Արաբական աշխարհ

Արաբական աշխարհ, Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի արաբախոս պետությունների, տարածքների և բնակչության, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներ և արաբերենը որպես պաշտոնական լեզու ունեցող երկրների ամբողջություն[1]։

Արաբական աշխարհի դասական տարածքային սահմանման վրա հիմնված քարտեզ (Արաբական լիգայի երկրները և Արևմտյան Սահարան

«Արաբական աշխարհ» եզրի դասական սահմանումը ընդգրկում է Արաբական լիգայի Ատլանտյան օվկիանոսից արևմուտքում մինչև Արաբական ծով արևելքում, և Միջերկրական ծովից հյուսիսում մինչև Աֆրիկյան եղջյուր և Հնդկական օվկիանոս հարավ-արևելքում[1]։ Այդ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 400 միլիոն մարդ, որոնցից ավելի քան կեսը 25 տարեկանից փոքր է[2]։

Արաբական ազգայնականության առաջին դրսևորումները հայտնի են դարձել դեռ 19-րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունում այլ ազգայնական շարժումների հետ զուգահեռ։ 1945 թվականին կազմավորված Արաբական լիգան ներկայացնում է արաբների շահերը, ինչպես նաև նպատակ ունի արաբական պետությունների քաղաքական միավորումը (այդ գաղափարախոսությունը կոչվում համաարաբականություն)[3][4]։ Ամբողջ արաբական աշխարհով մեկ 2010 թ. վերջից մինչև 2011 թ. սկիզբը տեղի ունեցած համաժողովրդական բողոքի ակցիաները ուղղված էին երկրների կառավարություններին ժողովրդավարական իրավունքների պաշտպանման և վերականգնման պահանջով։

Բնակչություն խմբագրել

ԹիվԵրկիրԲնակչությունՏեղը ըստ բնակչության
(աշխարհում)
1  Եգիպտոս91,425,854[5]16
2  Ալժիր37,100,00034
3  Սուդան34,848,00035
4  Իրաք33,425,00039
5  Մարոկկո32,666,17940
6  Սաուդյան Արաբիա28,660,00045
7  Եմեն25,502,00049
8  Սիրիա21,740,34055
9  Թունիս10,673,80077
10  Սոմալի9,656,00085
11  ԱՄԷ8,089,00093
12  Լիբիա6,449,000103
13  Հորդանան6,345,023106
14  Պաղեստին4,293,313125
15  Լիբանան4,268,000126
16  Մավրիտանիա3,378,254134
17  Քուվեյթ2,889,000138
18  Օման2,883,000139
19  Կատար1,921,000149
20  Բահրեյն1,341,000155
21  Ջիբութի923,000158
22  Կոմորյան Կղզիներ767,000163
Ընդհանուր  Արաբական լիգա400,652,486

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Frishkopf: 61: Գոյություն չունի «արաբական աշխարհ» եզրի հստակ սահմանումը, բայց ընդունված է դրա տակ ենթադրել Արաբական Լիգայի 22 երկիրը, որոնց բնակչությունը միասին կազմում է մոտ 400 միլիոն մարդ (Seib 2005, 604): Բացի այդ, եզրի տարածքային սահմանման հետ միասին հարկ է նշել նաև լեզվային սահմանումը, որը ընդգրկում է աշխարհով մեկ տարածված արաբական սփյուռքը՝ Ամերիկաներում, Եվրոպաոյւմ, Հարավարևմտյան Ասիայում, Արևմտյան Աֆրիկայում և Ավստրալիայում
  2. Arab World Ministries
  3. «Arab League Sends Delegation to Iraq». Encyclopedia.com.
  4. «Arab League Warns of Civil War in Iraq». Encyclopedia.com.
  5. «CAPMAS homepage». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական աշխարհ» հոդվածին։