Քոչկիրի գավառակ

Քոչկիր, գավառ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Վարչական կենտրոնը Զառա գյուղաքաղաքն էր։

Գավառակ
Քոչկիր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՍեբաստիայի գավառ
Այլ անվանումներԳոչկիր, Զառա, Զարա, Կոչգիրիր, Ղոչկիր, Քոչգիրի, Քոչկիր
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1]
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնն ուներ 16600 հայ բնակիչ, որոնք բնակվում էին գավառակի Ալաքիլիսե, Զառա, Գավակ, Կարաբողազ, Միատուն, Չայքուրդ, Քարհատ, Քեչայուրդ բնակավայրերում։ Գավառակի գյուղերում նաև բնակվում էին քրդեր, թուրքեր և հույներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

XIX դարի երկրորդ կեսին հայաբնակ գյուղերն ունեին եկեղեցիներ։

Կրթություն խմբագրել

XIX դարի երկրորդ կեսին հայաբնակ գյուղերում գործում էին դպրոցներ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 434

Աղբյուրներ խմբագրել