Ճարպաթթուներ

Ճարպաթթուները ալիֆատիկ կարբոնաթթուներ են, պարունակում են C2-C28 և կարող են լինել՝ հագեցած և չհագեցած։

Չհագեցած ճարպաթթուներ խմբագրել

Չհագեցած ճարպաթթուները կարող են լինել մեկ կրկնակի կապով(մոնոենային թթու)և երկուսից ավելի կրկնակի կապերով(պոլիենային թթուներ)

Հագեցած ճարպաթթուների բնութագրեր

Մոլեկուլային բանաձևըԸնդհանուր անվանումըՀամակարգային անվանումը
C2H4O2քացախաթթու (ացետատ)էթանաթթու
C3H6O2պրոպիոնաթթուn-պրոպանաթթու
C4H8O2-կարագաթթու (բուտիրատ)n-բութանաթթու
C6H12O2կապրոնաթթուn-հեքսանաթթու
C8H16O2կապրիլաթթուn-օկտանաթթու
C9H18O2պելարգոնաթթուn-նոնանաթթու
C10H20O2կապրինաթթուn-դեկանաթթու
C12H24O2լաուրինաթթուn-դոդեկանաթթու
C14H28O2միրիստինաթթուn-տետրադեկանաթթու
C16H32O2պալմիտինաթթուn-հեքսադեկանաթթու
C18H36O2ստեարինաթթուn-օկտադեկանաթթու
C20H40O2արախինաթթուn-էյկոզանաթթու
C22H44O2բեհենաթթուn-դոկոզանաթթու
C24H48O2լիգնոցերինաթթուn-տետրակոզանաթթու
C26H52O2ցերոտինաթթուn-հեքսակոզանաթթու
C28H56O2մոնթանաթթուn-օկտակոզանաթթու
C24H48O3ցերեբրոնաթթու2-հիդրօքսի-n-տետրակոզանաթթու

Աղյուսակում բերված են կարևոր բնական չհագեցած ճարպաթթուները

Մոլեկուլային բանաձևըԸնդհանուր անվանումը
C16H30O2պալմիտաօլեաթթու
C18H34O2օլեինաթթու
C18H34O2վակցենաթթու
C18H32O2լինոլաթթու
C18H30O2á-լինոլենաթթու
C20H32O2արախիդոնաթթու
C24H46O2ներվոնաթթու
C22H34O2կլուպանոդոնաթթու
C22H32O2ցերվոնաթթու

Չհագեցած կապեր ունեցող մի շարք ճարպաթթուներ հանդիպում են բուսական և կենդանական օրգանիզմներում։ Օրինակ՝ լինոլաթթվով և լինոլենաթթվով հարուստ են ընկույզը, ցորենի, եգիպտացորենի, սոյայի հատիկները, արախիդոնաթթուն պարունակվում է գետնանուշի, ուղեղի ֆոսֆոլիպիդների, կլուպանոդոնաթթուն և ցերվոնաթթուն՝ ձկան յուղի, ուղեղի ֆոսֆոլիպիդների մեջ։ Չհագեցած ճարպաթթուների կարևոր խումբ են կազմում նաև էյկոզանոիդները և նրանց ածանցյալները։ Դրանք բաժանվում են պրոստանոիդների և լեյկոտրիենների, որոնք առաջանում են արախիդոնաթթվից։ Պրոստանոիդներին են պատկանում պրոստագլանդինները, պրոստացիկլինները և թրոմբոքսանները։ Պրոստագլանդիններն առաջին անգամ հայտնաբերվել են շականակագեղձի և սերմնահեղուկի մեջ։ Այստեղից ել ծագում է նրանց անվանումը, չնայած հետագայում պարզվել է, որ նրանք առկա են երկու սեռերի բոլոր բջիջներում և իրենցից ներկայացնում են ֆիզիոլոգիական ու դեղաբանական ակտիվ նյութեր։ Թրոմբոքսանները մասնակցում են արյան մակարդման, ընկերքի կրճատման մոլեկուլային մեխանիզմին։

Կիրառությունը խմբագրել

Ճարպաթթուների կալիումական և նատրիումական աղերը իրենցից ներկայացնում են օճառներ։ Կալիումական օճառը հեղուկ է, իսկ նատրիումականը՝ պինդ։ Սննդի արդյունաբերության մեջ կիրառվող ճարպաթթուները գրանցված են որպես սննդամթերքի հավելում E570։ Էսենցիալ ճարպաթթուներ Հաստատված է, որ ճարպազրկված սննդի ընդունման դեպքում կենդանիների մոտ առաջ է գալիս աճի ուշացում, մաշկի թերզարգացում, մազաթափում, որոնք զուգորդվում են ախտաբանական երևույթներով։ Այդ երևույթները վերացնում են սննդի մեջ ավելացնելով լինոլաթթու և լինոլենաթթու։ Նույն ազդեցությունն է ունենում նաև արախիդոնաթթուն։ Մոնոենաթթուները և հագեցած ճարպաթթուները չեն վերացնում հիվանդագին երևույթները։ Այս դիտարկումները հիմք են տվել հաստատելու, որ գոյություն ունեն ճարպաթթուներ՝ լինոլաթթու և լինոլենաթթու, որոնք օրգանիզմում չեն սինթեզվում և պետք ե մուտք գործեն սննդի միջոցով։

Գրականությաուն խմբագրել

  • Peter N.Campbell,Anthony D.Smith. Biochemistry Illustrated. Churchill Livingstone.2000.
  • William W. Christie. Fatty acids։ branched-chain – structures, occurrence and biosynthesis
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարպաթթուներ» հոդվածին։