոցը» (ռուս.՝ Шахматная школа Марка Тайманова)

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[34][35]
ՏարիՀնվՓտրՄրտԱպրՄայՀունՀուլՕգսՍեպՀոկՆոյԴեկտՏարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1971260026002600
1972259025902590
1973258525852585
1974258025802580
1975258025802580
1976254025402540
1977253025302530
19782530250525302505
19792510251025102510
19802510251025102510
19812500252025202500
19822510251025102510
19832515251525152515
19842515251025152510
19852490249524952490
19862500249025002490
19872480248024802480
19882470248024802470
19892480249524952480
19902515250525152505
19912500250525052500
19922505250525052505
19932500250025002500
19942505250025052500
19952505251025102505
19962480247024802470
19972425242524252425
19982490245524902455
19992424240724242407
200024022418243124312402
2001245424332439243924542433
2002243924232425240624392406
2003241024112407240724112407
2004240224092399239924092399
2005239923992393239323992393
2006239323932393239323932393
2007239323932393239323932393
2008239323872387238723932387
20092386238623862386238623862386
201023862386238623862386238623862386
201123862386238623862386238623862386
201223862386238623862386238623862386238623862386
201323862386238623862386238623862386238623862386238623862386
201423862386238623862386238623862386238623862386238623862386
201523862386238623862386238623862386238623862386238623862386
20162386238623862386238623862386238623862386238623862386


Գրականություն խմբագրել

  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 392—393. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Элегия оптимизма. // «64 — Шахматное обозрение». — 1986. — № 3. — С. 18—19, 22.
  • Васильев Вик. Две музы гроссмейстера Тайманова. // Шахматы в СССР. — 1986. — № 3. — С. 23—24.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  3. 3,0 3,1 3,2 http://www.europechess.org/in-memoriam-mark-taimanov/
  4. 4,0 4,1 4,2 http://chesspro.ru/details/taimavov_passed_away
  5. 5,0 5,1 5,2 https://www.chess.com/news/view/mark-taimanov-1926-2016-4976
  6. Марк Тайманов. Между Евтерпой и Каиссой
  7. Interview with Irina Taymanova"
  8. "Прославленный гроссмейстер Марк Тайманов: 'И мой сын, и внучка обожают возиться с малышами'" Արխիվացված 25 Ապրիլ 2012 Wayback Machine (Russian). JewishNews.com.ua., accessed 31 October 2011.
  9. Irina Taimanova: "I collect impressions about people". Interview with Mark Taimanov's sister by the 33.6 Million Club woman's magazine (in Russian and English)
  10. Mark Taimanov as a «Renaissance man» article, The School Of Life daily magazine, December 14, 2016 (in Russian)
  11. "During my childhood there was no domestic antisemitism in Leningrad at all; only after the war I learned that somebody considered me a Jew (I'm quarter-Jewish by birth), as it turned out I wasn't quite fitting for such responsible task as visiting the Stalin's funeral with a delegation". Interview by Moskovskij Komsomolets, March 4, 2005 (in Russian)
  12. JINFO (1985 թ․ օգոստոսի 16). «Jewish Chess Players». Jinfo.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. Программа мероприятий, посвящённых 80-летию Ленинградской консерватории
  14. Игра в четыре руки
  15. «Going strong at 85 – Mark Taimanov's birthday». ChessBase. 3 октября 2006 года. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  16. МАРК ЕВГЕНЬЕВИЧ ТАЙМАНОВ
  17. «Коммерсантъ-Власть» 23 октября 2006 года
  18. «Урок №30. Сицилианская защита. Вариант Тайманова». Шахматная школа GuruChess (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  19. «Тайманов Марк Евгеньевич > «Защита Нимцовича» > Шахматная библиотека > Скачать > Шахматный портал webchess - бесплатный шахматный сервер». webchess.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  20. Марк Евгеньевич Тайманов
  21. Гроссмейстер (1972)
  22. Указ Президента Российской Федерации от 30 августа 1996 года № 1284 «О награждении государственными наградами Российской Федерации»
  23. Шахматная школа Марка Тайманова
  24. «В знаменитом музее-некрополе Санкт-Петербурга открыли памятник Марку Тайманову (ФОТО)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  25. 25,0 25,1 Ирина Тайманова:Я коллекционирую впечатления о людях
  26. Тайманов Григорий Захарович (1900)
  27. Международный объединённый биографический центр. Владислав Успенский.
  28. Ксения Сапожникова: "В жизни должно быть как можно меньше рутины"
  29. Марк Тайманов – шахматист и пианист
  30. «Игорь Тайманов». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  31. «От киноактера до претендента на звание чемпиона мира и валютного контрабандиста. Могила Марка Тайманова на Литераторских мостках». Яндекс Дзен | Блогерская платформа (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  32. ЧЕТЫРЕ РОМАНА ТАИМАНОВА
  33. «Двойняшки, свои в шахматную доску». Московский комсомолец. 2005 թ․ մարտի 4. «Восемь месяцев назад Марк Евгеньевич стал отцом сразу двоих детей — двойняшек Маши и Димы»
  34. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  35. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Տայմանով» հոդվածին։