Մասիս (քաղաք)

քաղաք Հայաստանում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)

Մասիս, քաղաքային համայնք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում։

Քաղաք
Saint Tadeos9.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
Հիմնադրված է1953 թ.
Այլ անվանումներՈւլուխանլու, Զանգիբասար.
Մակերես5,7 կմ²
ԲԾՄ854±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն24 674 մարդ (2021)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմասիսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (236)
Փոստային դասիչ0801 և 0802
Պաշտոնական կայքmasiscity.am
##Մասիս (քաղաք) (Հայաստան)
Red pog.png
##Մասիս (քաղաք) (Արարատի մարզ)
Red pog.png
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Քաղաք
Saint Tadeos9.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
Հիմնադրված է1953 թ.
Այլ անվանումներՈւլուխանլու, Զանգիբասար.
Մակերես5,7 կմ²
ԲԾՄ854±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն24 674 մարդ (2021)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմասիսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (236)
Փոստային դասիչ0801 և 0802
Պաշտոնական կայքmasiscity.am
##Մասիս (քաղաք) (Հայաստան)
Red pog.png
##Մասիս (քաղաք) (Արարատի մարզ)
Red pog.png

Մասիս, քաղաքային համայնք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում։

Անուն

1950 թվականին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ բնակավայրը Մասիս է կոչվել։ Մինչ այդ՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում այն կոչվում էր Ուլուխանլի։ Այդ անունը ստացել էր այնտեղ բնակություն հաստատած մահմեդականների կողմից։ Ներկայում ադրբեջանցիները շարունակում են Մասիս քաղաքն անվանել թուրքական անվամբ[1]։ Որոշ ժամանակ կոչվել է նաև Հրազդան ավան, Զանգիբասար։

Աշխարհագրական դիրքը

Գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ավազանում։ Հյուսիսից սահմանակից է Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արևմուտքից՝ Սայաթ-Նովա, հարավից՝ Նորամարգ, արևելքից՝ Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղերին։

Մայրաքաղաք Երևանից հեռու է 14 կմ դեպի հարավ, իսկ մարզկենտրոն Արտաշատ քաղաքից՝ 20 կմ դեպի արևմուտք։

Բնակչություն

Բնակիչների մի մասի նախնիները գաղթել են Խոյից և Սալմաստից։

2021 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 24734 մարդ։

Մասիսի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի1897192619391959197019751980200120042015
Բնակիչ28002098119531384961814213248213762140020500

Պատմական ակնարկ

Մասիս քաղաքը զարգացել է, որպես Երևանի արբանյակ քաղաք։ 1960-ական թվականների վերջերից սկսած՝ քսան տարվա ընթացքում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք էր բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ։ 20-30 տարվա ընթացքում քաղաքը ապրել է բուռն զարգացում, սակայն վերջին տարիների ժողովրդագրական ցնցումները և սոցիալ-տնտեսական անկումները քաղաքին առաջադրել են լուրջ հիմնախնդիրներ։ Այնուհանդերձ՝ Մասիս քաղաքի բարենպաստ ֆիզիկաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքը, ճանապարհային և երկաթուղային լավ զարգացած ցանցի, գյուղատնտեսության համար բարենպաստ բնական պայմանների, արդյունաբերության համար բավարար մարդկային ու արտադրական ենթակառուցվածքային ռեսուրսների և համայնքային իշխանությունների պատրաստակամության ու կենտրոնական իշխանությունների աջակցության շնորհիվ հնարավոր է ապահովել բարգավաճման ռեալ հնարավորություններ։

Պատմամշակութային հուշարձաններ

Սուրբ Թադեոս եկեղեցի, եկեղեցու պատմությունը

Մասիս քաղաքում է գտնվում Սուրբ Թադեոս եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 1991 թվականին։ Գործարար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ 2005 թվականին սկսվեցին եկեղեցու շինարարական աշխատանքները։ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ այն օծվել է։

Կրթություն

Մասիս քաղաքն ունի վեց դպրոց, վեց մանկապարտեզ, մեկ պետական գյուղատնտեսական քոլեջ, գրադարան, երաժշտական դպրոց, մարզադպրոց, մարզադաշտեր, հիվանդանոց, ծննդատուն, պոլիկլինիկա, կապի հանգույց։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. PDF versiyası. // Qərbi Azərbaycanın türk mənşəli toponimləri. Müəllifi: İ. M. Bayramov; խմբագիրներ։ B. Ə. Budaqov, H. İ. Mirzəyev, S. A. Məmmədov. Bakı: "Elm" nəşriyyatı, 2002, 696 səh. ISBN 5-8066-1452-2(ադրբ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 Մայիսի 131