Հեյլի Ջոել Օսմենթ

Ամերիկացի դերասան
(Վերահղված է Հեյլի Ջոել Օսմենտից)

Հեյլի Ջոել Օսմենթ (անգլ.՝ Haley Joel Osment, ապրիլի 10, 1988(1988-04-10)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Հեյլի Ջոել Օսմենթ
Ծնվել էապրիլի 10, 1988(1988-04-10)[1][2][3] (36 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և Flintridge Preparatory School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան
Ակտիվ շրջան1992 - մեր օրեր
ԸնտրանիՎեցերորդ զգայարան և Kingdom Hearts?
Ծնողներհայր՝ Յուջին Օսմենթ
kidactors.com/haley/

Դերասանուհի և երգչուհի Էմիլի Օսմենթի մեծ եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Հեյլի Ջոել Օսմենթը ծնվել է 1988 թվականի ապրիլի 10- ին Լոս Անջելեսում դերասան Միհայել Յուջին Օսմենթի և Թերեզա Օսմենթի՝ անգլերենի ուսուցչուհու ընտանիքում։ Քույրը հայտնի դերասանուհի և երգչուհի Էմիլի Օսմենթն է։ Նա ոգեշնչել է քրոջը դերասանական գործունեության ընտրման հարցում։ 5 տարեկանում նա դարձել է «Pizza Hut- ի» գովազդային դեմքը։ Շուտով նրան նկատում է հայտնի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը։ Նա ընդգրկել է Հեյլիին սենսացիոն «Ֆորեսթ Գամփ» («Forrest Gump», 1994) ֆիլմում, որտեղ նա խաղացել է Ֆորեսթ Գամփի դերը փոքր տարիքում։

«Ֆորեսթից» հետո Հեյլին սկսել է նկարահանվել ֆիլմերում։ Սկզբում եղել է «Սրտի սուտը» («Lies of the Heart», 1994) ֆիլմը, հետագայում «Փոթորիկ ծառուղի» («Thunder Alley», 1994) սերիալը և ևս մի քանի ֆիլմեր։ Նրա կատակերգական ունակությունները երևացել են երիտասարդ տարիքում, և «Փոթորիկի ծառուղի» սերիալից հետո նկարահանվել է ևս երկու կատակերգական սերիալներում։ Նորման Ջուիսոնը Հելիին տվել է առաջին գլխավոր դերը մեծ էկրաններին «Կեղծիք» («Bogus», 1996) ֆիլմում։

Հեյլի Օսմենթը 2001 թվականին

Մինչ «Վեցերորդ զգայարան» ֆիլմը Հեյլին մասնակցել է «Աստղային պատերազմների» շարունակության լսումներին, Էնակին Սկայուոկերի դերի համար։

«Վեցերորդ զգայարանում» (1999) երիտասարդ դերասանի խաղը տպավորվել է դիտողների մոտ։ Նրա Կոուլ Սիրայի հիանալի մարմնավորումը, ով տեսնում է մահացած մարդկանց հօգիները, նրան բերեց Օսկար մրցանակաբաշխությանը 11 տարեկան հասակում և հարգանքի տուրք մատուցել հաղթող Մայքլ Քեյնին

Որոշ ժամանակ անց նա ցուցադրեց նույն հզոր խաղը «Վճարիր ուրիշին» (2000) ֆիլմում, որտեղ նաև նկարահանվել են օսկարի արժանացած դերասաններ Հելեն Հանտը և Քևին Սփեյսին։ 2001 թվականի հունիսի 29- ին թողարկվել է Սթիվեն Սպիլբերգի ֆուտուրիստական «Արհեստական գիտակցություն» (2001) հեքիաթը, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Հեյլին և Ջուդ Լոուն

Օսմենթը ներկայացել է նաև, որպես կրկնօրինակման դերասան․ նրա ձայնով է խոսում Kingdom Hearts խաղի գլխավոր հերոս Սորան։

Ֆիլմագրություն խմբագրել

ԹվականՀայերեն անվանումԻրական անվանումԴեր
1994 թվականԿատարելապես խենթMixed Nutsփոքրիկ տղա
1994 թվականՖորեսթ ԳամփForrest GumpՖորեսթ Գամփ կրտսեր
1996 թվականՀարսնացու ապառիկովFor Better or WorseԴաննի
1996 թվականԿեղծիքBogusԱլբերտ
1996 թվականԿարմրամաշկերի առաջնորդի հափշտակումըRansom of Red ChiefԷնդի Դորսեթ
1997 թվականՎերջին պատերազմը Սրի գետումLast Stand at Saber RiverԴեյվիդ
1998 թվականՏաքսի մինչև ԿանադաCab To CanadaԲոբի
1998 թվականԻնչ-որ մի բանLake, TheԴիլան
1999 թվականԵս հիշում եմ ապրիլըI’ll Remember ApriՓիուի Քլեյթոն
1999 թվականՎեցերորդ զգայարանSixth SenseՔոուլ
2000 թվականՎճարիր ուրիշինPay It ForwardԹրեվոր
2000 թվականՄահվան դեմքերEdges of The LordՌոմեկ
2001 թվականԱրհեստական բանականությունA.I.Դեյվիդ
2003 թվականԱռյուծների օգտագործումSecondhand LionsՈւոլթեր
2007 թվականՀսկաների տունըHome of the GiantsՌոբերտ «Գար» Գարթլանդ
2008 թվականՃշմարտություն և դավաճանությունTruth & TreasonՀելմուտ Հյուբեներ
2010 թվականՄոնթանա ԱմազոնMontana AmazonWomple
2013 թվականԵս կհետևեմ քեզI'll Follow You DownԷրլ
2014 թվականժանիքTuskԹեդդւ
2014 թվականՍեռական կրթությունSex EdԷդդի
2015 թվականԱնտուրաժEntourageԹրևիս Մակկրեդլ

Սերիալներ խմբագրել

  • 1994 թվական — The Larry Sanders Show  — փոքրիկ տղա "The Fourteenth Floor " սերիայում
  • 1994 թվական — Thunder Alley  — Հարրի Թուրներ
  • 1995 թվական — The Jeff Foxworthy Show  — Մեթ Ֆոքսորֆի
  • 1997 թվական — Walker, Texas Ranger  — Լուկաս Սիմս «Լուկաս» սերիայում․ մաս 1,2
  • 1998 թվական — Murphy Brown  — Ավերի Բրաուն
  • 1998 թվական — Touched By An Angel — Ջհոն Հենրի «Flights of Angels» սերիայում
  • 1998 թվական — The Pretender  — Դավի Սիմպկինս «Bloodlines» սերիայում
  • 1999 թվական — Ally McBeal  — Էրիկ Սթալլ «Angels and Blimps» սերիայում

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • Սատուրն
    • 2000 թվական․ Հաղթող․ Լավագույն երիտասարդ դերասան («Վեցերորդ զգայարան»)
    • 2002 թվական․ Հաղթող․ Լավագույն երիտասարդ դերասան («Արհեստական գիտակցություն»)
  • Օսկար
    • 2000 թվական․ Առաջադրված․ Տղամարդու լավագույն երկրորդական դեր («Վեցերորդ զգայարան»)
  • Ոսկե գլոբուս
    • 2000 թվական Առաջադրված․ Տղամարդու լավագույն երկրորդական դեր («Վեցերորդ զգայարան»)
  • Առաջին ալիք «MTV»
    • 2000 թվական
      • Հաղթող․ Տարվա տղամարդկային ճեղքում («Վեցերորդ զգայարան»)
      • Առաջադրված․ Լավագույն էկրանի դուետ («Վեցերորդ զգայարան»)
  • Մրցանակ երիտասարդ արտիստների համար։ Հաղթող, Լավագույն դեր գեղարվեստական ֆիլմում, գլխավոր երիտասարդ դերասան (The Sixth Sense) (2000)
  • YoungStar մրցանակ, 1999 (Կանադայի համար)
  • YoungStar մրցանակ, 1997 (Last Stand на Saber River)
  • Երիտասարդ կատարող Film Award '95 (Forrest Gump)

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյլի Ջոել Օսմենթ» հոդվածին։