Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն

«Մատանիների տիրակալը. Մատանու ախպերուցուն» (անգլ.՝ The Lord of the Rings: The Fellowship of the Ring), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի ֆիլմը, որը հանդիսանում է «Մատանիների տիրակալը» եռագրության առաջին ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2001 թվականի դեկտեմբերի 19-ին։ Ֆիլմի նկարահանումները տևել են ավելի քան 15 ամիս։

Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն
անգլ.՝ The Lord of the Rings: The Fellowship of the Ring
Երկիր Նոր Զելանդիա
 ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3][…], արկածային ֆիլմ[1][3][4], դրամա, մարտաֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքՄատանու եղբայրությունը
Թվականդեկտեմբերի 19, 2001[1][3][5], դեկտեմբերի 19, 2001[6], հունվարի 10, 2002[7], 2001 և հունվարի 18, 2002[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ջեքսոն[1][9][10][…]
ՊրոդյուսերՓիթեր Ջեքսոն[11], Օսբորն Բարի, Ֆրեն Ուոլշ[9] և Tim Sanders?
Սցենարի հեղինակՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս[12] և Փիթեր Ջեքսոն[12][5]
ԴերակատարներԷլայջա Վուդ[10][3][13][…], Իեն ՄակՔելլեն[10][13][14][…], Լիվ Թայլեր[10][13][15], Վիգգո Մորտենսեն[10][13][15], Շոն Օսթին[10][13][14][…], Քեյթ Բլանշետ[10][13][5][…], Ջոն Ռիս-Դևիս[10][13][15], Բիլի Բոյդ[10][13][5][…], Դոմինիկ Մոնագան[10][13][15], Օրլանդո Բլում[10][13][15][…], Քրիստոֆեր Լի[10][13][5][…], Հյուգո Ուիվինգ[10][12][13][…], Շոն Բին[10][13][15][…], Յան Հոլմ[10][13][15][…], Էնդի Սերքիս[10][3][13][…], Mark Ferguson?[15][16], Լոուրենս Մաքոր[15], Harry Sinclair?[15], Sarah McLeod?[15], Մարտոն Չոկաշ[13][15][16], Քրեյգ Փարկեր[13][15], Peter McKenzie?[15], Իեն Մուն[17], Elizabeth Moody?[17], Փիթեր Ջեքսոն[17], Բրեթ ՄակՔենզի[17], Սալա Բեյքեր[17], Ալան Հովարդ[17], Շանե Ռանջի[17], David Weatherley? և Bill Johnson?[18][19]
ՕպերատորԷնդրյու Լեսնի
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՋոն Գիլբերթ
Պատմվածքի վայրՄիջերկիր
Նկարահանման վայրՆոր Զելանդիա, Հոբիթոն, Waiau River?, Fiordland National Park?, Mavora Lakes?, Glenorchy?, Paradise?, Skippers Canyon?, Mount Owen? և Mount Olympus Ski Area?
ԿինոընկերությունՎինգՆութ Ֆիլմզ, New Line Cinema[14] և The Saul Zaentz Company
Տևողություն178 րոպե[20], 208 րոպե[21] և 228 րոպե[22]
Բյուջե93 000 000 $
Շահույթ884 041 698 $[23] և 316 115 420 $[23]
ՀաջորդՄատանիների տիրակալը. Երկու ամրոց
Պաշտոնական կայքէջ
 The Lord of the Rings film trilogy Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի նախաբանում Սաուրոնը ստեղծում է Համիշխանության մատանին, որով պետք է գրավեր ամբողջ Միջերկիրը։ Նա ստեղծում է մատանիներ նաև էլֆերի, թզուկների և մարդկանց համար։ Սակայն հետագայում Համիշխանության մատանին ընկնում է մարդկանց՝ այնուհետև հոբիթ Սմեագոլի ձեռքը։ Սմեագոլը մատանու պատճառով վերածվում է անճոռնի արարածի և նրան կոչում են Գոլլում։ Տարիներ անց, հոբիթ Բիլբո Բեգինսին պատահաբար հաջողվում է խլել մատանին Գոլլումից։

Հրաշագործ Գենդալֆը այցելում է Շիր՝ հոբիթների բնակավայր։ Այնտեղ Բիլբոն պլանավորում էր նշել իր 111 և իր զարմիկ Ֆրոդոյի 33- ամյակը։ Խնջույքի ժամանակ նա դնում է մատանին և դառնում է անտեսանելի։ Վերադառնալով տուն՝ նա հանդիպում է Գենդալֆին, որը նրան ստիպում է մատանին հանձնել Ֆրոդոյին։ Բիլբոն մատանին տալիս է նրան և հեռանում է Շիրից։

Գենդալֆը Ֆրոդոյին ուղարկում է Ռիվենդել, որպեսզի էլֆերի արքա Էլրոնդը որոշի նրա ճակատագիրը։ Նրա հետ ուղևորվում է նաև իր այգեպանը՝ Սեմը։ Ճանապարհին նրանք տեսնում են, որ իրենց հետևում են նաև հոբիթներ Մերրին և Պիպինը։

Գենդալֆը գնում է Իզենգարդ՝ կախարդ Սարումանի մոտ, որտեղ պարզում է, որ նա անցել է Սաուրոնի կողմը։ Գենդալֆը հրաժարվում է միանալ նրան և գերվում է Սարումանի կողմից։

Վերջապես բոլորը հավաքվում են Ռիվենդելում՝ մեծ խորհրդի։ Էրլորնդը հայտարարում է, որ պետք է ոչնչացնել մատանին, և Ֆրոդոն ասում է, որն ինքը կանի դա։ Նրան խոստանում են ուղեկցել իր հոբիթ ընկերները, էլֆ Լեգոլասը՝ Լիխոլեսիեից, կախարդ Գենդալֆը, թզուկ Գիմլին՝ Էրեբորից և մարդիկ՝ Բոռոմիրը և Արագորնը։ Էլրոնդն այս խումբը կոչում է Մատանու եղբայրություն։ Շուտով խումբն ուղևորվում է դեպի Մորդոր՝ մատանին ոչնչացնելու նպատակով։

Սակայն եղբայրությունը շուտով քայքայվում է, երբ զոհվում է Բոռոմիրը, իսկ Մերրին և Պիպինը գերվում են։ Մատանու ճակատագիրը վստահվում է Ֆրոդոյին և Սեմին, որոնք միայնակ ուղևորվում են դեպի Մորդոր։

Ֆիլմի տարբերակներ խմբագրել

Գոյություն ունի ֆիլմի մի քանի տարբերակ, որոնք ունեն տարբեր տևողություն և մոնտաժ.

  1. Լայն տարածման տարբերակ - այս տարբերակը ցուցադրվել է կինոթատրոններում և հեռուստատեսությամբ, իսկ DVD տարբերակը թողարկվել է 2002 թվականի փետրվարին (տևողությունը՝ 2:58:12)[24]:
  2. Ռեժիսորական տարբերակ - VHS և DVD տարբերակները թողարկվել են 2002 թվականի նոյեմբերի 12-ին։ Այն ներառում է մոտ 30 րոպե նոր կադրեր, նոր երաժշտություն, նաև՝ 20 րոպեանոց նոր տիտրեր՝ ֆիլմի երկրպագուների համար (տևողությունը՝ 3:48:10)[25]:

Դերերում խմբագրել

ԴերասանԴեր
Էլայջա ՎուդՖրոդո Բեգինս
Իեն ՄակկելլենԳենդալֆ Մոխրագույն
Վիգգո ՄորտենսենԱրագորն
Շոն ԲինԲոռոմիր
Օրլանդո ԲլումԼեգոլաս
Ջոն Ռիս-ԴևիսԳիմլի
Իեն ՀոլմԲիլբո Բեգինս
Շոն ԷսթինՍեմուայզ (Սեմ) Գեմջի
Բիլի ԲոյդՊերեգրին (Պիպին) Տուկ
Դոմինիկ ՄոնախենՄերիադոկ (Մերրի) Բրենդիբակ
Հյուգո ՈւիվինգԷլրոնդ
Քեյթ ԲլանշետԳալադրիել
Լիվ ԹայլերԱրվեն
Քրիստոֆեր ԼիՍարուման
Էնդի ՍերկիսԳոլլում (հնչյունավորում)
Ալան ՀովարդՄատանի (հնչյունավորում)
Նոել ԷփլբիԷվերարդ Փրոդֆութ
Սալա ԲեյկերՍաուրոն
Մարտոն ՉոկաշՔելեբորն
Մեգան Էդվարդստիկ. Փրոդֆութ
Մայքլ ԷլսվորտԳոնդորի արխիվիստ
Մարկ ՖերգյուսոնԳիլ-Գալադ
Լոուրենս ՄակորԼուրտց
Բրենտ ՄակինտայրԿախարդ-արքա
Փիթեր ՄակՔենզիԷլենդիլ
Սառա ՄակԼեոդՌոզի Քոթն
Յեն ՄունԲոունդր
Կրեյգ ՓարկերՀալդիր
Քեմերոն Ռոդսֆերմեր
Մարտին Սենդերսոնդռնապան
Գարի ՍինկլերԻսիլդուր
Դևիդ ՈւիտերլեյԲարլիման Բատերբուր
Վիկտորիա Բեյնոն-Կոուլօրկ / գոբլին
Լի Հարտլիօրկ / գոբլին
Սեմ Լա Հուդօրկ / գոբլին
Քրիս Ստրիտերօրկ / գոբլին
Ֆիլիպ Գրիվօրկ / գոբլին
Ջոնաթան Ջորդանօրկ / գոբլին
Սեմի Կուրեսաօրկ / գոբլին
Կլինտոն Ուլիաթօրկ / գոբլին
Պոլ Բրայսոնօրկ / գոբլին
Լենս Ֆաբիան Կեմպօրկ / գոբլին
Ջոնո Մենքսօրկ / գոբլին
Բեն Փրայսօրկ / գոբլին
Բիլի Ջեքսոնփոքրիկ հոբիթ
Կետի Ջեքսոնփոքրիկ հոբիթ
Փիթեր ԿորիգենՕթո (ռեժիսորական տարբերակ)
Լորի ԴունգիՊրն. Բռեքիգիրդլ (ռեժիսորական տարբերակ)
Նորման ՖորսիԳաֆեր Գեմջի (ռեժիսորական տարբերակ)
Ուիլյամ ՋոնսոնՀին Նոակ (ռեժիսորական տարբերակ)
Էլիզաբեթ ՄուդիԼոբելիա Սաքվիլ-Բեգինս (ռեժիսորական տարբերակ)
Բրայան ՍերջենտԹեդ Սանդիմեն (ռեժիսորական տարբերակ)
Տիմոտի Բարտլեթհոբիտ (տիտրերում նշված չէ)
Ջարլ Բենզոնէլֆ (տիտրերում նշված չէ)
Յորն ԲենզոնՌումիլ (տիտրերում նշված չէ)
Ռեյչել Կլենտվորտգոբլին (տիտրերում նշված չէ)
Սաբինա ԿրոսենՌիվենդելի էլֆ (տիտրերում նշված չէ)
Տեա Հարտվելփոքրիկ Հոբիտ (տիտրերում նշված չէ)
Փիթեր ՋեքսոնԱլբերտ Դրեարի (տիտրերում նշված չէ),
Ալան ԼիՄարդկանց արքա, ով ստացել էր մատանի (տիտրերում նշված չէ)
Թոմաս ՄակԳինտիօրկ / գոբլին (տիտրերում նշված չէ)
Բրետ ՄակՔենզիԷլրոնդի էլֆ (տիտրերում նշված չէ)
Քեյթ Օ’Ռուրկօրկ / գոբլին (տիտրերում նշված չէ)
Շեյն ՌանգիԱնգմարի կախարդ-արքա (տիտրերում նշված չէ)

Ստեղծման ընթացք խմբագրել

Ոգեշնչման աղբյուրներ խմբագրել

Սցենարի վրա մեծ ազդեցություն ունեցավ գրքի նախորդ էկրանավորումը՝ անիմացիոն «Մատանիների տիրակալը»։ Այս երկու տարբերակներում կան բավականին շատ ընդհանուր կողմեր։ Ջեքսոնը խոստովանել է, որ հանդիսանում է այդ մուլտֆիլմի մեծ երկրպագուն։

Դերասանների ընտրություն խմբագրել

Դանիել Դեյ-Լուիսը հրաժարվեց Արագորնի դերից։ Այդ դերով սկսեց նկարահանվել Ստյուարդ Թաունսենդը, սակայն չորս օր նկարահանվելուց հետո Փիթերը վերցրեց նրանից այդ դերը՝ հասկանալով, որ նրա տարիքը դերին չի համապատասխանում։ Եվ դերը ստացավ Վիգգո Մորտենսենը։ Նախագծին մասնակցելուց հրաժարվեցին Էնթոնի Հոփքինսը և Քեյթ Ուինսլեթը։ Իսկ սկզբում Էլրոնդի դերի համար ընտրված էր հայտնի երաժիշտ Դեյվիդ Բոուին։ Ֆրոդոյի դերը փորձեց կատարել Ջեյք Ջիլլենհոլը[26]։

Նկարահանման ընթացք խմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել Նոր Զելանդիայում, որտեղ բնությունը նման էր Միջերկրի բնությանը։ Եռագրության նկարահանումները Նոր Զելանդիային բերեցին ավելի քան 200 միլիոն դոլարի եկամուտ։Հոբիթոնի տեսքը ստանալու համար պահանջվեց մոտ մեկ տարի։ Ճարտարապետները հավասարեցրեցին խոտերի բարձրությունը՝ բաց թողնելով այնտեղ ոչխարների։ Հոբիթոնում կառուցվեցին 28 տարբեր հոբիթական տներ և 47 ծխնելույզներ։

Նկարահանումներն ընթանում էին միաժամանակ մի քանի վայրերում և մեկ օրում նկարահանվում էր 3-4 րոպե տևողությամբ նյութ (սովորական լիամետրաժ ֆիլմի նկարահանումների ժամանակ նկարահանվում է 2-2,5 րոպե տևողությամբ նյութ), իսկ ռեժիսորը հետևում էր նկարահանումներին արբանյակային հաղորդակցության միջոցով։ Այդ ամենի դժվարությունն այն էր նաև, որ որոշ վայրերում նկարահանումներ կատարելու համար անհրաժեշտ էր ուղղաթիռներ, քանի որ այնտեղ ճանապարհներ չկային։ Ամեն օր նախաճաշին անձնակազմը օգտագործում էր 1460 ձու։ Բիլբո Բեգինսի ծննդյան տոնին պետք է ներկա լիներւ 144 հոբիթ, սակայն տնտեսելու նպատակով նկարահանվեց միայն 100 հոբիթ։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Պարգևներ և նոմինացիաներ
ԱմսաթիվըՄրցանակըԿատեգորիանՆոմինանտ(ներ)ըԱրդյունքը
2000
NBR
Երկրորդ պլանի լավագույն կանացի դերՔեյթ ԲլանշետՀաղթանակ
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքԳրանտ ՄեյջորՀաղթանակ
հատուկ մրցանակՓիթեր ՋեքսոնՀաղթանակ
LAFCA
լավագույն երաժշտությունԳովարդ ՇորՀաղթանակ
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքԳրանտ ՄեյջորԱռաջադրված
2001
SEFCA
լավագույն ֆիլմԱռաջադրված
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնՀաղթանակ
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնՀաղթանակ
BSFC
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
TFCA
երկրորդ պլանի լավագույն դերասանՅան ՄաքկելենԱռաջադրված
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
2002
Ամերիկյան կինոարվեստի համալսարանի մրցանակ (2001)|AFI
տարվա ֆիլմՀաղթանակ
լավագույն վիզուալ էֆեկտներՋիմ ՌիգելՀաղթանակ
տարվա կոմպոզիտորԳովարդ ՇորԱռաջադրված
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքԳրանտ ՄեյջորՀաղթանակ
Ոսկե Գլոբուս
լավագույն դրամա ֆիլմԱռաջադրված
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
լավագույն երգԱռաջադրված
լավագույն երաժշտությունԳովարդ ՇորԱռաջադրված
ADG
ֆենտեզի ֆիլմի շարքԳրանտ Մեյջոր, Դեն Հեննա և այլքԱռաջադրված
ACE
լավագույն դրամա ֆիլմի մոնտաժՋոն ԳիլբերտԱռաջադրված
BAFTA
լավագույն ֆիլմՀաղթանակ
տղամարդու լավագույն դերՅան ՄաքկելենԱռաջադրված
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնԱռաջադրված
լավագույն օպերատորական աշխատանքԷնդրյու ԼեսնիԱռաջադրված
հագուստի լավագույն դիզայնՆայլա ԴիկսոնԱռաջադրված
լավագույն ձայնՔրիստոֆեր Բոյս, Մայքլ Սեմանիկ և այլքԱռաջադրված
լավագույն մոնտաժՋոն ԳիլբերտԱռաջադրված
լավագույն վիզուալ էֆեկտներՋիմ Ռիգել, Ռիչարդ Թեյլոր և այլքՀաղթանակ
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքԳրանտ ՄեյջորԱռաջադրված
լավագույն գրիմ և սանրվածքՓիթեր Օուեն, Փիթեր Քինգ, Ռիչարդ ԹեյլորՀաղթանակ
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնՀաղթանակ
լավագույն երաժշտությունԳովարդ ՇորԱռաջադրված
Հանդիսատեսի համակրանքի մրցանակՀաղթանակ
Բադիլ
լավագույն ամերիկյան ֆիլմՀաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների ակումբ
երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերՅան ՄաքկելենՀաղթանակ
խաղարկային ֆիլմի լավագույն դերասանական կազմԱռաջադրված
Օսկար
լավագույն ֆիլմԱռաջադրված
երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերՅեն ՄակԿելլենԱռաջադրված
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնԱռաջադրված
լավագույն օպերատորական աշխատանքԷնդրյու ԼեսնիՀաղթանակ
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքԳրանտ Մեյջոր, Դեն ՀեննաԱռաջադրված
հագուստի լավագույն դիզայնՆայլա Դիկսոն, Ռիչարդ ԹեյլորԱռաջադրված
լավագույն ձայնՔրիստոֆեր Բոյս, Մայքլ Սեմանիկ և այլքԱռաջադրված
լավագույն մոնտաժՋոն ԳիլբերտԱռաջադրված
լավագույն վիզուալ էֆեկտներՋիմ ռիգել, Ռիչարդ Թեյլոր և այլքՀաղթանակ
լավագույն գրիմ և սանրվածքՓիթեր Օուեն, Ռիչարդ ԹեյլորՀաղթանակ
լավագույն երգԷնիա, Նիկի Ռայան, Ռոմա ՌայանԱռաջադրված
լավագույն երաժշտությունԳովարդ ՇորՀաղթանակ
ASCAP
վարձույթի առաջատարներըԳովարդ ՇորՀաղթանակ
Սատուրն
երկրորդ պլանի լավագույն կինոդերասանՅան ՄաքկելենՀաղթանակ
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնՀաղթանակ
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնԱռաջադրված
լավագույն հագուստներՆայլա Դիկսոն, Ռիչարդ ԹեյլորԱռաջադրված
լավագույն էֆեկտներՋիմ Ռիգել, Ռիչարդ Թեյլոր և այլքԱռաջադրված
լավագույն երաժշտությունԳովարդ ՇորԱռաջադրված
լավագույն ֆենտեզի ֆիլմՀաղթանակ
լավագույն գրիմՓիթեր Օուեն, Ռիչարդ ԹեյլորԱռաջադրված
Cinescape Genre Face of the FutureՕրլանդո ԲլումԱռաջադրված
Ամանդա
լավագույն արտասահմանյան ֆիլմԱռաջադրված
Հյուգո
լավագույն ներդրումՓիթեր Ջեքսոն, Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա ԲոյենսՀաղթանակ
ԱԱՍՏԱ
լավագույն արտասահմանյան ֆիլմՀաղթանակ
Bogey Awards
Bogey Award in TitaniumՀաղթանակ
Բրեմ Սթոքերի մրցանակ
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնԱռաջադրված
Critics' Choice Movie Awards
լավագույն ֆիլմԱռաջադրված
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
լավագույն կոմպոզիտորԳովարդ ՇորՀաղթանակ
ֆիլմի լավագույն երգԷնիաՀաղթանակ
Չիկագոյի կինոքննադատների ասոցացիա
լավագույն ֆիլմԱռաջադրված
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
ֆիլմի լավագույն երաժշտությունԳովարդ ՇորՀաղթանակ
օպերատորի լավագույն աշխատանքԷնդրյու ԼեսնիՀաղթանակ
Chlotrudis Awards
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնՀաղթանակ
Cinema Audio Society Awards
ձայնի լավագույն մոնտաժ ֆիլմի համարՔրիստոֆեր Բոյս, Մայքլ Սեմանիկ և այլքՀաղթանակ
DFWFCA
լավագույն ֆիլմԱռաջադրված
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
լավագույն օպերատորական աշխատանքԷնդրյու ԼեսնիՀաղթանակ
Ամերիկայի ռեժիսորների միություն
կինեմատոգրաֆիայում իր ավանդի համարՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
Կայսրություն
լավագույն ֆիլմՀաղթանակ
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
լավագույն դերասանԷլայջա ՎուդՀաղթանակ
Վիգգո ՄորտենսենԱռաջադրված
լավագույն բրիտանացի դերասանՇոն ԲինԱռաջադրված
Յան ՄաքկելենԱռաջադրված
լավագույն դեբյուտՕրլանդո ԲլումՀաղթանակ
Բիլլի Բոյդ և Դոմինիկ ՄոնագանԱռաջադրված
Florida Film Critics Circle Awards
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
երկրորդական պլանի կնոջ լավագույն դերՔեյթ ԲլանշետՀաղթանակ
Kids’ Choice Awards
էքշն ժանրի սիրված դերասանԷլայջա ՎուդԱռաջադրված
Լաս-Վեգասի կինոքննադատների ասոցացիա
լավագույն ֆիլմԱռաջադրված
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնՀաղթանակ
երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերԻեն ՀոլմԱռաջադրված
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնԱռաջադրված
օպերատորական լավագույն աշխատանքԷնդրյու ԼեսնիՀաղթանակ
լավագույն մոնտաժՋոն ԳիլբերտԱռաջադրված
հագուստի լավագույն դիզայնՆայլա Դիկսոն, Ռիչարդ ԹեյլորՀաղթանակ
լավագույն երաժշտությունԳովարդ ՇորՀաղթանակ
ֆիլմի լավագույն երգԷնիաՀաղթանակ
լավագույն վիզուալ էֆեկտներՌիչարդ ԹեյլորՀաղթանակ
MTV Movie Awards
լավագույն ֆիլմՀաղթանակ
տղամարդու լավագույն դերԷլայջա ՎուդԱռաջադրված
տարվա հայտնություն. դերասանՕրլանդո ԲլումՀաղթանակ
լավագույն կինոչարագործՔրիստոֆեր ԼիԱռաջադրված
լավագույն մարտՔրիստոֆեր Լի և Յան ՄաքկելենԱռաջադրված
ամենասարսափելի հատվածքարայրի մարտըԱռաջադրված
Motion Picture Sound Editors
լավագույն երաժշտական միությունՆենցի Ալլեն, Մայքլ Փրայս և այլքՀաղթանակ
ձայնի լավագույն մոնտաժՄայք Հոփկինս, Տիմոտի Նիլսեն և այլքԱռաջադրված
National Society of Film Critics
լավագույն ֆիլմԱռաջադրված
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
Online Film Critics Society
լավագույն ֆիլմԱռաջադրված
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնԱռաջադրված
երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերՅան ՄաքկելենԱռաջադրված
լավագույն դերասանական համայնքԱռաջադրված
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնԱռաջադրված
օպերատորական լավագույն աշխատանքԷնդրյու ԼեսնիԱռաջադրված
լավագույն երաժշտությունԳովարդ ՇորԱռաջադրված
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիա
ֆիլմի պրոդյուսերԱռաջադրված
Phoenix Film Critics Society
լավագույն ֆիլմՀաղթանակ
լավագույն դերասանական համայնքՀաղթանակ
լավագույն ռեժիսորՓիթեր ՋեքսոնՀաղթանակ
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնՀաղթանակ
օպերատորական լավագույն աշխատանքԷնդրյու ԼեսնիՀաղթանակ
լավագույն մոնտաժՋոն ԳիլբերտԱռաջադրված
Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքԳրանտ ՄեյջորՀաղթանակ
հագուստի լավագույն դիզայնՆայլա Դիկսոն, Ռիչարդ ԹեյլորՀաղթանակ
լավագույն գրիմ և սանրվածքՓիթեր Օուեն, Ռիչարդ ԹեյլորԱռաջադրված
լավագույն երաժշտությունԳովարդ ՇորՀաղթանակ
ֆիլմի լավագույն երգԷնիա, Նիկի Ռայան, Ռոմա ՌայանՀաղթանակ
լավագույն վիզուալ էֆեկտներՋիմ Ռիգել, Մարկ Ստեթսոն և այլքՀաղթանակ
Robert Festival
լավագույն ամերիկյան ֆիլմՀաղթանակ
Արբանյակ
լավագույն անիմացիոն ֆիլմՀաղթանակ
երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերՅան ՄաքկելենԱռաջադրված
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնԱռաջադրված
լավագույն օպերատորական աշխատանքԷնդրյու ԼեսնիԱռաջադրված
լավագույն մոնտաժՋոն ԳիլբերտՀաղթանակ
լավագույն ձայնՔրիստոֆեր Բոյս, Մայքլ Սեմանիկ և այլքՀաղթանակ
լավագույն վիզուալ էֆեկտներՋիմ Ռիգել, Մարկ Ստեթսոն և այլքԱռաջադրված
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքԳրանտ Մեյջոր, Դեն ՀաննաԱռաջադրված
հագուստի լավագույն դիզայնՆայլա Դիկսոն, Ռիչարդ ԹեյլորԱռաջադրված
Teen Choice Awards
լավագույն էքշն ֆիլմԱռաջադրված
էքշն ժանրում լավագույն դերասանԷլայջա ՎուդԱռաջադրված
էքշն ժանրում լավագույն դերասանուհիԼիվ ԹայլերԱռաջադրված
USC Scripter Award
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնԱռաջադրված
World Soundtrack Award
տարվա լավագույն կոմպոզիտորԳովարդ ՇորԱռաջադրված
տարվա լավագույն սաունդրեքԳովարդ ՇորՀաղթանակ
ժողովրդի ընտրությունԳովարդ ՇորՀաղթանակ
ԱՄՆ սցենարիստների միություն
լավագույն սցենարՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր ՋեքսոնԱռաջադրված
Երիտասարդ դերասան
լավագույն ընտանեկան դրամա ֆիլմԱռաջադրված

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Այն դերասանները, որոնք կատարում էին Մատանու եղբայրության անդամների դերերը, դաջվածքներ են արել էլֆական 9 թվի տեսքով։ Դաջվածք անել հրաժարվել է միայն Ջոն Ռիս Դևիսը։ Էլայջա Վուդի դաջվածքը փորի տակ է։ Շոն Ասթինը և Բիլլի Բոյդը իրենց դաջվածքներն արել են կոճերի վրա՝ ի հիշատակ հոբիթական ոտքերի, իսկ Դոմինիկ Մոնագանը՝ աջ ձեռքի վրա։ Օրլանդո Բլումի դաջվածքը նախաբազկի վրա է, որը երևում է Կարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարտի» անեծքը ֆիլմի կադրերից մեկում։ Յան Մաքկելենի և Շոն Բինի դաջվածքները թիակի վրա են։ Իսկ Վիգգո Մորտենսենի դաջվածքը ձախ թիակին է, որը երևում է նրա ֆիլմերից մեկում։
  • Երբեմն նկարահանումների ժամանակ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը քնում էր ընդամենը 4 ժամ։
  • Նկարահանումների ժամանակ օգտագործվել է 1800 զույգ հոբիթական ոտք։ Բանն այն է, որ ամեն օր պատրաստում էին նոր ոտքեր նկարահանման համար։ Այն դերասանները, որոնք կատարում էին հոբիթների դեր, նկարահանման հրապարակ էին գալիս առավոտյան ժամը 5-ին, որպեսզի հասցնեին պատրաստել ոտքերը։ Այդ գործընթացը տևում էր ավելի քան 1 ժամ։ Այդ ոտքերով նրանք նույնիսկ չէին կարողանում նստել, քանի որ այն կարող էր շարքից դուրս գալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0120737/
  2. http://www.filmstarts.de/kritiken/35538-Der-Herr-der-Ringe-Die-Gef%C3%A4hrten.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.metacritic.com/movie/the-lord-of-the-rings-the-fellowship-of-the-ring
  4. http://www.filmaffinity.com/en/film750283.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.commeaucinema.com/film/le-seigneur-des-anneaux-la-communaute-de-l-anneau,3981
  6. Internet Movie Database — 1990.
  7. Pán prstenů a Harry Potter před dvaceti lety změnili způsob, jak Češi chodili do kina (չեխերեն)Česká televize, 2022.
  8. https://www.comingsoon.it/film/il-signore-degli-anelli-la-compagnia-dell-anello/1029/scheda/
  9. 9,0 9,1 http://www.sinemalar.com/film/592/yuzuklerin-efendisi-yuzuk-kardesligi
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 http://www.cinematografo.it/cinedatabase/film/il-signore-degli-anelli---la-compagnia-dell-anello/40426/
  11. https://web.archive.org/web/20160417094610/http://www.sinemalar.com/film/592/yuzuklerin-efendisi-yuzuk-kardesligi
  12. 12,0 12,1 12,2 https://www.siamzone.com/movie/m/448
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 http://www.bbfc.co.uk/releases/lord-rings-fellowship-ring-2002
  14. 14,0 14,1 14,2 http://stopklatka.pl/film/wladca-pierscieni-druzyna-pierscienia
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 http://www.imdb.com/title/tt0120737/fullcredits?ref_=tt_ov_wr
  16. 16,0 16,1 http://www.ofdb.de/film/5462,Der-Herr-der-Ringe-Die-Gef%C3%A4hrten
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  18. Internet Movie Database — 1990.
  19. ČSFD (չեխերեն) — 2001.
  20. https://catalog.afi.com/Catalog/MovieDetails/53926
  21. https://www.blu-ray.com/dvd/The-Lord-of-the-Rings-The-Fellowship-of-the-Ring-DVD/2903/
  22. https://www.blu-ray.com/movies/The-Lord-of-the-Rings-The-Fellowship-of-the-Ring-Blu-ray/60205/
  23. 23,0 23,1 https://www.boxofficemojo.com/title/tt0120737/
  24. «THE LORD OF THE RINGS – THE FELLOWSHIP OF THE RING (PG)». British Board of Film Classification. 2001 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  25. http://www.henneth-annun.ru/index.php?module=subjects&func=viewpage&pageid=209 Сравнение киноверсии и режиссерской версии фильма
  26. Ольга Белик. (2013 թ․ նոյեմբերի 1). «Джейк Джилленхол мог сыграть Фродо Бэггинса» (ռուսերեն). Filmz.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» հոդվածին։