Ֆաբիանո Կարուանա

Ֆաբիանո Լուիջի Կարուանա (իտալ.՝ Fabiano Luigi Caruana, հուլիսի 30, 1992(1992-07-30)[1][2], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), իտալական ծագմամբ ամերիկացի շախմատիստ։ Գրոսմայստերի կոչմանն արժանացել է 2007 թվականին։

Ֆաբիանո Կարուանա
Fabiano Caruana
2013 թ.
Պետություն(ներ)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 30, 1992(1992-07-30)[1][2] (31 տարեկան)
ԾննդավայրՄայամի, ԱՄՆ
ԿոչումՄիջազգային վարպետ (2006)
Ներկայիս վարկանիշ2805
ՖԻԴԵ համար2020009
365chessFabiano_Caruana
Chesstempo համար34446
ICCF համար34446
Մասնակցել էՇախմատի հավակնորդների մրցաշար 2018, ԱՄՆ շախմատի չեմպիոնատ 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2018, Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018
Մարզական ակումբSchachgesellschaft Winterthur?
ԱնդամակցությունԲադեն-Բադեն, Schachgesellschaft Winterthur? և Évry Grand Roque
caruanachess.com
 Fabiano Caruana Վիքիպահեստում

Կարուանան 4 անգամ կարողացել է դառնալ Իտալիայի չեմպիոն (2007, 2008, 2010, 2011)։ Գրոսմայստերի կոչում շնորհվեց այն ժամանակ, երբ նա 14 տարեկան էր, 11 ամսական և 20 օրական[4], ինչը համարվում է լավագույն ցուցանիշներից մեկը շախմատի պատմության ընթացքում և լավագույնը Իտալիայում։

Կարուանան 2007 թ. կարողացավ հաղթել Վլիսինգենում անցկացված մրցաշարում։ 2009 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում կարողացավ հասնել մինչև 4-րդ փուլ, որտեղ պարտվեց Վուգար Հաշիմովին։

Ֆաբիանոն 2 անգամ կարողացել է հաղթել Դորտմունդում անցկացվող մրցաշարում (2012, 20142013 թ. հաղթող է ճանաչվել Ցյուրիխում անցկացվող մրցաշարում, 2018 թվականին հաղթել է շախմատի հավակնորդների մրցաշարում։ 2018 թվականին հաղթել է Նորվեգիայում անցկացվող "Altibox Norway chess" դասական շախմատի մրցաշարում՝ առաջ անցնելով շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից։ 2016 թվականին Բաքվում անցկացված շախմատի օլիմպիադայում ԱՄՆ-ի կազմում դարձել է հաղթող։


Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Մայամիում 1992 թվականի հուլիսի 30-ին։ 4 տարեկան հասակում ծնողների՝ Լու և Սանտինո Կարուանաների հետ տեղափոխվել են Նյու Յորք։ Կարուանան հինգ տարեկանում սովորել է շախմատ խաղալ, կես տարի անց արդեն խաղացել է առաջին առաջնությունում։ 2004 թվականի նոյեմբերին, երբ նա 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Մադրիդ, որտեղ նա սկսեց մարզվել Բորիս Էլոտինի մոտ:12 տարեկանում նա դարձավ շախմատի Միջազգային վարպետ (ՖԻԴԵ

2007 թվականին ընտանիքը կրկին տեղափոխվեց, այս անգամ Բուդապեշտ, որտեղ նա մարզվում էր Ալեքսանդր Չյորնինի հետ։ Նրան օգնել են այնպիսի հայտնի գրոյսմաստերներ, ինչպիսիք են Ալեքսանդր Բելյավսկին ր Յուրի Ռեզուվաևը։ Վերջին երկու տարիներին նրա մարզիչը Վլադիմիր Չուչելովն էր[5]։

Շախմատային կարիերա

խմբագրել

Իտալիայի քառակի չեմպոն (2007, 2008, 2010, 2011)։ Գրոյսմաստեր դարձել է 15 տարեկան հասակում[6] , որը շախմատի պատմության մեջ ամենալավ ցուցանիշներից մեկն է և միջազգային ռեկորդ Իտալիայի համար[7], ինչպես նաև ԱՄՆ-ի ազգային ռեկորդ՝ մինչև 2014 թվականի նոյեմբեր ամիսը (նրա ռեկորդը ԱՄՆ-ում գերազանցել է Սամուել Սևյանի կողմից)։ Կարուանան Վլիսինգենի առաջնության հաղթող է (2007),Վեյկ-ան-զե (մրցաշար C, 2008) и Վեյկ-ան-զե (մրցաշար Б, 2009): Բիլ 2010 միջազգային շախմատային փառատոնի հաղթող, 2012 թվականի և 2014 թվականի Դորտմունդի շախմատային մրցաշարերի հաղթող։ Կարուանան 2007 թ. կարողացավ հաղթել Վլիսինգենում անցկացված մրցաշարում։ 2009 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում կարողացավ հասնել մինչև 4-րդ փուլ, որտեղ պարտվեց Վուգար Հաշիմովին։Աշխարհի չեմպիոնների խորհրդանշական հավաքականի անդամ է։2014 թվականի սեպտեմբերին Սենթ Լուիսի սուպերգավաթի խաղարկության հիանալի հաղթանակից հետո (8½ 10 միավորից, 7 անընդմեջ հաղթանակ մրցաշարի մեկնարկում), հավաքեց Էլոյի ռեյտինգի պատմության մեջ երրորդ ցուցանիշը 2836[5]։ 2014 թվականի հոկտեմբերին ձեռք բերեց 2844 վարկանիշային միավոր։2016 թվականի ապրիլի 25-ին Ֆաբիանոն դարձավ շախմատի ԱՄՆ-ի չեմպիոն, վաստակելով 11 հնարավորից 8½ միավոր և չկրելով ոչ մի պարտություն։2017 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Կարուանան վաղ փուլում լքեց մրցաշարը, պարտվելով Եվգենի Նայերին։ Չնայած պարտությանը, նա կարողացավ դուրս գալ 2018 թվականի շախմատի հավակնորդների մրցաշար, քանի որ մրցաշարի անցկացման ժամանակ ուներ 2784 վարկանիշ։ 2018 թվականի հունիսին դարձավ նորվեգական Սթավանգեր քաղաքում կայացած շախմատի սուպերմրցաշարի հաղթող՝ վաստակելով 8 հնարավորից 5 միավոր[8]։ Հաղթել է շախմատի հավակնորդների 2018 մրցաշարում(14-ից 9 միավոր), որը կայացել է 2018 թվականի մարտ ամսին Բեռլինում, ինչի շնորհիվ հնարավորություն ստացավ խաղալ 2018 թվականի շախմատի չեմպիոնի տիտղոսի համար գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Խաղը տեղի ունեցավ Լոնդոնում, 12 ոչ-ոքիից հետո (աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ), պարտվեց Թայ-բրեյքի հետագա 3 խաղերում։

Սպորտային արդյունքներ

խմբագրել
ՏարեթիվՔաղաքԱռաջնություն+=ԱրդյունքՏեղ
2011ՓերուջաԻտալիայի 71-րդ առաջնություն90211-ից 101
2013Վեյկ ան Զե75-րդ միջազգային առաջնություն25613-ից 512
2014Վեյկ ան Զե76-րդ միջազգային առաջնություն43413-ից 64—6
Սենթ-ԼուիսՍենթ-Լուիս 201470310-ից 8½1
2016ՄոսկվաՀավակնորդների մրցաշար211114-ից 7½2—3
Սենթ-ԼուիսԱՄՆ-ի60511-ից 8½1
2018Վեյկ ան Զե80-րդ միջազգային մրցաշար14813-ից 511
ԲեռլինՀավակնորդների մրցաշար51814-ից 51
Բադեն-ԲադենԲադեն-Բադեն 20184059-ից 6½1
Ստավանգեր6-րդ միջազգային մրցաշար3148-ից 51
Սենթ-ԼուիսՍենթ-Լուիս 20182079-ից 5½1—3

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

խմբագրել
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9][10]
ՏարիՀնվՓտրՄրտԱպրՄայՀունՀուլՕգսՍեպՀոկՆոյԴեկտՏարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2002203220262040210221022026
2003213421652160213721652134
2004212221402169219621962122
2005221922552381237323812219
2006240924262444247424742409
2007249225132549259425942492
2008259826202630264026402598
20092646264926702662265226702646
201026752680267526972700270927092675
201127212716271427112712272727272711
201227362767277027752773277327722786278227862736
201327812757276027722774277427962796277927792782278227962757
201427822781278327832783279127892801280128442839282928442781
201528202811280228022803280527972808280827962787278728202787
201627872787279427952804280428102807280828132823282328232787
201728272827281728172802280828072807279927942799279928272794
201828112784278428042822281628222822282728272832283228322784
201928282828282828192816281928192818281228122822282228282812
202028222842284228352835283528352835283528282823282328422822
2021282328232820280628002791279228232791
20222792278127862783277627582763276627922758
20232764277327862795279427952764
20242804280528052804


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://en.chessbase.com/post/fabiano-caruana-youngest-us-and-italian-gm-in-history
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 3,3 OlimpBase
  4. ChessBase.com — Chess News — Chess prodigies and mini-grandmasters (անգլ.)
  5. 5,0 5,1 «Многоклеточный. 22-летний воспитанник советской шахматной школы произвел фурор на уникальном турнире: Другие летние: Спорт: Lenta.ru». Lenta.ru.
  6. ChessBase.com — Chess News — Chess prodigies and mini-grandmasters (անգլ.)
  7. Being a Grandmaster Is Tough When You Are Not Quite 15.
  8. «Американский шахматист Каруана стал победителем супертурнира в Норвегии». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  9. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  10. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիանո Կարուանա» հոդվածին։