Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում

Օսմանյան կայսրությունը ներգրավվել է Առաջին համաշխարհային պատերազմին 1914 թվականի նոյեմբերի 2-ին Կենտրոնական ուժերի կազմում։ 1914 թվականին թուրքերը Սև ծովից կրակում են ռուսական նավահանգիստների ուղղությամբ։ Նույն թվականի նոյեմբերին Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարում Օսմանյան կայսրությանը։

Նախապատմություն խմբագրել

Երիտթուրքական հեղափոխություն և երիտթուրքեր խմբագրել

երիտթուրքերի կողմից ստեղծվեց գաղտնի կազմակերպություն, որը պետք է իրականացներ հեղափոխություն։ 1908 թվականին նրանք գահընկեց արեցին Աբդուլ Համիդ II սուլթանին[1] և գրավեցին իշխանությունը։ Իշխանության հաստատումից հետո նրանք ստեղծեցին «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը և սատարեցին նոր սուլթանին՝ Մեհմեդ V[1] Երիտասարդ թուրքերը փորձում էին երևալ ազատական գաղափարախոսության հետևորդներ. հայտարարեցին, որ սատարում են բարեփոխումների գաղափարը և աչքի ընկան հատկապես իգական սեռի ներկայացուցիչների համար դպրոցներ բացելով։ Աբդուլ Համիդ II սուլթանի գահընկեց արվելուց հետո երկրում սահմանվեց բացարձակ իշխանություն, ընդունվեց սահմանադրություն։ Երիտասարդ թուրքերը թուրք ազգայնականներ էին։ Նրանք իրենց կարգախոս ընդունեցին հետևյալ միտքը՝ «Թուրքիան թուրքերի համար»։

Իտալա-թուրքական պատերազմ խմբագրել

1911 թվականի սեպտեմբերի 28-ին Իտալիայի թագավորության զորքերը ներխուժեցին Լիբիա այն գաղութացնելու նպատակով[2]։ Էնվեր փաշան և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ժամանում են Լիբիա և սկսում կազմակերպել պարտիզանական խմբեր, որպեսզի կանգնեցնեն երկրի խորքը շարժվող իտալացիներին։ Ընդհանուր առմամբ, այդ պատերազմը ցույց տվեց Օսմանյան կայսրության թույլ լինելը և խթան հանդիսացավ բազմաթիվ երկրների միացման համար, որոնք ցանկանում էին օսմանյան լծի ներքո գտնվող որոշ տարածքներ ընդգրկել իրենց կազմի մեջ։

Բալկանյան պատերազմներ խմբագրել

Բալկանյան երկրների քարտեզը Բալկանյան պատերազմներից հետո

Հոկտեմբերի 9-ին Չեռնոգորիան պատերազմ է հայտարարում Օսմանյան կայսրությանը[3]։ Հոկտեմբերի 19-ին Թուրքիային պատերազմ են հայտարարում նաև Բուլղարիան և Սերբիան, իսկ հոկտեմբերի 18-ին՝ Հունաստանը[3]։ Այդ պատերազմում Գերմանական կայսրությունը հանդես է գալիս որպես օսմանցիների դաշնակից, իսկ Ֆրանսիան՝ Սերբիայի։ Օսմանյան կայսրությունը կրում է պարտություն պարտության հետևից։ Նույն թվականի հոկտեմբերին թուրքական ուժերը նահանջում են մինչև Չաթալջա՝ Ստամբուլից ոչ հեռու։ Նոյեմբերի 4-ին Ալբանիան հռչակում է իր անկախությունը և պատերազմ սկսում Օսմանյան կայսրության դեմ։ Դեկտեմբերի 3-ին Մեհմեդ V սուլթանը և կառավարական նախարար Մուխթար փաշան զինադադար են առաջարկում։ Նույն օրը Լոնդոնում կազմակերպվում է հանդիպում Օսմանյան պատվիրակների և դաշնակից ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ[4], սակայն բանակցությունները ձախողվում են։ Էնվեր փաշան, դեկտեմբերի 20-ին վերադառնալով մայրաքաղաք, սկսում է գլխավորել ուսանողական դասադուլը։ Կառավարությունը հանձնում է Էդիրնեն, որը առավել հայտնի է որպես Ադրիանապոլիս։ Հունվարի սկզբին Էնվեր փաշան կազմակերպում է ևս մեկ հակակառավարական հեղաշրջում։ Էնվերն ու իր համախոհները պահանջում էին լիակատար իշխանություն և Էդիրնեի վերադարձը Օսմանյան կայսրությանը։

Բուլղարիան, Սերբիան և Հունաստանը տարածքների համար միմյանց դեմ պատերազմ սկսեցին, որն ավարտվեց Էնվեր փաշայի կողմից Էդիրնեյի գրավմամբ[5] և Օսմանյան կայսրության ամբողջական հյուծմամբ։ Էնվեր փաշան, դառնալով պետության ղեկավարողը, հրաժարվեց Ալբանիայի որոշ հատվածից։ Նա կորցրեց նաև Մակեդոնիան և Սալոնիկը, որոնք անցան Հունաստանի վերահսկողության ներքո։ Օսմանյան կայսրության արևմուտքում ձևավորվեց ժամանակակից Թուրքիայի արևմտյան սահմանները։

Գերմանիայի հետ համագործակցության սկիզբ խմբագրել

Օսմանյան կայսրության քաղաքականության վրա մեծ ազդեցություն ուներ Կայսերական Գերմանիան։ Թուրքիան, ի դեմս Գերմանիայի, տեսնում էր դաշնակցի, որը հնարավորություն ունի օգնել իրեն վերադարձնել կորցրած տարածքները, այդ իսկ պատճառով այն անդամագրվեց Կենտրոնական ուժերին։ Գերմանական կայսրությունը սկսեց աջակցել թուրքերին 19-րդ դարի վերջերից։ 1911-1913 թվականներին Իտալիայից և Բալկանյան երկրներից կրած պարտություններից հետո երիտասարդ թուրքերը սկսեցին փնտրել ռազմական ոլորտում իրենց օգնական ուժի։ 1913 թվականին գերմանացիները գեներալ Լիմոն ֆոն Սանդերսի գլխավորությամբ հանձնաժողով ուղարկեցին Ստամբուլ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին կնքվեց գերմանա-թուրքական գաղտնի համաձայնագիր։ Նույն թվականի օգոստոսի 3-ին Օսմանյան կայսրությունը հայտարարեց պատերազմում չեզոք դիրք որդեգրելու իր քաղաքականության մասին[1]։

Սկզբնական արդյունք խմբագրել

Արտաքին վտանգները երիտասարդ թուրքերին խանգարեցին կենտրոնանալ երկրի ներքին հարցերի շուրջ։ Օսմանյան կայսրությունը թուլացել էր Իտալիայի (1911—1912) և Բալկանյան (1912—1913) պատերազմների հետևանքով։ Վերջին հաշվով երիտասարդ թուրքերը Օսմանյան կայսրությունում գրավեցին իշխանությունը։

Դրությունը պատերազմից առաջ խմբագրել

Ռազմական պլաններ խմբագրել

Գերմանական ռազմական առաքելության ղեկավար գնդապետ Բրոնզարտ ֆոն Շելենդորֆը 1914 թվականի հունիսի 7-ին ավարտեց օսմանյան բանակի նախնական նախագիծը։ Այն նախապատրաստվել էր նախքան Առաջին համաշխարհային պատերազմը, հետևաբար չէր անդրադառնում տվյալ պահին տիրող իրավիճակին, այլ հիմնականում վերաբերում էր Բալկաններից եկող վտանգին և ոչ թե ընթացող պատերազմին, ինչպես նաև Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին, եթե վերջինս աջակցի Բալկանյան երկրներին։

Համաձայն Շելենդորֆի պլանի՝օսմանյան զորքերը պետք է տեղակայվեին հունական և բուլղարական սահմանների երկայնքով։ Թուրքիայի բանակը կարող էր միայն հակառակորդ զորքերի տեղաշարժերի դիտարկումներ կատարել՝ խուսափելով հակառակորդ զորքերի հետ շփումից։ Թուրքական զորքերի մեծ մասը տեղակայվել էր Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում, որպեսզի հնարավորության դեպքում հարձակվեին ռուսական զորքերի վրա։ Մեծ ուշադրություն պետք է հատկացվեր նաև Ստամբուլի և նեղուցների հսկողության վրա։ Էդիրնե և Չաթալջա պաշտպանական շրջանները նախատեսված էին Օսմանյան կայսրության մայրաքաղաք և ռազմաճակատ տանող ճանապարհների պաշտպանության համար։ Հիմնական ուժերը պետք է կենտրոնանային Չաթալաջայում։

1914 թվականի հուլիսյան իրադարձություններից հետո ռազմական պլանը փիրավիճակի փոփոխության հետ կապված հարկադրված պետք է փոխվեր։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Գերմանական կայսրության հետ համաձայնագրի կնքմանը հաջորդեց Բուլղարիայի հետ համաձայնագրի կնքնմանը։ Քանի որ Օսմանյան կայսրությունը դարձավ Կենտրոնական ուժեր դաշինքի անդամ, նրա թշնամին դարձավ ոչ միայն Ռուսաստանը, այլև Անտանտ դաշինքի այլ անդամներ։ Ռուսաստանի և Սերբիայի դեմ հարձակման շարժառիթ կարող էր լինել Ռուսական կայսրության հարձակումը Կովկասի և Թուրքիայի արևելյան շրջանների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Османская империя — Энциклопедия Кругосвет» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին.
  2. История Востока в VI томах. — М.: Восточная литература, 2005. — Т. IV, кн. II. — С. 212. — 574 с. — ISBN 5-02-018102-1
  3. 3,0 3,1 Малые войны первой половины XX века. Балканы. — М.: "АСТ". — С. 3. — 542 с. — 5 000 экз. — ISBN 5-17-019625-3
  4. Малые войны первой половины XX века. Балканы. — М.: "АСТ". — С. 106. — 542 с. — 5 000 экз. — ISBN 5-17-019625-3
  5. Douglas Arthur Howard = The History of Turkey. — Greenwood Publishing Group. — P. 78. — ISBN 0-313-30708-3