Դիեգո Ֆորլան

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Դիեգո Ֆորլան Կորասո Մարտին (իսպ.՝ Diego Forlán Corazo Martin, մայիսի 19, 1979(1979-05-19)[4][5][6][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Սերեսո Օսակայում» ֆուտբոլային ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ֆորլանը երկու անգամ արժանացել է «Պիչիչի» մրցանակին և երկու անգամ ստացել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Նա նաև ճանաչվել է Հարավային Աֆրիկայում կայացած 2010 Աշխարհի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։

Դիեգո Ֆորլան
իսպ.՝ Diego Forlán
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԴիեգո Ֆորլան Կորասո Մարտին
Քաղաքացիությունը Ուրուգվայ[1] և  Իսպանիա[2]
Ծննդյան ամսաթիվմայիսի 19, 1979 (44 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ1.80 մ
Քաշ78 կիլոգրամ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՃապոնիա Սերեսո Օսակա
Համար10
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1997-2001
2001-2004
2004-2007
2007-2011
2011-12
2013-14
2014-
Ինդեպենդիենտե
Մանչեսթեր Յունայթեդ
Վիլյառեալ
Ատլետիկո Մադրիդ
Ինտեր Միլան
Ինտերնասիոնալ
Սերեսո Օսակա
80 (37)
63 (10)
106 (54)
134 (74)
18(2)
34(10)
13(6)
Ազգային հավաքական
2000 - ներկաՈւրուգվայ Ուրուգվայ70 (29)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբ խմբագրել

Ֆորլանը «Ատլետիկո»-ի կազմում

Ֆորլանի պրոֆեսիոնալ կարիերայում առաջին ակումբը եղել է «Ինդեպենդիենտեն», որի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր նորամուտը նշել է 1998 թվականին։ Չորս սեզոնների ընթացքում, Ֆորլանը անց է կացրել 77 խաղ և դարձել է 36 գոլի հեղինակ՝ գրավելով մի քանի եվրոպական ակումբների ուշադրությունը։

Արդյունքում, 2002 թվականի հունվարին Ֆորլանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ» հետ։ Նրա նախկին ակումբը ստացել է ավելի քան 6, 9 միլիոն ֆունտ։ Իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում Ֆորլանը կարողացել է խփել միայն 2003 թվականի օգոստոսին, Չեմպիոնների Լիգայում, «Մաքաբիի» դեմ խաղում, սակայն մինչ այդ նա հասցրել էր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Երբ 2004-05 մրցաշրջանից առաջ «մանկունյանցիները» պայմանագիր ստորագրեցին Ուեյն Ռունիի հետ, պարզ դարձավ, որ Ֆորլանը կդիտվի որպես պահեստային խաղացող, և հարձակվողը որոշեց հեռանալ ակումբից։ Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, Պրեմիեր լիգայում նա խաղացել է 63 խաղ՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

2004-05 մրցաշրջանը ուրուգվայցին սկսվել է «Վիլյառեալ» ակումբում և արդյունքում նա դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն (25 գոլ) և ստացել է «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ։ Անցկացնելով երեք մրցաշրջան «Վիլյառեալում» (106 հանդիպում - 54 գոլ), Ֆորլանը դարձավ թիմի իսկական առաջատարը՝ հայտնվելով մի քանի անգլիական ակումբների հետաքրքրության ոլորտում։ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Աստոն Վիլլան» հարձակվողի համար առաջարկում էին 15 միլիոն ֆունտ, բայց նա որոշեց մնալ Իսպանիայում։

2007-08 մրցաշրջանից առաջ Ֆորլանը միացավ «Ատլետիկո Մադրիդին», նրա համար վճարելով 21 միլիոն եվրո։ 2011 ամռանը Ֆորլանը փոխանցման պատուհանի նախավերջին օրը պայմանագիր է կնքել Միլանի «Internationale» թիմի հետ մինչև երկու տարի ժամկետով։2010 թվականի Մայիսի 12-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչում դառնալով երկու գոլի հեղինակ, նա հաղթանակ բերեց «Ատլետիկո Մադրիդին» և ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ 2012 - ն․ժ․ Sport Club Internacional։ 2012 թվականի հուլիսին դադարեցնում է պայմանագիրը «Nerazzurri»ի հետ։ Մի քանի օր անց, նա դարձավ բրազիլական Պորտո Ալեգրի քաղաքի "Internacional" թիմի խաղացող, ըստ ստորագրված համաձայնագրի - 3 տարով։

Հավաքական խմբագրել

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական Ֆորլանը հրավիրվել է 2002 թվականին և մասնակցել է Ճապոնիայում և Կորեայում անցկացված 2002 Աշխարհի գավաթին և խփել է 1 գոլ (Սենեգալի հետ խաղում), սակայն Ուրուգվայի ազգային թիմը գրավեց երրորդ տեղը խմբում և դուրս մնաց հետագա պայքարից։

2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի առաջնությում, Ֆորլանը խփեց այդ մրցաշարում ուրուգվայցիների առաջին երկու գնդակները ՝ նախ հեռահար հարվածով բացելով խաղի հաշիվը դաշտի տերերի դեմ խաղում, իսկ հետո կրկնապատկել է հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 1/4 եզրափակչում Ֆորլանը խփեց իր երրորդ գոլը՝ տուգանային հարվածից գրավելով Գանայի հավաքականի դարպասը։ Ֆորլանը աչքի ընկավ նաև Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում՝ հեռահար կրակոցով հավասարեցնելով հաշիվը (1-1)։ Սակայն վերջնական արդյունքում ուրուգվայցիները պարտվեցին (2-3)։ Ֆորլանը վնասվածքի պատճառով փոխարինվեց 84 րոպեին, երբ հաշիվը 1-3 էր։ Երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայը զիջեց Գերմանիային 2։3 հաշվով։ Այդ խաղում Ֆորլանը խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Առաջնության արդյունքներով Ֆորլանը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ՝ հավաքելով 23.4 % ձայն։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականից հանդիպում է արգենտինացի մոդել և հաղորդավարուհի Զաիրա Նարայի (իսպ.՝ Zaira Nara) հետ[7]։ 2011 թվականի գարնանը Ֆորլանը հայտարարել է, որ իրենց հարսանիքը կկայանա հուլիսին[8], սակայն Ամերիկայի գավաթի խաղարկությունն սկսվելուց առաջ հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է։

2013 թվականի հուլիսի 2-ին Դիեգո Ֆորլանն ամուսնացել է բժշկական համալսարանի 23-ամյա ուսանողուհի Պաս Կարդոսոյի հետ. նրանք սկսել են հանդիպել 2012 թվականի կեսերին[9][10]։

2016 թվականի փետրվարի 18-ին ծնվել է Դիեգո Ֆորլանի առաջնեկը, ում կոչել են Մարտին[11]։ Չորս օր անց Դիեգոն նշել է որդու ծնունդը դասական հեթ տրիկով (գոլեր աջ ու ձախ ոտքերով և գլխով) և երկու գոլային փոխանցումներով Ուրուգվայի առաջնության՝ «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբի դեմ խաղում (5:1)[12][13]։

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Վիլյառեալ»

  • Ինտերտոտոյի գավաթ։ 2004

«Ատլետիկո Մադրիդ»

Ուրուգվայի հավաքական

Անձնական խմբագրել

  • Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։ 2005, 2009
  • «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ։ 2005, 2009
  • Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2010

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթերՀարավային Ամերիկայի գավաթներ / ԵվրագավաթներԱյլԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ինդեպենդիենտե1998/992000000020
1999/00247000000247
2000/0136180041004019
2001/0218120072002514
Ընդամենը803700113009140
Մանչեսթեր Յունայթեդ2001/02130005000180
2002/032567213100459
2003/04244324210328
2004/051000101030
Ընդամենը6310104233209817
Վիլյառեալ2004/0538250000003825
2005/06321020133004713
2006/0736194121004221
Ընդամենը10654611540012759
Ատլետիկո Մադրիդ2007/08361661116005323
2008/0933323192004535
2009/10331863177005628
2010/11156005110217
Ընդամենը1177215542161017593
Ընդհանուր3651733110912620492209

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Library of Uruguay — 1815.
  2. https://as.com/futbol/2002/01/17/mas_futbol/1011222046_850215.html
  3. http://news.bbc.co.uk/sport2/hi/football/world_cup_2010/8804708.stm
  4. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  5. Rollin J. Encyclopædia Britannica
  6. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  7. «Diego no es el típico jugador de fútbol» (իսպաներեն). Gente.com.ar. 2008 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  8. ««Форлан — мужчина моей жизни»» (ռուսերեն). Gazeta.ru. 2011 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  9. Gastón Pérgola (2013 թ․ հուլիսի 2). «Llegó el gol más soñado de Diego» (իսպաներեն). Elpais.com.uy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  10. «Uruguayan Forlan to be married in private ceremony, report» (անգլերեն). Սինխուա. 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  11. «Forlán presentó a su hijo en Twitter» (իսպաներեն). El Observador. 21 февраля 2016. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  12. «Peñarol - Defensor Sporting - 5:1» (անգլերեն). soccerway.com. 22 փետրվարի, 2016. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  13. Nick Stoll (22 февраля 2016). «Diego Forlan winds back the clock with perfect hat-trick and two assists» (անգլերեն). SBS. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Ֆորլան» հոդվածին։