Մակբայն՝ իբրև խոսքի մաս, բնութագրվում է նրանով, որ ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ։

Շատ լեզուներում մակբայը համարվում է չթեքվող խոսքի մաս։ Միայն 2 լեզվում է թեքվում, որտեղ մակբայները կարող են հանդես գալ որպես համաձայնեցնող վերջավորություն։

Հայերենում չթեքվող խոսքի մաս է (մասնակի բացառություններով) և նախադասության մեջ հիմնականում հանդես է գալիս պարագայի շարահյուսական պաշտոնով. երբեմն էլ կարող է լինել նաև որոշիչ և հանդես գալ փոխանվանական կիրառություններով։ Ածականներից կազմված մակբայը անվանվում է ածականակազմ մակբայ[1]։

Պատասխանում են «ե՞րբ», «որտե՞ղ», «ինչու՞», «ինչպե՞ս» հարցերին։

Նախադասության մեջ կատարում են պարագաների (տեղի, ժամանակի, չափ ու քանակի, ձևի), որոշչի և ստորոգյալի գործառույթներ։

Տեսակներ խմբագրել

Անհատական մակբայը մակբայի տեսակ է, որն արտահայտում է քանակի, չափի, ժամանակի ընդհանուր իմաստ՝ հանապազ, միշտ, ցանկ, հավերժ, բազում անգամ, շատ անգամ, քանիցս անգամ, որչափ, որքան, այսքան, այսչափ, շատ, փոքր-ինչ, սակաւ մի բառերը[1]։

ՏԵՂԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման տեղը։ Պատասխանում է ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց հարցերին։

ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում է ե՞րբ, երբվանի՞ց հարցերին։ Օր.՝ Նրանք գիշեր-ցերեկ աշխատում էին առաջադրանքը լիովին կատարելու համար։ Կան նաև հարաբերական դերանուններ, որոնք ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը՝ առանց դրանք անվանելու։ Դրանք են երբ, երբևէ, երբևիցե հարաբերական դերանունները։

ՁևԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման ձևը։ Պատասխանում է ինչպե՞ս հարցին։ Կան հարաբերական դերանուններ՝ (այսպես, այնպես, այդպես, նույնպես, ինչպես), որոնք ցույց են տալիս գործողության կատարման ձևը՝ առանց մատնանշելու։ Կազմվում են -աբար, -ապես, -որեն, -ովին, -ովի, -ակի մակբայակերտ ածանցների օգնությամբ։ Օր.՝ Մեղմաբար փչում էր աշնան սառը քամին։

ՉԱՓ ՈՒ ՔԱՆԱԿԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման չափն ու քանակը։ Պատասխանում է ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափ, ո՞ր չափ հարցերին։ Կան հարաբերական դերանուններ՝ այսքան, այնքան, այդքան, նույնքան, այսչափ, այնչափ, այդչափ, նույնչափ, ինչքան, որքան, որչափ։ Օր.՝ Նրանց ձայնը քիչ-քիչ մարեց։

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՄԱԿԲԱՅ - կան մակբայներ, որոնք հանդես են գալիս բայի մեկից ավելի մակբայի տեսակներով, նաև այլ խոսքի մասերով։ Օր.՝ անընդհատ, անմիջապես, արտաքուստ, իսկույն, հաճախ, հաճախակի և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2, 15։

emin

Աղբյուրներ խմբագրել

🔥 Top keywords: Հանրապետության օրԴեբեդԳլխավոր էջԲագրատ ԳալստանյանՍպասարկող:ՈրոնելՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայաստանի առաջին հանրապետությունՍարդարապատի հերոսամարտՀայաստանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱղստև (գետ)Հայաստանի գետերի ցանկՌոբերտ ՔոչարյանՍեռական հարաբերությունՄայիսի 28ՋրծաղիկՊապ թագավորՀայաստանի անկախության տոնԿառլես ՊուչդեմոնՎիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024/ՎիքիհավաքՍանահինի կամուրջՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վերաբերական (խոսքի մաս)Բաշ-Ապարանի ճակատամարտՔութեշՄակբայՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՁորագետի ջրաէլեկտրակայանԱլավերդիՍևանա լիճՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԾաղկեվանք (Արա լեռ)Պարույր ՍևակՎիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024Հեշտոցի սնկային վարակԵրևանՀովհաննես Թումանյան