Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված ամերիկյան ֆիլմերի վարկանիշային ցանկ։

Ամերիկյան կինոակադեմիայի
Վարկանիշային ցանկեր

100 ֆիլմեր (1998 և 2007)
100 աստղեր (1999)
100 կատակերգություններ (2000)
100 թրիլեր ֆիլմեր (2001)
100 սիրային ֆիլմեր (2002)
100 դրական և բացասական հերոսներ (2003)
100 երգեր (2004)
100 խոսքեր (2005)
25 երաժշտություններ (2005)
25 մյուզիքլներ (2006)
100 ոգեշնչող ֆիլմեր (2006)
10 ֆիլմեր ըստ 10 ժանրերի (2008)

Կազմվել է 1998 թվականին, և թարմացվել է 2007 թվականին։ Ֆիլմերի ընտրությունը կատարվել է 400 թեկնածու ֆիլմերից, ավելի քան 1500 կինոգործիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում (ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, օպերատորներ և այլն)։

Ընտրության չափանիշներ խմբագրել

Ֆիլմերը ընտրվել են հնարավորինս հաշվի առնելով տարբեր չափանիշներ, մասնավորապես ներքոշարադրյալ չափանիշները[1]։

  • Ամերիկյան - անգլերեն լեզվով, ստեղծված մեծ մասամբ ամերիկացի կինոգործիչների կողմից, նաև ֆիլմում ներդրումներ կատարողները նույնպես ցանկալի է եղած լինեն ամերիկացի
  • Լիամետրաժ - տևողությունը պետք է կազմի առնվազն մեկ ժամ
  • Ճանաչում - որոշակիորեն ընդունված լինի կինոքննադատների կողմից և լուսաբանված ԶԼՄ-ներում
  • Հեղինակավոր մրցանակներ - արժանացած լինի կինոփառատոների կամ քննադատների հեղինակավոր մրցանակներին
  • Ժողովրդականություն - հնարավորինս հաջողված լինի կինովարձույթում, կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ցուցադրված լինի
  • Նշանակություն - ֆիլմը պետք է նշանակալի դեր ունեցած լինի կինոարվեստում, ունենա գեղարվեստական, պատմական, տեխնիկական և այլ արժեքներ
  • Ազդեցություն - ազդեցություն թողած լինի ամերիկյան մշակույթի ու հասարակության վրա և այլն

Ցանկ խմբագրել

հ/հ1998 թվականի ցուցակՌեժիսորՏարիտեղի փոփոխություն 2007 թվականի համեմատտեղի փոփոխություն 1998 թվականի համեմատ2007 թվականի ցուցակՌեժիսորՏարի
1Քաղաքացի ՔեյնըՕրսոն Ուելս1941չկաչկաՔաղաքացի ՔեյնըՕրսոն Ուելս1941
2ԿասաբլանկաՄայքլ Քերթիս1942-1+1ԿնքահայրըՖրենսիս Ֆորդ Կոպպոլա1972
3ԿնքահայրըՖրենսիս Ֆորդ Կոպպոլա1972+1-1ԿասաբլանկաՄայքլ Քերթիս1942
4Քամուց քշվածներըՎիկտոր Ֆլեմինգ1939-2+20Կատաղած ցուլՄարտին Սկորսեզե1980
5Լոուրենս ԱրաբացիԴևիդ Լին1962-2+5Անձրևի տակ պարողներըՍթենլի Դոնեն և Ջին Քելլի1952
6Օզ երկրի հրաշագործըՎիկտոր Ֆլեմինգ1939-4-2Քամուց քշվածներըՎիկտոր Ֆլեմինգ1939
7ՇրջանավարտըՄայք Նիկոլս1967-10-2Լոուրենս ԱրաբացիԴևիդ Լին1962
8ՆավահանգստումԷլիա Կազան1954-11+1Շինդլերի ցուցակըՍթիվեն Սփիլբերգ1993
9Շինդլերի ցուցակըՍթիվեն Սփիլբերգ1993+1+52ԳլխապտույտԱլֆրեդ Հիչքոք1958
10Անձրևի տակ պարողներըՍթենլի Դոնեն և Ջին Քելլի1952+5-4Օզ երկրի հրաշագործըՎիկտոր Ֆլեմինգ1939
11Այս հրաշալի կյանքըՖրենկ Կապրա1946-9+65Մեծ քաղաքի լույսերըՉառլի Չապլին1931
12Սանսեթ պուրակըԲիլլի Ուայլդեր1950-4+84ՈրոնողներըՋոն Ֆորդ1956
13Կամուրջ Քվայ գետի վրայովԴևիդ Լին1957-23+2Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույսՋորջ Լուկաս1977
14Ջազում միայն աղջիկներն ենԲիլլի Ուայլդեր1959-8+4ՊսիխոԱլֆրեդ Հիչքոք1960
15Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույսՋորջ Լուկաս1977+2+72001 թվականի տիեզերական ոդիսականըՍթենլի Կուբրիկ1968
16Ամեն ինչ Եվայի մասինՋոզեֆ Լեո Մանկևիչ1950-12-4Սանսեթ պուրակըԲիլլի Ուայլդեր1950
17Աֆրիկական թագուհինՋոն Հյուսթոն1951-48-10ՇրջանավարտըՄայք Նիկոլս1967
18ՊսիխոԱլֆրեդ Հիչքոք1960+4Ավելացվել էԳեներալըԲաստեր Քիթոն և Կլայդ Բրակմեն1927
19Չինական թաղամասՌոման Պոլանսկի1974-2-11ՆավահանգստումԷլիա Կազան1954
20Թռիչք կկվի բնի վրայովՄիլոշ Ֆորման1975-13-9Այս հրաշալի կյանքըՖրենկ Կապրա1946
21Ցասման ողկույզներըՋոն Ֆորդ1940-2-2Չինական թաղամասՌոման Պոլանսկի1974
222001 թվականի տիեզերական ոդիսականըՍթենլի Կուբրիկ1968+7-8Ջազում միայն աղջիկներն ենԲիլլի Ուայլդեր1959
23Մալթյան բազենՋոն Հյուսթոն1941-8-2Ցասման ողկույզներըՋոն Ֆորդ1940
24Կատաղած ցուլՄարտին Սկորսեզե1980+20+1ԱյլմոլորակայինըՍթիվեն Սփիլբերգ1982
25ԱյլմոլորակայինըՍթիվեն Սփիլբերգ1982+1+9Սպանել ծաղրասարյակինՌոբերտ Մալլիգան1962
26Դոկտոր ՍթրենջլավՍթենլի Կուբրիկ1964-13+3Միստր Սմիթը գնում է ՎաշինգտոնՖրենկ Կապրա1939
27Բոննի և ՔլայդԱրթուր Փեն1967-15+6Ուղիղ կեսօրինՖրեդ Ցինեման1952
28Ապոկալիպսիսը հիմաՖրենսիս Ֆորդ Կոպպոլա1979-2-12Ամեն ինչ Եվայի մասինՋոզեֆ Լեո Մանկևիչ1950
29Միստր Սմիթը գնում է ՎաշինգտոնՖրենկ Կապրա1939+3+9Կրկնակի ապահովագրությունԲիլլի Ուայլդեր1944
30Սերրա-Մադրեի գանձերըՋոն Հյուսթոն1948-8-2Ապոկալիպսիսը հիմաՖրենսիս Ֆորդ Կոպպոլա1979
31Էննի ՀոլՎուդի Ալեն1977-4-8Մալթյան բազենՋոն Հյուսթոն1941
32Կնքահայրը 2Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա1974չկաչկաԿնքահայրը 2Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա1974
33Ուղիղ կեսօրինՖրեդ Ցինեման1952+6-13Թռիչք կկվի բնի վրայովՄիլոշ Ֆորման1975
34Սպանել ծաղրասարյակինՌոբերտ Մալլիգան1962+9+15Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (մուլտֆիլմ)Դևիդ Հենդ1937
35Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերըՖրենկ Կապրա1934-11-4Էննի ՀոլՎուդի Ալեն1977
36Կեսգիշերային կովբոյՋոն Շլեյզինգեր1969-7-23Կամուրջ Քվայ գետի վրայովԴևիդ Լին1957
37Մեր կյանքի լավագույն տարիներըՈւիլյամ Ուայլեր1946չկաչկաՄեր կյանքի լավագույն տարիներըՈւիլյամ Ուայլեր1946
38Կրկնակի ապահովագրությունԲիլլի Ուայլդեր1944+9-8Սերրա-Մադրեի գանձերըՋոն Հյուսթոն1948
39Դոկտոր ԺիվագոԴևիդ Լին1965հանվել է-13Դոկտոր ՍթրենջլավՍթենլի Կուբրիկ1964
40Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիսԱլֆրեդ Հիչքոք1959-15+15Երաժշտության ձայներՌոբերտ Ուայզ1965
41Վեսթսայդյան պատմությունՌոբերտ Ուայզ1961-10+2Քինգ ՔոնգՄերիան Կուպեր և Էռնստ Շոդսակ1933
42Բակ նայող լուսամուտըԱլֆրեդ Հիչքոք1954-6-15Բոննի և ՔլայդԱրթուր Պեն1967
43Քինգ ՔոնգՄերիան Կուպեր և Էռնստ Շոդսակ1933+2-7Կեսգիշերային կովբոյըՋոն Շլեյզինգեր1969
44Ազգի ծնվումըԴևիդ Գրիֆիտ1915հանվել է+7Ֆիլադելֆյան պատմությունՋորջ Կյուկոր1940
45«Ցանկություն» տրամվայըԷլիա Կազան1951-2+24ՇեյնՋորջ Սթիվենս1953
46Լարովի նարինջՍթենլի Կուբրիկ1971-24-11Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերըՖրենկ Կապրա1934
47ՏաքսիստըՄարտին Սկորսեզե1976-5-2«Ցանկություն» տրամվայըԷլիա Կազան1951
48ԾնոտներՍթիվեն Սփիլբերգ1975-8-6Բակ նայող լուսամուտըԱլֆրեդ Հիչքոք1954
49Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (մուլտֆիլմ)Դևիդ Հենդ1937+15ավելացվել էԱնհանդուրժողականությունԴևիդ Գրիֆիտ1916
50Բուչ Քեսիդին և Սանդենս ՔիդըՋորջ Ռոյ Հիլլ1969-23ավելացվել էՄատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունըՊիտեր Ջեքսոն2001
51Ֆիլադելֆյան պատմությունՋորջ Կյուկոր1940+7-10Վեսթսայդյան պատմությունՌոբերտ Ուայզ1961
52Այսուհետև և դարեդարՖրեդ Ցինեման1953հանվել է-5ՏաքսիստըՄարտին Սկորսեզե1976
53ԱմադեուսՄիլոշ Ֆորման1984հանվել է+26Եղնիկների որսորդըՄայքլ Չիմինո1978
54Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ էԼյուիս Մայլսթոուն1930հանվել է+2Ռազմադաշտային հոսպիտալըՌոբերտ Օլթմեն1970
55Երաժշտության ձայներՌոբերտ Ուայզ1965+15-15Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիսԱլֆրեդ Հիչքոք1959
56Ռազմադաշտային հոսպիտալըՌոբերտ Օլթմեն1970+2-8ԾնոտներՍթիվեն Սփիլբերգ1975
57Երրորդ մարդըՔերոլ Ռիդ1949հանվել է+21ՌոկկիՋոն Ջ. Էվիլդսեն1976
58Ֆանտազիա (մուլտֆիլմ)Ս. Արմսթրոնգ և ուրիշներ1940հանվել է+16Ոսկու տենդՉառլի Չապլին1925
59Առանց իդեալի ապստամբըՆիկոլաս Ռեյ1955հանվել էավելացվել էՆեշվիլլՌոբերտ Օլթմեն1975
60Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիսՍթիվեն Սփիլբերգ1981-6+25Բադի ճաշԼեո Մակքերի1933
61ԳլխապտույտԱլֆրեդ Հիչքոք1958+52ավելացվել էՍալիվանի դեգերումներըՊրեստոն Ստերջես1941
62ԹութսիՍիդնի Փոլաք1982-7+15Ամերիկյան ԳրաֆֆիտիՋորջ Լուկաս1973
63ԴիլիժանսՋոն Ֆորդ1939հանվել էավելացվել էԿաբարեԲոբ Ֆոսս1972
64Երրորդ կարգի մոտիկ կապերՍթիվեն Սփիլբերգ1981-6+2Հեռուստատեսային ցանցՍիդնի Լյումետ1976
65Գառնուկների լռությունըՋոնաթան Դեմմի1991-9-48Աֆրիկական թագուհինՋոն Հյուսթոն1951
66Հեռուստատեսային ցանցՍիդնի Լյումետ1976+2-6Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիսՍթիվեն Սփիլբերգ1981
67Մանջուրական թեկնածունՋոն Ֆրանկենհայմեր1962հանվել էավելացվել էՈ՞վ է վախենում Վիջինիա ՎուլֆիցՄայք Նիկոլս1966
68Ամերիկացին ՓարիզումՎինսենթ Մինելլի1951հանվել է+30ՉներվածըՔլինթ Իսթվուդ1992
69ՇեյնՋորջ Սթիվենս1953+24-7ԹութսիՍիդնի Փոլաք1982
70Ֆրանսիական կապավորըՈւիլյամ Ֆրիդկին1971-23-24Լարովի նարինջՍթենլի Կուբրիկ1971
71Ֆորեսթ ԳամփՌոբերտ Զեմեկիս1994-5ավելացվել էՓրկելով շարքային ՌայանինՍթիվեն Սփիլբերգ1998
72Բեն ՀուրՈւիլյամ Ուայլեր1959-28ավելացվել էՓախուստ ՇոուշենկիցՖրենկ Դարաբոնտ1994
73Ամպրոպային գագաթՈւիլյամ Ուայլեր1939հանվել է-23Բուչ Քեսիդին և Սանդենս ՔիդըՋորջ Ռոյ Հիլլ1969
74Ոսկու տենդՉառլի Չապլին1925+16-9Գառնուկների լռությունըՋոնաթան Դեմմի1991
75Գայլերի հետ պարողըՔեվին Քոսթներ1990հանվել էավելացվել էՏոթ հարավային գիշերվա ժամանակՆորման Ջուիսոն1967
76Մեծ քաղաքի լույսերըՉառլի Չապլին1931+65-5Ֆորեսթ ԳամփՌոբերտ Զեմեկիս1994
77Ամերիկյան ԳրաֆֆիտիՋորջ Լուկաս1973+15ավելացվել էՈղջ թագավորական շքախումբըԱլան Պակուլա1976
78ՌոկկիՋոն Ջ. Էվիլդսեն1976+21+3Նոր ԺամանակներՉառլի Չապլին1936
79Եղնիկների որսորդըՄայքլ Չիմինո1978+26+1Վայրի ավազակախումբըՍեմ Պեկինպա1969
80Վայրի ավազակախումբըՍեմ Պեկինպա1969+1+13ԲնակարանԲիլլի Ուայլդեր1960
81Նոր ԺամանակներՉառլի Չապլին1936+3ավելացվել էՍպարտակՍթենլի Կուբրիկ1960
82ՀսկանՋորջ Սթիվենս1956հանվել էավելացվել էԱրևի ծագումըՖրիդրիխ Վիլհելմ Մուրնաու1927
83ԴասակՕլիվեր Սթոուն1986-3ավելացվել էՏիտանիկՋեյմս Քեմերոն1997
84ՖարգոԻթան և Ջոել Քոեն1996հանվել է+4Հեշտ հեծյալըԴենիս Հոփեր1969
85Բադի ճաշԼեո Մակքերի1933+25ավելացվել էԳիշերը օպերայումՍեմ Վուդ1935
86Ապստամբություն «Բաունտիում»Ֆրենկ Լլոյդ1935հանվել է-3ԴասակՕլիվեր Սթոուն1986
87ՖրանկենշտեյնՋեյմս Ուեյլ1931հանվել էավելացվել է12 զայրացած տղամարդՍիդնի Լյումետ1957
88Հեշտ հեծյալըԴենիս Հոփեր1969+4+9Փոքրիկի դաստիարակությունըՀովարդ Հոուքս1938
89ՊատտոնՖրանկլին Ջեյ Շեֆֆներ1970հանվել էավելացվել էՎեցերորդ զգայարանՆայթ Շիամալեն1999
90Ջազի երգիչըԱլան Կրոսլանդ1927հանվել էավելացվել էՍվինգի ժամանակըՋորջ Սթիվենս1936
91Իմ չքնաղ լեդիՋորջ Կյուկոր1964հանվել էավելացվել էՍոֆիի ընտրությունըԱլան Պակուլա1982
92Տեղ արևի տակՋորջ Սթիվենս1951հանվել է+2Փառավոր տղաներՄարտին Սկորսեզե1990
93ԲնակարանԲիլլի Ուայլդեր1960+13-23Ֆրանսիական կապավորըՈւիլյամ Ֆրիդկին1971
94Փառավոր տղաներՄարտին Սկորսեզե1990+2+1Քրեական ընթերցվածքՔվենտին Տարանտինո1994
95Քրեական ընթերցվածքՔվենտին Տարանտինո1994+1ավելացվել էՎերջին կինոսեանսըՊիտեր Բոգդանովիչ1971
96ՈրոնողներըՋոն Ֆորդ1956+84ավելացվել էԱրա ինչպես պետք էՍփայք Լի1989
97Փոքրիկի դաստիարակությունըՀովարդ Հոուքս1938+9ավելացվել էՍայրի վազորդՌիդլի Սքոթ1982
98ՉներվածըՔլինթ Իսթվուդ1992+30+2Յանկի Դուդլ ԴենդիՄայքլ Քերթիս1942
99Գուշակիր ով է գալու ճաշինՍթենլլի Կրեմեր1967հանվել էավելացվել էԽաղալիքների պատմությունըՋոն Լասսեթեր1995
100Յանկի Դուդլ ԴենդիՄայքլ Քերթիս1942+2-28Բեն ՀուրՈւիլյամ Ուայլեր1959

Փաստեր, թվեր խմբագրել

  • Երկրորդ ցուցակի կազմման ժամանակ ամենամեծ «թռիչքը» ունեցել է Ջոն Ֆորդի «Որոնողները»` բարձրանալով 96-րդ տեղից 12-րդ տեղ, իսկ ամենամեծ «անկումը» բաժին է հասել Ջոն Հյուսթոնի «Աֆրիկական թագուհին» ֆիլմին, 17-րդ տեղից 65-րդ տեղ։
  • Ներկայացված ֆիլմերից 73-ը ներկայացվել են Օսկարի Լավագույն ֆիլմ անվանակարգում, որոնցից 30-ը ստացել են այդ մրցանակը։
  • Յուրաքանչյուր ցուցակում տեղ են գտել 2 մուլտֆիլմ. 1998 թվականին՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (49-րդ տեղ) և «Ֆանտազիա» (58-րդ տեղ), իսկ 2007 թվականին «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» բարձրացել է 34-րդ տեղ, «Ֆանտազիան» դուրս է մնացել ցուցակից և ավելացվել է «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմ՝ 99-րդ տեղում։
  • Ռեժիսորներից ցուցակում ամենաշատ՝ 5 ֆիլմ ունի Սթիվեն Սփիլբերգը։ Սթենլի Կուբրիկը, Ալֆրեդ Հիչքոքը և Բիլլի Ուայլդերը ներկայացված են 4-ական ֆիլմով։ 3 ֆիլմ ունեն Չառլի Չապլինը, Ջոն Հյուսթոնը, Ֆրենկ Կապրան, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և Մարտին Սկորսեզեն։
  • Ջեյմս Ստյուարտը ցուցակի 5 ֆիլմերում՝ «Գլխապտույտ», «Այս հրաշալի կյանքը», «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Ֆիլադելֆյան պատմություն» և «Բակ նայող լուսամուտը» ֆիլմերում խաղում է գլխավոր հերոսի դեր։
  • Ռոբերտ Դե Նիրոն նույնպես խաղացել է ցուցակի 5 ֆիլմում՝ «Կատաղած ցուլ», «Տաքսիստը», «Եղնիկների որսորդը», «Փառավոր տղաներ» և «Կնքահայրը-2», սակայն «Կնքահայրը-2»-ում նա խաղում է երկրորդ պլանի դեր։
  • Ռոբերտ Դյուվալը հետևյալ 6 ֆիլմերում խաղացել է գլխավոր դերեր. «Սպանել ծաղրասարյակին», «Ռազմադաշտային հոսպիտալ», «Կնքահայրը», «Կնքահայրը-2», «Հեռուստատեսային ցանց» և «Ապոկալիպսիսը հիմա»։
  • Հարիսոն Ֆորդը խաղացել է ցուցակի 6 ֆիլմերում, որոնցից «Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս», «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս», «Սայրի վազորդ» ֆիլմերում նա խաղացել է գլխավոր դերեր, իսկ «Ապոկալիպսիսը հիմա», «Ամերիկյան Գրաֆֆիտի» և «Այլմոլորակայինը» ֆիլմերում երկրորդ պլանի դերեր։ («Այլմոլորակայինը» ֆիլմում նրա մասնակցությամբ էպիզոդները հետագայում հանվել են ֆիլմից)։
  • Ֆեյ Դանաուեյը` («Չինական թաղամաս», «Բոննի և Քլայդ», «Հեռուստատեսային ցանց») և Քեթրին Հեփբորնը («Ֆիլադելֆյան պատմություն», «Աֆրիկական թագուհին», «Փոքրիկի դաստիարակությունը») ցուցակում ամենաշատ ֆիլմեր ունեցող երկու դերասանուհիներն են։ Դայան Քիթոնը նույնպես խաղացել է ցուցակի 3 ֆիլմերում, նրանցից 2-ում տանելով երկրորդական դերեր («Էննի Հոլլ» գլխ. դեր, և «Կնքահայրը» ու «Կնքահայրը-2» ֆիլմերում երկրորդ պլանի դեր)։
  • 2007 թվականի ցուցակում ամենաշատը ներկայացված են 1970-ական թթ. ֆիլմեր։

Ցուցակում առկա են.

  • 6 համր ֆիլմ. «Գեներալը», «Անհադուրժողականություն», «Արևի ծագումը», «Մեծ քաղաքի լույսերը», «Ոսկու տենդ», «Նոր ժամանակներ»։
  • 7 երաժշտական ֆիլմ (մյուզիքլ). «Անձրևների տակ պարողները», «Օզ երկրի հրաշագործը», «Երաժշտության ձայներ», «Վեսթսայդյան պատմություն»,

«Նեշվիլլ», «Կաբարե», «Սվինգի ժամանակը»

  • 6 վեստեռն. «Որոնողները», «Ուղիղ կեսօրին», «Շեյն», «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը», «Վայրի ավազակախումբ», «Չներվածը»
  • 5 գիտա-ֆանտաստիկ ֆիլմ. «Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս», « 2001 թվականի տիեզերական ոդիսականը», «Այլմոլորակայինը», «Լարովի նարինջ», «Սայրի վազորդ»
  • 17 կատակերգություն (կոմեդիա). «Մեծ քաղաքի լույսերը», «Գեներալ», «Ջազում միայն աղջիկներն են», «Էննի Հոլլ», «Դոկտոր Սթրենջլավ», «Ֆիլադելֆյան պատմություն», «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը», «Ռազմադաշտային հոսպիտալը», «Ոսկու տենդ», «Բադի ճաշ», «Սալիվանի դեգերումները», «Ամերիկյան Գրաֆֆիտի», «Թութսի», «Նոր ժամանակներ», «Բնակարան», «Գիշերը օպերայում», «Փոքրիկի դաստիարակությունը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «100 Movies-10th Anniversary Edition» (PDF) (անգլերեն). Ամերիկյան կինոակադեմիա. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել