Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (ֆիլմ, 1930)

Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (անգլ.՝ All Quiet on the Western Front), Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն վեպի հիման վրա 1930 թվականին ռեժիսոր Լյուիս Մայլսթոունի նկարահանած ամերիկյան ռազմական ֆիլմ։
Ֆիլմն արժանացել է Օսկար լավագույն ֆիլմի համար հեղինակավոր կինոմրցանակին։

Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է
անգլ.՝ All Quiet on the Western Front
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1][2], դրամա[1] և վեպի էկրանավորում
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ
ՀիմքԱրևմտյան ռազմաճակատում անփոփոխ է
Թվականապրիլի 21, 1930[3], մարտի 2, 1931 և 1930
Լեզուանգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն
ՌեժիսորԼյուիս Մայլսթոուն[1][4][5][…]
ՊրոդյուսերԿառլ Լեմլե կրտսեր և Կառլ Լեմլե
Սցենարի հեղինակՄաքսվել Անդերսոն, Ջորջ Էբբոտ Ֆրենսիս, Լյուիս Մայլսթոուն և Ս․ Գարդներ Սալիվան
ԴերակատարներԼուիս Վոլհայմ[6][4][5], Լյու Էյրս[6][4][5][…], Ջոն Ռեյ[6][4][5][…], Առնոլդ Լյուսի[6][4], Բեն Ալեքսանդր[6], Ռասել Գլիսոն[6], Սլիմ Սամերվիլ[6], Ջ․ Փեթ Քոլինս[6], Բերիլ Մերսեր[6], Էդվին Մաքսվել[6], Հարոլդ Գուդվին[6], Զեյսու Փիթս[6], Ջոան Մարշ[6], Ֆրեդ Ցինեման[6], Էդմունդ Բրիսի[6], Ռիչարդ Ալեքսանդր[6], Ուիլյամ Բեյքուել[6], Յոլա դ'Ավրիլ[6], Ռոբերտ Փերիշ[7], Վինս Բառնեթ[7], Վոլֆգանգ Գեորգ Շտաուդտե[7], Ուիլյամ Իրվինգ[7], Ֆրեդերիկ Քոներ[7], Բոդիլ Ռոսինգ[7], Էլեն Հոլ[7], Հեյնի Քոնքլին, Սքոթ Քոլք, Օուեն Դևիս կրտսեր, Բերթա Ման, Ռեյմոնդ Գրիֆիթ, Մորիս Մերֆի և Արթուր Գարդներ
ՕպերատորԱրթուր Էդիսոն, Կառլ Ֆրոյդ և Թոնի Գաուդիո
ՄոնտաժԷդգար Ադամս
Պատմվածքի վայրԳերմանիա
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն136 րոպե
Բյուջե1 200 000 $
 All Quiet on the Western Front (1930 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երիտասարդների մասին, ում համար պատերազմը սկզբում թվում էր թեթև շրջագայություն, սակայն արդեն ուսումնական ճամբարում նրանք հասկանում են թե իրականում ինչի հետ գործ ունեն։

Գլխավոր հերոս Պաուլ Բոյմերը, մեկն է պատերազմ մեկնած տասնյակ հազարավոր այդպիսի երիտասարդներից։ Սկզբում շատերի նման նա նույնպես ցուցադրվում է որպես հայրենասեր ու մարդասեր զինվոր։ Սակայն ֆիլմի վերջում Պաուլի պացիֆիզմը սպառվում է պատերազմի արյան ու ցավերի մեջ։Ի սկզբանե նա դեմ էր պատերազմ մեկնելուն և կոչ էր անում բոլորին չգնալ ռազմաճակատ, չզոհել սեփական կյանքն ու կորցնել հոգին, որի համար իր հարազատ քաղաքում նրան համարում էին վախկոտ ու դավաճան։ Ֆիլմի վերջում Պաուլը զոհվում է։

Ֆիլմի վերջին տեսարանում զինվորների գերեզմանների խաչերի ֆոնի վրա ցուցադրվում են դեմքեր, ովքեր մասնակցել են հերթական անիմաստ պատերազմին, և որը խլել է նրանցից ամենաթանկը՝ իրենց կյանքը։

Դերերում խմբագրել

  • Լյու Այրես - Պաուլ Բոյմեր
  • Լուիս Վոլհայմ - Կատ (Ստանիսլավ Կատչինսկի)
  • Ջոն Ռեյ - Հիմելշտոս
  • Առնոլդ Լյուսի - պրոֆեսոր Կանտերոկ
  • Բեն Ալեքսանդր - Ֆրանց Կեմմերիխ
  • Օուեն Դևիս կրտսեր - Պիտեր
  • Ուոլտեր Ռոջերս - Բեն
  • Ուիլյամ Բեյքուել - Ալբերտ Կրոպպ
  • Ռասսել Գլիսոն - Մյուլլեր
  • Ռիչարդ Ալեքսանդր - Վեստհուս

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմը ստացել է 4 մրցանակ, այդ թվում՝ 2 Օսկար, ներկայացված է եղել ևս 2 Օսկարի

Ստացել է խմբագրել

Ներկայացվել է խմբագրել

  • Լավագույն օպերատոր - Արթուր Էդերսոն
  • Լավագույն ադապտացված սցենար - Ջորջ Էբբոտ, Մաքսվելլ Անդերսոն, Դել Էնդերս

Այլ փաստեր խմբագրել

1979 թվականին ռեժիսոր Դելբերտ Մաննը նույն ստեղծագործության հիման վրա նկարահանել է «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» հեռուստատեսային ֆիլմը, որն արժանացել է Ոսկե Գլոբուս և Էմմի (մրցանակ) մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (ֆիլմ, 1930)» հոդվածին։