Դհարմենդրա (իրական անունը՝ Դհարամ Սինգհ Դեոլ, անգլ.՝ Dharmendra, դեկտեմբերի 8, 1935(1935-12-08)[1], Nasrali, Ludhiana district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կինոդերասան, պրոդյուսեր, քաղաքական գործիչ։ Հնդկական կինեմատոգրաֆում իր կատարած ներդրումների համար արժանացել է մի քանի մրցանակի, ինչպես նաև Հնդկաստանի երրորդ մեծագույն Պադմա Բհուշան քաղաքացիական պարգևին։

Դհարմենդրա
անգլ.՝ Dharmendra
Ծնվել էդեկտեմբերի 8, 1935(1935-12-08)[1] (88 տարեկան)
ԾննդավայրNasrali, Ludhiana district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնսիկհիզմ
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Հեմա Մալինի
Երեխա(ներ)Սաննի Դեոլ, Բոբբի Դեոլ, Էշա Դեոլ և Ահանա Դեոլ
Պարգևներ և մրցանակներ
vijaytafilms.com

Կենսագրություն խմբագրել

Դհարմենդրան ծնվել է սիկհերի ընտանիքում։ Մանուկ հասակից երազել է կինոյում նկարահանվելու մասին։ Ամուսնացել է 19 տարեկանում։ Որոշ ժամանակ անց մասնակցել է «Filmfare» ամսագրի հայտարարած մրցույթին՝ որի նպատակն էր որոնել կինոյի համար նոր դեմքերի։ Դեբյուտը կայացել է 1960 թվականին՝ «Եվ կյանքս, և սիրտս քեզ համար» ֆիլմում, որից ստացված հոնորարն ընդամենը կազմել է 51 ռուփի[2]։ Այդ ֆիլմը հաջողություն չի ունեցել։

1960-ական թվականներին Դհարմենդրան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից հավանաբար ամենահաջողվածը 1966 թվականին նկարահանված «Քար և ծաղիկ» ֆիլմն էր՝ Մինա Կումարիի մասնակցությամբ[3]։ Չնայած ֆիլմերում նրա բազմաթիվ խաղընկերուհիներին՝ Մինա Կումարի, Աշա Պարեկհ, Շարմիլա Թագոր, Մումթազ և այլք, Դհարմենդրայի համար առավել արգասաբեր էին Հեմա Մալինիի հետ համատեղ ֆիլմերը։ 1975 թվականին ստեղծված «Վրեժ և օրենք» ֆիլմի նկարահանումների ժամանակ արդեն ակնհայտ էր նրանց միջև եղած ռոմանտիկ կապը։

Անձնական կյանքը խմբագրել

Դհարմենդրան առաջին անգամ ամուսնացել է 1954 թվականին՝ 19 տարեկանում, Պրակաշ Կաուրի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու դուստր և երկու որդի (հայտնի դերասաններ Սաննի Դեոլը և Բոբբի Դեոլը

Երկրորդ անգամ ամուսնացել է Հեմա Մալինիի հետ։ Նրանք ունեն երկու դուստր։ Դուստրերից մեկը՝ Էշա Դեոլը նույնպես դերասանուհի է։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1960Եվ կյանքս, և սիրտս քեզ համարDil Bhi Tera Hum Bhi TereԱշոկ
1962Ճակատագրի հեգնանքըAnpadhԴիպակ Նաթհ
1963ԿալանավորուհինBandiniԴևենդրա
1964ԻրականությունHaqeeqatկապիտան Բահադուր Սինգհ
1964Ծաղիկներ տաճարիցPooja Ke PhoolԲալռաջ
1964Սիրո ժամանակաշրջանըAyee Milan Ki BelaՌանջիտ
1965ՍտվերներKaajalՌաջեշ
1965Տոնական լապտերիկAkashdeep-
1965Նիլան և ԱկաշըNeela AakashԱկաշ
1965ՊուրնիմաPurnimaՊրակաշ
1966Երկար սպասված գարունըAaye Din Bahar KeՌավի, Պրակաշ
1966Քար և ծաղիկPhool Aur PattharՇակա Սինգհ
1966Մայրական սերMamtaԲարիստեր Ինդրանիլ
1966ԱնուպամաAnupamaԱշոկ
1966Ամուսնու եղբայրըDevarՇանկար Ռայ, Բհոլա
1966Սեր և ատելությունMohabbat Zindagi HaiԱմար
1966Սպասել գարնանըBaharen Phir Bhi AayengiՋիտենդրա Գուպտա
1966Սիրտը կրկին հիշում էDil Ne Phir Yaad KiyaԱշոկ
1967Կրտսեր հարսնացունMajhli DidiԲիպինչանդրա
1967Հարսնացու մեկ գիշերովDulhan Ek Raat KiԱշոկ
1968ԱչքերAnkhenՍունիլ
1968ԿրկնորդըIzzatՇեկհար, Դիլիպ Սինգհ
1968Իմ ամենասիրելի ընկերըMere Hamdam Mere DostՍունիլ
1968ՈրսShikarԱջայ Սինգհ
1969Մուսսոնների ժամանակըAya Sawan Jhoom KeՋայշանկար
1969Ընկերության փորձությունAadmi Aur InsaanՄունիշ Մեհրա
1969Հավատա երազանքինYakeenՌաջեշ
1969Միայն սերPyar Hi PyarՎիջայ Պրատապ
1970Կործանված կյանքJeevan MrityuԱշոկ Տանդոն
1970Դառը ճշմարտությունMan Ki AankhenՌաջեշ Ագարվալ
1970Գեղեցիկ և համառTum Haseen Main JawanՍունիլ
1970Իմ անունը ծաղրածու էMera Naam JokerՄահենդեր Կումար
1971Իմ հայրենիքըMera Gaon Mera DeshԱջիտ
1971ՊահապանըRakhwalaԴիպակ Կումար
1971Նոր ժամանակներNaya ZamanaԱնուպ
1972ԴամբարանSamadhiԼակհան Սինգհ, Աջայ, Ջասվան
1972ԱնարդարությունDo ChorՏոնի
1972Զիտան և ԳիտանSeeta Aur GeetaՌակա
1972Սիրելի ՌաջաRaja JaniՌաջկումար «Ռաջա» Սինգհ
1973ԱնբանըLoaferՌանջիտ
1973Լճի այն կողմումJheel Ke Us PaarՍամիր Ռայ
1973ԼուսատտիկըJugnuԱշոկ Ռոյ (Ջուգնու)
1973Մակընթացություն և տեղատվությունJwar BhataԲալռաջ Դաս Պրասադ (Բիլու)
1973Գտնել միմյանցYaadon Ki BaaraatՇանկար
1973Ճակատագրի պատմությունKahani Kismat KiԱջիտ Շարմա
1973ԳինըKeematԳոպալ
1974Հավատարիմ ընկերըDostՄանավ
1974ԳրպանահատըPocket MaarՇանկար
1975Մահացու երդումPratiggyaտեսուչ Դավինդեր Սինգհ, Աջիտ Սինգհ
1975Վրեժ և օրենքSholayՎիրու
1975ԼռելյայնChupke ChupkeՊարիմալ Տրիպատի
1976Ջունգլիների արքանMaaՎիջայ
1976ՀաշիշCharasՍուրաջ Կումար
1977Խաղացողի խաղըKhel Khilari KaԱջիտ
1977Անուրջների աղջիկըDream GirlԱնուպամ Վերմա
1977Սիրո հավերժական հեքիաթըDharam VeerԴհարամ Սինգհ
1977ԽարդավանքChacha BhatijaՇանկար
1978Շալիմարն առևանգողներըShalimarՍ. Ս. Կումար
1978Հմայված եմ քեզնովDillagiՍվարնկամալ
1979Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածներըAlibaba Aur 40 ChorԱլի Բաբա
1980Բոցավառվող գնացքըThe Burning TrainԱշոկ
1981Դժվար ճակատագիրAas PaasԱրուն Չոուդհարի
1981ՄարդասպանըKrodhiՎիկրամջիտ Սինգհ
1981Աստծո մարտակառքըKatilon Ke KaatilԱջիտ
1982ՌաջպուտRajputՄանու
1982Բարին և չարըTeesri AankhԱշոկ Նաթհ
1982Ես վրեժ կլուծեմMain Intequam LoongaԿումար Ագնիհոտրի
1982ՍամրատSamraatՌամ
1983Թանկագին ընկերJaani DostՌաջու
1983ԱղետQayamatՇյամ, Ռաջեշվար
1983Սուլթանի դուստրըRazia SultanՅակուտ Ջամալուդդին
1984ԹագադրությունRaaj TilakԶոհրավար Սինգհ
1984Ճշմարտություն և սուտJhutha SachՎիջայ
1984Ես չեմ ապրիJeene Nahi DoongaՌոշան, Ռակա
1984Ինչպես երեք հրացանակիրներըJagirՇանկար
1985ՍտրկությունGhulamiՌանջիտ Սինգհ Չոուդհարի
1986Սուլթանի տիրույթներըSultanatգեներալ Խալիդ
1986Ես ամենաուժեղն եմMain Balwanտեսուչ Չոուդհարի
1987Ժողովրդի թշնամինInsaniyat Ke Dushmanտեսուչ Շեքհար Կապուր
1987Կրակեք ամենուրAag Hi AagՇեր Սինգհ
1987Զոհելով կյանքըJaan Hatheli PeՍոնի
1987Պայքար գաղափարների համարMera Karam Mera DharamԱջայ Շանկար Շարմա
1987Հայրենիքի պաշտպաններըWatan Ke RakhwaleՄահավիր
1988Անխուսափելի հատուցումKhatron Ke KhiladiԲալվանտ, Կարամվիր
1988ԵրկրաշարժZalzalaտեսուչ Շիվ Կումար
1989Երդվում եմ ամուսնուս հիշատակովKasam Suhaag KiԹհակուր Սուլթան Սինգհ
1989ՀանցագործըShehzaadeՍուբեդհար Զորավար Սինգհ, տեսուչ Շանկար Շրիվաստավ
1989Օրենքի ուժըSachai Ki TaqatՀավալդար Ռամ Սինգհ
1991Կանացի բախտFarishtayՎիրենդրա Կումար
1991Աստվածության թշնամինDushman DevtaՇիվա
1993ԶինակիրըKshatriyaՄահառաջ Պրիտհվի Սինգհ
1995Հրաշագործ մեդալյոնըTaaqatՇակտի Սինգհ
1995Սուրբ մեղսագործըPaappi DevataaՌահիմ Խան
1996Արժեքներ առևանգողների վերադարձըReturn of Jewel ThiefՍուրյա Դև Սինգհ
1998Պետք չէ վախենալ սիրուցPyaar Kiya To Darna KyaԹհակուր Աջայ Սինգհ
2004Երկար սպասվածըHum Kaun Hai?Վիրենդրա
2007Կյանքը մեծ քաղաքումLife in a MetroԱմոլ
2007Հարազատ մարդիկApneԲալդև Սինգհ Չոուդհարի
2007Դավաճան ՋոնինJohnny GaddaarՇեշադրի
2011Խելագար ընտանիքըYamla Pagla DeewanaԴհարամ Սինգհ Դհիլոն
2011Ասա ինձ, ԱստվածTell Me O KkhudaԱնտոնի Կաստելլո
2013Խելագար ընտանիքը 2Yamla Pagla Deewana 2Դհարամ Սինգհ Դհիլոն
2014Կրկնակի տհաճություններDouble DI Trouble-

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138982023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «My First Break: Dharmendra». The Hindu (անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. Chandrima Pal (2013 թ․ օգոստոսի 15). «Men who loved and left Meena Kumari». Mumbai Mirror (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դհարմենդրա» հոդվածին։