Կենտրոնական տերություններ

Անտանտին հակադրվող պետությունների ալյանս Առաջին համաշխարհային պատերազմում
(Վերահղված է Կենտրոնական ուժերից)

Կենտրոնական տերություններ (գերմ.՝ Mittelmächte, հունգ.՝ Központi hatalmak, թուրքերեն՝ İttifak Devletleri կամ Bağlaşma Devletleri; բուլղար․՝ Централни сили Tsentralni sili), Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի – միջև կնքված դաշինք, ինչը հայտնի է նաև Քառյակ դաշինք անվանմամբ[1] (գերմ.՝ Vierbund) –։ Եղել է Առաջին համաշխարհային պատերազմի երկու հիմնական դաշինքներից մեկը (1914–1918 թթ.)։ Այն պարտություն կրեց Անտանտից, որից հետո լուծարվեց։

Կենտրոնական տերություններ
1914 - 1918  
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Չի եղել (դե յուրե), Բեռլին (դե ֆակտո)
Իշխանություն
Պետական կարգ Ռազմական դաշինք
Պատմություն
-
Երկյակ դաշինք
(Գերմանիա / Ավստրո-Հունգարիա)
7 հոկտեմբեր 1879 թվական
- Օսմանա-Գերմանական դաշինք 2 օգոստոս 1914 թվական
- Բուլղարա-Գերմանական պայմանագիր 6 սեպտեմբեր 1915 թվական (գաղտնի)
- Լուծարված 11 նոյեմբեր 1918 թվական
Կենտրոնական տերությունների ղեկավարները (ձախից աջ). Գերմանիայի կայզեր Վիլհելմ II-ը, Ավստրիայի կայսր և Հունգարիայի թագավոր Ֆրանց Յոզեֆ I-ը, Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ V-ը, Բուլղարիայի ցար Ֆերդինանդ I-ը:

Դաշինքը ի սկզբանե կնքվել է Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի միջև 1879 թվականին, Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը միացել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Անդամ երկրներ խմբագրել

Պատերազմի սկզբում զինակցության անդամ Կենտրոնական տերությունները Գերմանական կայսրությունը և Ավստրո-Հունգարիան էին։ Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական տերություններին 1914 թվականի վերջին։ 1915 թվականին դաշինքին միացավ Բուլղարիայի թագավորությունը։ «Կենտրոնական տերություններ» տերմինը առաջացել է այս չորս երկրների տեղակայման դիրքից (ներառած դաշինքին սատարող այլ երկրները, բացի Ֆինլանդիայից և Լիտվայից)։ Կենտրոնական տերությունները տեղակայված են արևելքից Ռուսական կայսրության և արևմուտքից Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև։ Ֆինլանդիան, Ադրբեջանը և Լիտվան միացան նրանց 1918 թվականին պատերազմի ավարտից առաջ և Ռուսական կայսրության փլուզումից հետո։

  • Անտանտը և Կենտրոնական տերությունները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
  •      Անտանտ
  •      Անտանտի գաղութներ, տարածքներ կամ նվաճումներ
  •      Կենտրոնական տերություններ
  •      Կենտրոնական տերությունների գաղութներ և նվաճված տարածքներ
  •      Չեզոք երկրներ
Եվրոպան 1914 թվականին:

Կենտրոնական տերությունների զինակցությունը կամ Քառյակ Դաշինքը կազմված էր հետևյալ երկրներից[2]`

ԵրկիրՄտել է ԱՀՊ
Ավստրո-Հունգարիա28 հուլիս 1914
Գերմանական կայսրություն1 օգոստոս 1914
Օսմանյան կայսրություն2 օգոստոս 1914 (գաղտնի)
29 հոկտեմբեր 1914 (հրապարակային)
Բուլղարիա14 Հոկտեմբեր 1915
Կենտրոնական տերությունների տնտեսական վիճակագրություն[3]
Բնակչություն
(միլիոն)
Տարածք
(միլիոն կմ2)
ՀՆԱ
($ միլիարդ)
ՀՆԱ մեկ շնչին ընկնող
($)
Գերմանական կայսրություն (1914)Գերմանիա67.00.5244.33,646
Գաղութներ10.73.06.4601
Ընդամենը77.73.5250.73,227
Ավստրո-Հունգարիա (1914)50.60.6100.51,986
Օսմանյան կայսրություն (1914)23.01.825.31,100
Բուլղարիա (1915)4.80.17.41,527
Ընդամենը156.16.0383.92,459
Կենտրոնական տերությունների ռազմական վիճակագրություն [4]
ԶորքՍպանվածՎիրավորԱնհետ կորածԸնդամենը կորուստներԿորուստների հարաբերությունը զորքին
Գերմանական կայսրություն13,250,0001,808,5464,247,1431,152,8007,208,48966%
Ավստրո-Հունգարիա7,800,000922,5003,620,0002,200,0006,742,50086%
Օսմանյան կայսրություն2,998,321325,000400,000250,000975,00034%
Բուլղարիա1,200,00075,844153,39027,029255,26321%
Ընդամենը25,257,3213,131,8908,419,5333,629,82915,181,25266%

Պատերազմող կողմեր խմբագրել

Գերմանիա խմբագրել

Պատերազմի արդարացումներ խմբագրել

Գերմանացի զինվորները մարտի դաշտում 1914 թվականի օգոստոսին Արևմտյան ռազմաճակատում, պատերազմի բռնկումից քիչ հետո:
Գերմանական հեծելազորը մուտք է գործում Վարշավա 1915 թվականին:
Գերմանական ռազմանավը ծանր վնասվել է Յուտլանդական ճակատամարտում:

1914 թվականի հուլիսի սկզբին, երբ Ավստրո-Հունգարիայի Արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետևանքով ստեղծված իրավիճակը տանում էր պատերազմի Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև, Կայզեր Վիլհելմ II-ը և Գերմանիայի կառավարությունը տեղեկացրեց Ավստրո-Հունգարիայի կառավարությանը, որ Գերմանիան հավատարիմ է դաշնակցին և կպաշտպանի այն ռուսների հնարավոր ներխուժումից, եթե պատերազմ բռնկվի Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև[5]։ Երբ Ռուսաստանը հայտարարեց գլխավոր զորահավաքի մասին, Գերմանիան այս գործողությունը դիտեց որպես իրենց դեմ ուղղված քայլ[6]։ Ռուսաստանի կառավարությունը հավաստիացրեց, որ այս զորահավաքը չի նշանակում նախապատրաստում պատերազմի Գերմանիայի դեմ, սակայն սա արձագանք է Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև հարաբերությունների սրման[6]։ Գերմանիայի կառավարությունը գտավ, որ ռուսների խոստումը հերյուրանք է և նույնպես զորահավաքի հրաման տվեց ու սկսեց նախապատրաստվել պատերազմի[6]։ Օգոստոսի 1-ին Գերմանիան վերջնագիր ներկայացրեց Ռուսաստանին, չնայած երկու երկրներում իրականացվում էր մեծ զորահավաք[7]։ Նույն օրն ավելի ուշ, Ֆրանսիան, որը Ռուսաստանի դաշնակիցն էր, նույնպես հայտարարեց գլխավոր զորահավաքի մասին[7]։

1914 թվականի օգոստոսին Գերմանիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ` բացատրելով որ ռազմական լուծումը անհրաժեշտություն է, որովհետև Ռուսաստանը ագրեսիա է դրսևորում զորահավաք իրականացնելով[8]։

Երբ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, Ֆրանսիան սկսեց պատրաստվել պատերազմի։ 1914 թվականի օգոստոսին Գերմանիան պատերազմ հայտարարեց նաև Ֆրանսիային[9]։ Գերմանիան առևերեսվեց երկու ռազմաճակատների և գործեց այսպես կոչված Շլիֆենի պլանի, համաձայն որի, պետք է անցներ Բելգիայով և նվաճեր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը։ Այս պլանով Գերմանիան պետք է արագ արդյունքի հասներ և բոլոր ուժերը կենտրոնացներ Արևելյան ռազմաճակատի վրա։ Բելգիան չեզոք երկիր էր և չէր սպասում, որ Գերմանիան կհարձակվի իր վրա։ Գերմանիան հաշվի չառավ Բելգիայի չեզոքությունը և անցավ գրոհի` ուղղություն վերցնելով դեպի Փարիզ։ Սա զայրացրեց Միացյալ Թագավորությանը, որը պատերազմ հայտարարեց Գերմանական կայսրությանը, քանի որ վերջինս խախտել էր 1839 թվականի Լոնդոնի պայմանագիրը, որը երաշխավորում էր Բելգիայի չեզոքությունը։

Դրանից հետո մի շարք երկրներ պատերազմ հայտարարեցին Գերմանիային 1914 թվականի օգոստոսի վերջին, իսկ Իտալիան պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային 1915 թվականին և Գերմանիային` 1916 թվականին, ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Գերմանիային 1917 թվականի ապրիլի 6-ին և Հունաստանը` 1917 թվականի հուլիսին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hindenburg, Paul von: Out of my life. P. 113.
  2. Meyer, G.J. (2007). A World Undone: The Story of the Great War, 1914 to 1918. Delta Trade Paperback. ISBN 0-553-38240-3.
  3. S.N. Broadberry, Mark Harrison. The Economics of World War I(չաշխատող հղում). illustrated ed. Cambridge University Press, 2005, pp. 9-10.
  4. Spencer Tucker (1996). «The European Powers in the First World War». էջ 173.
  5. Cashman, Greg; Robinson, Leonard C. An Introduction to the Causes of War: Patterns of Interstate Conflict from World War I to Iraq. Rowman & Littlefield. 2007. P57
  6. 6,0 6,1 6,2 Meyer, G.J. A World Undone: The Story of the Great War, 1914 to 1918. Delta Book. 2006. P39.
  7. 7,0 7,1 Meyer, G.J. A World Undone: The Story of the Great War, 1914 to 1918. Delta Book. 2006. P95.
  8. Hagen, William W. German History in Modern Times: Four Lives of the Nation. P228.
  9. Tucker, Spencer C. A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East: From the Ancient World to the Modern Middle East. ABC-CLIO. 2009. P1556.